Վճռական աջակցություն (գործողություն)
Վճռական աջակցություն | |
---|---|
Գործողության դրոշ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Օպերացիա |
Երկիր | Աֆղանստան |
Մտնում է | Աֆղանական պատերազմ |
Տեղաբաշխում | Քաբուլ և Աֆղանստան |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | ԱՄՆ բանակի գեներալ Օսթին Միլլեր |
Հայտնի հրամանատարներ | ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Քեմփբել |
Կայք | rs.nato.int(անգլ.) |
«Վճռական աջակցություն» գործողություն (անգլ.՝ Resolute Support Mission), ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելություն[1], որը միտված է Աֆղանստանի կառավարական ուժերին օգնություն ցույց տալուն։ Առաքելությունը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից[2]։
Գրոծողությունը պաշտոնապես փոխարինել է անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործողությանը, որի գործունեությունն ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին[3]։ Այդ օրը համարվում է 2001-2014 թվականների պատերազմի պաշտոնական ավարտ[4]։ Փաստորեն, մարտական գործողությունները շարունակվել են, բայց արդեն աֆղան զինվորականների գլխավոր դերակատարմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց № 2189 բանաձևը՝ ի աջակցություն նոր առաքելության։
2014 թվականի դեկտեմբերի 30-ին Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցիչ Մորիս Յոհեմսը ստորագրեցին ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր[5]։
2015 թվականի հունվարին առաքելության ընդհանուր թվաքանակը կազմել է 12,5 հազար զինծառայող և քաղաքացիական անձ, առաքելության պլանավորվող տևողությունը այդ ժամանակ գնահատել են երկու տարի (թեև հիշատակվել է, որ անհրաժեշտության դեպքում առաքելությունը կարող է շարունակվել)[6]։
Դաշինքի զինծառայողները մարտական գործողություններին չեն մասնակցում՝ զբաղվելով աֆղանական ուժային կառույցների պատրաստմամբ և խորհրդատվությամբ[7]։ ՆԱՏՕ-ն իր ուժերը տեղակայելու համար Քաբուլում, Բաղրամում, Ջելալաբադում և Քանդահարում տեղակայված ռազմակայաններ է ընտրել[8]։
2017 թվականի մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել 12 000-ից ավելացնել զորակազմի թվաքանակը 15 000-ից՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով[9] (2017 թվականի փետրվարին պաշտոնական իշխանությունները վերահսկում էին տարածքի 60 %-ից պակաս[7])։
2018 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը հայտարարել էր 2019 թվականին ԱՄՆ-ի զորակազմը 50 %-ով կրճատելու պլանների մասին[10][11]։
2019 թվականի հունիսի սկզբի դրությամբ «Վճռական աջակցություն» գործողության կազմում գործող օտարերկրյա զորակազմի թվաքանակը կազմել է 25 հազար զինծառայող և քաղաքացիական մասնագետ, 177 մարտական զրահապատ մեքենա, շուրջ 4500 զրահամեքենա, 24 մարտական ինքնաթիռ, 80 ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքերի զգալի քանակ[12]։
Օտարերկրյա ռազմական կոնտինգենտի կազմում չեն մտնում ՄԱԿ-ի աշխատակիցները (այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության զինված աշխատակիցները) և ՄԱԿ-ի տեխնիկան, որոնք Աֆղանստանում են United Nations Assistance Mission in Afghanistan առաքելության շրջանակներում։
Հրամանատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Քաբուլում
Դրոշ | Անուն | Լիազորությունների սկիզբ | Լիազորությունների ավարտ | |
---|---|---|---|---|
1. | ԱՄՆ | բանակի գեներալ Ջոն Քեմփբել | 2015 թվականի հունվարի 1 | 2016 թվականի մարտի 2 |
2. | ԱՄՆ | բանակի գեներալ Ջոն Նիկոլսոն | 2016 թվականի մարտի 2 | 2018 թվականի սեպտեմբերի 2 |
3. | ԱՄՆ | բանակի գեներալ Օսթին Միլլեր | 2018 թվականի սեպտեմբերի 2 | մինչ օրս |
Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությանը մասնակցում է 38 պետություն, այդ թվում․
- Ավստրալիա - 300 զինծառայող
- Ավստրիա - 16 զինծառայող
- Ադրբեջան - խաղաղապահ ուժերի գումարտակի ստորաբաժանում (120 զինծառայող)[13]
- Ալբանիա - 83 մարդ[14]
