Ընտանեկան բռնություն և հղիություն
Ընտանեկան բռնություն հղիության ընթացքում, զուգընկերոջ կողմից կիրառվող բռնության (IPV) ձև, որի դեպքում առողջության հետ կապված ռիսկերը կարող են մեծանալ։ Հղիության ընթացքում բռնությունը՝ լինի ֆիզիկական, վերբալ կամ հուզական, առաջացնում է բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական բացասական հետևանքներ ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։ Հղիության ընթացքում ընտանեկան բռնությունը դասակարգվում է որպես հղի կնոջ նկատմամբ բռնարար վարքագիծ, որտեղ բռնության ինտենսիվությունն ու հաճախականությունը կարող են տատանվել։ Բռնությունը կարող է լինել երկարատև խնդիր հարաբերություններում, որը շարունակվում է կնոջ հղիությունից հետո կամ սկսվում հենց հղիության ընթացքում[1]։ Թեև այս պայմաններում գոյություն ունի կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնություն, ընտանեկան բռնության ճնշող մեծամասնությունը կատարվում է տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ[2]։ Հղիության ընթացքում ընտանեկան բռնության նվազեցումը նպաստավոր կլինի մայրերի և նորածինների համար, սակայն անհրաժեշտ են ավելի որակյալ ուսումնասիրություններ հղի կանանց զննելու արդյունավետ եղանակներ մշակելու համար[3]։
Պատճառներ և խթաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիությունը կարող է ընտանեկան բռնության խթան հանդիսանալ մի շարք պատճառներով։ Հղիությունն ինքնին կարող է օգտագործվել որպես բռնության ձև, իսկ զուգընկերոջ վերարտադրողական ընտրությունը կանխելու երևույթը կոչվում է վերարտադրողական բռնություն։ Տղամարդկանց կողմից իգական սեռի զուգընկերների նկատմամբ հակաբեղմնավորիչ սաբոտաժի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել սերտ հարաբերակցություն ընտանեկան բռնության և հակաբեղմնավորիչ սաբոտաժի միջև[4]:Հղիությունը կարող է նաև հանգեցնել ընտանեկան բռնության ժամանակավոր դադարին, երբ բռնարարը չի ցանկանում վնասել դեռ չծնված երեխային։ Հղի կանանց համար ընտանեկան բռնության ռիսկը առավել մեծ է ծննդաբերությունից անմիջապես հետո[5]։
Ընտանեկան բռնությունը կարող է մեծացնել կնոջ հղիանալու հավանականությունը, քանի որ կնոջը կարող են ստիպել սեռական հարաբերություն ունենալ և արգելել հակաբեղմնավորիչ օգտագործել[6]։ Բազմազավակ ընտանիքների և ընտանեկան բռնության միջև հայտնաբերվել է կապ[6]։ Եթե նախկինում կարծում էին, որ շատ երեխաներ ունենալը և դրա հետևանքով առաջացած սթրեսը մեծացնում են ընտանեկան բռնության հավանականությունը, սակայն պարզվել է, որ բռնությունը հաճախ նախորդում է ծնունդներին[6]։
Հակաբեղմնավորիչ սաբոտաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաբեղմնավորիչ սաբոտաժ կամ վերարտադրողական բռնություն, բռնության ձև, երբ ինչ-որ մեկը վերահսկում է այլ անձի հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը՝ կանխելով անցանկալի հղիությունից խուսափելու փորձերը։ Դրա համար հնարավոր են հակաբեղմնավորիչ հաբերը կեղծ հաբերով փոխարինում, պահպանակների ծակում, շանտաժի կամ բռնության կիրառում։ Նման վարքագիծը տարածված է նաև դեռահասների շրջանում[7]։ Վերարտադրողական բռունությունն ինքնին ընտանեկան բռնության ձև է, քանի որ այն բխում է անցանկալի սեռական հարաբերությունից և խոչընդոտում է կնոջ՝ սեփական մարմինը վերահսկելու իրավունքը։ Պարտադրված հղիությունը կարող է լինել նաև ֆինանսական բռնության ձև, երբ կինը հղիության պատճառով հայտնվում է կախվածության մեջ[8]։
