Ռոման Կոստոմարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոման Կոստոմարով
Rus-nat-kostomarov.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Роман Серге́евич Костомаров
Մասնագիտացում`ice dancer
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 8, 1977(1977-02-08) (42 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Ալեքսանդր Ժուլին, Natalia Linichuk?, Գենադի Կարպոնոսով, Ելենա Չայկովսկայա և Նատալյա Դուբովա

Ռոման Կոստոմարով (ռուս.՝ Рома́н Серге́евич Костома́ров, փետրվարի 8, 1977(1977-02-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա մարզաձևում Տատյանա Նավկայի հետ: Միասին նրանք դարձել են 2006 թվականի օլիմպիական չեմպիոններ, աշխարհի կրկնակի չեմպիոններ, Եվրոպայի եռակի չեմպիոններ, Գրան-Պրիի եզրափակչի եռակի հաղթողներ, 1996 թվականի աշխարհի չեմպիոններ պատանիների կարգում և Ռուսաստանի եռակի չեմպիոններ: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Տարբեր ժամանակներում Կոստոմարովի պարընկերներն են եղել Եկատերինա Դավիդովան և Աննա Սեմենովիչը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 9 տարեկանից՝ Սառցե պալատում՝ Լիդիա Կարավաևայի ղեկավարությամբ: Ռոմանի դեբյուտը աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում կայացել է մարզչի աղջկա՝ Եկատերինա Դավիդովայի հետ, նրա հետ հանդես է եկել մոտ 10 տարի, հաղթել է աշխարհի չեմպիոնատի պատանիների կարգում (1996 թվական), դարձել է Ռուսաստանի առաջնության (1997 թվական) բրոնզե մրցանակակիր: Ձմեռային ունիվերսիադայում նրանք ֆավորիտներն էին, սակայն չեն կարողանում ավարտել մրցույթը:

1998 թվականին տեղափոխվել է Նատալյա Լինիչուկի խումբ, ով էլ առաջարկել է դառնալ Տատյանա Նավկայի պարընկերը: Նոր կազմավորված զույգը ապրում և մարզվում էր Դելավերում (ԱՄՆ):

Մեկ տարի անց Նատալյան զույգին համարում է անհեռանկարային և առաջարկում է Ռոմանին նոր պարընկերուհի՝ Աննա Սեմենովիչին: Միասին նրանք 2000 թվականին դառնում են Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիրներ, սակայն Եվրոպայի առաջնությունում ընդամենը 10-րդ հորիզոնականում էին, իսկ աշխարհի առաջնությունում՝ 13-րդը: Դրանից հետո Կոստոմարովը որոշում է վերականգնել համագործակցությունը Տատյանա Նավկայի հետ: Նրանց մարզիչը դառնում է Տատյանայի ամուսինը՝ Ալեքսանդր Ժուլինը:

Հաղթանակ Թուրինի օլիմպիական խաղերում, 2006 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինում կայանալիք 2006 թվականի Օլիմպիական խաղերին Նավկան և Կոստոմարովը բացարձակ ֆավորիտներ էին. 2004 թվականից նրանք չեն պարտվել Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնության ոչ մի մեկնարկ, ամենուր վերցրել են «ոսկի»: Հիմնական առանցքը գեղասահորդները կատարում են ազատ ծրագրում «Կարմեն» պարով՝ բեմադրված խորեոգրաֆ Տատյանա Դրուչինինյաի կողմից, ով 1987 թվականին գեղարվեստական ​​մարմնամարզության աշխարհի չեմպիոն էր: Ինչպես Նավկան է խոստովանել, իսպանական պարին պատրաստվելիս նա «ներշնչված էր բալետի փայլուն պարուհի Մայա Պլիսեցկայայի պատկերով»: Օլիմպիական խաղերի նախօրեին ծրագիրը լավ ընդունվեց ֆրանսիացի հանդիսատեսի կողմից Լիոնում կայացած Եվրոպայի առաջնությանը: Օլիմպիական մեկնարկը հեշտ չէր: Պարտադիր ծրագրից հետո առաջատարները տանտերերն էին՝ 2001 թվականի աշխարհի չեմպիոններ Բարբարա Ֆուզար-Պոլին և Մաուրիցիո Մարգալոն: Օրիգինալ ծրագրում իտալացի զույգը կոպիտ սխալ է կատարում. ընկնում է ամենահեշտ էլեմենտի կատարման ժամանակ: Սրանով նա հնարավորություն տալիս ռուսներին առաջ անցնել՝ մեկ ու կես միավորով հետ թողնելով ամերիկացի Թանիթ Բելբին/Բենջամին Ագոստո զույգին: Որոշիչ ազատ ծրագրում ամերիկացի գեղասահորդները երկու անգամ սխալվում են, իսկ այդ ժամանակ Նավկան և Կոստոմարովը Ելենա Վայցեխովսկայայի գնահատականով զարմանալի արդյունք են ցույց տալիս: Դատավորի գնահատականը ավելի մեղմ էր` 101.37 միավոր, ինչը ցածր էր զույգի ռեկորդից (113.17), սակայն բավական էր օլիմպիական ոսկին նվաճելու համար: «Երջանկության արցունքները հոսում էին Կարմենի դեմքով»,-խանդավառությամբ գրում էին թերթերը: Շատ զգացմունքային կատարում էր Մարկ Մինկովի և Վերոնիկա Տուշնովայի «Սիրուց չեն հրաժարվում» ռոմանսի վրա ստեղծված համարը, որը դիտարժան էֆեկտիվ հիշվող եզրափակիչով չեմպիոնները ցուցադրեցին եզրափակիչ գալա-համերգին՝ բազմիցս ցուցադրելով այն տարբեր ներկայացումներում[1][2]:

