Իլյա Կուլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Կուլիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Илья Александрович Кулик
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 23, 1977(1977-05-23) (46 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Իլյա Կուլիկ (ռուս.՝ Илья́ Алекса́ндрович Кули́к, մայիսի 23, 1977(1977-05-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1997 և 1998 թթ.), Ռուսաստանի փոխչեմպիոն (1995 և 1996), պատանիների աշխարհի առաջնությունների չեմպիոն (1995) և բրոնզե մեդալակիր (1993): 1997/1998 թթ. մրցաշրջանում եղել է Գրան-Պրի եզրափակիչի հաղթող։ Հանդես է եկել տղամարդկանց մենասահքում։ Սիրողական մարզական կարիերան ավարտել է 1998 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 5 տարեկանից, ուր նրան տարել է մայրը։ Առաջին մարզիչը Ս. Գրոմովն էր։ Այնուհետև մարզվել է Վ. Ն. Կուդրյավցևի ղեկավարությամբ։ Առաջին խոշոր հաղթանակը եղել է 13 տարեկանում՝ Նորվեգիայում 1990 թվականին կայացած «Piruetten Juniors competition» մրցումներում, որտեղ նա դեռ ներկայացնում էր Խորհրդային Միությունը։ Հաջորդ մեծ հաջողությունը 1992 թվականի դեկտեմբերին էր։ Սեուլում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը նրա դեբյուտն էր, որտեղ նվաճեց բրոնզե մեդալ։ Պատանիների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Բուդապեշտում՝ երկու տարի անց՝ նոյեմբերին։

Մինչ այդ՝ 1994 թվականին, Իլյային հաջողվեց հաղթել Ռուսաստանի պատանիների առաջնությունում։ 1994 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց 2-րդ տեղը և ընդգրկվեց երկրի ազգային հավաքականի կազմում։ 1995 թվականին Եվրոպայի առաջնությունում նրա կատարածը սենսացիա էր։ Իլյա Կուլիկ (ռուս.՝ Илья́ Алекса́ндрович Кули́к, մայիսի 23, 1977(1977-05-23), Մոսկվա, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1997 և 1998 թթ.), Ռուսաստանի փոխչեմպիոն (1995 և 1996), պատանիների աշխարհի առաջնությունների չեմպիոն (1995) և բրոնզե մեդալակիր (1993): 1997/1998 թթ. մրցաշրջանում եղել է Գրան-Պրի եզրափակիչի հաղթող։ Հանդես է եկել տղամարդկանց մենասահքում։ Սիրողական մարզական կարիերան ավարտել է 1998 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 5 տարեկանից, ուր նրան տարել է մայրը։ Առաջին մարզիչը Ս. Գրոմովն էր։ Այնուհետև մարզվել է Վ. Ն. Կուդրյավցևի ղեկավարությամբ։ Առաջին խոշոր հաղթանակը եղել է 13 տարեկանում՝ Նորվեգիայում 1990 թվականին կայացած «Piruetten Juniors competition» մրցումներում, որտեղ նա դեռ ներկայացնում էր Խորհրդային Միությունը։ Հաջորդ մեծ հաջողությունը 1992 թվականի դեկտեմբերին էր։ Սեուլում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը նրա դեբյուտն էր, որտեղ նվաճեց բրոնզե մեդալ։ Պատանիների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Բուդապեշտում՝ երկու տարի անց՝ նոյեմբերին։

Մինչ այդ՝ 1994 թվականին, Իլյային հաջողվեց հաղթել Ռուսաստանի պատանիների առաջնությունում։ 1994 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց 2-րդ տեղը և ընդգրկվեց երկրի ազգային հավաքականի կազմում։ 1995 թվականին Եվրոպայի առաջնությունում սենսացիա արեց:Այն մարզիկի դեբյուտն էր, և նա նա միանգամից դարձավ չեմպիոն։ Նրա հիմնական մրցակիցը՝ Ալեքսեյ Ուրմանովը, կարճ ծրագրում սխալ թույլ տվեց և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, ինչն էլ հնարավորություն տվեց Կուլիկին հաղթել նրան՝ չնայած ազատ ծրագրի երկրորդ հորիզոնականին։

