Նատալյա Բեստեմյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Բեստեմյանովա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Наталья Филимоновна Бестемьянова
Մասնագիտացում`գեղասահորդ, ice dancer և figure skating choreographer
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 6, 1960(1960-01-06) (59 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Տատյանա Տարասովա

Նատալյա Բեստեմյանովա (ռուս.՝ Ната́лья Филимо́новна Бестемья́нова, հունվարի 6, 1960(1960-01-06), Մոսկվա, ԽՍՀՄ), պարեր սառույցի վրա ձևում խորհրդային գեղասահորդուհի: Անդրեյ Բուկինի հետ՝ 1988 թվականի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի չեմպիոն (1985—1988), Եվրոպայի հնգակի չեմպիոն (1983, 1985-1988), ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1982, 1983, 1987):

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984), Ռուսաստանի Հրեական Կոնգրեսի Հանրային Խորհրդի անդամ (RJC)[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել հինգ տարեկանից: Առաջին մարզիչը Անտոնինա Իվանովնա Կարցևան է: 15 տարեկանում Նատաշան հայտնվում է Էդուարդ Գեորգևիչ Պլիների խմբում[2], հաղթել է ԽՍՀՄ պատանիների առաջնությունում և 1976 թվականի ԽՍՀՄ գավաթը՝ մենասահք ձևում: 1977 թվականից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով:

Հանդես է եկել՝ որպես զուգընկեր ունենալով Անդրեյ Բուկինին և ներկայացրել է Մոսկվան: Մարզվել է Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ:

1988 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում:

2006-2008 թթ. եղել է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծի մարզիչ-համահեղինակը[3]:

2007 թվականին եղել է բրիտանական ITV1 հեռուստաընկերության «Dancing on Ice» («Պարեր սառույցի վրա») հեռուստաշոուի դատավորական կազմում:

2011-2012 թթ. եղել է «Առաջին ալիքի» (Ռուսաստան) «Պրոֆեսիոնալների գավաթ» հեռուստաշոուի դատավորական կազմում[4]:

Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի գեղասահքի բալետմեյստերի բաժնի շրջանավարտ է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները՝ Իրինա Մարկովնա և Ֆիլիմոն Կուզմիչ: Ունի մեծ եղբայր՝ Պյոտր: 1983 թվականից ամուսնացած է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Իգոր Բոբրինի հետ:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Բուկինի հետ
Մրցումներ 1977-78 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86 1986-87 1987-88
Ձմեռային օլիմպիադաներ 8 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 4 2 1 2 1 1 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 4 2 3 1 1 2 1
Skate America 2
NHK Trophy 1 1
«Московские новости» թերթի մրցանակ 4 2 3 1 1 1 2 1

Բացի դրանից՝ Աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև՝ 1991 թվական և արծաթե մրցանակակիր՝ 1989 թվական:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակ Ֆավարդի մրցանակի դափնեկիր «Աշխարհի գեղասահքում մեծ ավանդի համար» (1993): Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Структура Российского еврейского конгресса Российский еврейский конгресс
  2. «Спорт на Урале - Плинер Эдуард Георгиевич» (ru-ru)։ sportufo.ru։ Վերցված է 2017-06-15 
  3. Танцы на льду. Бархатный сезон Archived 2009-03-14 at the Wayback Machine.
  4. "Кубок Профессионалов" Archived 2012-03-02 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]