2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի հաղթանակից հետո Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովը որոշում են ավարտել իրենց սպորտային կարիերան: Անմիջապես որոշվում է, որ զույգը կպահպանվի և կշարունակի հանդես գալ ցուցադրական ելույթներով ու պրոֆեսիոնալ շոուներում[3]:

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերայի ավարտից հետո Ռոմանը վերադարձավ ԱՄՆ-ից Ռուսաստան: 2006 թվականից նա համարվում է Առաջին ալիք-ի (Ռուսաստան) թողարկված պրոյեկտների մշտական մասնակիցը՝ Իլյա Ավերբուխի պրոդյուսերությամբ: Բացի դրանից, Ռ.Կոստոմարովը փորձել է իրեն որպես դերասան: 2008 թվականին կայացել է նրա դեբյուտը «Տաք սառույց» հեռուստասերիալում, իսկ 2010 թվականին էկրան են բարձրանում նրա մասնակցությամբ միանգամից երկու ֆիլմեր՝ քրեական «Հարազատ թշնամին» և «Դավաճանության մասին» կատակերգությունը[4]:

Հեռուստաշոու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական՝ «Աստղերը սառույցի վրա». դերասանուհի Եկատերինա Գուսևայի հետ հասել են կիսաեզրափակիչ
  • 2009 թվական՝ «Սառցե շրջան-3». երգչուհի Յուլյա Կովալչուկի հետ զբաղեցրել է 1-ին հորիզոնականը
  • 2011 թվական՝ «Բոլերո». բալետի պարուհի Նատալյա Օսիպովայի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
  • 2012 թվական՝ «Սառցե շրջան: Պրոֆեսիոնալների գավաթ»
  • 2013 թվական՝ «Սառցե շրջան-4». դերասանուհի Մարիա Զիկովայի հետ դուրս է եկել եզրափակիչ

Սառցե ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական՝ «Մեծ քաղաքի կրակները»՝ Մաքսիմիլիան

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տաք սառույց» (2008 թվական)՝ Վիկտոր Մոլոդցով
  • «Հարազատ թշնամին» (2010 թվական)՝ Կոլյա
  • «Դավաճանության մասին» (2010 թվական)՝ դեդեկտիվ. Կրասնով «Դիակ»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, սպորտային բարձր նվաճումների համար (2007)[5]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսին Ռոման Կոստոմարովն ամուսնացել է Ավստրիան ներկայացնող ռուս գեղասահորդուհի Յուլյա Լաուտովայի հետ: 2007 թվականին նրանք ամուսնալուծվել են: Մինչև 2013 թվականը քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվել Օքսանա Դոմնինայի հետref>Костомаров и Оксана Домнина поженятся!</ref>: 2011 թվականի հունվարի 2-ին Ռոմանն ու Օքսանան ծնողներ են դարձել. ծնվել է նրանց դուստր Անաստասիան[6]: 2013 թվականի դեկտեմբերին մամուլին տված հարցազրույցում Դոմնինան հայտնել է իրենց հարաբերությունների ավարտի մասին՝ բացատրելով, որ Ռոմանը այդպես էլ առաջարկ չի արել իրեն[7]: Սակայն 2014 թվականի փետրվարին Անաստասիայի ծնողները կրկին սկսեցին միասին ապրել, իսկ 2014 թվականի ապրիլի 25-ին Կոստոմարովի նախաձեռնությամբ գեղասահորդները ամուսնացան յոթ տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո[8]: 2016 թվականի հունվարին զույգը որդի ունեցավ՝ Իլյան[9]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Նավկայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1998—1999 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 10 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 12 8 4 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11 9 7 3 1 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 2 2 1 1 1
Գրան-Պրի սերիաների եզրափակիչներ 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. Skate America 4 2
Գրան-Պրիի փուլեր Skate Canada 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of China 1 1
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard 1
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 3 4 4 2 1 1 1
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 5 6 2
  • Ա. Սեմենովիչի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1999—2000
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 10
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2
  • Ե. Դավիդովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3
Cup of Russia 5
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Finlandia Trophy 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 10 7 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]