Մարմնավաճառությունը Թուրքիայի Հանրապետությունում օրինական է և կարգավորվում է օրենքի կողմից։ Հասարակաց տները նույնպես օրինական են։ Չնայած, Թուրքիայի տեղական կառավարման բազմաթիվ մարմիններ աշխատում են մարմնավաճառության հետ կապված նոր կազմակերպություններ չգրանցել, նույնիսկ որոշ քաղաքներում, օրինակ Անկարայում և Բուրսայում դատարանի որոշմամբ հասարակաց տները քանդված են եղել[1][2]։
Համաձայն UNDOC-ի տվյալների, Թուրքիան սեռական նպատակներով թրաֆիքինգի վերջնակետերից մեկն է[4]։ 2008 թվականի տվյալներով Թուրքիայի համար սեռական նպատակներով թրաֆիքինգի աղբյուր են եղել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ռումինիան, Ղազախստանը, Բելառուսը, Բուլղարիան, Ինդոնեզիան, Հունաստանը և Մարոկկոն[5]։ Ռուսաստանյան կազմակերպված հանցագործությամբ զբաղվող միավորումները նկատվել են կանանց տրաֆիկինգի մեջ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից կանայք հայտնվում են շատ Եվրոպայի շատ երկրներում, ինչպես նաև Թուրքիայում[6]։ 2006 թվականի զեկույցների համաձայն, երկիրը արագ դառնում էր նախկին ԽՍՀՄ–ից սեռական ստրուկների մեծագույն շուկաներից մեկը՝ «Ենթադրաբար, մոտ 5000 կին, որոնցից կեսից ավելին Մոլդովայից և Ուկրաինայից են, Թուրքիայում գտնվում են որպես ստրուկ–մարմանավաճառ»[7]
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: