Jump to content

Վճռական աջակցություն (գործողություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վճռական աջակցություն
պատկերանիշ
Գործողության դրոշ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակNATO operation?
Երկիր Աֆղանստան
Մտնում էԱֆղանական պատերազմ
ՏեղաբաշխումԱֆղանստան
Հրամանատարներ
Ներկա հրամանատարԱՄՆ բանակի գեներալ
Օսթին Միլլեր
Հայտնի հրամանատարներԱՄՆ բանակի գեներալ
Ջոն Քեմփբել
Կայքrs.nato.int​(անգլ.)

«Վճռական աջակցություն» գործողություն (անգլ.՝ Resolute Support Mission), ՆԱՏՕ-ի ոչ մարտական առաքելություն[1], որը միտված է Աֆղանստանի կառավարական ուժերին օգնություն ցույց տալուն։ Առաքելությունը սկսվել է 2015 թվականի հունվարի 1-ից[2]։

Գրոծողությունը պաշտոնապես փոխարինել է անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործողությանը, որի գործունեությունն ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին[3]։ Այդ օրը համարվում է 2001-2014 թվականների պատերազմի պաշտոնական ավարտ[4]։ Փաստորեն, մարտական գործողությունները շարունակվել են, բայց արդեն աֆղան զինվորականների գլխավոր դերակատարմամբ։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց № 2189 բանաձևը՝ ի աջակցություն նոր առաքելության։

2014 թվականի դեկտեմբերի 30-ին Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցիչ Մորիս Յոհեմսը ստորագրեցին ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր[5]։

2015 թվականի հունվարին առաքելության ընդհանուր թվաքանակը կազմել է 12,5 հազար զինծառայող և քաղաքացիական անձ, առաքելության պլանավորվող տևողությունը այդ ժամանակ գնահատել են երկու տարի (թեև հիշատակվել է, որ անհրաժեշտության դեպքում առաքելությունը կարող է շարունակվել)[6]։

Դաշինքի զինծառայողները մարտական գործողություններին չեն մասնակցում՝ զբաղվելով աֆղանական ուժային կառույցների պատրաստմամբ և խորհրդատվությամբ[7]։ ՆԱՏՕ-ն իր ուժերը տեղակայելու համար Քաբուլում, Բաղրամում, Ջելալաբադում և Քանդահարում տեղակայված ռազմակայաններ է ընտրել[8]։

2017 թվականի մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել 12 000-ից ավելացնել զորակազմի թվաքանակը 15 000-ից՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով[9] (2017 թվականի փետրվարին պաշտոնական իշխանությունները վերահսկում էին տարածքի 60 %-ից պակաս[7])։

2018 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը հայտարարել էր 2019 թվականին ԱՄՆ-ի զորակազմը 50 %-ով կրճատելու պլանների մասին[10][11]։

2019 թվականի հունիսի սկզբի դրությամբ «Վճռական աջակցություն» գործողության կազմում գործող օտարերկրյա զորակազմի թվաքանակը կազմել է 25 հազար զինծառայող և քաղաքացիական մասնագետ, 177 մարտական զրահապատ մեքենա, շուրջ 4500 զրահամեքենա, 24 մարտական ինքնաթիռ, 80 ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքերի զգալի քանակ[12]։

Օտարերկրյա ռազմական կոնտինգենտի կազմում չեն մտնում ՄԱԿ-ի աշխատակիցները (այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության ծառայության զինված աշխատակիցները) և ՄԱԿ-ի տեխնիկան, որոնք Աֆղանստանում են United Nations Assistance Mission in Afghanistan առաքելության շրջանակներում։

Հրամանատարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Քաբուլում

ԴրոշԱնունԼիազորությունների սկիզբԼիազորությունների ավարտ
1.Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆբանակի գեներալ Ջոն Քեմփբել2015 թվականի հունվարի 12016 թվականի մարտի 2
2.Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆբանակի գեներալ Ջոն Նիկոլսոն2016 թվականի մարտի 22018 թվականի սեպտեմբերի 2
3.Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆբանակի գեներալ Օսթին Միլլեր2018 թվականի սեպտեմբերի 2մինչ օրս

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի զինծառայողները և Աֆղանստանի ոստիկանները (2015)

