Սպանել Բիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանել Բիլին
անգլ.՝ Kill Bill
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո և Ումա Թուրման
ԴերակատարներՈւմա Թուրման, Դևիդ Քերադայն, Լյուսի Լյու, Վիվիկա Ա. Ֆոքս, Մայքլ Մեդսեն, Դերիլ Հաննա, Գորդոն Լյու, Ժյուլի Դրեյֆուս, Ամբրոսիա Քելլի և Սոննի Չիբա
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունRZA
Նկարահանման վայրՀոնկոնգ և Ճապոնիա
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն247 րոպե
Շահույթ333 108 506 $
 Kill Bill Վիքիպահեստում

«Սպանել Բիլին» (անգլ.՝ Kill Bill), ֆիլմի ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է։ Ֆիլմի առաջին մասի թողարկումը տեղի է ունեցել 2003 թվականի աշնանը, երկրորդը` 2004 թվականի գարնանը։ Գլխավոր՝ Հարսնացուի դերում Ումա Տուրմանն է։

Անիմե հատվածը արտադրել է Production I.G ստուդիան[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպանել Բիլին» ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն այն բաժանել է մի քանի գլուխների։


Ֆիլմի ժամանակագրություն:

  • Ֆիլմ 1։
  1. Երկրորդ զոհը
  2. Արյունոտ հարսնացուն
  3. Օ-Ռենի պատմությունը
  4. Մարդը Օկինավայից
  • Ֆիլմ 2։
  1. Սպանություններ «Երկու սոճի» եկեղեցում
  2. Պոլի Շուլցի լքված գերեզմանոցը
  3. Պեյ Մեյի դաժան դասը
  4. Էլլին և ես
  5. Դեմ առ դեմ


Ժամանակագրություն:

  1. Օ-Ռենի պատմությունը
  2. Պեյ Մեյի դաժան դասը
  3. Սպանություններ «Երկու սոճի» եկեղեցում
  4. Արյունոտ հարսնացուն
  5. Մարդը Օկինավայից
  6. Երկրորդ զոհը
  7. Պոլի Շուլցի լքված գերեզմանոցը
  8. Էլլին և ես
  9. Դեմ առ դեմ

Պատմություն Օ-Ռեն Իշի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ-Ռեն Իշին այդ ժամանակ 9 տարեկան էր։ Օ-Ռեն Իշիի ընտանիքը ճաշում էր։ Նրանց տանը հայտնվում են մարդասպաններ, նրանցի մեկի անունը Մացումոտո է, մյուսի անունը` Բիլ, նա «Մահաբեր իժեր» խմբավորման ղեկավարն էր։ Օ-Ռեն Իշին թաքնված էր անկողնու տակ։ Օ-Ռեն Իշիի հայրը ամերիկացի սերժանտ էր, նա մերկ ձեռքերով սպանեց մարդասպաններից մեկին, մարդասպաններից մյուսը սպանում է Օ-Ռենի հորը ու մորը և հրդեհում տունը։ Օ-Ռենը հազիվ է կարողանում փրկվել։ Նա խոստացել է վրեժ լուծել (ըստ ճապոնական առեղծվածի Օ-Ռենը գիտեր, որ նրա մոր մահանալուց հետո նրա դեմքի վրա եղել է հոր և իր արյան հետքերը)։

Երկու տարի անց Օ-Ռենը հմայելով Մացումոտոյին սպանում է նրան և նրա թիկնապահին (ըստ ճապոնական առեղծվածի Օ-Ռենը և Մացումոտոն սկզբից խմում են, հետո Բիլին սպանում է նրան ու կտրում գլուխը)։

Նա հասուն տարիքում դառնում մարդասպան, և նա արդեն 20 տարեկանում համարվում էր լավագույն կին վարձու մարդասպանը ամբողջ աշխարհում։ Իսկ 25 տարեկանում նա մտնում է «Մահացում իժեր» խմբավորման մեջ։

Պեյ Մեյի երկաթե դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիկս Կիդոն (նույն ինքը` Սև Մամբան էր, նույն ինքը Հարսնացուն) հիշում է Պեյ Մեյի մոտ ռազմարվեստ սովորելու մասին դեռ մինչև այն պահը, երբ ներգրավվում է «Մահացու իժեր» խմբավորման մեջ։ Պեյ Մեյը Բեատրիքսին սովորոեցնում է «հինգ մատով» գաղտնի մահացու հնարքի մասին, որը երբեք ոչ ոքի չէր սովորեցրել։

Սպանություններ «Երկու սոճիներ» եկեղեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի է ունենում Տոմիի և նրա հարսնացու Բեատրիքսի հարսանյաց փորձը։ Հղի Բեատրիքսը որոշում է թարմ օդ շնչել և հանկարծ տեսնում է Բիլին ֆլեյտա նվագելիս։ Արդեն պարզ էր, որ Բեատրիքսը մտադիր էր նոր կյանք սկսել և որպես ամուսնացած կին, իր անցյալը էլ տեղ չուներ իր կյանքում։ Վերջապես Բիլը ասաց Բեատրիքսին, որ նա ազատ է որոշելու իր սեփական ճակատագիրը։ Այս անգամ մատուռի մուտքի մոտ կան խմբավորման չորս մարդասպան` Էլլի Դրայվերը, Վերնիտա Գրինը, Բիլի եղբայր Բադդը և Օ-Ռեն Իշին։ Նրանք մոտենում են եկեղեցուն և կրակ բացելով` սպանում բոլոր այնտեղ գտնվողներին։

Արյունոտ հարսնացու[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս մարդասպաններ դաժանաբար ծեծելով սպանել է հարսին, այնուհետև Բիլը կրտել է նրա գլուխը։ Ժամանակն է, որ Բեատրիսը Բիլին ասի, որ նա իր երեխայի հայրն է։ Էլլի Դրայվերը մտնում է հիվանդանոց, որտեղ նա պատրաստվում է կատարել անգիտակից Բեատրիքսի մահացու ներարկումը։ Սակայն վեջին պահին զանգահարում են նրա հեռախոսին և չեղյալ է համարվում աշխատանքը։ Չորս տարի անց Հարսը ժամանում է հիվանդանոց։ Մինչ նա կոմայի մեջ էր, Սանիտար Բեքը պարբերաբար բռնաբարել է նրան և դա արել է ուրիշների առաջարկած գումարի դիմաց։ Իմանալով, որ իր երեխան մահացել է, ցանկանում է վրեժխնդիր լինել Բիլից:Սպանեելով Բաքին և նրա հերթական հաճախորդին հարսը թողնում է հիվանդանոցը և հեռանում բաքի մեքենայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանել Բիլին» հոդվածին։