Jump to content

Վազգեն բդեշխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Միհրանյան
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Գուգարաց բդեշխ
470 - 482
Նախորդող Աշուշա Բ
Հաջորդող Աշուշա Գ
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ, բդեշխ
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն (5-րդ դարից մինչև 470 թվական)
զրադաշտականություն (470-ին կրոնափոխ է եղել)
Ծննդյան օր 5-րդ դար
Ծննդավայր Գուգարք, Հայկական մարզպանություն
Վախճանի օր 482 թվական
Վախճանի վայր Վիրք
Դինաստիա Միհրանյաններ
Քաղաքացիություն Մեծ Հայք Մեծ Հայք
Հայր Աշուշա Բդեշխ
Մայր Անուշվռամ Արծրունի
Ամուսին
  • Շուշանիկ (Վարդան Մամիկոնյանի դուստրը, սպանվել է բդեշխ կողմից)
  • Սասանյան արքայադուստր (անունն անհայտ է)
Զավակներ Աշուշա Գ

Վազգեն բդեշխ (5-րդ դար, Գուգարք, Հայկական մարզպանություն - 482[1][2], Վիրք), Գուգարաց բդեշխ (470-482)։ Աշուշա բդեշխի որդին և իրավահաջորդը, Գուգարքի Միհրանյանների տոհմից[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի հետ[3]։ 470 թվականին ուրացել է հայ առաքելական եկեղեցին և քրիստոնեական կրոնը՝ ընդունելով զրադաշտականությունը[3]։ Հաջորդիվ վերջինս սպանել է քրիստոնեությունը չուրացող Շուշանիկին և պատերազմել Վիրքի թագավորության հետ[3]։ Արդյունքում՝ բդեշխը մահանում է՝ սպանվելով վրաց արքա Վախթանգ Գորգասալի կողմից[3]։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգենը սերում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում հաստատված Միհրանյանների նախարարական տոհմի Գուգարքի ճյուղից։ Միհրանյանների տոհմի հիմնադիրն է Սասանյաններից սերվող Միհրը, որը փախչելով պարսից արքա Խոսրով Փարվեզի վրեժխնդրությունից, ընտանիքով հաստատվել է Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Վազգենը ծնվել և մեծացել է ազնվականական ընտանիքում։

Նրա հայրը՝ Աշուշան, եղել է Գուգարքի բդեշխը։ Աշուշան եղել է այն նախարարների մեջ, որոնք 450 թվականին Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի ներքո բոլոր նախարարները առերես ուրացել են իրենց հավատքը՝ ընդունելով պարսից զրադաշտական կրոնը։ Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան գուգարաց բդեշխին, հայ նախարարներին կրակապաշտ մոգերի և հսկիչ պալատական զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Մեծ Հայքի թագավորություն՝ հանձնարարելով մեկ տարում Հայաստանի բոլոր եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների, ինչպես նաև կառուցել ատրուշաններ։

Վազգենի մայրը՝ Անուշվռամը, սերում էր հայոց Արծրունյաց նախարարական տոհմից։ Նա Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձուիկ Արծրունու քույրն էր։ Ստորև ներկայացված է Վազգենի ծագումնաբանությունը։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարդան Մամիկոնյան
սպարապետ († 451)
Հմայակ Մամիկոնյան
զորավար († 451)
 
Ձուիկ ԱրծրունիԱղան Արծրունի
հոգևորական 450
Անուշվռամ Արծրունի
 
Աշուշա
բդեշխ († 457/470)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վահան
մարզպան († 485)
Վարդ
մարզպան († 505)
ՎասակԱրտաշես
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշանիկ
(† 475)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վազգեն
բդեշխ († 482)
Ջոջիկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3 զավակԱշուշա Գ
բդեշխ 540

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց կրոնական միասնության և ազգապահպանության համար մղվող և Վարդանանց պատերազմի մաս կազմող Ավարայրի ճակատամարտին Աշուշան չի կարողանում մասնակցել, քանի որ Պարսկաստանում գտնվում էր պատանդության մեջ։ Պատերազմական գործողությունների ընթացքում Տայք նահանգում սպանվում է Հմայակ Մամիկոնյանը։ Այնուամենայնիվ, դեպքերի զարգացման արդյունքում Աշուշան ազատ է արձակվում և վերադառնում Գուգարք։

