Սեռական ստրկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնություն կանանց նկատմամբ
Խնդիրներ
Սպանություն
Սեռական հանցագործություն և բռնաբարություն
Առնչվող թեմաներ

Սեռական ստրկություն, ստրկություն սեռական շահագործման նպատակով։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը սեռական ստրկություն հասկացության մեջ նեռարում է իրավիճակներ, երբ մարդկանց հարկադրում են համատեղ կենցաղի, ամուսնության և այլ ակտիվության, որի տարրերից հանդիսանում են՝ սեռական փոխհարաբերությունները, ինչպես նաև թրաֆիքինգը[1]։

Կանանց սեռական ստրկությունը ունի հետևյալ տեսակները՝

  • հարկադրական ամուսնություն, այդ թվում նաև հարսնացուների առք ու վաճառք
  • Հարսնացուների գնում, երբ փեսայի օժիտը իրականում հանդիսանում է վճարման միջոց
  • բռնի մարմնավաճառություն

«Բռնի մարմնավաճառություն» տերմինը օգտագործվում է, երբ անձը (կամ մարդկանց խումբ) ինչ որ մեկին դրրդում է մարմնավաճառությամբ զբաղվելու[2]։

Հարճերի արաբական շուկա

Հարսնացուի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուի առևանգումը արդիական է շատ երկրներում[3]։

Ներկայիս ՌԴ-ի տարածքում հարսնացուի առևանգման սովորույթը տարածված է Կովկասում, չնայած մինչև 1917 թվականի հեղափոխությունը այս սովորույթը քրեական հետապնդության շարքում էր[4]։ Միջազգային հրապարակում ստացավ Մախաչկալայում էստոնացի ուսանողուհու առևանգումը 2006 թվականի օգոստոսին։

«Սպիտակ» գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ գերություն» (անգլ.՝ White slavery)՝ անգլախոս երկրներում տերմինը նշանակում էր անազատություն եվրոպացիներին և Եվրոպայից գաղթածներին, անկախ ստրկության բնույթից։

«Սպիտակ գերություն» բառակապակցությունը սկսել է օգտագործվել 20-րդ դարի սկզբին, «երբ 1904 թվականին այդ ժամանակվա Եվրոպայի շատ երկրներ Փարիզում ստորագրել էին Միջազգային պայմանագիր, ուղղված այդ երևույթների դեմ պայքարին»[5]։

Այն ժամանակ մեծ ուշադրություն էր հատկացվում Մեծ Բրիտանիայի կանանց, որոնց ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել մայրցամաքային Եվրոպայի երկրներում։

20-րդ դարի վերջին տերմինը օգտագործվում էր եվրոպացի աղջիկների հանդեպ, ովքեր աշխատում էին Չիկագոյի հասարակաց տներում[6]։

Ավելի վաղ տերմինը օգտագործվում էր եվրոպացի հարճերի հանդեպ՝ թուրքական հարեմներում։

Ճամբարային հասարակաց տներ նացիստական Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական Գերմանիայում համակենտրոացման ճամբարներում բանտարկվածներին ստիպում էին հատուկ հաստատություններում (Lagerbordell) մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի խրախուսեն օրինապահ կալանավորներին[7]։

Նմանատիպ առաջին հաստատությունները բացել են 1942 թվականին։ 1943 թվականի հունիսի 30-ին ճամբարային բորդել է բացվել Օսվենցիմում, հունիսի 15-ին՝ Բուխենվալդում[8]։

Սեռական ստրկություն ռազմական կոնֆլիկտների շրջանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր զինված կոնֆլիկտներին հետևում է սեռական բռնությունը[9].

