Ալեքսանդր Վլասով
| Ալեքսանդր Վլասով | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Александр Власов |
| Մասնագիտացում | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1955 (71 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ալեքսանդր Վլասով (ռուս.՝ Александр Михайлович Власов, փետրվարի 25, 1955, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Իրինա Վորոբյովայի զուգընկերը՝ եղել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն։ 1976 թվականի ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 1979-1980 մրցաշրջանում հանդես է եկել Իլյինա Ժաննայի հետ[1]։
1979 թվականին Իլյինա-Վլասով պարազույգը հանդես եկավ աշխարհի մակարդակով ամենադժվար էլեմենտներով՝ եռակի լուց պտույտ և երկու ու կես պտույտ ակսել, հատկապես նետումները՝ եռակի ռիտբերգեր և երկու ու կես պտույտ ակսել։ Սակայն միջխորհրդային մրցույթների ուժեղ մրցակցությունը հնարավորություն չտվեց նրանց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Այս պահին աշխատում է որպես մարզիչ։
Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում կնոջ՝ Լաուրա Ամելինայի հետ։ Բազմաթիվ սաների թվում է նաև աղջիկը՝ Յուլյա Վլասովան։ Վերջինս 2006 թվականին Դրյու Մեքինսի հետ զուգապարում դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Վորոբյովայի հետ
| Մրցույթներ | 1971—1972 | 1972—1973 | 1973—1974 | 1974—1975 | 1975—1976 | 1976—1977 |
|---|---|---|---|---|---|---|
| Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | |||||
| Աշխարհի առաջնություն | 6 | 4 | 3 | 2 | ||
| Եվրոպայի առաջնություն | 3 | 2 | ||||
| ԽՍՀՄ առաջնություն | 2 | 3 | 1 | 2 | ||
| «Московские новости» թերթի մրցանակ | 1 | 2 |
- Ժաննա Իլյինայի հետ
| Մրցույթներ | 1979—1980 |
|---|---|
| «Московские новости» թերթի մրցանակ | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Julia Vlassov and Drew Meekins Արխիվացված 2007-05-27 Wayback Machine, figureskatersonline.com; accessed 21 November 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վլասով» հոդվածին։ |