Այնուհետև, Աշուշան ազատում է Հմայակի որդիներին և վերադարձնում հայրենի երկիր՝ Հայաստան։ Այս դեպքերից հետո Վարդան Մամիկոնյանն իր Շուշանիկ դստերը տալիս է Աշուշանի որդուն՝ Վազգենին կնության։ Հոր մահից հետո՝ 470 թվականին, բդեշխությունը հորից փոխանցվում է որդուն։ Նույն տարում Վազգենն ընդունում է պարսից կրակապաշտական կրոնը և քաղաքական հայացքներով թեքվում դեպի Պարսկաստան։ Զրադաշտականությունն ընդունելուց հետո Վազգենը Շուշանիկին ևս պարտադրում է ընդունել պարսից կրոնը, սակայն աստվածասեր հայ տիկինը հրաժարվում է։ Վազգենը փորձում է ստիպողաբար կրոնափոխ անել Շուշանիկին և չկարողանալով հասնել իր նպատակին ծեծուջարդի է ենթարկու Մամիկոնյանների դստերը։

Շուշանիկի պատմությունը շարադրված է «Վկայաբանություն սուրբ Շուշանիկի» երկում։ Ստորև բերված է հատված այդ ստեղծագործությունից, որը համառոտ կերպով ներկայացնում է Վազգենի և Շուշանիկի պատմությունը[4]։

Եվ պարսից թագավորության ժամանակ Վազգեն Բդեշխը՝ Աշուշա Բդեշխի որդին, արքունի դուռ գնալով ուրացավ քրիստոնեությունը և ընդունեց պարսկական կրոնը, մասնավորապես և ոչ թե ստիպված կամ բռնությամբ։ Նրա կինն Էր հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը և Հայոց հայրապետ Սուրբ Սահակ Պարթևի թոռը՝ նրա Սսւհականուշ դուստրից։ Ծնողները նրա անունը դրել Էին Վարդենի, և հետո հորջորջումով վերանվանվեց Շուշանիկ, որ իր մանկությունից բարեպաշտ Էր և աստվածավախ։
- «Վկայաբանություն սուրբ Շուշանիկի»

Վազգենը, հուսահատված Շուշանիկին դավանափոխ դարձնելու իր մտադրությունից, նրան բանտարկում է Ուփրեթի բանտում, ենթարկում անլուր չարչարանքների, որոնց հետևանքով էլ Շուշանիկը նահատակվում է հանուն քրիստոնեական կրոնի և հայրենի արժեքների։

Վերջին տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշանիկի մահվանից հետո Վազգենը հեռանում է Պարսկաստան և ամուսնանում Սասանյանների տոհմից սերվող պարսիկ ազնվական մեկ այլ կնոջ հետ, որը գրավոր պատմագիտությանը հայտնի չէ։ Ագաթանգեղոսի պատմությունը հիմք ընդունելով կարող ենք եզրակացնել, որ Վազգենը Գուգարքից բացի նաև վրաց մարզպանն էր և, իրոք, իր դիրքով և նշանակությամբ ավելի բարձր էր Վախթանգ Գորգասալից[5]։

Վազգենը նպատակ ուներ նաև գրավել Վիրքի թագավորությունը և օգտագործելով պարսից արքա Պերոզ I-ի ռազմաքաղաքական և աշխարհազորային օժանդակությունը, նա մեկնում է Վախթանգ Գորգասալի բանակին ընդառաջ։ Վրաց ժողովուրդը՝ Վախթանգի գլխավորությամբ, իրենց երկրին սպառնացող օրհասական պահին համախմբվում է և պայքարում ընդդեմ պարսից բռնապետության։ Սասանյան Իրանի դեմ ապստամբությունը սկսվում է հավատուրաց Վազգեն բդեշխի սպանությամբ, որը վրաց մարզպանն էր։ Հավատուրացի սպանությունը նշանակում էր, որ վրաց թագավորի ապստամբությունն ունի ոչ միայն քաղաքական բովանդակություն, այլև գաղափարական հիմք։ Վազգեն բդեշխի սպանության ժամանակ Աղվանքում արդեն հուզումներն սկսվել էին, իսկ Մեծ Հայքի նախարարները նույնպես հարմար առիթի էր սպասում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 385.
  2. 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 439. — ISBN 978-2-7018-0226-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 50․
  4. Վկայաբանություն սուրբ Շուշանիկի (PDF). Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն,. 1982. էջեր 29–30.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Օմիդ Մոնթազերի, քաղաքագիտական վերլուծություն և պատմագիտության տեսություն. Վրաց մարզպանությունը մինչև 5-րդ դարի 80-ական թվականները (PDF).(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մովսես Կաղանկատվացի «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Բ. գ. Հաշտուշտ (Էմինի հրատ.), Աշուշայի (Շահն. հրատ.)