Սպանել Բիլին։ Մաս 2
«Սպանել Բիլին։ Մաս 2» (անգլ.՝ Kill Bill: Volume 2), 2004 թվականի ամերիկյան մարտարվեստ ֆիլմ, որի հեղինակն ու ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է։ Սա 2003 թվականի «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմի սիքվելն է, որը շարունակում է Հարսնացուի (Ումա Տուրման) պատմությունը, նախկին մարդասպան, ով շարունակում է վրեժ լուծել մի խումբ մարդասպաններից (Լյուսի Լյու, Մայքլ Մեդսեն, Դերիլ Հաննա և Վիվիկա Ա․ Ֆոքս) և նրանց լիդեր Բիլից (Դևիդ Քերադայն), ովքեր փորձել են սպանել իրեն և իր չծնված երեխային։
«Սպանել Բիլին։ Մաս 2»-ը «Սպանել Բիլին» ֆիլմերից երկրորդն է, առաջինը՝ «Սպանել Բիլին։ Մաս 1»-ը թողարկվել է վեց ամիս առաջ։ Ֆիլմերը պլանավորված և նկարահանված են եղել որպես մեկ ամբողջական ֆիլմ, սակայն ֆիլմի տևողությունը գերազանցում էր չորս ժամը և որոշում է կայացվում այն երկու մասի բաժանել։ «Սպանել Բիլին» ֆիլմով Քուենտին Տարանտինոն իր հարգանքի տուրքն է մատուցել մարտարվեստի ֆիլմերին, սամուրայների մասին ֆիլմերին, գրիդհաուս կինոթատրոններին, բլեքսպլոտեյշնին և սպագետի վեստերն ժանրերին։ Ինչպես նախորդ ֆիլմը, երկրորդ մասը նույնպես դրական քննադատությունների է արժանացել։ Ֆիլմը 30 միլիոն բյուջեով գրանցել է 152,2 միլիոն շահույթ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսնացուն և իր փեսացուն կատարում են իրենց հարսանիքի փորձը։ Բիլը՝ Հարսնացուի նախկին սիրելին, նրա երեխայի հայրը և «Մահաբեր իժեր» խմբավորման լիդերը, անսպասելի գալիս և հրամայում է «Մահաբեր իժեր»-ին սպանել հարսանյաց փորձին ներկա գտնվողներին։ Բիլը կրակում է Հարսնացուի գլխին, սակայն նա ողջ է մնում և կոմայից դուրս գալուց հետո որոշում է վրեժ լուծել։
Չորս տարի անց Հարսնացուն, ով արդեն սպանել է «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամներ Վերնիտա Գրինին և Օ Ռեն-Իշիին, գնում է Բիլի եղբոր՝ Բադի շարժական տուն և փորձում է սպանել նրան։ Բիլը եղբորը զգուշացրել էր Հարսնացուի վրեժի մասին և երբ Հարսնացուն գալիս է Բադին սպանելու, վերջինս արդեն պատրաստված՝ կրակում է Հարսնացուին։ Բադը զանգահարում է Էլ Դրայվերին, ով «Մահաբեր իժեր» խմբավորման ևս մեկ նախկին անդամն է՝ ցանկանալով նրան վաճառել Հարսնացուի եզակի սուրը մեկ միլիոն դոլարով։ Բադը փակում է Հարսնացուին փայտե դագաղի մեջ և թաղում է։
Տարիներ առաջվա ֆլեշբեքում Բիլը Հարսնացուին ասում է մարտական արվեստների վարպետ Պեյ Մեյի «Սիրտ պայթեցնող» տեխնիկայի մասին՝ մահացու հնարք, որը Պեյը չի սովորեցնում իր աշակերտներին։ Տեխնիկան ճիշտ կատարելու դեպքում սիրտը պայթում է և մարդը մահանում է։ Բիլը Հարսնացուին տանում է Պեյի մոտ մարզումների։ Պեյը ծաղրում և տանջում է նրան մարզումների ժամանակ, բայց Հարսնացուն ի վերջո ձեռք է բերում նրա հարգանքը։ Ներկայում Հարսնացուն օգտագործում է Պեյի տեխնիկան՝ դուրս գալով դագաղից։
Էլը ժամանում է Բադի շարժական մեքենան և գումարով ճամպրուկի մեջ թաքցրած սև մամբայով սպանում է նրան։ Նա զանգում է Բիլին և ասում է, որ Հարսնացուն սպանել է Բադին, իսկ նա Հարսնացուին, նշելով նրա իրական անունը՝ Բեատրիքս Կիդդո։ Բեատրիքսը հարձակվում է Էլի վրա և նրանք սկսում են կռվել։ Էլը, ով նույնպես մասնակցել է Պեյի մարզումներին, Բեատրիքսին ասում է, որ նա է թույնել Պեին այն բանից հետո, երբ վերջինս հանել է Էլի աչքը։ Բեատքրիսը հանում է Էլի մյուս աչքը և թողնում է նրան շարժական տանը՝ սև մամբայի հետ։
