Jump to content

Սայմոն Քաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Քաուել
անգլ.՝ Simon Phillip Cowell
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրԼամբեթ, Լոնդոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴովեր քոլեջ, LVS Ascot? և Radlett Preparatory School?
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, գրող, գործ տվող արվեստի ասպարեզում, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և artist and repertoire
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEric Cowell?
 Simon Cowell Վիքիպահեստում

Սայմոն Ֆիլիպ Քաուել (անգլ.՝ Simon Phillip Cowell, հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1][2], Լամբեթ, Լոնդոն), բրիտանացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բարեգործ, հեռուստա և կինոարտադրությունների գործիչ, «Syco» ստուդիայի հիմնադիր և ղեկավար։ «Syco» ստուդիան զբաղվում է նոր երաժիշտ-կատարողներ գտնելով և ձայնագրելով։ Քաուելը բրիտանական շոուբիզնեսի կարևորագույն դեմքերից է և մի շարք հեղինակավոր հեռուստաշոուների՝ «American Idol», «Pop Idol», «The X Factor UK» և «Britain’s Got Talent» հեղինակ և ժյուրիի անդամ։ 2004 թվականին «Թայմս» ամսագիրը Քաուելին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։ 2010 թվականին բրիտանական «New Statesman» ամսագիրը «2010 թվականի 50 ամենանշանավոր մարդկանց» ցանկում Քաուելին հատկացրել է 41-րդ հորիզոնականը։ «Sunday Times» պարբերականի գնահատմամբ 2015 թվականին Քաուելի կարողությունը կազմել է 325 միլիոն ֆունտ ստերլինգ։ Որպես ժյուրիի անդամ՝ Քաուելը հայտնի է սուր և քննադատական վերաբերմունքով մասնակիցների և նրանց տաղանդի նկատմամբ՝ այդ թվում նաև նրանց հասցեին հաճախ հնչեցրած ոչ պատշաճ կատակներով։ Քաուելը նաև հայտնի է որպես «Together for Short Lives» բարեգործական ծրագրի հովանավոր, որի նպատակը ծանր հիվանդ երեխաներին օգնելն է։ Քաուելը հաճախ է միլիոններ փոխանցում բարեգործական այդ ընկերությանը։

Սայմոն Ֆիլիպ Քաուելը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում և մեծացել Իլսթրիում՝ Հերթֆորդշիր։ Մայրը՝ Ջուլի Բրետը[3], բալետի պարուհի էր, իսկ հայրը՝ Էրիկ Ֆիլիպ Քաուելը, անշարժ գույքի գործակալ էր, ինչպես նաև երաժշտական պրոդյուսեր[4]։ Քաուելի հայրը սերում էր հրեական ընտանիքից, թեև նա երբևէ չէր քննարկում իր ծագումը իր երեխաների հետ (Քաուելի հորական տատը ներգաղթել էր Լեհաստանից)[5]։ Սայմոն Քաուելի մայրը անգլուհի էր[5][6]։ Քաուելը ունի կրտսեր եղբայր՝ Նիկոլաս Քաուել, երեք խորթ եղբայր՝ Ջոն, Տոնի և Մայքլ, և խորթ քույր՝ Ջուն Քաուել։ Քաուելը հաճախել է Ռադլեթի նախապատրաստական դպրոց, ապա Դովերի անկախ քոլեջ, սակայն հիմնական դասընթացից հետո (Ordinary level) լքել է քոլեջը։ Դրանից հետո Քաուելն ընդունվում է Վինձորի տեխնիկական գիտությունների քոլեջը, որտեղ ձեռք է բերում սոցիոլոգի մասնագիտություն[7]։ Ըստ Քաուելի եղբոր՝ Սայմոնը մի շարք սևագործ աշխատանքներով է զբաղվել, բայց երբեք լավ հարաբերություններ չի ունեցել գործընկերների և ղեկավարության հետ, մինչև որ հայրը, որն այդ ժամանակ ղեկավարում էր «EMI Music Publishing» ստուդիան, հաջողեցնում է նրա համար մի աշխատանք գտնել ստուդիայի փոստի բաժանմունքում։ Այնուամենայնիվ, չկարողանալով պաշտոնի բարձրացում ստանալ, Սայմոնը շուտով լքում է այդ աշխատանքը։ Միառժամանակ անց, ուրիշ աշխատանք չգտնելով, Քաուելը վերադառնում է «EMI Music Publishing»[8]:

1980-ականների սկզբին Քաուելը լքում է «EMI»-ն և այնտեղի իր նախկին տնօրենի հետ հիմնում «E&S Music» ստուդիան, բայց 1983 թվականին նա այս ստուդիան նույնպես լքում է[9]։ Այնուհետև նա Այան Բարտոնի հետ հիմնադրում է «Fanfare Records»-ը՝ սկզբում զբաղվելով տեսահոլովակների և իտալական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրությունների վաճառքով[10][11]։ 1986 թվականին Քաուելի ստուդիան վաճառում է առաջին հիթային ձայնագրությունը, որին հաջորդում են մի շարք այլ հիթային երգեր՝ բոլորն էլ ձայնագրված 80-ականների ընթացքում[12][13]։ Այնուամենայնիվ, 1989 թվականին ընկերությունը անկում է ապրում, և Սայմոն Քաուելը գրեթե սնանկանում է[14]։ Նա երկրորդ անգամ մուտք է գործում երաժշտական արդյունաբերություն՝ ստեղծելով «Զիգն ու Զագը» տիկնիկային հումորային հեռուստահաղորդումը, մասնակցելով «Հզոր ռենջերներ» հեռուստասերիալի պրոդյուսերական աշխատանքներին և ձայնագրություններ անելով WWE ընկերության համար[15]։ 1995 թվականին իր համառության շնորհիվ նա համոզում է երկու դերասանների՝ Ռոբսոն Գրինին և Ջերոմ Ֆլինին իր հետ պայմանագիր ստորագրել՝ ձայնագրելու «Զինվոր, զինվոր» ներկայացման մեջ նրանց կատարած երգը՝ Unchained melody[16][17]։ Դուետի ձայնագրությունը, որն այժմ հայտնի է Ռոբսոն և Ջերոմ անվամբ, շատ արագ առաջին հորիզոնականներ գրավեց Միացյալ Թագավորության վարկանիշային աղյուսակներում՝ յոթ շաբաթ պահպանելով դիրքերը[18]։ Այն դարձավ 1995 թվականին Միացյալ Թագավորությունում ամենաշատ վաճառված սինգլը, իսկ տարեվերջին թողարկված «Ռոբսոն և Ջերոմ» ալբոմը՝ ամենաշատ վաճառված ալբոմը[19]։ Ընդհանուր առմամբ, նրանք թողարկեցին մեկ ալբոմ և երկու սինգլ ևս՝ վաճառելով 7 միլիոն ալբոմ և 5 միլիոն սինգլ[20]։ Ըստ Քաուելի՝ նրանց շնորհիվ է ինքը վաստակել իր առաջին միլիոնը[21] և հաստատել իր տեղը բրիտանական շոուբիզնեսում։

2001 թվականին Քաուելին առաջարկվեց «Pop Idol» հեռուստատեսային երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ դառնալ։ Մրցույթի առաջին եթերաշրջանի երկու հաղթողների՝ Ուիլ Յանգի և Գարեթ Գեյթսի հետ Քաուելի ձայնագրման ստուդիան պայմանագիր ստորագրեց։ Նրանց ձայնագրությունները դարձան 2002 թվականի ամենաշատ վաճառված սինգլներ և երկար ժամանակ չէին իջնում վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականներից[22]։ 2002 թվականի վերջին Քաուելը դառնում է «American