Սոննի Չիբա
Ստուդիայի հրապարակայնության լուսանկարը (1961) | |
| Ծնվել է | հունվարի 22, 1939[2] |
| Ծննդավայր | Ֆուկուոկա, Ճապոնիա[3] |
| Մահացել է | օգոստոսի 19, 2021[4][5][6][…] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Kimitsu, Թիբա, Ճապոնիա[6] |
| Կրթություն | Nippon Sport Science University? և Chiba Prefectural Kisarazu High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, ձյուդոիստ, սեյու, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, երգերի հեղինակ, կարատեիստ, հնարքներ բանեցնող, երգիչ, կոմպոզիտոր և stunt coordinator |
| Աշխատավայր | Kyoto University of the Arts and Design?, Toei Company? և Japan Action Enterprise? |
| Ժանրեր | kayōkyoku? |
| Ամուսին(ներ) | Yōko Nogiwa? և անհայտ[7] |
| Երեխա(ներ) | Juri Manase?, Mackenyu? և Gordon Maeda? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| chibashinichi.com | |
Սինիտի Չիբա (ճապ.՝ 千葉 真一, հունվարի 22, 1939[2], Ֆուկուոկա, Ճապոնիա[3] - օգոստոսի 19, 2021[4][5][6][…], Kimitsu, Թիբա, Ճապոնիա[6]), ճապոնացի դերասան, երգիչ, պրոդյուսեր, ռեժիսոր և մարտական արվեստների վարպետ։ Հայտնի է նաև Սոննի Չիբա (Sonny Chiba) կեղծանվամբ։ Իրական անունն է Սադահո Մաեդա (ճապ.՝ 前田 禎穂): Ճանաչում է ձեռք բերել՝ նկարահանվելով մարտական արվեստների մասին ֆիլմերում՝ սկզբում հայրենի Ճապոնիայում, ապա միջազգային բեմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆուկուոկա քաղաքում՝ ռազմական փորձարկող օդաչուի ընտանիքում, եղել է ընտանիքի հինգ երեխաներից երրորդը։ Այն բանից հետո, երբ նրա հորը տեղափոխել են ոստիկանական Կիսարաձու քաղաք, ընտանիքը իր հետքերով տեղափոխվել է Կիմիցու քաղաք։ Չիբան սովորել է Ճապոնիայի համալսարանի ֆիզիկական արվեստի բաժնում(անգլ.՝ Nippon Sport Science University): Ուսանող լինելու հետ մեկտեղ զբաղվել է կարատեով՝ հայտնի վարպետ Մասուտացու Օյամայի ղեկավարությամբ, և ժամանակի ընթացքում ստացել է սև գոտի։ Մոտ 1960 թվականից սկսել է նկարահանվել Toei ընկերության ֆիլմերում՝ Սինիտի Չիբա անվամբ, իսկ ամբողջ կյանքի ընթացքում նկարահանվել է ավելի քան 125 ֆիլմերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիբան ամուսնացել է դերասանուհի Յոկո Նոգիվայի հետ։ Նրանք ունեցել են աղջիկ՝ Ձյուրի (Ջուլյա) Մանասեն, ով նույնպես դերասանուհի է։ Հետագայում նրանք բաժանվել են, և Չիբան ամուսնացել է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսնությունից ունեցել է երկու որդի՝ Մաքքենյու Մաեդան(ճապ.՝ 前田真剣佑) և Գոդոն (Գորդոն) Մաեդան(ճապ.՝ 前田郷敦):
Մակարդակները մարտական արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիբան հանդիսանում է սև գոտու կրող հետևյալ մարտական արվեստներում.
- Կյոկուշին կարատե՝ 4-րդ դան (աստիճան)
- Նինձյուցու՝ 4-րդ դան
- Գոձյու-ռու կարատե՝ 2-րդ դան
- Սյորինձի կեմպո՝ 2-րդ դան
- Ձյուդո՝ 2-րդ դան
- Կենդո՝ 1-ին դան
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974, վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
- 1974, «Փողոցային մարտիկի վերադարձը» — վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
- 1974, «Փողոցային մարտիկի վերջին վրեժը» — վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
- 1975, «Այիկիդոյի ուժը» — Մորիհեյ Ուեսիբա
- 1975, «Մահացու մեքենա (Սյորինձի Կեմպո)» — հիմնադիր Սյորինձի Կեմպո Սո Դոսին
- 1975, «Միայնության դատապարտվածը» — Մասուտացու Օյամա
- 1977, «Միայնության դատապարտվածը 2» — Մասուտացու Օյամա
- 1979, «Միայնության դատապարտվածը 3» — Մասուտացու Օյամա
- 1979, «Կործանում ժամանակի ընթացքում» — կրտսեր լեյտենանտ Յոսիակի Իբա
- 1980, բժիշկ Յամաուտի
- 1981, «Զինվորների ստվերը. Հատտորի Հանձո (սերիալ)» — Հատտորի Հանձո
- 1981, արքայազն Իդո
- 1983, «Ութ սամուրայների մասին լեգենդը» — Донецу Тадатомо
- 1992, «Երկաթե արծիվ 3» — Հորիկոսի
- 1994, «Մարտ անմահների համար» — Ձիրո
- 1995, Մակատո
- 2003, «Սպանել Բիլլին. ֆիլմ 1» — Հատտորի Հանձո
- 2006, «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» — քեռի Կամատա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Japan Search (яп.) — 2020.
- 1 2 eiga.com (яп.) — 2000.
- 1 2 KINENOTE movie database (яп.) — 2009.
- 1 2 https://www.allocine.fr/article/fichearticle_gen_carticle=18702049.html
- 1 2 https://www.lefigaro.fr/culture/deces-de-l-acteur-sonny-chiba-le-bruce-lee-japonais-20210819
- 1 2 3 4 https://news.yahoo.co.jp/articles/94a6e2d56eca5f2a82d150b6486571c440e71c8b
- ↑ https://www.sankei.com/article/20160103-WTP64L7JVRMIVMJGX6XQCGDVWI/