Ակունայում Բեատրիքսը հանդիպում է թոշակառու կավատ Էստեբան Վիհայոյին, ով օգնում է գտնել Բիլին։ Նա հետևում է Բիլին և ներխուժում է նրա տուն, որտեղ բացահայտում է, որ իր և Բիլի դուստրը՝ ԲիԲին ողջ է։ Բեատրիքսը երեկոն նրանց հետ է անցկացնում։ ԲիԲիին քնեցնելուց հետո Բիլը ճշմարտության շիճուկ է ներարկում Բեատրիքսին և հարցաքննում է նրան։ Բեատրիքսը բացատրում է, որ լքել է «Մահաբեր իժեր»-ը իր հղիության մասին իմանալուց հետո, որպեսզի ԲիԲիին առավել լավ կյանք ապահովի։ Բիլը բացատրում է, որ նա ենթադրում էր, թե Բեատրիքսը մահացած է. նա հրամայել է սպանել Բեատրիքսին, երբ պարզել է, որ նա ողջ է ու նշանվել է և ենթադրել է, որ նշանածն է երեխայի հայրը։ Նրանք սկսում են կռվել, ի վերջո Բեատրիքսը «Սիրտ պայթեցնող» տեխնիկայով սպանում է Բիլին։ Բեատրիքսը ԲիԲիի հետ հեռանում է նոր կյանք սկսելու։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ումա Տուրման՝ Հարսնացու / Բեատրիքս Կիդո (Սև մամբա), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, նկարագրվում է որպես «աշխարհի ամենամահաբեր կինը»։
- Դևիդ Քերադայնն՝ Բիլ (Օձ հմայող), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին լիդեր, Հարսնացուի նախկին սիրելին և նրա դստեր հայրը։
- Մայքլ Մեդսեն՝ Բադ (Սայդուանդեր), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ և Բիլի եղբայր, աշխատում է գիշերային ակումբում, Հարսնացուի երրորդ թիրախը։
- Դերիլ Հաննա՝ Էլլ Դրայվեր (Կալիֆոռնիայի թագավորական օձ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Բիլի սիրուհին և Հարսնացուի չորրորդ թիրախը[10]։
- Գորդոն Լիու՝ Պեի Մեյ, հզոր և ծեր մարտարվեստի վարպետ։ Բեատրիքսը, Բիլը և Էլը մարզվել են նրա գլխավորությամբ։ «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում կերտել է Ջոննի Մոյի դերը, ով Օ-Ռենի անձնական բանդայի լիդերն էր։
- Մայքլ Փարքս՝ Էստեբան Վիհայո, թոշակառու կավատ, «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում կերտել է Էրլ Մակգրոուի դերը, ով «Երկու սոճիներ» եկեղեցում սպանության քննիչ էր։
- Քրիս Նելսոն՝ Թոմի Պլիմփթոն, Բեատրիքսի փեսացու։
- Պերլա Հեյնի-Ջարդին` ԲիԲի, Բիլի և Բեատրիքսի դուստրը։
- Լյուսի Լյու՝ Օ-Ռեն Իշի (Քոթոնմաունթ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, ճապոնական յակուձայի լիդեր։
- Վիվիկա Ա. Ֆոքս՝ Վերնիտա Գրին (Քոփերհեդ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Ջինի Բել անվամբ ապրող մայր։
- Ջուլի Դրեյֆուս՝ Սոֆիյա Ֆատալե, Օ-Ռենի փաստաբանը, վստահելի անձը և աջ ձեռքը։
- Սոննի Չիբա՝ Հատորի Հանձո, սուշիի շեֆ-խոհարար և թոշակի անցած վարպետ-սուսերագործ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպանել Բիլին» ֆիլմի երկու մասերն էլ նախատեսվել և արտադրվել են որպես մեկ ամբողջական ֆիլմ[11]։ Մոնտաժը սկսելուց հետո պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Տարանտինոյին խորհուրդ է տվել ֆիլմը երկու մասի բաժանել[11]։ Որոշումն հայտարարվել է 2003 թվականի հուլիսին[11]։