Գործողությանը մասնակցում է 38 պետություն, այդ թվում․

  • Ավստրալիա Ավստրալիա - 300 զինծառայող
  • Ավստրիա Ավստրիա - 16 զինծառայող
  • Ադրբեջան Ադրբեջան - խաղաղապահ ուժերի գումարտակի ստորաբաժանում (120 զինծառայող)[13]
  • Ալբանիա Ալբանիա - 83 մարդ[14]
  • Բելգիա Բելգիա - բելգիական զորակազմն Աֆղանստանում (83 զինծառայող)
  • Բուլղարիա Բուլղարիա - բուլղարական զորակազմն Աֆղանստանում (159 զինծառայող)
  • Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն - 1100 զինծառայող
  • Գերմանիա Գերմանիա - 1300 զինծառայող
  • Հունաստան Հունաստան - 11 զինծառայող
  • Վրաստան Վրաստան - վրացական զորակազմն Աֆղանստանում[1] (871 զինծառայող)
  • Դանիա Դանիա - դանիական ռազմական զորակազմ Աֆղանստանում (155 զինծառայող)
  • Իսլանդիա Իսլանդիա - 3 մարդ
  • Իսպանիա Իսպանիա - իսպանական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (66 զինծառայող)
  • Իտալիա Իտալիա - իտալական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (895 զինծառայող)
  • Լատվիա Լատվիա - լատվիական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (40 զինծառայող)
  • Լիտվա Լիտվա - լիտվական ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում (50 զինծառայող)
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ - 2 զինծառայող
  • Նիդերլանդներ Նիդերլանդներ - հոլանդական ռազմական զորակազմ Աֆղանստանում (160 զինծառայող)
  • Նոր Զելանդիա Նոր Զելանդիա - 13 զինծառայող
  • Ռումինիա Ռումինիա - ռումինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (797 զինծառայող)
  • Սլովակիա Սլովակիա - սլավոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (51 զինծառայող)
  • Սլովենիա Սլովենիա - 7 մասնագետ[15]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[14] - 2017 թվականի հոկտեմբերից անվտանգության աջակցության ուժերի 1-ին բրիգադ տեղափոխված 10,8 հազար զինծառայողներ և քաղաքացիական անձինք[16]։ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական զորակազմի մեջ չի մտնում շուրջ հազար մարդ (ԱՄՆ զինծառայողներ և մասնավոր պահնորդական և ռազմական ընկերությունների աշխատակիցներ), որոնք ապահովում են Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունը[17]։
  • Ուկրաինա Ուկրաինա - ուկրաինական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (21 զինծառայող)
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա - ֆիննական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (67 զինծառայող)
  • Չեռնոգորիա Չեռնոգորիա - 27 զինծառայող
  • Շվեդիա Շվեդիա - 25 զինծառայող
  • Էստոնիա Էստոնիա - էստոնական ռազմական կոնտինգենտ Աֆղանստանում (42 զինծառայող)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Военнослужащие Грузии будут участвовать в миссии НАТО в Афганистане // РИА Новости, 25.12.2014
  2. ↑ «Afghanistan: Security Council backs agreement on new non-combat NATO mission». UN News Centre. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. ↑ «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. ↑ «U.S. formally ends the war in Afghanistan». No. online. CBA News. Associated Press. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. ↑ Resolute Support Mission in Afghanistan // официальный сайт НАТО от 28 февраля 2015
  6. ↑ НАТО начинает в Афганистане небоевую миссию "Решительная поддержка" // ИТАР-ТАСС от 1 января 2015
  7. 1 2 Бернд Ригерт, Александра Ёлкина. Почему НАТО снова наращивает военное присутствие в Афганистане(չաշխատող հղում) "Deutsche Welle", 30.06.2017
  8. ↑ «NATO-led Resolute Support Mission in Afghanistan». NATO. 2014 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. ↑ Увеличение миссии в Афганистане РИА Новости, 10 мая 2017
  10. ↑ США хотят сократить свой воинский контингент в Афганистане РИА Новости, 21 декабря 2018 года
  11. ↑ США готовы сократить контингент в Афганистане до 8,6 тысяч военных Коммерсантъ, 29 августа 2019 года
  12. ↑ подполковник А. Яковлев. Особенности развития внутриполитической обстановки в Афганистане // журнал "Зарубежное военное обозрение", № 6 (867), 2019. стр.24-29
  13. ↑ Azerbaijani peacekeepers sent to Afghanistan // Azerbaijan State News Agency (3 April 2018)
  14. 1 2 TAAC - West Արխիվացված 2015-02-12 Wayback Machine // официальный сайт НАТО
  15. ↑ подполковник С. Курский. Состояние и перспективы развития вооружённых сил Республики Словении // журнал "Зарубежное военное обозрение", № 10 (823), 2015. стр. 23-27
  16. ↑ "Решительная поддержка" - новая миссия НАТО в Афганистане // "Вести.RU" от 1 января 2015
  17. ↑ О военном присутствии США и НАТО в Афганистане // "Зарубежное военное обозрение", № 6 (819), июнь 2015. стр. 92