Մինչև 19-րդ դարը զինվորականները այն երկրի բնակչությունը, որի հետ ռազմական գործողություններ էին իրականացնում դիտում էին որպես պոտենցիալ հակառակորդ՝ իրավունքների կորստով[10]։ Կանայք զավթիչների կողմից ընկալվում էին, որպես հաղթողի օրինական պարգև[11]։

Նացիստական օկուպացիոն ուժերի կողմից խորհրդային կանանց ռազմական բորդելներում ստիպողաբար աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1944-ական թվականներին նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված ԽՍՀՄ-ի տարածքներում ստեղծվել էր մեծ թվով ռազմական բորդելներ։ Տեղացի կանայք այնտեղ աշխատում էին ստիպողաբար, իսկ մերժմանւ դեպքում գնդակահարվում էին[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմը Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորականները օկուպացված տարածքների կանանց հարկադրում էին մարմնավաճառության[13]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորականների կողմից մոտ 200 հազար չինուհի և կորեուհի վերածել էին սեռական ստրկուհիների[13]։ Ճապոնացի զինվորները օկուպացված տարածքներում բռնաբարում էին նույնիսկ ամուսնացած կանանց և հղիներին։

Ճամբարային բորդել

Տվյալներ կան այն մասին, որ խորհրդային զինվորները ճապոնական օկուպացված տարածքներում բռնաբարում էին ճապոնացիներին։

1945 թվականին Օկինավայի օկուպացիայի ժամանակ ամերիկացիները բռնաբարում էին ճապոնացիներին։ Օկուպացիայի 10 օրերի ընթացքում պաշտոնապես գրանցվել էր սեռական բռնության 1 336 դեպք[14][15][16]։

Ժամանակակից սեռական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլանդներում ամեն տարի գրանցվում է նմանատիպ ստրկության 1 000-1 700 զոհեր[17][18][19]։ 2008 թվականին այնտեղ գրանցվել է 763 կին` Վենգրիայից, որոնց 60 %-ը ներգրավված էր բռնի մարմնավաճառության մեջ[20][21]։

Փորձագետների գնահատմամբ Հունաստանում 13 000-14 000 զոհեր Նիգերից, Ալբանիայից և ԱՊՀ-ի երկրներից են[22]։

2007 թվականին Իսպանիայում պաշտոնապես գրանցվել է 1 035 զոհ[23]։

2009 թվականին Ուկրաինայում նախկին «Միս Լվովին» բացահայտել են, որպես սեռական ստրուկների արտահանող[24]։

Խմբավորման կազմում աշխատում էին 12 հավաքագրողներ, որոնց մեծ մասը տղամարդիկ էին և զբաղվում էին աղջիկների որոնմամբ։ Ըստ տվյալների աղջիկները ուղևորվում էին Դուբայ, այնտեղ նրանց դիմավորում էին, անմիջապես վերցնում անձնագրերը, հանում քաղաքից, հաճախ ուղարկելով երկրի այլ շրջաններ։

Ուկրանիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ միայն 2008 թվականին հավաքագրվել էր ավելի քան 200 աղջիկներ, 16-25 տարեկան և ուղարկվել էին Արաբական Միացյալ Էմիրություններ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա։

Հավաքագրման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ստրուկին առաջարկել են ստրուկների միջազգային շուկայում, որը մերկ է պահել ծախսերի պատճառով

Գոյություն ունի սեռական ստրուկների հավաագրման 7 միջոց.

  • ընտրություն նկարների միջոցով, որոնք ընտրության համա ր ուղարկում են պատվիրատուներին
  • կեղծ աշխատանքի ընդունում
  • «երկրորդ ալիքа», երբ զոհերը վերադառնում են տուն, ուրիշերին վարձելու համար
  • (անհատական)։ Հավաքագրում դեմքերով, ովքեր ունեն պարտքեր և վճարում են նման ձևով,
  • գեղեցկութան մրցույթներ, լուսանկարների մրցույթներ, ստուդիաներում ֆոտոմոդելների ընտրություն և այլն
  • աշխատանքի ընդունման հայտարարություն` մարմնավաճառի տեսքով,
  • շինծու «ամուսնական գործակալություններ»։

Աֆրիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրկությունը արձանագրված է՝ Սուդանում[25], Լիբերիայում[26], Սիերա Լեոնեում[27], Ուգանդայում[28], Կոնգոյում[29], Նիգերում[30] և Մավրիտանիայում[31]։ Գանայում, Տոգոյում և Բենինում առկա է կրոնական մարմնավաճառության տեսակ, երբ հազարավոր կանայք ներգրավված են սեռական հարաբերությունների մեջ «ատվածների» հետ, որոնց դերը կատարում են քրմերը[32]։