Տարանտինոն ասել է, որ Հարսնացուի կերպարի զարգացումը թողել է երկրորդ ֆիլմի համար․ «Ես չէի ցանկանում նրան դուրեկան դարձնել, ես ցանկանում էի, որ նա վախեցնող լինի»[12]։ Նա ասել է, որ «սիրում է» Հարսնացուի կերպարը և «սպանել է ինքն իրեն, որպեսզի վերջում կերպարը լավ ավարտ ունենա»[13]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոթատրոններում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սպանել Բիլին։ Մաս 2»-ը կինոթատրոններում թողարկվել է 2004 թվականի ապրիլի 16-ին։ Թողարկումը սպասվում էր դեռ փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել է[14]։ ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը ցուցադրվել է 2,971 կինոթատրոններում և առաջին շաբաթում գրանցել է 25,1 միլիոն դոլար շահույթ[15]։ Ֆիլմի երկրորդ մասի թողարկման առաջին շաբաթվա շահույթը գերազանցել է առաջին մասի շահույթին՝ արդարացնելով ֆիլմը երկու մասի բաժանելու որոշումը[16]։ Երկրորդ մասը դիտելու համար կինոթատրոններ են հաճախել ավելի շատ կանայք, քան առաջին մասի դիտմանը։ Հանդիսատեսների 18-29 տարեկաններ շրջանում 60 տոկոս կանայք և 56 տոկոսը տղամարդիկ էին[17]։
ԱՄՆ-ից և Կանադայից բացի, ֆիլմը թողարկվել է ևս 20 երկրներում՝ առաջին շաբաթում գրանցելով 17,7 միլիոն դոլար շահույթ և զբաղեցնելով առաջին հորիզոնականը միջազգային ֆիլմերի շարքում[18]։ ԱՄՆ-ում և Կանադայում երկրորդ մասը գրանցել է 66,2 միլիոն դոլար շահույթ, իսկ այլ երկրներում ընդհանուր 86 միլիոն դոլար շահույթ՝ միասին գրանցելով 152,2 միլիոն դոլար[15]։
Ամերիկյան մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ-ում երկրորդ մասը թողարկվել է DVD և VHS տարբերակներով։
2005 թվականի դեկտեմբերին Տարանտինոն հարցազրույցի ժամանակ նշել է «Սպանել Բիլին» ֆիլմի համար հատուկ թողարկման DVD-ի բացակայության պատճառը. «Ես այնքան երկար էի աշխատել ֆիլմի վրա, որ մեկ տարի դադար էի ուզում և նոր միայն թողարկեի մեծաքանակ DVD փաթեթ»[19]։
ԱՄՆ-ում չի թողարկվել ֆիլմի DVD սեթը, սակայն երկու ֆիլմերի բոքս սեթերը հասանելի են այլ երկրներում՝ Ֆրանսիսայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում[20]։
2008 թվականի սեպտեմբերի 9-ին երկու ֆիլմերն էլ ԱՄՆ-ու թողարկվել են HD Video և Blu-ray Disc տարբերակներով։
«Ողջ արյունոտ գործը»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի Պրովինսթաունի Միջազգային Կինոփառատոնի ժամանակ Տարանտինոն հայտարարել է, որ «Սպանել Բիլին» ֆիլմի բնօրինակ տարբերակը թողարկելու է 2009 թվականի մայիսին՝ «Սպանել Բիլին։ Ողջ արյունոտ գործը» (Kill Bill: The Whole Bloody Affair) անվամբ, որը ներառում է նախկինում թողարկված երկու մասերը, ինչպես նաև անիմե հատվածի ամբողջական տարբերակը[21]։ Ցուցադրությունները սկսվել են 2011 թվականի մարտի 27-ին՝ Տարանտինոյին պատկանող Նոր Բևերլի Սինեմա կինոթատրոնում[22]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4-ից 4 է գնահատել․ «Միացնելով երկու մասերը, Տարանտինոն վարպետորեն ստեղծել է մի սագա, որն ընդգծում է մարտարվեստի ժանրը՝ կատակելով, սիրելով և գերազանցելով այն։ Այս ամենը մեկ ֆիլմ է, և հիմա, երբ մենք տեսնում ենք այն ամբողջությամբ, այն ավելի հաջող է, քան առանձին երկու մասերը»[23]։ 2009 թվականին նա «Սպանել Բիլին» ֆիլմը ընդգրկել է տասնամյակի լավագույն 20 ֆիլմերի ցանկում[24]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին իր դերի համար Ումա Տուրմանը առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի դրամա ժանրում» անվանակարգում։ Դևիդ Քերադայնը առաջադրվել է նույն մրցանակաբաշխության «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ «Սպանել Բիլին։ Մաս 2» ֆիլմը ընդգրկվել է «Empire» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ֆիլմեր» ցանկի 423-րդ հորիզոնականում, իսկ Հարսնացուի կերպարն ընդգրկվել է նույն ամսագրի «Ֆիլմերի 100 մեծագույն կերպարներ» ցանկի 66-րդ հորիզոնականում[25]։
Մրցանակաբաշխություն | |||
---|---|---|---|
Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրում | Արդյունք |
Empire Awards | |||
Լավագույն ֆիլմ | «Սպանել Բիլին։ Մաս 2» | Առաջադրված | |
Լավագույն երասանուհի | Ումա Տուրման | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Քվենտին Տարանտինո | Առաջադրված | |
«Sony Ericsson»-ի տարվա տեսարան | Հարսնացուն ընդդեմ Էլի | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | Լավագույն դերասանուհի դրամա ժանրում | Ումա Տուրման | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Դևիդ Քերադայն | Առաջադրված | |
MTV Movie Awards | Լավագույն ֆիլմ | «Սպանել Բիլին։ Մաս 2» | Առաջադրված |
Լավագույն կին դերակատարում | Ումա Տուրման | Առաջադրված | |
Լավագույն մարտ | Ումա Տուրմանն ընդդեմ Դերիլ Հաննայի | Հաղթանակ | |
Golden Satellite Awards | |||
Լավագույն դրամա ֆիլմ | «Սպանել Բիլին։ Մաս 2» | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի դրամա ժանրում | Ումա Տուրման | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամա ժանրում | Դևիդ Քերադայն | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամա ժանրում | Դերիլ Հաննա | Առաջադրված | |
Սատուրն | |||
Լավագույն մարտաֆիլմ/արկածային ֆիլմ | «Սպանել Բիլին։ Մաս 2» | Հաղթանակ | |
Լավագույն դերասանուհի | Ումա Տուրման | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Դևիդ Քերադայն | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Դերիլ Հաննա | Հաղթանակ | |
Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի | Պերլա Հեյնի-Ջարդին | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Քվենտին Տարանտինո | Առաջադրված | |
Լավագույն սցենար | Քվենտին Տարանտինո | Առաջադրված |
Չեղարկված սիքվելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի ապրիլին Տարանտինոն «Entertainment Weekly»-ին հայտնել է, որ պլանավորում է սիքվել նկարահանել[26]․