Idol»-ի առաջին եթերաշրջանի ժյուրիի անդամ` հայտնի դառնալով իր սուր քննադատական գնահատականներով[23]։ Քաուելի հեղինակությունը աճում է հատկապես նրա «չէի ուզենա կոպիտ լինել, բայց...» արտահայտությամբ, որին անխուսափելիորեն հետևում էին մասնակցի տաղանդի, անհատականության և նույնիսկ արտաքինի վերաբերյալ նրա անխնա և բութ դիտողությունները։ Քաուելը հիմնում է նոր ընկերություն՝ «Syco»[24], որը բաղկացած էր երեք բաժիններից՝ երաժշտական, հեռուստատեսային և ֆիլմերի[25]։ 2010 թվականին Քաուելը պաշտոնապես դուրս է գալիս «American Idol»-ի ժյուրիի կազմից։ Մինչ այդ նախագիծը արդեն յոթ եթերաշրջան էր ունեցել և դարձել ամերիկյան հեռուստատեսության առաջատար, երաժշտական, մրցութային շոուն։ 2010 թվականին նաև հայտարարվեց, որ « FOX»-ը ձեռք է բերել Քաուելի նոր, բրիտանական «The X Factor» շոուի ամերիկյան տարբերակի՝ «The X Factor USA» արտոնագրերը։ Բրիտանական «The X Factor» շոուն առաջին անգամ հեռարձակվեց 2011 թվականի սեպտեմբերին[26][27]։

Քաուելը և Շերիլ Քոուլը «Միացյալ Թագավորության Իքս ֆակտորի» ժյուրիի կազմում՝ 2010 թ. հունիսի 21-ին

2004 թվականին Շերոն Օսբուրնի և Լուիս Ուոլշի հետ Քաուելը դառնում է Միացյալ Թագավորությունում նոր, հեռուստատեսային երաժշտական մրցույթի՝ «Իքս ֆակտորի» ժյուրիի անդամ։ Քաուելը այս մրցույթը ստեղծել էր իր պրոդյուսերական ընկերության՝ «Syco TV»-ի միջոցով։ «Իքս ֆակտորը» շատ արագ մեծ ժողովրդականություն ձեռք բերեց և մինչև 2013 թվականն արդեն ունեցել էր տասը եթերաշրջան։ Լեոնա Լյուիսը՝ «Իքս ֆակտորի» երրորդ եթերաշրջանի հաղթողը, պայմանագիր ստորագրեց Քաուելի «Syco» լեյբլի հետ և իր ալբոմի և սինգլների վաճառքի ծավալներով առաջին տեղը գրավեց ամբողջ աշխարհում[28][29]։ 2007 թվականին Քաուելը Օսբուրնի, Ուոլշի և ժյուրիի նոր անդամի՝ Դանի Մինոյի հետ դարձյալ ժյուրիի կազմում է։ 2008 թվականին Օսբուրնը որոշում է դուրս գալ ժյուրիի կազմից և նրան փոխարինում է Շերիլ Քոուլը[30][31]։

2010 թվականին «One Direction» խումբը, գրավելով երրորդ տեղը, Քաուելի ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրեց։ Խումբը Քաուելի՝ միջազգային ճանաչում ձեռք բերած խմբերից մեկն է[32][33][34][35]

Քաուելը մասնակցում է նաև հեռուստաշոուի վեցերորդ և յոթերորդ եթերաշրջաններին՝ որպես ժյուրիի անդամ, թեև յոթերորդ «Իքս ֆակտորը» նրա համար վերջինն էր, քանի որ 2011 թվականին մեկնում է Միացյալ Նահանգներ՝ այնտեղ ևս «Իքս ֆակտոր» կազմակերպելու նպատակով։ Նրան փոխարինեց Գերի Բարլոուն։ Միացյալ Թագավորությունում «Իքս ֆակտորի» յոթերորդ եթերաշրջանում երրորդ տեղը գրաված «One Direction» խումբը մեծ հռչակ և ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ Քաուելի ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր ստորագրեց[36][37]։ 2011 թվականի սեպտեմբերին Քաուելի և ամերիկյան «Fox» ընկերության ջանքերով հեռարձակվեց ամերիկյան «Իքս ֆակտորը»։ Սկզբում հայտարարվում էր, որ Քաուելը ժյուրիի անդամ է լինելու թե՛ ամերիկյան և թե՛ բրիտանական հեռուստամրցույթներում, որոնք միաժամանակ էին հեռարձակվում[38][39], բայց 2011 թվականի ապրիլի 17-ին հայտարարվեց, որ Քաուելը դուրս է եկել բրիտանական «Իքս ֆակտորի» ժյուրիի կազմից[40]։ 2013 թվականի սեպտեմբերին Քաուելի հետ մեկտեղ ժյուրիի կազմում էր Դեմի Լովատոն, մինչդեռ Բրիթնի Սփիրսին և Ռեիդին փոխարինեցին Քելլի Ռոուլենդը և Փոլինա Ռուբիոն։ Քաուելի վերջին կատարողները՝ Ալեքսը և Սիեռան, հաղթեցին այդ եթերաշրջանում, և Քաուելը երկրորդ անգամ հաղթող մարզիչ ճանաչվեց՝ 2011 թվականին Մելանի Ամարոյի հաղթանակից հետո։ 2010 թվականի հոկտեմբերին Քաուելը եռամյա պայմանագիր է ստորագրում ITV հեռուստաընկերության հետ «Britain's Got Talent» և «The X Factor» հեռուստանախագծերի համար[41], որը 2013 թվականի նոյեմբերին երկարաձգվում է ևս երեք տարով՝ շոուները մինչև 2016 թվականը հեռարձակելու պայմանով[42]։ 2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Քաուելը հնարավոր է վերադառնա բրիտանական «Իքս ֆակտոր»՝ Գերի Բարլոուի փոխարեն, իսկ 2014 թվականի փետրվարի 7-ին նրա վերադարձը պաշտոնապես հաստատվեց[43][44]։ Սա հանգեցրեց նրան, որ FOX-ը ժամանակավորապես դադարեցրեց ամերիկյան շոուի հեռարձակումը։ Քաուելը միացավ Լուիս Ուոլշին, Շերիլ Քոուլին և ժյուրիի նոր անդամ, «Spice Girls» խմբի նախկին անդամ Մել Բիին (որը փոխարինել էր Նիկոլ Շերզինգերին)։ 2015 թվականի մարտին հայտարարվեց, որ բրիտանական «Իքս ֆակտորի» տասներկուերորդ եթերաշրջանում Քաուելի հետ մեկտեղ ժյուրիի կազմում կլինեն Շերիլ Քոուլը, Ռիտա Օրան և ԲիԲիՍիի ռադիո 1-ին դիջեյ Նիք Գրիմշոուն։

«Idol» և «X Factor» նախագծերի հաջողությունից հետո Քաուելը, նրա «Syco» ընկերությունը և գործընկերները ստեղծում են նոր տաղանդներ բացահայտելու հեռուստամրցույթի նախագիծ, որը բաց էր ոչ միայն երգիչների, այլև պարողների, երաժիշտ-կատարողների, աճպարարների, իլյուզիոնիստների, ասմունքողների և այլ կատարողների համար։ «Got Talent»-ի նախնական ձևաչափը ծագում է «Opportunity Knocks» շոուից։ Քաուելը դառնում է «America's Got Talent»՝ «Ամերիկան ունի տաղանդ» շոուի գլխավոր պրոդյուսերը[45], որն առաջին անգամ կազմակերպվում է 2006 թվականի հունիսին։ Շոուն հսկայական հաջողություն է ունենում՝ մեկ շաբաթում գրանցելով 12 միլիոն դիտում և առաջ անցնելով նույնիսկ Քաուելի «ախոյան» պրոդյուսեր Սայմոն Ֆյուլերի հեղինակած «So You Think You Can Dance (U.S.)» (համապատասխանում է «Պարիր, թե կարող ես» նախագծին) շոուից։ 2007 թվականի հունիսին կազմակերպվում է «Britain's Got Talent»՝ «Բրիտանիան ունի տաղանդ» հեռուստատեսային մրցույթի առաջին փուլը[46]։ Քաուելը կրկին ժյուրիի կազմում է՝ Ամանդա Հոլդենի և Փիրս Մորգանի հետ։ Շոուն վարկանիշային մեծ հաջողություն գրանցեց, իսկ 2008 և 2009 թվականներին կազմակերպվեցին նաև երկրորդ և երրորդ եթերաշրջանները։ Հատկապես երրորդ եթերաշրջանը հասարակության մեջ գլխապտույտ «հեղաշրջում» առաջացրեց, երբ Սյուզան Բոյլը համաշխարհային հանրության ուշադրությանը արժանացավ որպես արտաքին տվյալներով աչքի չընկնող, բայց հզոր ձայնային տվյալներով օժտված հաղթող[46][47]։ 2015 թվականին Քաուելը կազմակերպում է «La Banda»-ն՝ իր առաջին ամերիկյան շոուն՝ ամերիկյան Իքս ֆակտորից դուրս գալուց հետո։ Շոուն, որ նախատեսված է փնտրելու արական սեռի կատարողներ «բացառապես Լատինո Բոյ Բենդ» ստեղծելու նպատակով, հեռարձակվեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարվեց, որ «Ամերիկան ունի տաղանդ» շոուի ժյուրիի կազմում Սայմոն Քաուելը փոխարինելու է Հովարդ Սթերնին[48]։

Տաղանդ փնտրելու այլ շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարտի 16-ին American Broadcasting Company (Ամերիկյան հեռարձակող ընկերություն) հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց «Ամերիկյան գյուտարար» հեռուստամրցույթը[49][50]։ Մրցույթի պրոդյուսերներն էին Սայմոն Քաուելը և Փիթեր Ջոնսը, որը մշակել էր մրցույթի հայեցակարգը։ Միացյալ Նահանգների սկսնակ ձեռներեցները մրցում էին տեսնելու, թե ով կարող է լավագույն նոր ապրանքատեսակ ստեղծել։ 2006 թվականի հաղթողը՝ Յանուշ Լիբերկովսկին[51][52], մեկ միլիոն դոլար ստացավ և հնարավորություն իր բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։ 2007 թվականին շոուն ունեցավ նաև երկրորդ եթերաշրջանը։ 2006 թվականին Քաուելը նախաձեռնում է «Celebrity Duets» (համապատասխանում է հայկական «Երկու աստղին») շոուն, որպես տաղանդի բացահայտման մրցույթ հոլիվուդյան աստղերի համար։ Շոուն վարում էր Ուեյն Բրեդին, իսկ ժյուրիի կազմում էին Մարի Օսմոնդը, Լիթլ Ռիչարդը[53] և Դևիդ Ֆոսթերը։ 2008 թվականին Քաուելը համագործակցում է Միացյալ Թագավորության «Shed Media» պրոդյուսերական ընկերության հետ և կազմակերպում «Rock Rivals»՝ «Ռոք ախոյաններ» մրցույթը, որը «Իքս ֆակտորի» նման շոու էր։ 2011 թվականին Քաուելը ստեղծում է իր առաջին «Կարմիր, թե սև» խաղ-շոուն։ Շոուի առաջին եթերաշրջանը հեռարձակվեց սեպտեմբերի 3-ից 7-ը՝ շաբաթվա մեջ վեց օր՝ բացառությամբ երեքշաբթի օրվա։ 2013 թվականին «YouTube»-ի հետ Քաուելը կազմակերպում է «The You Generation» տեսանյութ կիսելու մրցույթը։ Նույն թվականին նա ITV հեռուստաալիքի համար կազմակերպում է «Food Glorious Food» շոուն, որը վարում էր Քերոլ Վորդերմանը։

Բարեգործություն և հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ շարունակ Քաուելը մասնակցել է մարդասիրական, բարեգործական նախաձեռնությունների[54]։ Նա «Together for Short Lives»՝ «Միասին հանուն կարճ կյանքերի» բարեգործական ընկերության հովանավորն է, կազմակերպություն, որն օգնում է կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին[55]։ Քաուելը նաև աջակցում է կենդանիների իրավունքները պաշտպանող կառույցների և նկարահանվել է մի տեսահոլովակում, որտեղ հիշեցնում է վարորդներին այն դաժան հետևանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե նրանք ամռանը իրենց մեքենաների մեջ մոռանան և փակված թողնեն իրենց կենդանիներին[56][57]։ Մանչեսթեր քաղաքի շների ապաստարանում բռնկված խոշոր հրդեհից հետո Քաուելը գումար փոխանցեց ապաստարանի հաշվին՝ հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով[58]։ Իր մարդասիրական գործունեության համար, մասնավորապես 2010 թվականի Հաիթիի երկրաշարժից տուժածներին օգնելու համար թողարկված «Everybody Hurts» սինգլի և ընդհանրապես երաժշտական արդյունաբերության մեջ ունեցած մեծ ավանդի համար, հանրության մեջ շրջանառվում էր այն կարծիքը, որ Քաուելին ասպետություն կշնորհվի 2010 թվականին՝ Թագուհու անվանակոչության օրը. այդ առաջարկը արել էր Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Գորդոն Բրաունը[59]։ 2007 թվականի հուլիսի 1-ին Քաուելը Ռենդի Ջեքսոնի և Ռայան Սիքրեստի հետ մասնակցում է Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կազմակերպված «Համերգ Դիանայի համար» (Concert for Diana) բարեգործական միջոցառմանը՝ որպես հանդիսավար։ Միջոցառումը նվիրված էր արքայադուստր Դիանայի մահվան տասներորդ տարելիցին[60]։ Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Դիանայի, ինչպես նաև նրա որդիների՝ արքայազններ Ուիլյամի և Հարիի հովանավորած բարեգործական ընկերություններին[60][61]։ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին «Բրիտանիայի մրցանակաբաշխության հպարտություն» (Pride of Britain Awards) միջոցառման ժամանակ՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի մասնակից մարզիկների՝ Քաուելը Մայքլ Քեյնի, էլթոն Ջոնի, Ռիչարդ Բրենսոնի և Սթիվեն Ֆրայի հետ մեկտեղ արտասանում է Ռադյարդ Կիպլինգի «Եթե» բանաստեղծությունը[62]։ 2013 թվականի հոկտեմբերին Քաուելը Լոս Անջելեսում մասնակցում է հանգանակություններ կատարելու միջոցառմանը, որն աջակցում էր Իսրայելի պաշտպանության բանակին։ Միջոցառման ժամանակ հանգանակվեց 20 միլիոն դոլար, իսկ Քաուելն ինքը զինվորների ֆոնդին նվիրաբերեց 150 հազար դոլար[63]։

2004 և 2010 թվականներին «Թայմ» ամսագիրը Քաուելին ընդգրկեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ «New Statesman» ամսագիրը իր «2010 թվականի 50 գործիչներ» ցանկում Քաուելին հատկացրեց 41-րդ հորիզոնականը։ 2013 թվականին «TV Guide» ուղեցույցն իր «Բոլոր ժամանակների 60 ամենագարշելի սրիկաների» ցանկում Քաուելին հատկացրեց տասներորդ հորիզոնականը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Քաուելը հանդիպում էր ամերիկացի մոդել և երգչուհի Կարմեն Էլեկտրայի հետ։ 2013 թվականին, այնուամենայնիվ, Քաուելը սիրավեպ է սկսում Լորեն Սիլվերմանի հետ, որի ամուսինը, իմանալով այդ մասին, ամուսնալուծության հայց է ներկայացնում դատարան[64]։ Երկու շաբաթ անց ամուսնալուծության լուրերը լայնորեն սկսվում են շրջանառվել, հատկապես, երբ պարզվում է, որ Լորենը և Քաուելը երեխա են սպասում[65]։ Լորենը մինչ այդ որդի ուներ Էնդրյու Սիլվերմանից[66]։ Լրագրողների հարցուփորձերին ի պատասխան՝ Քաուելը ասել է. «Շատ բաներ կան, որոնք կուզենայի պարզաբանել, երբ դրա ժամանակը գա, բայց նաև պարտավոր եմ զգուշավոր լինել, քանի որ շատ մարդկանց զգացմունքներ են ներառված այս հարցում»։ Սիլվերմանների տարածած հայտարարություններից էլ երևում էր, որ նրանք ամուսնալուծության գործընթացի ընթացքում անում են հնարավոր ամեն բան՝ իրենց որդուն հոգեկան ապրումներից հեռու պահելու համար[67]։ 2013 թվականի օգոստոսին Սիլվերմանները ամուսնալուծվում են՝ զերծ մնալով Քաուելին դատարանում որպես վկա ներկայացնելուց[68]։ 2014 թվականի փետրվարի 14-ին ծնվում է Էրիկը՝ Քաուելի և Լորենի առաջնեկը[69][70]։ Համաձայն «The Sunday Times» պարբերականի Միացյալ Թագավորության ամենահարուստ մարդկանց ցանկի՝ 2015 թվականին Քաուելի կարողությունը կազմում էր 325 միլիոն եվրո[71]։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է մոտավորապես 95 միլիոն դոլար[72]։ Քաուելը աշխատում է մինչև լուսաբաց, արթնանում կեսօրին, նախաճաշում անկողնում։ Նախաճաշը սովորաբար բաղկացած է լիմոնաջրից, պապայայի հյութից և վարսակի շիլայից[73]։ Քաուելը ծխում է «Kool» տեսակի ծխախոտ, իսկ սիրած գարեջրի տեսակներն են Corona Beer-ը և Sapporo-ն[73][74]։ Քաուելը նաև պնդում է, որ օղին, լայմը և գազավորված ըմպելիքները օգնում են իրեն առույգանալ և ստեղծագործական ավյուն են հաղորդում, նաև օգնում են հաղթահարել ինքնաթիռով ճանապարհորդելիս ժամանակային գոտիների փոփոխության առաջացրած հոգնածությունը[75][76]։ Որդու ծննդից հետո նա հաճախ է խոսում ծխելուց հրաժարվելու իր ցանկության մասին[77]։ Քաուելը ունի մի քանի ավտոմեքենա՝ Rolls Royce, Jaguar E-Type, Eagle Speedster, Bentley Azure, Ford Bronco և Smart Car[78]: 2010 թվականին Քաուելը հանդես եկավ որպես պահպանողական կուսակցության առաջնորդ, Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին սատարող հայտարարությամբ[79][80]։ 2013 թվականին, այնուամենայնիվ, Քաուելը բացահայտեց, որ չնայած իր աջակցությանը թեկնածուներին, ինքը երբեք չի քվեարկել ընտրություններում[81]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20130927103734/http://www.thebiographychannel.co.uk/biographies/simon-cowell.htmlThe Biography Channel.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. «Simon Cowell's Mom Julie Cowell Has Died : People.com». PEOPLE.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Simon Cowell Biography (1959–)». Filmreference.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 Sweet Revenge: The Intimate Life of Simon Cowell, pg. 1-19, 2012
  6. «I'm So-Glad-My-Father-had-J-Factor-Says-Cowell». The Jewish Chronicle. 2008 թ․ նոյեմբերի 21. էջ 5.
  7. Chas Newkey-Burden (2009 թ․ սեպտեմբերի 3). Simon Cowell: The Unauthorised Biography. Michael O’Mara Books. ISBN 978-1-84317-390-8.
