Անդրեյ Բուկին
Անդրեյ Բուկին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և սառցի վրա պարող |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 10, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Անդրեյ Բուկին (ռուս.՝ Андре́й Анато́льевич Бу́кин, հունիսի 10, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ (սպորտային պարեր սառույցի վրա)։ 1988 թվականին՝ Օլիմպիական չեմպիոն Նատալյա Բեստեմյանովայի հետ, Աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի, Խորհրդային Միության եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղասահքով սկսել է զբաղվել յոթ տարեկանից՝ ԲԿՄԱ-ում։ 10 տարեկանից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով, որտեղ էլ մարզվել է Անատոլի Իվանովիչ Պետուխովի ղեկավարությամբ։ 1969 թվականից Անդրեյը սկսել է սահել Օլգա Աբանկինայի հետ Նադեժդա Ստեփանովնա Շիրոկովայի խմբում։ 1977 թվականից տեղափոխվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի խումբ, որտեղ էլ զույգ է կազմել Նատալյա Բեստեմյանովայի հետ։
Նատալյա Բեստեմյանովայի հետ զույգ կազմելով՝ ներկայացրել է Մոսկվան։ Մարզվել է Տատյանա Անատոլևնա Տարասովայի ղեկավարությամբ։
Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է։
1989 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողները՝ Ալեքսանդրա Դմիտրիևնա և Անատոլի Պավլովիչ, ունի մեծ եղբայր։ Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը Օլգա Աբանկինան է (նախկինուն նույնօես գեղասահորդուհի). նրանք որդի ունեն՝ Անդրեյը (ծնվ.՝ 1983): Երկրորդ կինը Ելենա Վասյուկովան է, նրանք ևս որդի ունեն՝ Իվանը (ծնվ.՝ 1993)[1]: Իվանը զբաղվում է գեղասահքով և պատանիների կարգում միջազգային մրցաշարերում ներկայացնում է Ռուսաստանը[2]։ Գրան-Պրի-2012/2013 պատանիների կարգի եզրափակչի հաղթող է, Skate America-2014-ի մեծահասակների մրցանակակիր՝ 2014/15 մրցաշրջանում։
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Բեստեմյանովայի հետ
Մրցումներ | 1977-78 | 1978-79 | 1979-80 | 1980-81 | 1981-82 | 1982-83 | 1983-84 | 1984-85 | 1985-86 | 1986-87 | 1987-88 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | 2 | 1 | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 10 | 3 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 6 | 4 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | ||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 4 | 2 | 3 | 1 | 1 | 2 | 1 | |||
Skate America | 2 | ||||||||||
NHK Trophy | 1 | 1 | |||||||||
«Московские новости» թերթի մրցանակ | 4 | 2 | 3 | 1 | 1 | 1 | 2 | 1 |
Մրցումներ | 1975–1976 |
---|---|
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 5 |
Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ն. Բեստեմյանովայի հետ
Մրցաշրջան | Օրիգինալ պարեր | Ազատ պարեր | Ցուցադրական |
---|---|---|---|
1987–1988 | Պոլովիստական պարեր | ||
1986–1987 | Կաբարե. խառնաշփոթ | ||
1985–1986 | |||
1984–1985 | |||
1983–1984 | |||
1982–1983 | |||
1981–1982 | |||
1980–1981 | |||
1979–1980 |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժակ Ֆավարդի մրցանակի դափնեկիր «Աշխարհի գեղասահքում մեծ ավանդի համար» (1993): Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Андрей Букин: «Меня считают двоеженцем!»
- ↑ А.Степанова и И.Букин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ռուս գեղասահորդներ
- Գեղասահքի Եվրոպայի չեմպիոններ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գեղասահքի աշխարհի չեմպիոններ