Սիրտակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրտակին Accroche-Cœurs փառատոնի մասնակիցների կատարմամբ

Սիրտակի (հունարեն՝ συρτάκι - դիպչում), հայտնի հունական պար, որը հատուկ ստեղծվել է 1964 թվականին նկարահանվող «Հույն Զորբան» ֆիլմի համար։ Սիրտակին ժողովրդական պար չէ, սակայն իրենից ներկայացնում է մսագործների հին՝ հասապիկո պարի կամաց և արագ տարբերակների խառնուրդ։ Սիրտակի պարը, ինչպես նաև Միքիս Թեոդորակիսի կողմից դրա համար գրված երաժշտությունը, երբեմն «Զորբայի պար» են անվանում։ Ֆիլմի լույս տեսնելուց հետո սիրտակին դարձավ աշխարհի ամենահայտնի հունական պարը և Հունաստանի խորհրդանիշերից մեկը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]