Մարինա Կլիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Կլիմովա
Marina Klimova and Sergei Ponomarenko (cropped) - Klimova.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Марина Владимировна Климова
Մասնագիտացում`գեղասահորդ, ice dancer և figure skating coach
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 28, 1966(1966-07-28) (53 տարեկան)
Ծննդավայր`Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Մարինա Կլիմովա (ռուս.՝ Мари́на Влади́мировна Кли́мова, հուլիսի 28, 1966(1966-07-28), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահորդուհի, պարեր սառույցի վրա ձևում հանդես է եկել Սերգեյ Պոնոմարենկոյի հետ: 1992 թվականի Օլիմպիական չեմպիոն, 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Օլիմպիադա-84-ի բրոնզե մեդալակիր: Աշխարհի եռակի չեմպիոն (1989, 1990, 1992), Եվրոպայի քառակի չեմպիոն (1989-1992): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988): Սակայն հետո մարզիչ Տատյանա Տարասովան կտրուկ փոխեց այդ ժամանակ մոդայից դուրս գտնվող ավանգարդի ոճը անսովոր օրիգինալ խորեոգրաֆով և հագուստով:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմովան սկսել է սահել Սվերդլովսկում «Юность» սահադաշտում՝ Օլեգ Վոլոկվի հետ: Առաջին խոշոր մրցույթը նրանց համար Սվերդլովսկում 1978 թվականին կայացած ԽՍՀՄ ժողովուրդների Ձմեռային սպարտակիադան էր, որտեղ զույգը պատանիների կարգում գրավեց 3-րդ հորիզոնականը[1]: Մինչև 1991 թվականը Կլիմովա/Պոնոմարենկո զույգը մարզիչ Նատալյա Դուբովայի ղեկավարությամբ հանդես էր գալիս ընդգծված դասական ոճում՝ հասնելով բացառիկ գեղեցկության և թեթև տեղաշարժի: 1989 թվականից, դառնալով աշխարհահռչակ լիդերներ, Կլիմովան և Պոնոմարենկոն Դյուշենե զույգի առաջացումից հետո ձգտեցին գտնել սահքի նոր ոճ և ձևեր նոր միտումների առնչությամբ, սակայն նրանց մշտական մարզիչ Նատալյա Դուբովան կտրականապես դեմ էր: Մարզիչի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունները 1991 թվականին հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը: Զույգի նոր մարզիչ Տատյանա Տարասովան կտրուկ փոխեց այդ ժամանակ մոդայից դուրս գտնվող ավանգարդի ոճը անսովոր օրիգինալ խորեոգրաֆով և հագուստով:

1983 թվականին կայացավ նրանց դեբյուտը մեծահասակների առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում գրավեցին 4-րդ հորիզոնականը: Արդեն հաջորդ մրցաշրջանում Կլիմովա/Պոնոմարենկո զույգը Սարաևոյում կայացած օլիմպիական խաղերում և Բուդապեշտում՝ Եվրոպայի առաջնությանը նվաճում է բրոնզե մեդալներ: 1986 թվականին զույգի մարզիչ Նատալյա Դուբովան նրանց համար բեմադրեց ոսկե վալս, ինչը դարձավ գեղասահքի ֆենոմեն: Ծրագիրը հատուկ մշակված էր հենց Կլիմովա/Պոնոմարենկո զույգի համար, ովքեր չմուշկին իդեալականորեն տիրապետում էին դեռ մեծահասակների կարիերայի սկզբին: Այսօր ոսկե վալսը պարեր սառույցի վրա ձևում մեջ դարձել է պարտադիր ծրագիր: 1985 թվականից 1988 թվականը միջազգային ասպարեզում ամուր կերպով № 2-ն էր՝ հետելով մեկ այլ խորհրդային զույգի՝ Բեստեմյանովա/Բուկին: Այս շրջանի բոլոր կարևոր մրցաշարերում նրանք նվաճում են արծաթե մեդալներ: Բացառություն է կազմում 1985 թվականին Դնեպրոպետրովսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունը, որտեղ երկու առաջատար զույգեր փոխվեցին իրենց տեղերով: Ընդհանուր առմամբ, Կլիմովա/Պոնոմարենկո զույգը նվաճել է 4 ոսկե մեդալ ազգային առաջնություններում (1985, 1986, 1989, 1990):