Երիտասարդ չինուհու հարցաքննություն (1945 թվական, օգոստոս), ում ճապոնացի զինվորները օգտագործել են որպես սեռական ստրկուհու

Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդրով զբաղվում է ՄԱԿ-ը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որոնք Թուրքիայում ստեղծել են անվճար թեժ գիծ, այն կանանց համար, որոնց խաբեությամբ դրդել են մարմնավաճառության։

Արաբական երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ստրկության սովորույթը արաբական աշխարհում խոր պատմական արմատներ ունի․ 18-19-րդ դարերում ստրկուհիների հիմնական հոսքը արաբական երկրներ էր ուղղվում Արևելյան Աֆրիկայից, մինչև 19-րդ դարի վերջ՝ ստրկության պաշտոանապես արգելումը[33][34][35][36]։

Այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես այն մինչև օրս Էմիրություններում կիրառվում է[37][38][39]։

Էմիրություններում նմանաիպ գործունեության մեջ ընդգրկված են կանայք և երեխաներ ԱՊՀ-ից[37][38][39]։

Ուզբեկական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Աբդուսալոմ Գանիևի նկատմամբ, ով հանցավոր խումբ էր ձևավորել Արաբական Միացյալ Էմիրություններ սեռական ստրուկների արտահանման համար[40]։

ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ սեռական ստրուկներ են մատակարարում Հարավային Աֆրիկայից, Հարավարևելյան Ասիայից, նախկին ԽՍՀՄ-ից[41]։

Երբեմն սեփական երկրում սեռական ստրուկներ են դառնում Ամերիկայի քաղաքացիները[42]։

Մանկական սեռականության առևտրային շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական սեռականության առևտրային շահագործում՝ սեռական ստրկության տարածված տեսակ է (միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննարկման մեջ)[43][44]։

Երեխաների այսպիսի շահագործման մասին դեկլարացիան ընդունվել է 1996 թվականին, Ստոկհոլմում[44]։

Մանկական պոռնկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ոստիկանության տվյալների համաձայն Հնդկաստանում ավելի քան 1 200 000 երեխա ներգրավված են պոռնկության մեջ[45]։ Հնդիկ մարմնավաճառների շուրջ 40 %-ը երեխաներ և դեռահասներ են[45]։

