Jump to content

Վիլհելմ Հաուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Հաուֆ
Wilhelm Hauff
Ծնվել էնոյեմբերի 29, 1802(1802-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրՇտուտգարտ[4]
Վախճանվել էնոյեմբերի 18, 1827(1827-11-18)[1][2][3][…] (24 տարեկան)
Վախճանի վայրՇտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն[5]
ԳերեզմանHoppenlau Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, մանկագիր, ժողովրդական հեքիաթների բանահավաք, գրող և վիպասան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
ԿրթությունUhland-Gymnasium Tübingen? (1816), Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? (1820), Թյուբինգենի համալսարան (1824) և Tübinger Stift?
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներThe Story of Caliph Stork?
ԱնդամակցությունBurschenschaft Germania Tübingen?
 Wilhelm Hauff Վիքիպահեստում

Վիլհելմ Հաուֆ (գերմ.՝ Wilhelm Hauff, նոյեմբերի 29, 1802(1802-11-29)[1][2][3][…], Շտուտգարտ[4] - նոյեմբերի 18, 1827(1827-11-18)[1][2][3][…], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն[5]), գերմանացի մեծ գրող և վիպասան, գրականության բիդերմեյեր ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Հաուֆը ծնվել է 1802 թվականի նոյեմբերի 29-ին Շտուտգարտում՝ Օգոստոս Ֆրիդրիխ Հաուֆի, ով ծառայում էր՝ որպես քարտուղար, արտաքին գործերի նախարարությունում և Հեյդվիգ Վիլհելմինա Էլզաեսսեր Հաուֆի ընտանիքում։ Նա չորս երեխաներից երկրորդն էր՝ ըստ տարիքի։ 1809 թվականին, երբ Վիլհելմը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ և մայրը վերցնելով երեխաներին տեղափոխվեց Թյուբինգեն համալսարանական քաղաք։ Այնտեղ, մայրական կողմից պապիկի տանն են անցել Հաուֆի երիտասարդ տարիները։ Տղայի ստացած առաջին կրթությունը եղել է պապիկի հսկայական գրադարանի գրքերի ընթերցումը։ 1818 թվականին նրան ուղարկեցին վանական դպրոց սովորելու, իսկ 1820 թվականին ընդունվեց Թյուբինգենի համալսարան։ Չորս տարի անց նա ավարտեց համալսարանը փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումով։

Ավարտելով համալսարանը՝ Հաուֆը գործի անցավ որպես դասապատրաստող՝ պաշտպանության նախարար գեներալ բարոն Էրնս Յուգեն ֆոն Հյոգելի ընտանիքում։ Այս ընտանիքի հետ նա ճամփորդեց Ֆրանսիայով, մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներին։ Իր կարճ կյանքի ընթացքում նա եղել է Փարիզում, Բրյուսելում, Անտվերպենում, այցելել է Կասսել՝ Գրիմ Եղբայրների հայրենիք, Բրեմեն, որի հստակ քարտեզագրությունը գտնում ենք նրա վերջին նովելներից մեկում՝ «Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում», եղել է Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար է գրվել նրա Märchen՝ կախարդական հեքիաթները, որոնք առաջին անգամ հրատարակվել են «Ազնվական կալվածատերերի որդիների ու դուստրերի համար 1826 թվականի հունվարի հեքիաթների ալմանախում»։ Այն ներառում էր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Փոքրիկ Մուքը», «Խալիֆ-արագիլը» և ուրիշներ, որոնք միանգամից չտեսնված ճանաչում ձեռք բերեցին բոլոր երկրներում, որտեղ խոսում և կարդում էին գերմաներեն։

Նույն՝ 1826 թվականին նա գրել է «Սատանայի հուշերի էջեր» (Mitteilungen aus den Memoiren des Satan) վեպի առաջին մասը և «Մարդը լուսնից» (Der Mann im Mond)։ Առաջին վեպը գրվել է հոֆմանովսկյան ոգով, այսպես կոչված մասնատված արձակ, որը Հաուֆը հրաշալի կերպով յուրացրեց և հետագայում զարգացրեց։