1995-96 թթ. մրցաշրջանից սկսած մարզիչ Տ. Ա. Տարասովան օգնեց բեմադրել ծրագիրը՝ բավականին դժվարացնելով խորեոգրաֆիան, հագեցած իրար կապող էլեմենտներով։ 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը Կուլիկը պարտվեց՝ չկարողանալով հաղթահարել ազատ ծրագիրը։ Սակայն 1996 թվականի Աշխարհի առաջնությանը նա դա կարողացավ կատարել (այդ թվում՝ երկու թռիչք եռակի ակսել)։ Դարձավ արծաթե մրցանակիր՝ պարտվելով մեկ դատավորական ձայնով։

1996 թվականի մայիսի կեսերից Ի. Կուլիկը Վ. Ն. Կուդրյավցևի մոտից անցնում է մարզվելու Տ. Ա. Տարասովայի ղեկավարությամբ։ 1996-97թթ. մրցաշրջանը անհաջող էր։ Չեմպիոնական փուլի եզրափակչում (ներկայիս Գրան-Պրիի եզրափակչի նմանօրինակը) Իլյան մաքուր կատարեց քառակի տուլուպը։ 1998 թվականին Տ. Ա. Տարասովան բեմադրեց մաքսիմալ հավասարակշռված ծրագրեր՝ հնարավորինս կենտրոնացնելով Կուլիկին գլխավոր մեկնարկին՝ Օլիմպիական խաղերին (1998 թվականի Եվրոպայի առաջնությունը բաց թողնվեց), ինչն էլ հնարավորություն տվեց նրան դառնալ օլիմպիական չեմպիոն։ Ժ. Մ. Ժարի երաժշտությամբ ավանգարդ ոճով կարճ ծրագիրը Կուլիկը կատարեց մաքուր. եռակի ակսել-եռակի տուլուպը դարձրեց նրան առաջատարը։ Ջ. Գերշվինի երաժշտությամբ նուրբ խորեոգրաֆիայով հաջողված էլեմենտներով բացարձակ հարմոնիկ ազատ ծրագիրը Կուլիկը բոլոր մասնակիցներից միակն էր, ով մաքուր կատարեց բոլոր թռիչքները, այդ թվում՝ միակը առաջատարներից՝ քառակի թռիչք տուլուպ, երկու եռակի ակսել (եռակի տուլուպով մեկը կասկադում), ինչպես նաև՝ հինգ եռակի թռիչքներ։

1999 թվականից սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ Պահպանելով ծրագրերի բարդությունը՝ կարողացավ հաղթել «Champions on Ice» և «Stars on Ice» մրցույթները։ 2000 թվականին նկարահանվել է «Center Stage» ֆիլմի դերերից մեկում։

1999 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսի 10-ին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է Եկատերինա Գորդեևայի հետ, իսկ 2002 թվականի հունիսի 15-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Լիզան։ 2003 թվականից մինչև 2007 թվականը նրանք ապրել են Էյվոն քաղաքում (Կոնեկտիկուտ նահանգ)։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել են Նյուպորտ-Բիչ քաղաք (Կալիֆոռնիա նահանգ)։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1998)՝ 1998 թվականի XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում ցուցադրված սպորտի, քաջության և հերոսության գերազանց նվաճումների համար[1]

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 2 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 3 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 3 11 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 2 1 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 4 4 1
Skate America 6
Skate Canada International|Skate Canada 2 2
Trophée Eric Bompard 1
NHK Trophy 2 1
Finlandia Trophy 2
Nebelhorn Trophy 1
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների միջև 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента РФ от 27 февраля 1998 г. N 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»