- Բելգիա - բելգիական զորակազմն Աֆղանստանում (83 զինծառայող)
- Բուլղարիա - բուլղարական զորակազմն Աֆղանստանում (159 զինծառայող)
- Միացյալ Թագավորություն - 1100 զինծառայող
- Գերմանիա - 1300 զինծառայող
- Հունաստան - 11 զինծառայող
- Վրաստան - վրացական զորակազմն Աֆղանստանում[1] (871 զինծառայող)
- Դանիա - դանիական ռազմական զորակազմ Աֆղանստանում (155 զինծառայող)
- Իսլանդիա - 3 մարդ
- Իսպանիա - իսպանական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (66 զինծառայող)
- Իտալիա - իտալական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (895 զինծառայող)
- Լատվիա - լատվիական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (40 զինծառայող)
- Լիտվա - լիտվական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (50 զինծառայող)
- Լյուքսեմբուրգ - 2 զինծառայող
- Նիդերլանդներ - հոլանդական ռազմական զորակազմ Աֆղանստանում (160 զինծառայող)
- Նոր Զելանդիա - 13 զինծառայող
- Ռումինիա - ռումինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (797 զինծառայող)
- Սլովակիա - սլավոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (51 զինծառայող)
- Սլովենիա - 7 մասնագետ[15]
- ԱՄՆ[14] - 2017 թվականի հոկտեմբերից անվտանգության աջակցության ուժերի 1-ին բրիգադ տեղափոխված 10,8 հազար զինծառայողներ և քաղաքացիական անձինք[16]։ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական զորակազմի մեջ չի մտնում շուրջ հազար մարդ (ԱՄՆ զինծառայողներ և մասնավոր պահնորդական և ռազմական ընկերությունների աշխատակիցներ), որոնք ապահովում են Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունը[17]։
- Ուկրաինա - ուկրաինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (21 զինծառայող)
- Ֆինլանդիա - ֆիննական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (67 զինծառայող)
- Չեռնոգորիա - 27 զինծառայող
- Շվեդիա - 25 զինծառայող
- Էստոնիա - էստոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (42 զինծառայող)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Военнослужащие Грузии будут участвовать в миссии НАТО в Афганистане // РИА Новости, 25.12.2014
- ↑ «Afghanistan: Security Council backs agreement on new non-combat NATO mission». UN News Centre. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «U.S. formally ends the war in Afghanistan». No. online. CBA News. Associated Press. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Resolute Support Mission in Afghanistan // официальный сайт НАТО от 28 февраля 2015
- ↑ НАТО начинает в Афганистане небоевую миссию "Решительная поддержка" // ИТАР-ТАСС от 1 января 2015
- ↑ 7,0 7,1 Бернд Ригерт, Александра Ёлкина. Почему НАТО снова наращивает военное присутствие в Афганистане(չաշխատող հղում) "Deutsche Welle", 30.06.2017
- ↑ «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Увеличение миссии в Афганистане РИА Новости, 10 мая 2017
- ↑ США хотят сократить свой воинский контингент в Афганистане РИА Новости, 21 декабря 2018 года
- ↑ США готовы сократить контингент в Афганистане до 8,6 тысяч военных Коммерсантъ, 29 августа 2019 года
- ↑ подполковник А. Яковлев. Особенности развития внутриполитической обстановки в Афганистане // журнал "Зарубежное военное обозрение", № 6 (867), 2019. стр.24-29
- ↑ Azerbaijani peacekeepers sent to Afghanistan // Azerbaijan State News Agency (3 April 2018)
- ↑ 14,0 14,1 TAAC - West Արխիվացված 2015-02-12 Wayback Machine // официальный сайт НАТО
- ↑ подполковник С. Курский. Состояние и перспективы развития вооружённых сил Республики Словении // журнал "Зарубежное военное обозрение", № 10 (823), 2015. стр. 23-27
- ↑ "Решительная поддержка" - новая миссия НАТО в Афганистане // "Вести.RU" от 1 января 2015
- ↑ О военном присутствии США и НАТО в Афганистане // "Зарубежное военное обозрение", № 6 (819), июнь 2015. стр. 92