Շատ քննադատներ նշում են, որ թեև աշակերտը (Հաուֆը) զիջեց իր «գրական ուսուցչին» (Հոֆմանին) լեզվի հարստությամբ, բայց փոխարենը շատ առաջ անցավ նրանից սյուժեների բազմազանությամբ և ստեղծագործությունների անգերազանցելի առեղծվածայնությամբ։ Իսկ «Մարդը լուսնից» վեպը գրվել է՝ որպես այն ժամանակ հայտնի գերմանացի Հենրիխ Կլոորենի (Heinrich Clauren) զգայուն նովելների ծաղրերգություն։ Վրեժ առնելու համար Կլորենը նախաձեռնեց մի յուրօրինակ հարձակում Հաուֆի ամբողջ ստեղծագործական աշխատանքի վրա։ Հաուֆն, ի պատասխան, գրեց «Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին» երգիծական նովելը, որում նշեց իր հայացքնեը քաղցր և անառողջ գրականության մասին, որով Կլորենը բառացիորեն հեղեղում էր երկիրը։

Վալտեր Սքոթի վեպերից ոգեշնչված՝ Հաուֆը գրել է «Լիխտենշտեյն» պատմական վեպը, որը դարձավ 19-րդ դարի այդ ժանրի լավագույն վեպերից մեկը։ Այս վեպը հսկայական ճանաչում է ստանում Գերմանիայում և հատկապես Շվաբիի հողերի վրա, քանի որ պատմում է այդ կողմերի ամնահետաքրքիր պատմական պահերից մեկի մասին։ Իր ճանմփորդությունների ժամանակ Հաուֆը նաև վերջացնում է «Սատանայի նոթերը» և հրատարակում է մի քանի կարճ նովել, ինչպես նաև բանաստեղծություններ, որոնք շառ արագ դառնում են ժողովրդական երգեր։

1827 թվականի հունվարին Հաուֆը զբաղեցնում է Շտուտգարտի առավոտյան թերթի խմբագրի պաշտոնը և ամուսնանում է իր զարմուհի Լուիզա Հաուֆի հետ, ում մանկուց սիրահարված էր։ Սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նրա մահից շատ քիչ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 10-ին, ծնվում է նրա երկրորդ դուստր Վիլհելմինան, իսկ 1827 թվականի նոյեմբերի 18ին Հաուֆը մահանում է որովայնային տիֆից։

Հաուֆի գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Märchen-Almanach auf das Jahr 1826 für Söhne und Töchter gebildeter Stände (1826 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Märchen als Almanach (Պատմությունը ալմանախի դերում)
    • Die Karawane (Քարավան)
    • Die Geschichte vom Kalif Storch (Խալիֆ արագիլի մասին պատմություն)
    • Die Geschichte von dem Gespensterschiff (Ուրվական նավի մասին պատմություն)
    • Die Geschichte von der abgehauenen Hand (Կտրած ձեռքի մասին պատմություն)
    • Die Errettung Fatmes (Ֆաթիմայի փրկությունը)
    • Die Geschichte vom kleinen Muck (Փոքրիկ Մուքի մասին պատմություն)
    • Das Märchen vom falschen Prinzen (Երևակայական արքայազնի մասին պատմություն)
  • Märchen-Almanach auf das Jahr 1827 für Söhne und Töchter gebildeter Stände (1827 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Der Scheik von Alessandria und seine Sklaven (Ալեքսանդրյան շեյխը և նրա անհնազանդները)
    • Der Zwerg Nase (Թզուկ Քիթը)
    • Abner, der Jude, der nichts gesehen hat (Եվրեյ Աբները, ով ոչինչ չի տեսել)
    • Der Affe als Mensch («Երիտասարդ անգլիացին» (բառացի. «Ինչպես կապիկին ընդունեցին որպես մարդ»))
    • Die Geschichte Almansors (Ալմանսորի պատմությունը)
  • Märchen-Almanach auf das Jahr 1828 für Söhne und Töchter gebildeter Stände (1828 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Das Wirtshaus im Spessart (Շպասսարտի պանդոկը)
    • Die Sage vom Hirschgulden (Рассказ о гульдене с оленем)
    • Das kalte Herz (Սառցե սիրտը)
    • Saids Schicksale (Սաիդի արկածները)
    • Die Höhle von Steenfoll — Eine schottländische Sage (Ստինֆոլլի քարանձավը։ Շոտլանդական սագա)
  • Lichtenstein (Լիխտենշտեյն)
  • In König Laurins Rosengarten (Լորենս թագավորի վարդագույն այգին)

