«Միքայել Թարիվերդիև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 22. Տող 22.


==Կենսագրություն==
==Կենսագրություն==
Միքայել Թարիվերդիևը սովորել է [[Թբիլիսի]]ի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, [[1957]] թվականին ավարտել է [[Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտ]]ի (այժմ՝ [[Ռուսաստան]]ի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ [[Արամ Խաչատրյան]])։
Միքայել Թարիվերդիևը սովորել է [[Թբիլիսի]]ի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, որոշ ժամանակ սովորել է [[Երևանի կոնսերվատորիա]]յում՝ զուգահեռ ուսանելով նաև հայերեն:<ref>[http://noev-kovcheg.ru/mag/2006-14/358.html#ixzz4HVJklbnl По происхождению – Таривердиев, Ноев Ковчег, 2006]</ref> [[1957]] թվականին ավարտել է [[Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտ]]ի (այժմ՝ [[Ռուսաստան]]ի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ [[Արամ Խաչատրյան]])։


==Ընտանիք==
==Ընտանիք==

14:26, 16 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Միքայել Թարիվերդիև
Պատկեր:Թարիվերդիև.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունվրաց.՝ მიქაელ ტარივერდიევი
Ծնվել է1931 օգոստոսի 15 Վրաստան Թբիլիսի, Վրաստան
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել է25 հուլիսի 1996(1996-07-25) (տարիքը 64) Ռուսաստան Սոչի, Ռուսաստան
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան[2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա[1] և բեմական երաժշտություն[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, երգեհոն
Գործունեություն1958 - 1996
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1957)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ[1] և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Կայքtariverdiev.ru
 Mikael Tariverdiev Վիքիպահեստում

Միքայել Թարիվերդիև (Թարիվերդյան, ռուս.՝ Микаэл Таривердиев, օգոստոսի 15, 1931(1931-08-15)[4][3][1][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 25, 1996(1996-07-25)[3][2], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան[2]), ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն

Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, որոշ ժամանակ սովորել է Երևանի կոնսերվատորիայում՝ զուգահեռ ուսանելով նաև հայերեն:[5] 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան

Ընտանիք

Կինը՝ Թարիվերդիևա Վերա Գորիսլավովնա, Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահ, «Երաժշտության կենսագրությունը» (Միքայել Թարիվերդիևի կյանքի և ստեղծագործության մասին) գրքի հեղինակ, Միքայել Թարիվերդիևի անվան երգենահարների մրցույթի գեղարվեստական տնօրեն։

Որդին՝ Կարեն Թարիվերդիև, մայոր, Աֆղանական պատերազմի մասնակից, պարգևատրվել է Կարմիր դրոշի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով, մի քանի անգամ ծանր վիրավորվել է։

Հայրը՝ Լևոն Թարիվերդիև (ծնունդով Լեռնային Ղարաբաղից է)։

Մայրը՝ Սաթենիկ Հակոբովա (ծնունդով Թիֆլիսից է)։

Ստեղծագործական գործունեություն

Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ֆիլմերի երաժշտության հեղինակ

Պարգևներ

Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։ 1999 թվականից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։ Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։

Սկավառակագրություն

  • Night pastimes
  • Quo vadis?
  • Remembering Venice
  • Seventeen moments of spring
  • Instrumentalnie kinokhiti
  • Composer's interpretation of the Jewish songs
  • Prescience of love, 20 century madrigals

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թարիվերդիև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թարիվերդիև» հոդվածին։