Հարսնացու (Սպանել Բիլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիքս Կիդո
«Հարսնացու»
Հարսնացուն «Սպանել Բիլին։ Մաս 1»-ում
Առաջին անգամ հայտնվել է«Սպանել Բիլին։ Մաս 1» (2003)
Վերջին անգամ հայտնվել է«Սպանել Բիլին։ Մաս 2» (2004)
ՍտեղծողՔվենտին Տարանտինո
Ումա Տուրման
Տեղեկություններ
Մականուն(ներ)Սև մամբա
ՍեռԻգական
ՄասնագիտությունՄարդասպան
ԵրեխաներԲիբի (դուստր)
ԱզգությունԱմերիկացի

Բեատրիքս «Հարսնացու» Կիդո (Սև մամբա), Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» (2003) և «Սպանել Բիլին։ Մաս 2» (2004) մարտարվեստ ֆիլմերի պրոտագոնիստ։ Դերը կերտում է Ումա Տուրմանը։ 2010 թվականին «Entertainment Weekly»-ը Հարսնացուին անվանել է վերջին 20 տարում 99-րդ լավագույն կերպարը, իսկ 2015 թվականին «Empire» ամսագիրը անվանել է նրան բոլոր ժամանակների ֆիլմերի 23-րդ լավագույն կերպարը։

«Սպանել Բիլին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին Հարսնացուն բարձրակարգ մարդասպաններ՝ «Մահաբեր իժեր» խմբավորման անդամն էր։ Նրա ուսուցիչը եղել է մարտարվեստի վարպետ Պեյ Մեյը։ Նա դառնում է իր ղեկավար Բիլի աջ ձեռքը և սիրելին, ինչը առաջացնում է Մահաբեր իժերի մեկ այլ անդամի՝ Էլ Դրայվերի խանդը։ Երբ Հարսնացուն իմանում է, որ հղի է Բիլից, նա լքում է խմբավորումը՝ իր երեխայի համար լավ կյանք ապահովելու նպատակով և նշանվում է այլ տղամարդու հետ։ Բիլը կարծելով, որ Հարսնացուի նշանածն է երեխայի հայրը, հրամայում է սպանել հարսանյաց փորձի ներկաներին և անձամբ կրակում է Հարսնացուի գլխին։

Հարսնացուն ողջ է մնում և կոմայի մեջ է ընկնում։ Բիլը հրամայում է սպանել նրան, սակայն փոշմանում է, կարծելով, որ անարդար է նրան սպանել այն ժամանակ, երբ նա չի կարող պաշտպանվել։ Տարիներ անց Հարսնացուն արթնանում է կոմայից և շոկի է ենթարկվում իմանալով, որ նա այլևս հղի չէ։ Ենթադրելով, որ իր երեխան մահացել է, նա որոշում է վրեժխնդիր լինել Բիլից և «Մահաբեր իժեր» խմբավորման անդամներից, սկսվելով Օ-Ռեն Իշիից, ով դարձել է ճապոնական յակուձայի լիդերը։ Մեքսիկայում Հարսնացուն գտնում է Բիլին և բացահայտում է, որ նրանց դուստրը՝ ԲիԲին ողջ է։ Հարսնացուն սպանում է Բիլին՝ Պեյ Մեյի «Սիրտ պայթեցնող» տեխնիկայով։ Բեատրիքսը հեռանում է Բիբիի հետ նոր կյանք սկսելու համար։

Հարսնացուի իրական անունը մինչև երկրորդ ֆիլմ չի բացահայտվում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Տուրմանի` նա և Տարանտինոն ստեղծել են Հարսնացուի կերպարը Տարանտինոյի 1994 թվականի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Տուրմանը որոշել է Հարսնացուի անունը (Բեատրիքս), իսկ Տարանտինոն ազգանունը (Կիդո)։

Տարանտինոն 2009 թվականի «Անփառունակ սրիկաները» ֆիլմի Շոշաննա Դրեյֆյուսի կերպարը ստեղծել է, ոգեշնչվելով Հարսնացուի կերպարից[1]։