Անցանկալի հղիությունները երկու-երեք անգամ ավելի հավանական է, որ կապված լինեն բռնության հետ, քան ցանկալի հղիությունները[9]։ Դեռահասների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվող աղջիկները ավելի քիչ են օգտագործում պահպանակներ և վախենում են պահանջել պահպանակների օգտագործումը[10]։ Ուգանդայում 15-19 տարեկան սեռական փորձ ունեցող կանանց շրջանում կատարված ուսումնասիրության համաձայն՝ 14%-ի առաջին սեռական հարաբերությունը եղել է հարկադրանքով։ Նրանք ավելի հավանական է, որ կունենան չպաշտպանված սեռական հարաբերություններ առանց ժամանակակից հակաբեղմնավորիչների կիրառման և վեց ամիսների ընթացքում կունենան անցանկալի հղիություն[11]։ Եգիպտոսում գյուղաբնակ կանանց ավելի քան 80%-ը հավատում է, որ ծեծը երբեմն արդարացված է[12], և ամենատարածված պատճառներից մեկը տղամարդու սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը մերժելն է[13][14]։ Այս ամենը հանգեցնում է անցանկալի սեռական ակտերի, չպլանավորված հղիությունների և սեռավարակների[15]։
Երիտասարդ մայրերի շրջանում կատարված ուսումնասիրությունը հակաբեղմնավորիչ սաբոտաժը դասակարգել է երկու կատեգորիայի՝ վերբալ և վարքագծային։ Վերբալ սաբոտաժը ներառում է վերբալ կամ հուզական ճնշում՝ հակաբեղմնավորիչ միջոցներ չօգտագործելու կամ հղիանալու համար։ Վարքագծային սաբոտաժը ներառում է բռնի ուժի կիրառում՝ հակաբեղմնավորիչ միջոցների կիրառումը կանխելու կամ չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալու համար[4]։
Մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնության նվազում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանեկան բռնությունը միշտ չէ, որ աճում է հղիության ընթացքում և կարող է նույնիսկ հանգեցնել բռնության դադարին։ Այս երևույթը կարող է պաշտպանություն ապահովել ինչպես կնոջ, այնպես էլ երեխայի համար[16]։ Որոշ կանայք հղիությունը օգտագործում են որպես պաշտպանություն ընտանեկան բռնությունից։ Քանի որ բռնությունը սովորաբար վերադառնում է հղիության ավարտից հետո, կանայք կարող են դիտավորյալ հղիանալ բռնությունից խուսափելու համար։ Սակայն, քանի որ հղիությունից առաջ բռնության ենթարկված կանայք ավելի հավանական է, որ բռնության կենթարկվեն նաև այդ ընթացքում, սա պաշտպանության հուսալի միջոց չէ[17]։
Բռնության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև հղիությունը կարող է պաշտպանիչ միջոց լինել որոշ կանանց համար, մյուսների համար այն կարող է բռնությունը սկսել կամ սրել։ Բռնարար զուգընկեր ունեցող կանայք դժվարանում են պաշտպանել իրենց չնախատեսված հղիությունից, և սեռական բռնությունը կարող է ուղղակիորեն հղիության հանգեցնել[18]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնությունը ավելի տարածված է մեծ ընտանիքներում[19]։ Այնուամենայնիվ, միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 25%-ը առաջին անգամ բռնության են ենթարկվում հղիության ընթացքում[8]։
Քեմփբելի կողմից կատարված մի ուսումնասիրության ժամանակ կանանց հարցրել են, թե ինչու են կարծում, որ իրենց հղիության ընթացքում բռնության ենթարկել։ Պատասխանները դասակարգվել են չորս կատեգորիաների[16]՝
- Չծնված երեխայի նկատմամբ խանդ
- Չծնված երեխայի նկատմամբ զայրույթ
- Հղիության հետ կապված բռնություն, որն ուղղված չէ երեխայի դեմ
- «Սովորությունից ելնելով»