Օլիմպիական մրցաշրջան-1988-ից հետո Բեստեմյանովա/Բուկին զույգը լքում է սիրողական սպորտը, և Կլիմովա/Պոնոմարենկո զույգը դառնում է անվիճելի համաշխարհային առաջնորդը և ԽՍՀՄ գեղասահքի ուժեղ հավաքականի համար առաջինը: Այնուամենայնիվ, նրանց հիմնական մրցակիցները ոչ թե հայրենակից զույգերն էին, այլ իրենց նորարարական սահքով ֆրանսիական Իզաբել/Պոլ Դյուշեներ զույգը: Ի տարբերություն խորհրդային (հետո նաև՝ ռուսական) զույգերի դասական սահքի, ֆրանսիացիները 1988 թվականին իրենց ավանգարդ ոճով բավականին հստակ հայտարարեցին իրենց մասին՝ կատարելով իսկական հեղափոխություն գեղասահքի պահպանողական ձևում: Չնայած ռուսական զույգի առաջատարությանը և նրանց տեխնիկական առումով, արտիստիզմով ու օրիգինալությամբ կատարյալ լինելը, այնուամենայնիվ ֆրանսիացիները սկսում են գերազանցել Կլիմովա/Պոնոմարենկո զույգին: 1991 թվականին Իզաբել/Պոլ Դյուշեները Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում նվաճում են ոսկե մեդալ՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգին մղելով երկրորդ հորիզոնական: Ռուս զույգի նոր մարզիչ Տատյանա Տարասովան որոշում է արմատապես փոխել մարզիկների ոճը՝ մոտեցնելով նրանց ֆրանսիական Դյուշեներ զույգի ինքնատիպությանը: Կատարյալ տեխնիկայով և նոր պարային մոտիվներով զուգորդված՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգը 1992 թվականին հաղթականորեն վերադարձնում է իր առաջատարությունը՝ հաղթելով բոլոր խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ Ալբերվիլում կայացած օլիմպիական խաղերում: Օլիմպիական խաղերում ֆրանսիացիների հետ մրցակցությունը հասավ իր գագաթնակետին: Իզաբել/Պոլ Դյուշեները իրենց հայրենիքում նախորդ տարվա աշխարհի առաջնության ոսկուց հետո համարվում էին ֆավորիտներ: Չորս դատավորներ ֆրանսիացիներից խլեցին ոսկին, հինգը նախընտրեցին ռուսական զույգին: Մրցույքն այդպես էլ ավարտվեց՝ 5-4 հաշվով Կլիմովայի և Պոնոմարերենկոյի օգտին: Նրանք դարձան օլիմպիական չեմպիոններ: Բրոնզը նվաճեց մեկ այլ ռուսական զույգ՝ ՈՒսովա/Ժուլին:

Կլիմովա/Պոնոմարենկո զույգի ամենամեծ՝ օլիմպիական հաջողության մասին անվանի մարզիչ Տատյանա Տարասովան հետևյալն է ասել[2].

            «...Կլիմովայի և Պոնոմարենկոյի հաղթանակն Օլիմպիադայում ամենայուրահատուկ հաղթանակն էր պարերում, քանի որ պարային զույգերը առաջին հորիզոնականից իջնելուց հետո երբեք չեն բարձրանում պատվանդանի ամենաբարձր աստիճանի վրա: Պարերի պատմության մեջ նման օրինակներ չեն արձանագրվել: Իսկ նրանք ոչ միայն բարձրացան, բարձրացան բոլորից շատ տարիներով, ես կասեի՝ մնացած ամբողջ կյանքի համար: Նրանք այնքան ստեղծագործ մարդիկ են, որ չեն կորցրել հետաքրքրությունը ինքնակազմակերպման, մարզման, ամեն ինչի նկատմամբ, երաժշտության, պարապմունքների, արվեստի, ինչը սովորաբար բարձունքների հասած պրոֆեսիանալների մոտ է, համարյա չես հանդիպի...»:

1992 թվականի փայլուն մրցաշրջանից հետո Կլիմովա/Պոնոմարենկո զույգը անցավ պրոֆեսիոնալ սպորտ:

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հրաժեշտ տվեցին սիրողական սպորտաձևին: Հանդես են եկել շոուներին, երկու անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը պրոֆեսիանալների միջև աշխարհի առաջնություններում: 2003 թվականին նրանց անունները ներառվել են ամաշխարհային գեղասահքի փառքի սրահում[3]:

2007 թվականին Մարինան ամուսնու հետ մասնակցել է Ռոսիա 1-ի կազմակերպած հեռուստաշոուին՝ «Պարեր սառույցի վրա: Թավշյա շրջան», որտեղ զույգ էր կազմել դերասան Անատոլի Ժուրավլյովի հետ[4]:

Ապրում է Սան Խոսեում՝ ԱՄՆ-ում, գեղասահքի երեխաների մարզիչ է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից ամուսնացած է զուգընկերոջ՝ Սերգեյ Պոնոմարենկոյի հետ: ՈՒնեն երկու տղա՝ Թիմ (ծնվ.՝ 1998) և Անտոն (ծնվ.՝ 2000): Անտոնը (Էնտոնի) նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում Քիրստինա Կառռեյրայի հետ: Ներկայացնում են ԱՄՆ:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1995 1996
Ձմեռային օլիմպիական խաղեր 3 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 2 2 2 2 1 1 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 2 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]