«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.
== Մոնղոլները Հայաստանում ==
== Մոնղոլները Հայաստանում ==


Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկի]] գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկի]] գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ։


[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
Տող 25. Տող 25.
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր [[Անի]]ն։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Արմավիր]]ը և այլ քաղաքներ։
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր [[Անի]]ն։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Արմավիր]]ը և այլ քաղաքներ։


Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/275 Հայաստանի նվաճումը]</ref>։
Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։


<br />
<br />

17:49, 13 Մայիսի 2019-ի տարբերակ


Մոնղոլների առաջխաղացում

Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, 10-11-րդ դարերում քոչվորական կյանք են վարել ներկայիս Մոնղոլիայի տարածքում և Արևելյան Սիբիրի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև թաթարներ։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու մոնղոլական կայսրության հիմնադիրը Չինգիզ խանն էր (1155–1227)։ Նրա ստեղծած տերությունը ներառել է Մոնղոլիան, Սիբիրի հարավը, Չինաստանի հյուսիսը, Միջին Ասիան։ Մայրաքաղաքը Կարակորումն էր (1235)։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ Ուգեդեյի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև Չինաստանի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել Կորեայի դեմ։

1236 թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ Բաթու խանի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի Բուլղարիա, նվաճել այն, 1237 թվականին կռվել ալանների, ղփչաղների և Վոլգայի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։

1241 թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են Հունգարիա, պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է Լեհաստան, պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից Ավստրիայի և Խորվաթիայի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ 1242 թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը Բոսնիայի, Սերբիայի և Բուլղարիայի տարածքներով նահանջել է Կենտրոնական Եվրոպայից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (1266-1502)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։

Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է Իրանը, Միջագետքը (1256), 1258 թվականին՝ Բաղդադը (կործանել է Արաբական խալիֆայությունը), ներխուժել Ասորիք։ Մեծ խան Խուբիլայի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին Տիբեթը։

1267–1279 թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև 1273 թվականին՝ Կորեայի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին երկու անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։

1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ 14-րդ դարի երկրորդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Միջին Ասիայում։ 14-րդ դարի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։

Մոնղոլները Հայաստանում

Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում 13-րդ դարի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով Միջին Ասիան և Իրանի հյուսիսային սարահարթերը, 1220-1221 թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել Հայաստան ու Այսրկովկաս։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի (1191–1223) և Իվանե աթաբեկի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ։

1236–1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավել են Այսրկովկասը, Հայաստանը, Փոքր Ասիան՝ բացի Կիլիկիայի հայկական պետության և Նիկիայի կայսրության տարածքներից։

1236 թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց Զաքարյան իշխանապետություն։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։

Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր Անին։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը, Արմավիրը և այլ քաղաքներ։

Մոնղոլ-թաթարները 1242-1245 թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը։ Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։