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության ընթացքում բռնության հետևանքներից են վիժումը, մեռելածնությունը, վաղաժամ ծնունդը, պտղի վնասվածքները (ներառյալ կապտուկներ, կոտրված և ճաքած ոսկորներ, դանակի վերքեր[20]) և նորմայից ցածր քաշը[18]։ Հղիության ընթացքում բռնությունը նաև ենթադրում է լրացուցիչ ռիսկեր մոր համար, ինչպիսիք են՝ հոգեկան առողջության խնդիրները, ինքնասպանության փորձերը, քրոնիկական հիվանդությունների սրացումը, վնասվածքները, թմրամիջոցների չարաշահումը, անհանգստությունը, սթրեսը, քրոնիկական ցավերը և գինեկոլոգիական խնդիրները[21]։ Հղիության ընթացքում բռնության ենթարկված կանայք ավելի հաճախ և ավելի խիստ են ծեծի ենթարկվել իրենց հարաբերությունների ընթացքում, համեմատած այն կանանց հետ, ովքեր հղիության ընթացքում բռնության չեն ենթարկվել[16]։ Զուգընկերոջ կողմից բռնությունը մեծ մասամբ հանգեցնում է մայրական մահացության։ Միացյալ Նահանգներում հղի և ծննդաբերող կանանց շրջանում վնասվածքներից առաջացած մահվան դեպքերի երկրորդ առաջատար պատճառը սպանությունն է[22]։ Հնդկաստանում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ հղիության ընթացքում մահվան դեպքերի 16%-ը տեղի են ունեցել զուգընկերոջ բռնության հետևանքով[23]։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ընտանեկան բռնությունը և աբորտը փոխկապակցված են[24]։ Հղիության ընթացքում բռնության ենթարկված կանայք ավելի քիչ են բարձրաձայնում բռնության մասին, որովհետև նրանց մոտ առաջանում են հավելյալ ֆինանսական և բնակարանային ապահովության խնդիրներ[25]։
Ռիսկային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ կանայք ավելի հավանական է, որ հղիության ընթացքում բռնության ենթարկվեն, քան մյուսները։ Բռնությունը սահմանափակված չէ կանանց որևէ սոցիալ-տնտեսական, դեմոգրաֆիկ խմբով կամ կնոջ սեռական կյանքի որոշակի ժամանակաշրջանով[26]։
Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում ֆիզիկական բռնության մակարդակը նվազում է, երբ ընտանեկան եկամուտն ավելանում է։ Կանայք, որոնց ընտանեկան եկամուտը պակաս է $16,000-ից, շատ ավելի հավանական է, որ հղիության ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվեն, քան այն կանայք, որոնց եկամուտը գերազանցում է $16,000-ը[27]։
Զուգընկերոջ կողմից բռնությունը հարաբերությունների մեջ մեծացնում է չնախատեսված հղիության հավանականությունը։ Երիտասարդ կանայք վիճակագրորեն ավելի խոցելի են վերարտադրողական բռնությանը, ինչը կարող է պայմանավորված լինել հարաբերությունների մեջ քիչ փորձառությամբ և, անչափահասների դեպքում, բժշկի այցերի և անհետաձգելի բեղմնականխման հասանելիության պակասով։ Դեռահասների հղիությունը կապված է ընտանեկան բռնության աճող մակարդակի հետ[7]։ Երիտասարդ կանայք, ովքեր ունեն ավելի մեծ տարիքի զուգընկերներ, ավելի հավանական է, որ ընտանեկան բռնության ենթարկվեն[4]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանեկան բռնության դեպքերի հաշվետվությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ հղիության ընթացքում կնոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ռիսկը բավականաչափ լուսաբանված չէ[28]։ Ամեն տարի ավելի քան 324,000 հղի կին ԱՄՆ-ում ընտանեկան բռնության զոհ է դառնում[29]։ Մի շարք երկրներ փորձել են վիճակագրորեն գնահատել հղիության ընթացքում ընտանեկան բռնության ենթարկված չափահաս կանանց թիվը.
