Եվգենի Պլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Պլատով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Евгений Аркадьевич Платов
Մասնագիտացում՝սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 7, 1967(1967-08-07) (56 տարեկան)
Ծննդավայր՝Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
183 սանտիմետր[1]
Քաշ՝72 կիլոգրամ[1]

Եվգենի Պլատով (ռուս.՝ Евге́ний Арка́дьевич Пла́тов, օգոստոսի 7, 1967(1967-08-07), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուս գեղասահորդ։ Ներկա պահին կանադացի գեղասահորդներ Տեսսա Վիրտի և Սքոթթ Մոիրի հետ (2010 թվականին՝ Վանկուվերում և 2018 թվականին՝ Պխյոնչխանում՝ օլիմպիական չեմպիոն անհատական մրցույթում) արժանացել է անհատական մրցույթում երկու օլիմպիական ոսկե մեդալների (1994 և 1998 թվականներ)։ Նատալյա Լինիչուկի ղեկավարությամբ հանդես է եկել Օքսաննա Գրիշչուկի հետ։ Նրանք՝ աշխարհի քառակի չեմպիոններ, Եվրոպայի եռակի չեմպիոններ, Գրան-Պրիի եզրափակչի կրկնակի հաղթողներ, ինչպես նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ չեմպիոններ։ Ավելի վաղ, հանդես գալով Ելենա Կրիկանովայի հետ, Եվգենի Պլատովը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն պատանիների կարգում (1984-1986թթ. անընդմեջ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 1974 թվականից՝ Օդեսայում՝ «Ավանգարդ» սահադաշտում։ Առաջին մարզիչը՝ Բորիս Ռուբլյով։ Առաջին զուգընկերուհին՝ Ելենա Կրիկանովա։ Նրա հետ Եվգենի Պլատովը երեք անգամ անընդմեջ հաղթել է պատանիների աշխարհի առաջնությանը, որին նրանք մասնակցում էին։

Եվգենիի հաջորդ զուգընկերուհին Լարիսա Ֆեդորինովան էր, ում հետ նրանք հասել էին «չափահասի» մակարդակի։ Այս զույգը երկու անգամ անընդմեջ ԽՍՀՄ առաջնություններում դարձել է չորրորդը։

1989 թվականին Պլատովը զույգ է կազմում Օքսաննա Գրիշչուկի հետ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի Օլիմպիական խաղերի երկրորդ հաղթանակից հետո Օքսաննա Գրիշչուկի հետ կազմած զույգը բաժանվեց։ Օքսաննան փորձում էր նվաճել Հոլիվուդը, իսկ Եվգենին զույգ կազմեց Մայա Ուսովայի հետ, և նոր զույգը սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ սառույցի վրա։ Մարզվում էին Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։ Հաղթեցին աշխարհի առաջնությունը պրոֆեսիոնալների կարգում։

2006 թվականին մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաընկերության «Պարեր սառույցի վրա» շոուին, որտեղ էլ հանդես է եկել դերասան և մոդել Աննա Ազարովայի հետ[2]։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Ուսովայի հետ, զուգահեռ ելույթ ունենալով պրոֆեսիանալ շոուներում, 2001-2004թթ. Սիմսբերիում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) աշխատում է որպես Տատյանա Տարասովայի օգնական։ Նա օգնել է մարզելու օլիմպիական չեմպիոնուհի Շիզուկու Արակավային, ինչպես նաև աշխատել է Սաշա Կոենի և Ջոննի Վեիրի հետ (երբ նա խորհրդակցում էր Տարասովայի մոտ)։

Տարասովայի Ռուսաստան վերադառնալուց հետո սկսում է ինքնուրույն աշխատել ԱՄՆ-ում։ Համատեղ աշխատել է Ալեքսանդր Ժուլինի հետ, օգնել է կազմել օլիմպիական ծրագրեր Տատյանա Նավկայի և Ռոման Կոստոմարովի համար։ Համագործակցել է Նիկոլայ Մորոզովի հետ։

Աշխատել է Իսրայելի գեղասահքի հավաքականի հետ։ Մասնավորապես նա եղել է Գալիտ Հայթ/ՍԵրգեյ Սախնովսկի[3] և Ալեքսանդրա Զարետցկայա/Ռոման Զարեցկի[4] պարային զույգերի մարզիչը։

