Էռնստ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրնստ Հոֆմանից)
Picto infobox auteur.png
Էռնստ Հոֆման
ETA Hoffmann 2.jpg
E.T.A. Hoffmann Selbstportrait.jpg
Ծնվել է հունվարի 24, 1776({{padleft:1776|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Կյոնիգսբերգ[6][3][4][5]
Վախճանվել է հունիսի 25, 1822({{padleft:1822|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][4][5] (46 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին[6]
Մասնագիտություն կոմպոզիտոր, դատավոր, ծաղրանկարիչ, նկարիչ, մանկագիր, գրող[7], դիրիժոր, սցենարիստ, նկարիչ և բանաստեղծ-փաստաբան
Լեզու գերմաներեն[8]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Քյոնիսբերգի համալսարան
Ժանրեր օպերա
Ուշագրավ աշխատանքներ Ունդինա
Hoffmann Signature.gif
E. T. A. Hoffmann Վիքիպահեստում

Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776[1][2][3][4][5], Կյոնիգսբերգ[6][3][4][5] - հունիսի 25, 1822[1][2][4][5], Բեռլին[6]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[9], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Ցոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807 - 1813-ին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։

Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118552465 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 EB-11 / Hoffmann, Ernst Theodor Wilhelm
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 (untranslated title)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 (untranslated title)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Гофман Эрнст Теодор Амадей // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 7 : Гоголь — Дебит. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  7. Record #118552465 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  8. http://data.bnf.fr/ark:/12148/cb11907623v Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  9. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը: Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան: Արևիկ, 1988. - 62 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594 CC-BY-SA-icon-80x15.png