Երգիծական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Der Mann im Mond oder Der Zug des Herzens ist des Schicksals Stimme (Մարդը լուսնից կամ սրտի գնացքը՝ բախտի ձայնը)
  • Mittheilungen aus den Memoiren des Satan (Սատանայի հուշերի էջեր)
  • Controvers-Predigt über H. Clauren und den Mann im Mond (Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին)
  • Othello («Օթելլո») (1826)
  • Die Sängerin («Երգչուհին») (1826)
  • Die Bettlerin von Pont des Arts («Մուրացիկը Pont des Arts-ից») (1827)
  • Jud Süß («Եվրեյ Զյուսը») (1827)
  • Die letzten Ritter von Marienburg («Մարիենբուրգի վերջին ասպետը»)
  • Das Bild des Kaisers («Կայսեր դիմանկարը»)
  • Phantasien im Bremer Ratskeller, ein Herbstgeschenk für Freunde des Weines («Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում։ Աշնանային նվեր գինու իրահարների համար») (1827)
  • Die Bücher und die Lesewelt («Գրքերը և ընթերցարանության աշխարհը»)
  • Freie Stunden am Fenster («Անվճար ժամեր պատուհանի մոտ»)
  • Der ästhetische Klub («Էսթետիկ ակումբ»)
  • Ein Paar Reisestunden («Մի քանի ժամվա ճանապարհ»)
  • Der Reußenstein (Ռոյսենշտեյն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս Klaiber, «W. Ch. Hauff. Ein Lebensbild des Dichters» (Շտուտգարտ, 1881)։ Ռուսաց լեզվով. «Բիանետտիի գաղտնիքները» («Կարդալու գրադարան», 1855, № 134) և «Հաուֆի հեքիաթները» (СПб., 1883

Ստեղծագործությունների էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1921 - Փոքրիկ Մուքը (ռեժիսոր Ուիլյամ Պրահեր)
  2. 1944 - Փոքրիկ Մուքը (ռեժիսոր ֆրանց ֆիդլեր)
  3. 1950 - Սառը սիրտ, ԳԴՀ
  4. 1952 - Փոքրիկ Մուքը, ԳԴՀ
  5. 1958 - Թզուկ Քիթը, ԳՖՀ
  6. 1958 - Շպեսարտի պանդոկը, ԳՖՀ
  7. 1969 - Խալիֆ-արագիլը, ԽՍՀՄ
  8. 1970 - Թզուկ Քիթը
  9. 1971 - Փոքրիկ Մուքը (ռեժիսոր Օտտո Անտոն Էդեր; հեռուստաֆիլմ, Ավստրիա)
  10. 1975Արագավազ Մուքը, ԽՍՀՄ
  11. 1978 - Թզուկ Քիթը, ԳԴՀ
  12. 1980Թզուկ Քիթը, Մեղեդի ձայնագրման ընկերության աուդիոներկայացում, ԽՍՀՄ, վերահրատարակումը 2008 թ.
  13. 1981Խալիֆ արագիլը (մուլտֆիլմ), ԽՍՀՄ
  14. 1981Գիշերը պատմած հեքիաթը, Շպեսարտի պանդոկը ալմանախի հիման վրա, ԽՍՀՄ
  15. 1983 – Փոքրիկ Մուքի արկածները (ռեժիսոր Ելիզավետա Կիմյագարովա, հեռուստաֆիլմ, ԽՍՀՄ, Տաջիկստան)
  16. 1985Ինքնակոչ արքայազնը, Չեխոսլովակիա, ԳԴՀ
  17. 2003Թզուկ Քիթը (մուլտֆիլմ), Ռուսաստան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118546864 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Հաուֆ» հոդվածին։