  8. Tom Bower (2012). Sweet Revenge: The Intimate Life of Simon Cowell. Faber & Faber Non Fiction. ISBN 9780571299386.
  9. Mars M. Avelino (2011). Success: The Road to Happiness Or Downfall. էջ 81. ISBN 9781456809324.
  10. Simon Cowell (2004 թ․ ապրիլի 29). I Don't Mean to be Rude, But -. Ebury Press. էջեր 62–63. ISBN 978-0091898281.
  11. Tom Bower (2012). Sweet Revenge: The Intimate Life of Simon Cowell. Faber & Faber Non Fiction. ISBN 9780571299386.
  12. Ian Burrell (2011 թ․ հոկտեմբերի 23). «Simon Cowell: Idol rich».
  13. Debbie Foy (2011). Simon Cowell: Global Music Mogul. PowerKids Press. ISBN 9781448832903.
  14. Alasdair Glennie (2012 թ․ մայիսի 16). «'I'm driven by revenge': Simon Cowell reveals how getting his own back on his enemies spurs him on in business». Daily Mail.
  15. Stephen Thomas Erlewine. «Robson & Jerome». Allmusic.
  16. Chas Newkey-Burden. Simon Cowell: The Unauthorized Biography. Michael O' Mara Books. ISBN 9781843174455.
  17. Natalie Wain (2011 թ․ հունվարի 24). «I was warned to stop harassing TV stars Robson and Jerome, admits Simon Cowell». Daily Mail.
  18. Jon Kutner (2010 թ․ մայիսի 26). 1000 UK Number One Hits. Omnibus Press. ISBN 9780857123602.
  19. Ross McG (2015 թ․ հունիսի 17). «What was the biggest selling album in 1995 Britpop Britain? The answer may surprise you». Metro.
  20. Chas Newkey-Burden. Simon Cowell: The Unauthorized Biography. ISBN 9781843174455.
  21. Simon Cowell (2004 թ․ ապրիլի 29). I Don't Mean to be Rude, But -. Ebury Press. էջ 99. ISBN 978-0091898281.
  22. «Will Young has biggest selling single of the decade». The Daily Telegraph. 2009 թ․ հունվարի 1.
  23. Owen, Rob (2002 թ․ հունիսի 26). «TV Preview: 'American Idol' thrives on harsh sniping». Post-gazette.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  24. Debbie Foy. Simon Cowell: Global Music Mogul. էջ 23.
  25. Trevor Clawson (2010). The Unauthorized Guide to Doing Business the Simon Cowell Way: 10 Secrets of the International Music Mogul. John Wiley and Sons Ltd. էջեր 79–80. ISBN 9780857081476.
  26. "Simon Cowell to Leave American Idol.", from the BBC.
  27. "Fox Gets X Factor, Cowell Quits Idol" Արխիվացված 2010-06-04 Wayback Machine.
  28. Leona Lewis Makes Big Splash Atop Billboard 200 Billboard. Retrieved 12 April 2012
  29. Leona Lewis - Music Lounge ABC. Retrieved 12 April 2012 Արխիվացված 12 Դեկտեմբեր 2011 Wayback Machine
  30. «X Factor 2008: Cheryl Cole WILL Replace Sharon Osbourne! @ Unreality TV». Unrealitytv.co.uk. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  31. «The X Factor – News – Cheryl Cole joins 'The X Factor'». Digital Spy. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  32. John Williams. «CANOE – JAM! Music – Artists – One Direction : One Direction storms N.A. charts». Jam.canoe.ca. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  33. Williams, Paul. «One Direction in US chart-topping first». Music Week. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  34. «Music business magazine - One Direction to hold global Twitter viewing party for new concert DVD». Music Week. 2012 թ․ մայիսի 30. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  35. «One Direction Live DVD Hits No.1 in 25 Countries | The Official Sony Music Ireland Site». Sonymusic.ie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  36. Caulfield, Keith (2012 թ․ մարտի 20). «One Direction Makes History With No. 1 Debut on Billboard 200». Billboard. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
  37. One Direction's 'What Makes You Beautiful' wins fastest-selling No.1 of 2011 Արխիվացված 2015-10-17 Wayback Machine Digital Spy. Retrieved 12 April 2012
  38. «Showbiz – News – Sony confirms Cowell, Green venture». Digital Spy. 2010 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  39. «The X Factor – News – