«Ստեփան Ալաջաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 15. Տող 15.
Ծնվել է [[Հալեպ]]ում, [[Սիրիա]]: 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ [[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, [[1957]] թվականին [[ԽՍՀՄ]] գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]])։ [[1957]]-[[1963]] թթ. աշխատել է «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն]]» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ [[1966]]-[[1967]] թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, [[1967]]-[[1975]] թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։
Ծնվել է [[Հալեպ]]ում, [[Սիրիա]]: 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ [[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, [[1957]] թվականին [[ԽՍՀՄ]] գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]])։ [[1957]]-[[1963]] թթ. աշխատել է «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն]]» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ [[1966]]-[[1967]] թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, [[1967]]-[[1975]] թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։


Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, [[Բեյրութ]]ի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» [[վիպակ]]ները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]]: [[Պարսկերեն]] թարգմանվել և 1973 թվականին [[Թեհրան]]ում լույս է տեսել նրա [[«Եղեգները չխոնարհվեցին»]] [[վեպ]]ը: [[Գրական մամուլ]]ում ռուսերեն տպագրվել են նաև նրա [[«Մադլենն ապրում է Փարիզում»]] և [[«Անառագաստ նավակներ»]] վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[չեխերեն]], [[բուլղարերեն]], [[էստոներեն]], [[ուզբեկերեն]] և այլ լեզուներով։
Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, [[Բեյրութ]]ի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» [[վիպակ]]ները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]]: [[Պարսկերեն]] թարգմանվել և 1973 թվականին [[Թեհրան]]ում լույս է տեսել նրա [[«Եղեգները չխոնարհվեցին»]] [[վեպ]]ը: [[Գրական մամուլ]]ում ռուսերեն տպագրվել են նաև նրա [[«Մադլենն ապրում է Փարիզում»]] և [[«Անառագաստ նավակներ»]] վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[չեխերեն]], [[բուլղարերեն]], [[էստոներեն]], [[ուզբեկերեն]] և այլ լեզուներով։ Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի, [[Վիլյամ Սարոյան]]ի, [[Ժան Պոլ Սարտր]]ի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը:

Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Ժան Փոլ Սարտրի և այլոց գործերը:

«Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը:


Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից [[Հենրիկ Մալյան]]) «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «[[Կտոր մը երկինք]]» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «[[Ճերմակ անուրջներ]]» գեղարվեստական կինոնկարը։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 29}}</ref>
Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից [[Հենրիկ Մալյան]]) «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «[[Կտոր մը երկինք]]» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «[[Ճերմակ անուրջներ]]» գեղարվեստական կինոնկարը։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 29}}</ref>

16:29, 23 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ստեփան Ալաջաջյան
Ստեփան Եղիայի Ալաջաջյան
Դիմանկար
(արձակագիր, թարգմանիչ)
Ծնվել էհունվարի 3, 1924
ԾննդավայրՀալեպ, (Սիրիա)
Մահացել էդեկտեմբերի 23, 2010
Մահվան վայրԼոս Անջելես (ԱՄՆ)
Քաղաքացիություն Սիրիայի Երկրորդ Հանրապետություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)[1]
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ԱշխատավայրԽորհրդային գրականություն, ՀԳՄ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն[1]

Ստեփան Եղիայի Ալաջաջյան (1924, հունվարի 3 - 2010, դեկտեմբերի 23), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Հալեպում, Սիրիա: 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա1957-1963 թթ. աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։

Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն: Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը: Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը:

Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը։[2]

2001-ից բնակություն է հաստատել է Լոս Անջելեսում: 2008-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։[3] Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010-ի դեկտեմբերի 23-ին։[4]

Երկերի մատենագրությունը

  • Վշտի ծաղիկներ (քերթվածներ), Հալեպ, տպարան «Տիգրիս», 1942, 47 էջ։
  • Անապատում, Երևան, Հայպետհրատ, 1953, 303 էջ։
  • Պարտություն (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957, 308 էջ։
  • Այգիների աշխարհում (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 36 էջ։
  • Փյունիկ (վիպակ), Երևան, հայպետհրատ, 1962, 232 էջ։
  • Առանց հայրենիքի (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 220 էջ։
  • Արծիվն ու հովիվը, Երևան, «Հայաստան», 1964, 16 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1966, 264 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 263 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 476 էջ։
  • Մադլենն ապրում է Փարիզում (պատմվածքներ, Զարմանալի Հայաստան. գեղարվեստական հրապարակախոսություն, «Մադլենն ապրում է Փարիզում» վիպակը), Երևան, «Սովետական գրող», 1975, 303 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք առաջին (գրքում զետեղված են «Անապատում» և «Պարտություն» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1976, 612 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք երկրորդ (գրքում զետեղված են «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1977, 452 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ստեփան Ալաջաջյանի «Զարմանալի Հայաստան» գործը), «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Անառագաստ նավակներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 128 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք երրորդ (գրքում զետեղված է «Եղեգները չխոնարվեցին» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1979, 492 էջ։
  • Ապառաժները արտասվել գիտեն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ։
  • Ոսկեգույն ծիրկաթին (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 471 էջ։
  • Եղեգները չխոնարհվեցին։ Անառագաստ նավակներ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1984, 504 էջ։
  • Չսպիացած վերք, Ա գիրք (վեպ), «Խորհրդային գրող», 1989, 512 էջ։
  • Չսպիացած վերք, Բ գիրք (վեպ), «Նաիրի», 1990, 592 էջ։
  • Լուսաւորեալ խորաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1993, 157 էջ։
  • Չսպիացած վերք, Գ գիրք (վեպ), «Նաիրի», 1995:
  • ...և Ատրուշաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1995, 199 էջ։
  • Ճամփեզրի վրա, Լոս Անջելըս, 1998, 260 էջ։
  • Վաթսունականք, Լոս Անջելըս, 2002, 208 էջ։
  • Ձայն բազմաց..., Երևան, Կալիֆորնյայի հայ գրողների միութիւն, 2008, 394 էջ (գրքում տեղ են գտել նաև Ս. Ալաջաջյանի ստեղծագորությունները)։
  • Հայ մամուլի էջերում (1957-2005), Քալիֆորնիա, 2008, 326 էջ (ժողովածուն վաստակաշատ գրողի ու խմբագրի հոդվածների, ակնարկների, քննական ուսումնասիրությունների, գրախոսությունների, դիմանկարների և հարցազրույցների ընտրանին է)։
  • Յորձանուտը, Քալիֆորնիա, 2009 (յուշեր)։ Լոյս է տեսել որպէս «Նոր Կեանք» մատենաշարի թիւ 41 հրատարակութիւնը։
  • Պատմուածքներ, IX+170 էջ, թվականը նշված չէ։

Թարգմանությունները (անգլերենից)

  • Վիլյան Շեքսպիր, Ընտիր երկեր երեք հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» գործը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
  • Հերբերթ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից երկրորդը՝ «Պատերազմ օդում», թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 446 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի մեջ մտնող «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը թարգմանել էՍտ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր Ա (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» դրաման թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 29.
  3. Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում
  4. Այս մասին «Ազգ» օրաթերթում

Արտաքին հղումներ