Վեներա-2
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1965-091A[1] |
NSSDCA ID | 1965-091A |
SCN | 01730 |
Ուղեծրի տեսակ | ցածր մերձերկրյա ուղեծիր |
Պտույտի ժամկետ | 89,71 րոպե |
Գործարկման ամսաթիվ | 1964 նոյեմբերի 12, 05:02 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 963 կգ[1] |
Վեներա 2' (ռուս.՝ Венера 2, կամ 3ՄՎ-4 համար 4), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը Վեներայի մոտով անցնելուց հետո չի կարողացել վերադարձնել տվյալներ։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է 1964 թվականի նոյեմբերի 12-ին, Մոլնիա կրող հրթիռով[2]։ Առաջին երեք փուլերի հստակ աշխատանքից հետո կայանը և արագացուցիչ բլոկը դուրս բերվեցին ցածր Երկրի ուղեծիր։
Կայանի վրա տեղադրված էին տեսախցիկներ, մագնիսաչափ, արևային և տիեզերական ռենտգենյան դետեկտորներ, պիեզոէլեկտրական դետեկտորներ, իոնային թակարդներ, Գեյգերի հաշվիչ և տիեզերական ռադիո արտանետումները չափելու համար ընդունիչներ[3]։ Տիեզերանավը 1966 թվականի փետրվարի 27-ին ժամը 02:52-ին կատարել է իր ամենամոտ մոտեցումը Վեներային՝ 23,810 կիլոմետր հեռավորության վրա[4]։
Մոլորակի մոտով անցման ընթացքում «Վեներա 2»-ի բոլոր գիտական գործիքներն ակտիվացվել են՝ կայանի հետ ռադիոկապը դադարեցնելու հաշվին։ Կայանը պետք է պահպաներ տվյալները՝ օգտագործելով ձայնագրիչներ, այնուհետև դրանք փոխանցեր Երկիր, երբ կապը կվերականգնվեր։ Անցումից հետո կայանի հետ կապը չհաջողվեց վերականգնել։ Կայանը հայտարարվեց կորսված 1966 թվականի մարտի 4-ին[3]։ Հետաքննությունը պարզեց, որ անսարքության պատճառը եղել է կայանի գերտաքացումը ռադիատորի անսարքության պատճառով[3]<ref>«In Depth | Venera 2». NASA Solar System Exploration. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.</ref:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Venera 2». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Siddiqi, Asif A. (2002). «1965». Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958-2000 (PDF). Monographs in Aerospace History, No. 24. NASA History Office. էջեր 47–52.
- ↑ «Venera 2». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
|