Ներկա պահին նրա ամենահայտնի սաներն են համարվում բրիտանական պարային զույգը՝ Շինեդ և Ջոն Քերրիները[5]։

Աշխատոևմ է «Princeton Sports Center» սառույցի վրա՝ Նյու Ջերսի, ԱՄՆ[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարիա Անիկանովայի հետ։ Միասին ապրել են երեք տարի և ամուսնալուծվել 1995 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի (փետրվարի 27, 1998 թվական)՝ 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում սպորտի, քաջության և հերոսության բարձր նվաճումների համար[7]
  • Պատվո շքանշան (ապրիլի 22, 1994 թվական)՝ 1994 թ. XVII ձմեռային օլիմպիական խաղերում սպորտային բարձր նվաճումների համար[8]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994 թվական)

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օ. Գրիշչուկի հետ
Մրցաշրջան Օրիգինալ պարեր Ազատ պարեր Ցուցադրական
1997–1998

Jailhouse Rock (երգ)|Jailhouse Rock
Էլվիս Փրեսլի

Memorial
Մայքլ Նայմն

Frozen
Մադոննա


You'll See
Մադոննա


Foxy Lady
The Jimi Hendrix Experience

1996–1997

Libertango
Աստոր Պիացոլա

Passion: Music for The Last Temptation of Christ|The Feeling Begins
Պիտեր Գաբրիել

You'll See
Մադոննա

1995–1996

España Cañí

  • Muchachita
    Perez Prado
  • Mambo Jambo
    (a.k.a. Que Rico El Mambo)
    Perez Prado
  • Bogota
    Gil Ventura

I Will Always Love You
Ուիթնի Հյուսթոն

1994–1995

Girls Girls Girls

Steppin' Out

Ալբինոնիի Ադաջիո
Ռեմո Ջազոտտո, Թոմազո Ալբինոնի

1993–1994

Historia de um Amor

Rock Around the Clock

Rock Around the Clock
(վոկալի հետ)

1992–1993

Aquarell

St. James Infirmary Blues

Aquarell


Վիեննական վալս

1991–1992
1990–1991
1989–1990

Moliendo Café
Հյուգո Բլանկո

Սիրտակի из Զորբա հույնից (ֆիլմ)
Միկիս Թեոդորակիս

  • Մ. ՈՒսովայի հետ
Մրցաշրջան Ծրագրեր[9][10][11]
2000–2001

Tango
«Ադամս ընտանիքը» ֆիլմից


Desert Rose
Սթինգ (երաժիշտ)


Կարմեն (օպերա)
Ժորժ Բիզե

1999–2000

Շերբուրյան հովանոցներ
Միշել Լեգրան


  • Copa de la Vida
  • Historia de un Amor

Spente Le Stelle
Էմմա Շապլին

1998–1999

Padam Padam
Էդիթ Պիաֆ


When You Came Into My Life


Լուսնի սոնատ (Բեթհովեն)Լուսնի սոնատ
(Moonlight Sonata)
Լյուդվիգ վան Բեթհովեն

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական.[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օ. Գրիշչուկի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94 1994—95 1995—96 1996—97 1997—98
Ձմեռային օլիմպիական խաղեր 4 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 5 4 3 2 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 5 3 2 2 1 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 2 1
Գրան-Պրի եզրափակիչ 1 1
  • Լ. Ֆեդորինովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1987—1988 1988—1989
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 4
Grand Prix Internationale de Paris 4
«Московские новости» թերթի մրցանակ 2
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 1
  • Ե. Կրիկանովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1983—84 1984—85 1985—86
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 1 1
Պրոֆեսիոնալների կարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. ՈՒսովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1998—99 1999—00 2000—01
Գեղասահքի աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 1 2 3
Sears Figure Skating Open 1
ESPN Pro Skating Championship 2
Japan Open 1 1
Բարի կամքի խաղեր 2
Ice Wars Baton Rouge 2
Sears Canadian Open 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Шоу Танцы на льду
  3. Г.Хайт и С.Сахновский(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. А. и Р. Зарецкие(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. Ш. и Д. Керр(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  6. Evgeny Platov, Olympic ice dancing champion, coaches the next generation Արխիվացված 2011-07-28 Wayback Machine (անգլ.)
  7. Указ Президента Российской Федерации от 27.02.1998 № 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»
  8. Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 г. № 807 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»
  9. «Skate Music List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. World Professional Figure Skating Championships – Landover, MD
  11. Japan Open

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]