Jump to content

Գիշերը պատմած հեքիաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերը պատմած հեքիաթը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1981 և օգոստոսի 30, 1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻրմա Ռաուշ
ԴերակատարներԻգոր Կոստոլևսի, Ալեքսանդր Գալիբին և Ալեքսանդր Լազարև
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն73 րոպե

«Գիշերը պատմած հեքիաթը» (ռուս.՝ «Сказка, рассказанная ночью»), գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ[1], որ թողարկվել է 1981 թվականին Գորկու անվան կինոստուդիայում։ Նկարահանել է Իրմա Ռաուշը Վիլհելմ Հաուֆի «Շպեսարտի պանդոկը» ստեղծագործությունների շարքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային անտառով գնացող երկու ենթավարպետներ՝ Հյուգոն ու Էդվինը չգիտեն, թե ինչ անեն վախից, որովհետև անտառում, ըստ լուրերի, տիրում են ավազակները։ Հանկարծ նրանք լույս են տեսնում տան պատուհաններում։ Ենթավարպետները խնդրում են, որ իրենց թույլ տան գիշերելու ներսում։ Պարզվում է, որ ներսում գտնվում են ուսանողն ու դեղագործը, որոնք իրենք էլ չգիտեն, թե որտեղ են տանտերերը, որոնք հավանաբար փախել են ավազակներից։ Որպեսզի գիշերն արագ անցնի, նրանք որոշում են միմյանց համար հեքիաթներ պատմել։ Ավելի ուշ տանը կանգ է առնում կոմսուհին, որին նույնպես ներս են թողնում գիշերելու։

Հանկարծ հայտնվում են ավազակները, որ պահանջում են իրեն հանձնել կոմսուհուն։ Սակայն ենթավարպետներն ու ուսանողը, դիմելով խորամանկության, իրենք են գնում նրանց որջը։ Առաջնորդը, ազդվելով ուսանողի պատմած հեքիաթից, նրան օգնում է փախչել, իսկ գեղեցկուհի կոմսուհին սիրահարվում է ուսանողին։

Ֆիլմում օգտագործվել է Վիլհելմ Հաուֆի «Սառը սիրտ» հեքիաթն ածխագործ Պետեր Մունկի մասին, որը վաճառում է սիրտը մի պարկ ոսկով, որի վերապատմումն էլ ֆիլմի երկրորդ սյուժետային գիծն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Գալիբին – ածխագործ Պետեր Մունկ
  • Ռասմի Ջաբրայիլով – դեղագործ
  • Մարա Զվայգզնե – կոմսուհի Էմիլյա
  • Ալեքսանդր Կալյագին – Հոլանդացի Միխել
  • Մայա Կիրսե – Իլզա, ածխագործ Պետերի կինը
  • Իգոր Կսոտոլևսկի – փիլիսոփայության ուսանող Գյոթինգենից
  • Դմիտրի Կրավցով – Հյուգո, 1-ին ենթավարպետ (հնչյունավորել է Միխայիլ Կոնոնովը)
  • Դիմիտրի Կրեչետով – Էդվին, 2-րդ ենթավարպետ
  • Ալեքսանդր Լազարև – ավազակ Պետեր Մունկ
  • Իրինա Մուրզաևա – կոմսուհի ֆոն Ռաուշենբախ, Էմիլյայի մորաքույրը
  • Վալենտինս Սկուլմե – բարոն Ուլրիխ ֆոն Շտեյնբերգ (հնչյունավորել է Իգոր Յասուլովիչը)
  • Յուրի Յարվետ – անտառի տերը
  • Լեոնիդ Յարմոլնիկ – Կլաուս, հարուստ, որ վաճառում է հոգին զառերով հաղթելու համար

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Իրմա Ռաուշ
  • Սցենարի հեղինակ՝ Իգոր Ֆեոդորով
  • Օպերատորներ՝ Օլեգ Ռունուշկին, Ալեքսանդր Կովալչուկ
  • Նկարիչ՝ Վլադիմիր Պոստեռնակ
  • Հագուստների նկարիչ՝ Վերա Կուրատովա
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Կուպրևիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сказка, рассказанная ночью «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում