Աղան Արծրունի
Աղան Արծրունի | |
Արծրունիների զինանշանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Աղան Արծրունի |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Ծնվել է | 417 |
Ծննդավայր | Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական |
Մահացել է | 455-ից հետո |
Մահվան վայր | Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական |
Ազգություն | հայ |
Աղան Արծրունի (417, Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Մեծ Հայք - ոչ վաղ քան 455, Ադամակերտ, Մեծ Աղբակ, Վասպուրական, Հայկական մարզպանություն), հայ եկեղեցական և մշակութային գործիչ[1], գիտնական, Վասակ Արծրունու որդին[1][2], Մերհուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի մոր՝ Ձուիկ Արծրունու և Աշուշա Բդեշխի կնոջ՝ Անուշվռամ Արծրունու եղբայրը, Արծրունիների նախարարական տոհմից[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղան Արծրունին Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից էր[1]։ 449 թվականին մասնակցել է Արտաշատի ժողովին, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը[1]։ Երիտասարդ տարիներին վարել է ճգնական կյանք[2], եղել վանահայր Վասպուրականի վանքերից մեկում, հիմնել դպրոց և ունեցել աշակերտներ, որոնցից նշանավորը՝ պատմիչ Ղազար Փարպեցին էր[1][3]։
Վարդանանց պատերազմից հետո, 455 թվականին, Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտ Բ-ից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, հատկապես՝ զոհված և գերեվարված նախարարների մանուկ ժառանգներին։ Նրանց հետ է եղել նաև Աղանը և իր աշակերտ Ղազար Փարպեցին[4]։
Աղան Արծրունու աշակերտներից են եղել նաև՝ Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանը[2]
Մահվան թվականն անհայտ է։ Թաղվել է Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառի Հադամակերտ քաղաքի վանքում[2][3][5]։
Արծրունիների տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասակ Արծրունին ունեցել է 4 զավակ՝
- Աղան Արծրունի
- Մերհուժան Արծրունի
- Անուշվռամ Արծրունի - ամուսինը՝ Աշուշա բդեշխ
- Ձուիկ Արծրունի - ամուսինը՝ Հմայակ Մամիկոնյան
Համազասպ Մամիկոնյան սպարապետ († 432) | Վասակ Արծրունի նախարար | Բակուր Ա բդեշխ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վարդան սպարապետ († 451) | Հմայակ զորավար († 451) | Ձուիկ իշխանուհի (†) | Աղան հոգևորական († 450) | Մերհուժան նախարար | Անուշվռամ իշխանուհի (†) | Աշուշա բդեշխ († 457/470) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վահան մարզպան († 485) | Վարդ մարզպան († 505) | Վասակ սեպուհ († 482) | Արտաշես սեպուհ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շուշանիկ († 475) | Վազգեն բդեշխ († 482) | Ջոջիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3 զավակ | Աշուշա Գ բդեշխ 540 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայ մշակույթի հանրագիտարան. Աղան Արծրունի», ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 14-15.
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 97-98․
- ↑ Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», 1904թ. էջ 47, 52, 55, 59, 107, 110, 111
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։