2006 թվականին Սան Դիեգոյի Միջազգային Comic-Con-ի ժամանակ Տարանտինոն նշել է, որ «Գրիդնահուս» ֆիլմի ավարտից հետո նա ցանկանում էր երկու անիմե նկարահանել՝ Բիլի և նրա ուսուցիչների, ինչպես նաև Հարսնացուի նախապատմությունների մասին[27][28]։ 2007 թվականին մանրամասներ ի հայտ եկան երկու հնարավոր շարունակությունների մասին՝ «Սպանել Բիլին։ Մաս 3» և «Մաս 4»։ Ըստ հոդվածի․ «երրորդ ֆիլմը պատմում է երկու մարդասպանների վրեժի մասին, որոնց ձեռքն ու աչքը առաջին և երկրորդ մասերում Հարսնացուն խլել է նրանցից»։ Հոդվածը նաև հայտնում է, որ չորրորդ մասը պատմելու է մոր համար վրեժ լուծող Նիկիի մասին[29]։ 2020 թվականին Վիվիկա Ա. Ֆոքսը, ով առաջին ֆիլմում մարմնավորել է Վերնիտա Գրինին, առաջարկել է, որ դերասանուհի Ամբրոսիա Քելլին կկրկնի իր դերը ֆիլմում որպես մեծահասակ Նիկի, իսկ եթե Քելլին չկարողանա վերադառնալ դերին, ապա կարելի է դիտարկել Զենդեյային[30]։
2009 թվականին Մորելիայի Միջազգային Կինոփառատոնի ժամանակ Տարանտինոն նշել է, որ նախատեսում է թողարկել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը[31]։ Նույն ամսին նա նշել է, որ երրորդ մասը լինելու է իր կարիերայի իններորդ ֆիլմը և թողարկվելու է 2014 թվականին[32]։ Տարանտինոն նշել է, որ ցանկանում էր 10 տարի անցնի Հարսնացուի վերջին կոնֆլիկտից՝ նրան և իր աղջկան մի որոշ ժամանակ հանգիստ տալու համար[33]։
2012 թվականի դեկտեմբերին Տարանտինոն ասել է, որ նա միգուցե չթողարկի երրորդ մասը[34][35]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի հուլիսին Տարանտինոն ասել է, որ նա և Տուրմանը քննարկել են հնարավոր սիքվելը[36]։ 2019 թվականի դեկտեմբերին Տարանտինոն ասել է, որ Տուրմանի հետ խոսել է ֆիլմի վերաբերյալ «հետաքրքիր» գաղափարի մասին․ «Դա կլինի առնվազն երեք տարի հետո»[37]։ 2021 թվականի հունիսին Տարանտինոն հայտնել է, որ հնարավոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու նախորդ ֆիլմերի պատմությունից 20 տարի անց և հնարավոր է, որ Տուրմանն և նրա դուստր Մայա Հոուքը կատարեն Հարսնացուի և ԲիԲիի դերերն համապատասխանաբար։ Նա նաև նշել է Էլ Դրայվերի, Սոֆիյա Ֆատալեի և Գոգո Յուբարիի զույգ քրոջ՝ Սիակիի հնարավոր հայտնվելը ֆիլմում[38]։ Ավելի ուշ նույն ամսին Տարանտինոն ասել է, որ պոտենցիալ սիքվելներից և պրիկվելներից ոչ մեկն իրականություն չի դառնա, քանի որ նա չի ցանկանում նկարահանել ավելի շատ ֆիլմեր այս պատմության մասին՝ առաջին երկու մասերի ստեղծման ժամանակ կրած հոգնածությունից հետո[39]։ 2023 թվականի հուլիսին Տարանտինոն հաստատել է, որ ֆիլմի սիքվելը չի նկարահանվելու[40]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0378194/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/kill-bill-vol-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.ofdb.de/film/40507,Kill-Bill-Vol-2
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.filmaffinity.com/es/film968175.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0378194/fullcredits
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Tarantino, Quentin; Peary, Gerald (2013). Quentin Tarantino: Interviews, Revised and Updated. University Press of Mississippi. էջ 120. ISBN 9781617038747. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Snyder, Gabriel (2003 թ․ հուլիսի 15). «Double 'Kill' bill». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Ansen, David (2003 թ․ նոյեմբերի 13). «Pulp Friction». Newsweek (Interview). New York City: IBT Media.