Միացյալ Թագավորություն՝ 3,4%[28]
Միացյալ Նահանգներ՝ 3,4–33,7%[30][31]
Իռլանդիա՝ 12,5%[32]
Կանադայի, Չիլիի, Եգիպտոսի և Նիկարագուա՝ 6–15%[15]
Դեռահասների մոտ բռնության մակարդակն ավելի բարձր է[33]։ Ցածր եկամուտ ունեցող դեռահաս մայրերի բռնության մակարդակը հասնում է 38%-ի[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Johnson, J.K., F. Haider, K. Ellis, D.M. Hay, S.W. Lindow. "The prevalence of domestic violence in pregnant women." BJOG: An International Journal of Obstetrics & Gynecology 110.3 (2003): 272-75. Web. 22 Mar 2011.
- ↑ Stephenson, Rob, Michael A. Koenig, Rajib Acharya and Tarun K. Roy. "Domestic Violence, Contraceptive Use, and Unwanted Pregnancy in Rural India." Studies in Family Planning. 39.3 (2008): 177-86. Print.
- ↑ Jahanfar, S; Howard, LM; Medley, N (2014 թ․ նոյեմբերի 12). «Interventions for preventing or reducing domestic violence against pregnant women». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD009414. doi:10.1002/14651858.CD009414.pub3. PMC 7104547. PMID 25390767.
- ↑ 4,0 4,1 4,2 Domestic Violence and Birth Control Sabotage: A Report from the Teen Parent Project Արխիվացված 2016-09-20 Wayback Machine, Center for Impact Research, 1999.
- ↑ Mezey, Gillian C., and Bewley Susan. "Domestic Violence and Pregnancy: Risk Is Greatest after Delivery." BMJ: British Medical Journal. 314.7090 (1997): 1295. Print.
- ↑ 6,0 6,1 6,2 Krug, Etienne G.; World Health Organization (2002). World Report on Violence and Health. World Health Organization. էջ 102. ISBN 978-92-4-154561-7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 7,0 7,1 Miller, Elizabeth, Decker, Michelle, Reed, Elizabeth, Male Partner Pregnancy-Promoting Behaviors and Adolescent Partner Violence: Findings from a Qualitative Study with Adolescent Females.
- ↑ 8,0 8,1 Pregnancy offers no protection from abuse
- ↑ J.E. Hathaway, L.A. Mucci and J.G. Silverman et al., Health status and health care use of Massachusetts women reporting partner abuse, Am J Prev Med 19 (2000), pp. 302–307.
- ↑ A. Raj, M.C. Santana and A. La Marche et al., Perpetration of intimate partner violence associated with sexual risk behaviors among young adult men, Am J Public Health 96 (2006), pp. 1873–1878.
- ↑ Michael A. Koenig, Iryna Zablotska, Tom Lutalo, Fred Nalugoda, Jennifer Wagman and Ron Gray. “Coerced First Intercourse and Reproductive Health among Adolescent Women in Rakai, Uganda.”
- ↑ El-Zanaty F et al. Egypt demographic and health survey 1995. Calverton, MD, Macro International, 1996
- ↑ El-Zanaty F et al. Egypt demographic and health survey 1995. Calverton, MD, Macro International, 1996.
- ↑ David F, Chin F. Economic and psychosocial influences of family planning on the lives of women in Western Visayas. Iloilo City, Central Philippines University and Family Health International, 1998.
