«Ադամանդները հավերժ են (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 76. Տող 76.
[[Կատեգորիա:Յան Ֆլեմինգի վեպեր]]
[[Կատեգորիա:Յան Ֆլեմինգի վեպեր]]
[[Կատեգորիա:Գրքեր Ջեյմս Բոնդի մասին]]
[[Կատեգորիա:Գրքեր Ջեյմս Բոնդի մասին]]
[[Կատեգորիա:Բրիտանական վեպեր, որոնք էկրանավորվել են]]

08:27, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադամանդները հավերժ են (այլ կիրառումներ)
Ադամանդները հավերժ են
անգլ.՝ Diamonds Are Forever
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ և Ֆելիքս Լեյթեր
Նկարագրում էՖրանսիական Գվինեա
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդԼուսնային մրցարշավորդը
ՀաջորդՌուսաստանից սիրով
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվմարտի 26, 1956
OCLC438407140

«Ադամանդները հավերժ են» («Ադամանդները ընդմիշտ», «Ադամանդները մնում են ադամանդներ»)(անգլ.՝ Diamonds Are Forever), Յան Ֆլեմինգի չորրորդ վեպը, որը պատմում է բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին։ Առաջին հրատարակությունը կայացել է 1956 թվականի մարտի 26-ին։ 12500 տպաքանակով հրատարակված գիրքը սպառվում է շատ արագ։ ԱՄՆ-ում վեպը հրատարակվել է 1956 թվականի հոկտեմբերին։ Վեպը մասերով հրապարակվել է նաև Daily Express թերթում՝ 1956 թվականի ապրիլի 12-ից։

Սյուժե

Ծանոթացեք՝ Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած սիրունատես երիտասարդ։ Բացարձակ անխիղճ է և մահացու վտանգավոր։ Այս անգամ նրան սպասվում է վտանգավոր առաքելություն դեպի Աֆրիկա։ Անհաղթ սուպերգործակալը ստիպված է լինելու հաստատել իր համբավը անգութ միջազգային գանգստերների՝ ադամանդի մաքսանենգների հետ գոտեմարտում, որոնց ցանցերը պարուրել են երեք աշխարհամաս։

Անգլիական կառավարությունը հետաքննություն է անցկացնում բրիտանական գաղութներում գտնվող հանքերից ադամանդների խոշոր չափերի կողոպուտների վերաբերյալ։ աքսանենգության շղթան սկսվում է Սիեռա Լեոնեից, այնուհետև ադամանդները հայտնվում են Լոնդոնում («…քարերը, հնարավոր է, անց են կացվում Լիբերիայի միջով, իսկ գուցե՝ Ֆրանսիական Գվինեայի միջով։ Հայտնվում են Ֆրանսիայում։ Իսկ քանի որ փաթեթները հայտնվում են Լոնդոնում, ապա կարելի է եզրակացնել, որ Լոնդոնը ևս ցանցի շղթա է») և այնուհետև հեռանում են օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ, Լաս Վեգաս։ Այդ ամենը ղեկավարում են ամերիկյան մաքսանենգները։ Քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս կատարվող աշխատանքի մասին է, հետաքննությանը միանում է Մի 6-ը։ Հաշվի առնելով առաջադրանքի բարդությունը, Էմ-ը հույսը դնում է Գործակալ 007-ի վրա։ Ջեյմս Բոնդը սուրհանդակի անվան տակ պետք է անցնի մինչև ադամանդների մաքսանենգության շղթայի վերջը։

Կերպարներ

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Տիֆանի Քեյս — Բոնդի ընկերուհին
  • Սերաֆիմո Սպենգ — գլխավոր ոճրագործ
  • Ջեկ Սպենգ — գլխավոր ոճրագործ
  • Պարոն Վինտ — երկրորդական ոճրագործ
  • Պարոն Կիդդ — երկրորդական ոճրագործ
  • Շեդի Տրի — երկրորդական ոճրագործ
  • Ֆելիքս Լայտեր — Բոնդի ընկերը
  • Էռնեստ Կուրեո — Բոնդի համախոհը
  • Ատամնաբույժ — երկրորդական ոճրագործ
  • Ուղղաթիռի օդաչու — երկրորդական ոճրագործ
  • Պիտեր Ֆրենկս — երկրորդական ոճրագործ

Բովանդակություն

Վեպը բաղկացած է քսանհինգ գլուխներից.

  • Գլուխ առաջին. Շղթայի սկիզբը
  • Գլուխ երկրորդ. Քարի գեղեցկությունը
  • Գլուխ երրորդ. Տաք սառույց
  • Գլուխ չորրորդ. Ի՞նչ է այստեղ կատարվում
  • Գլուխ հինգերորդ. «Դեղին տերևներ»
  • Գլուխ վեցերորդ. Ճանապարհին
  • Գլուխ յոթերորդ. «Ստվերոտ»
  • Գլուխ ութերորդ. Աչք, որը երբեք չի քնում
  • Գլուխ իններորդ. Դառը շամպայն
  • Գլուխ տասներորդ. «Ստուդիլակով» Սարատոգա
  • Գլուխ տասնմեկերորդ. «Ամոթխած ժպիտ»
  • Գլուխ տասներկուերորդ. Ձիարշավներ
  • Գլուխ տասներեքերորդ. Ցեխի վաննաներ
  • Գլուխ տասնչորսերորդ. «Մենք չենք սխալվում»
  • Գլուխ տասնհինգերորդ. Դե լա Պեյ փողոցը
  • Գլուխ տասնվեցերորդ. Թիարա
  • Գլուխ տասնյոթերորդ. Շնորհակալություն ամենի համար
  • Գլուխ տասնութերորդ. Գիշեր կրքերի կացարանում
  • Գլուխ տասնիններորդ. «Սպեկտերվիլ»
  • Գլուխ քսաներորդ. Բարձունքից բոց է ժայթքում
  • Գլուխ քսանմեկերորդ. Ոչինչ այդքան չի մերձեցնում, ինչպես մերձավորը...
  • Գլուխ քսաներկուերորդ. Սերը և բեարնյան սոուսը
  • Գլուխ քսաներեքերորդ. Երբ աշխատանքը երկրորդ պլան է մղվում
  • Գլուխ քսանչորսերորդ. Մահը ժամանում է ընդմիշտ
  • Գլուխ քսանհինգերորդ. Շղթայի վերջը

Վեպի համանուն էկրանավորումները (1971 թվական)

Ջորջ Լեզենբին հրաժարվում է նկարահանվել «Ադամանդները հավերժ են» բոնդիանայում, որում նկարահանվում է Շոն Քոններին։ Դա նրա վերջին ֆիլմն էր (պաշտոնականներից) բոնդիանայից։

Նախապատմություն

1954 թվականին Ֆլեմինգը The Sunday Times-ում հոդված է կարդում Սիեռա Լեոնեից ադամանդների մաքսանենգության մասին։ Նա հանդիպում է կազմակերպում ՄԻ-5-ի նաքկին ղեկավար Պերսի Սիլիտոի հետ։ 1954 թվականի օգոստոսին նա ժամանում է ԱՄՆ և այցելում է Saratoga Springs։ ԱՄՆ-ում նա ճանապարհորդում է հզոր շարժիչով Cadillac Studillac - Studebaker-ով և այն օգտագործում է իր գրքում։ Ֆլեմինգը նաև այցելում է Լոս Անջելես։ Հավաքած ինֆորմացիայի հիման վրա նա Ճամայկայի իր տանը գրում է վեպը և 1955 թվականի մարտին Լոնդոն է վերադառնում պատրաստի ձեռագրերով։

Կապը կինոյի հետ

1971 թվականին նկարահանված ֆիլմը բացի որոշ անուններից (Տիֆանի Քեյս, Վինտ և Կիդդ, Շեդի Տրի, Ֆելիքս Լեյտեր, ատամնաբույժ (ֆիլմում՝ բժիշկ Թայնան), ուղղաթիռի օդաչու (ֆիլմում՝ Ջո), Պիտեր Ֆրենկս, ընդ որում կերպարները բավականին ձևափոխությունների են ենթարկվել), գրքից փոխ է առել ադամանդների մաքսանենգության գաղափարը։ Սակայն, ի տարբերություն գրքի, որտեղ ոճրագործները «սովորական» խաբեբա-մաքսանենգներ են, ֆիլմում գլխավոր ոճրագործն է հանդիսանում Էռնստ Ստավրո Բլոֆելդը՝ ՍՊԵԿՏՐ-ի ղեկավարը և ադամանդները նրան արհրաժեշտ են տիեզերական լազեր ստեղծելու համար։ Ֆիլմի ընդհանուր տիեզերա-խեղկատակային բնույթը նույնպես տարբերակվում է Ֆլեմինգի խիստ ոճից, որի մոտ կատակները և հեգնանքը բավականին սակավ են։

Ֆիլմեր

  • «Ադամանդները հավերժ են» - 1971 թվական - Բոնդի կերպարը մարմնավորել է Շոն Քոններին։ Սա Ջեյմս Բոնդի մասին յոթերորդ ֆիլմն էր։

Աղբյուրներ