Տարանտինոն ասել է, որ Հարսնացուի կերպարի զարգացումը հիմնականում թողել է երկրորդ ֆիլմի համար։ Ռեժիսորն ասել է․ «Ես չէի ցանկանում նրան դուրեկան դարձնել, ես ցանկանում էի, որ նա վախեցնող լինի»[2]։ Տուրմանն ոգեշնչվել է 1966 թվականի «Լավը, վատը, չարը» ֆիլմի Քլինթ Իսթվուդի մարմնավորած Շիկահերի կերպարից[3]։ Տարանտինոն ասել է, որ «սիրում է» Հարսնացուի կերպարը և «սպանել է ինքն իրեն, որպեսզի վերջում կերպարը լավ ավարտ ունենա»[4]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին «Entertainment Weekly»-ը Հարսնացուին անվանել է վերջին 20 տարում 99-րդ լավագույն կերպարը[5] և 2015 թվականին «Empire» ամսագիրը անվանել է նրան բոլոր ժամանակների ֆիլմերի 23-րդ լավագույն կերպարը[6]։ 2013 թվականին հետազոտողները թաղանթաթևավորների նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել են Կիդո ցիստոմաստակոիդներ՝ Հարսնացուի կերպարի պատվին[7][8]։ Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը վերցրել էր Հարսնացուի՝ «Սև մամբա» կեղծանունը[9]։ Ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը 2019 թվականի՝ Տարանտինոյի ֆիլմերին նվիրված մյուզիքլի ժամանակ խաղացել է Տուրմանի կերտած՝ Հարսնացուի և Միա Ուոոլլեսի (Քրեական ընթերցվածք) կերպարները[10]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոսներ Յուկո Մինովայի, Փոլին Մակլարանի և Լորնա Սթիվենսի «Բռնի կանանց տեսողական ներկայացումները» էսսեն պնդում է, որ Հարսնացուն ցուցադրում է և՛ արական, և՛ իգական հատկանիշներ, որոնք հեղինակների կարծիքով գենդերային դիվերսիոն են։ Հեղինակները համեմատել են Հարսնացուի կերպարը Լուկաս Կրանախ Ավագի «Ջուդիթը Հոլոֆերնսի գլխով» նկարի հետ և գրել են, որ Կիդոն «ներկայացնում է բռնության նկատմամբ կանանց իրավունքի անիրազեկությունը՝ այն հաստատելով չափից ավելի վրեժխնդրության պատկերման միջոցով»[11]։

Ակադեմիկոս Էրին Հարինգթոնը Հարսնացուին բնորոշել է որպես «հրեշավոր մայրության» կերպար` նշելով, որ երկրորդ ֆիլմում իր գործողությունները պայմանավորված են նրանով, որ իր դուստրը ողջ է։ Երկրորդ ֆիլմում Հարսնացուի անվան բացահայտումը նպաստում է նրա անցմանը «խոչընդոտված հարսնացուից անիրավ մոր» կամ վրեժխնդիր մարդուց պաշտպանող մոր[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rose, Charlie (2009 թ․ օգոստոսի 21). «Quentin Tarantino». Charlie Rose (talk show) (Interview). Event occurs at 22:00-24:00. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին – via charlierose.com.
  2. Ansen, David (2003 թ․ նոյեմբերի 13). «Pulp Friction». Newsweek (Interview). New York City: IBT Media.
  3. «99, Kill Bill's The Bride». Entertainment Weekly (Interview). New York City: Meredith Corporation. 2010 թ․ հունիսի 4.
  4. Schilling, Mary Kaye (2004 թ․ ապրիլի 16). «The Second Coming». Entertainment Weekly (Interview). Meredith Corporation.
  5. Vary, Adam B. (2010 թ․ հունիսի 1). «The 100 Greatest Characters of the Last 20 Years: Here's our full list!». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  6. «The 100 Greatest Movie Characters». Empire. Bauer Consumer Media Limited. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  7. LiveScience Staff (2013 թ․ մարտի 19). «Kiddo Wasp Named for 'Kill Bill' Assassin». LiveScience. TechMediaNetwork. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  8. Quicke, Donald L.J.; Smith, M. Alex; Hrcek, Jan; Butcher, Buntika Areekul (2013). «Cystomastacoides van Achterberg (Braconidae, Rogadinae): first host record and descriptions of three new species from Thailand and Papua New Guinea». Journal of Hymenoptera Research. Washington, D.C.: International Society of Hymenopterists. 31: 65–78. doi:10.3897/jhr.31.3385.
  9. Lee, Alicia (2020 թ․ հունվարի 27). «Why Kobe Bryant gave himself the nickname 'Black Mamba'». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  10. Cristi, A.A. (2019 թ․ հունիսի 26). «Evan Rachel Wood and Reeve Carney To Star In Live Music of Tarantino Concert». BroadwayWorld. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  11. Minowa, Yuko; Maclaran, Pauline; Stevens, Lorna (2014 թ․ հոկտեմբերի 2). «Visual Representations of Violent Women». Visual Communication Quarterly (անգլերեն). 21 (4): 215–216. doi:10.1080/15551393.2014.987281. ISSN 1555-1393. S2CID 143241081.
  12. Harrington, Erin Jean (2018). «Negotiating Discourses of Motherhood». Women, monstrosity and horror film: gynaehorror. Film philosophy at the margins. London New York, NY: Routledge. էջեր 197–198. ISBN 978-1-315-54656-8.