- ↑ 15,0 15,1 15,2 Violence by Intimate Partners WHO: World Health Organization.
- ↑ 16,0 16,1 16,2 Campbell, JC, Oliver C, Bullock L. “Why battering during pregnancy?” AWHONN's clinical issues in perinatal and women's health nursing. 4.3 (1993.) 343. Print.
- ↑ Bacchus, Loraine,, Gill Mezey, Susan Bewley, and Alison Haworth. "Prevalence of domestic violence when midwives routinely enquire in pregnancy." BJOG: An International Journal of Obstetrics & Gynaecology 111.5 (2004): 441-45. Web. 22 Mar 2011
- ↑ 18,0 18,1 Heise LL, Ellsberg M, Gottemoeller M. Ending violence against women. Baltimore, MD, Johns Hopkins University School of Public Health, Center for Communications Programs, 1999 (Population Reports, Series L, No. 11).
- ↑ Tjaden P, Thoennes N. Full report of the prevalence, incidence, and consequences of violence against women: findings from the National Violence Against Women Survey. Washington, DC, National Institute of Justice, Office of Justice Programs, United States of Justice and Centers for Disease Control and Prevention, 2000 (NCJ 183781).
- ↑ Mezey, Gillian C., and Bewley Susan. "Domestic violence and pregnancy." BJOG: An International Journal of Obstetrics and Gynecology. 104.5 (1997): 528-531. Print.
- ↑ 0014/71240/MPS_GEM_ MDA_ new.pdf(չաշխատող հղում) WHO Europe. “Making Pregnancy Safer & Gender Maisntreaming: Response to domestic violence in pregnancy”
- ↑ American Journal of Public Health, March 2005
- ↑ Too far, too little, too late: a community-based case–control study of maternal mortality in rural west Maharashtra, India. Bulletin of the World Health Organization, 1998
- ↑ Amaro et al. “Violence during pregnancy and substance abuse.” Am J Public Health. May 1990. 575-9
- ↑ [1](չաշխատող հղում) Houston Area Women’s Center. “Dangers of Domestic Violence during Pregnancy.
- ↑ (Hedin-Widding L. Postpartum, also a risk period for domestic violence. Eur J Obstet Gynecol 2000;89:41 – 45. 24. McLeer SV)
- ↑ N.C. Department of Health and Human Services. “Physical Violence: Pregnancy Risk Assessment Monitoring system [www.schs.state.nc.us/SCHS/data/prams.cfm]
- ↑ 28,0 28,1 Bacchus, Loraine, Gill Mezey, Susan Bewley, and Alison Haworth. "Prevalence of domestic violence when midwives routinely enquire in pregnancy." BJOG: An International Journal of Obstetrics & Gynaecology 111.5 (2004): 441-45. Web. 22 Mar 2011
- ↑ CDC, “Safe Motherhood", U.S. Department of Health and Human Services, 2002.
- ↑ Huth-Bocks AC, Levendosky AA, Bogat GA (2002 թ․ ապրիլ). «The effects of domestic violence during pregnancy on maternal and infant health». Violence Vict. 17 (2): 169–85. doi:10.1891/vivi.17.2.169.33647. PMID 12033553. S2CID 24217972.
- ↑ Torres S; Campbell J; Campbell DW; և այլք: (2000). «Abuse during and before pregnancy: prevalence and cultural correlates». Violence Vict. 15 (3): 303–21. doi:10.1891/0886-6708.15.3.303. PMID 11200104. S2CID 41026527.
- ↑ O'Donnell S, Fitzpatrick M, McKenna P (2000 թ․ նոյեմբեր). «Abuse in pregnancy – the experience of women». Ir Med J. 93 (8): 229–30. PMID 11133053.
- ↑ Parker B, McFarlane J, Soeken K, Torres S, Campbell D (1993). "Physical and emotional abuse in pregnancy: a comparison of adult and teenage women". Nurs Res 42 (3): 173–8