Համանման պատկեր է Թայլանդում[46]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.juridicas.unam.mx/publica/librev/rev/iidh/cont/39/pr/pr7.pdf pg.29-30
  2. «Report of the Special Rapporteur on systemic rape». The United Nations Commission on Human Rights. 1998 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Brian Stross. Tzeltal Marriage by Capture, Anthropological Quarterly, Vol. 47, No. 3, Kidnapping and Elopement as Alternative Systems of Marriage (Special Issue) (July 1974), pp. 328—346 (describing Tzeltal culture as patriarchal with a few opportunities for «pre-marital cross-sex interaction»)
    Sabina Kiryashova. Azeri Bride Kidnappers Risk Heavy Sentences (discussing the shame brought on Azeri kidnap victims who spend a night outside of the house)
    Gulo Kokhodze & Tamuna Uchidze. Bride Theft Rampant in Southern Georgia (discussing the Georgian case, where «great social stigma attaches to the suspicion of lost virginity».
    Barbara Ayres. Bride Theft and Raiding for Wives in Cross-Cultural Perspective, Anthropological Quarterly, Vol. 47, No. 3, Kidnapping and Elopement as Alternative Systems of Marriage (Special Issue) (July 1974), pp. 245. («There is no relationship between bride theft and status distinctions, bride price, or attitudes toward premarital virginity. The absence of strong associations in these areas suggests the need for a new hypothesis».)
  4. Bride kidnapping tradition on the rise in North Caucasus // ՌԻԱ Նովոստի
  5. Предотвращение торговли людьми(չաշխատող հղում)
  6. Cecil Adams, op. cit.
  7. New Exhibition Documents Forced Prostitution in Concentration Camps — Der Spiegel — 15 January 2007
  8. Christl Wickert: Tabu Lagerbordell, in: Eschebach/Jacobeit/Wenk: Gedächtnis und Geschlecht, 2002, S. 44
  9. Levinson, Bernard M. Gender and Law in the Hebrew Bible and the Ancient Near East. էջ 203.
  10. Askin, Kelly Dawn. War Crimes Against Women: Prosecution in International War Crimes Tribunals. Martinus Nijhoff Publishers. էջեր 26–27. ISBN 9041104860.
  11. Askin, Kelly Dawn. War Crimes Against Women: Prosecution in International War Crimes Tribunals. Martinus Nijhoff Publishers. էջեր 10–21. ISBN 9041104860.
  12. «In den Stadten Narwa und Kingisepp richteten die Deutschen Bordelle fur die Wehrmachtsoffiziere ein. In diese Hauser wurden die Madchen und Frauen aus den Dorfern gebracht. Wer sich weigerte, im Bordell zu bleiben, wurde erschossen…» – «В городах Нарва и Кингисепп создаются бордели для офицеров вермахта. В эти дома приводят девушек и женщин из деревень. Тех, кто не хочет остаться в борделе – расстреливают» (38 NP, Bd.7, S.502f.)
  13. 13,0 13,1 «Comfort Women Were 'Raped': U.S. Ambassador to Japan». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. Schrijvers, Peter (2002). The GI War Against Japan. New York City: New York University Press. էջ 212. ISBN 0814798160.
  15. Molasky, Michael S., The American Occupation of Japan and Okinawa: Literature and Memory, էջ 16
  16. Sheehan, Susan D; Elizabeth, Laura; Selden, Hein Mark, Islands of Discontent: Okinawan Responses to Japanese and American Power, էջ 18
  17. «Zoeken op Bnrm English». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. «third». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. «fourth». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. «Increase in human trafficking in Netherlands < Dutch news | Expatica The Netherlands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. Dutch authorities register 809 human trafficking victims
  22. 2008 Human Rights Report: Greece
  23. 2008 Human Rights Report: Spain
  24. Международная банда продала в сексуальное рабство более 500 украинок
  25. Sudan: Darfur: Rape as a weapon of war: sexual violence and its consequences
  26. Liberia’s Taylor appears in court
  27. Sierra Leone: Sexual Violence Widespread in War
  28. «Uganda: No Amnesty for Atrocities». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. Girls at U.N. meeting urge action against sex slavery, trafficking, child labor, AIDS
  30. Born to be a slave in Niger
  31. Mauritanian MPs pass slavery law
  32. Humphrey Hawksley. Ghana’s trapped slaves // BBC News, 8 February 2001.
  33. Historical survey > The international slave trade
  34. Arabs and Slave Trade
  35. Should The Islamic World Apologize For Slavery?(չաշխատող հղում)
  36. Trudy Ring, Robert M. Salkin, K. A. Berney, Paul E. Schellinger (1996), International dictionary of historic places, Volume 4: Middle East and Africa, Taylor and Francis, էջ 116{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  37. 37,0 37,1 United Arab Emirates, US Department of State
  38. 38,0 38,1 Protection Act of 2000: Trafficking in Persons Report 2007, US Department of State
  39. 39,0 39,1 Country Narratives: Near East, US Department of State
  40. В Узбекистане пресекли канал вывоза женщин для сексуальной эксплуатации в ОАЭ
  41. May, Meredith. «Sex Trafficking FIRST OF A FOUR PART SPECIAL REPORTSan Francisco Chronicle. Friday October 6, 2006. Retrieved on August 23, 2009.
  42. «Teen Girls' Stories of Sex Trafficking in U.S.». ABC News. 2006 թ․ փետրվարի 9. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  43. «Youth Advocate Program International». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  44. 44,0 44,1 Clift, Stephen; Simon Carter (2000). Tourism and Sex. Cengage Learning EMEA. էջեր 75–78. ISBN 1855676362.
  45. 45,0 45,1 Индия
  46. «Таиланд» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]