Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1936/1937

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1936/1937 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունիններորդն էր։ Հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը, որի համար այս հաղթանակը 7-րդ և վերջին միանձնյա հաղթանակն էր։ Բոլոր հետագա հաղթանակները թիմը կիսել է այլ բրիտանական հավաքականներից որևէ մեկի հետ։

Ուելսցիները մեկնարկեցին անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակով, որին հաջորդեց նույն 2։1 հաշվով շոտլանդացիների նկատմամբ տարած հաղթանակը։ Մրցաշարում հաղթելու համար իռլանդացիների հետ խաղում ուելսցիներին բավարարում էր ոչ-ոքին, սակայն նրանք, հաղթելով 4։1 հաշվով, ցուցադրեցին 100 տոկոսանոց արդյունք։ Ուելսցիներից կրած պարտությունից հետո, շոտլանդացիները կարողացան տանել երկու հաղթանակ, ինչը նրանց դուրս բերեց երկրորդ հորիզոնական։ Անգլիացիները կարողացան միավորներ վաստակել միայն իռլանդացիների հետ խաղում՝ հաղթելով 3։1 հաշվով։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Ուելս Ուելս 3 3 0 0 8 3 +5 6
2. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 0 1 7 4 +3 4
3. Անգլիա Անգլիա 3 1 0 2 5 6 -1 2
4.  Իռլանդիա 3 1 0 2 3 10 -7 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 17, 1936
Ուելս Ուելս 2 – 1 Անգլիա Անգլիա Նինիան պարկ, Կարդիֆ
Պատրիկ Գլովեր Գոլ Սեյմուր Մորիս Գոլ Կլիֆորդ Բասթին Գոլ
Հոկտեմբերի 31, 1936
 Իռլանդիա 1 - 3 Շոտլանդիա Շոտլանդիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Նորման Կերնագան Գոլ Ալեքս Մունրո Գոլ Չարլզ Նապյեր Գոլ Դևիդ ՄաքԿուլոխ Գոլ
Նոյեմբերի 18, 1936
Անգլիա Անգլիա 3 - 1  Իռլանդիա Վիկտորիա գրաունդ, Սթոք
Հորեյշո Կարտեր Գոլ Կլիֆորդ Բասթին Գոլ Ֆրեդ Ուորալ Գոլ Թոմաս Դևիս Գոլ
Դեկտեմբերի 2, 1936
Շոտլանդիա Շոտլանդիա 1 - 2 Ուելս Ուելս Դենս պարկ, Դանդի
Թոմաս Ուոլքեր Գոլ Պատրիկ Գլովեր Գոլ Գոլ
Մարտի 17, 1937
Ուելս Ուելս 4 - 1  Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Պատրիկ Գլովեր Գոլ Գոլ Բրին Ջոնս Գոլ Ֆրեդի Ուորեն Գոլ Ալեքս Սթիվենսոն Գոլ
Ապրիլի 17, 1937
Շոտլանդիա Շոտլանդիա 2 – 0 Անգլիա Անգլիա Հեմփդեն պարկ, Գլազգո
Ռոբերտ ՄաքՖեյլ Գոլ Գոլ Ֆրենկ Օ՛Դոննել Գոլ Ֆրեդ Սթիլի Գոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1936/1937 
Ուելս


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]