- ↑ Schilling, Mary Kaye (2004 թ․ ապրիլի 16). «The Second Coming». Entertainment Weekly (Interview). Meredith Corporation.
- ↑ Diorio, Carl; Hettrick, Scott (2004 թ․ հունվարի 8). «Inside Move: 'Bill 2' delayed until April». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 15,0 15,1 «Kill Bill Vol. 2 (2004)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Staff (2004 թ․ ապրիլի 19). «Bill makes a killing at US box office». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. «Kill Bill: Volume 2's total ... confirmed the financial good sense of Miramax's decision to split the movie in two.»
- ↑ McNary, Dave (2004 թ․ ապրիլի 18). «'Bill's' better half». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Staff (2004 թ․ ապրիլի 29). «Kill Bill tops global box office». BBC News. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Tarantino Brings Kill Bills Together». ContactMusic.com. 2005 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Best DVD Packaging of 2004». DVD Talk. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Advocate Insider». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Kill Bill: The Whole Bloody Affair Premieres March 27». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Roger Ebert (2004 թ․ ապրիլի 16). «Kill Bill, Volume 2». rogerebert.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Roger Ebert (2009 թ․ դեկտեմբերի 30). «The best films of the decade». Roger Ebert's Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «The 100 Greatest Movie Characters| 66. The Bride | Empire». www.empireonline.com. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Schilling, Mary Kaye. «From Kill Bill to kids: A Q&A with Quentin». www.ew.com. Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Rodriguez and Tarantino Present Grindhouse! Արխիվացված Նոյեմբեր 17, 2020 Wayback Machine, Blake Wright on ComingSoon.net, July 22, 2006. Retrieved August 7, 2006.
- ↑ SDCC '06: Tarantino Confirms More Kill Bill! Արխիվացված 2012-10-15 Wayback Machine, Bloody-Disgusting.com, July 22, 2006. Retrieved October 5, 2007.
- ↑ «Kill Bill Volumes 3 and 4 Details Emerge!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Sharf, Zack (2020 թ․ հուլիսի 10). «Vivica A. Fox Urges Tarantino to Cast Zendaya as Vernita Green's Daughter in 'Kill Bill Vol. 3'». Indie Wire. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ Quentin Tarantino Talks Kill Bill 3: The Bride Will Fight Again! Արխիվացված Հոկտեմբեր 4, 2009 Wayback Machine, BadTaste.it, October 1, 2009. Retrieved October 2, 2009.
- ↑ «Tarantino Teases 'Kill Bill Volume 3'». 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Young, James (2009 թ․ հոկտեմբերի 3). «Tarantino wants to 'Kill Bill' again». Variety. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Nicholson, Max (2012 թ․ դեկտեմբերի 12). «No Kill Bill 3 for Tarantino». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Director Tarantino: Kill Bill: Vol. 3 Still a Possibility». Anime News Network. 2016 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Sharf, Zack (2019 թ․ հուլիսի 22). «'Kill Bill Vol. 3' Not Dead Yet: Quentin Tarantino Says He's Still in Talks With Uma Thurman». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Sharf, Zack (2019 թ․ դեկտեմբերի 10). «Tarantino Says 'Kill Bill Vol. 3' Is 'Definitely in the Cards' but Would Be Years Away». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ Sharf, Zack (2021 թ․ հունիսի 30). «'Kill Bill Vol. 3' Would Star Maya Hawke as The Bride's Daughter and Maybe Bring Back Elle Driver». IndieWire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Quentin Tarantino Started Writing A 'Reservoir Dogs' Novelization & Reveals His New Stage Play Is 'Once Upon A Time In Hollywood'». theplaylist.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Quentin Tarantino Responds to Kill Bill Vol. 3 Rumors». Movies.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Մեքսիկայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Քվենտին Տարանտինոյի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Տեխասում
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին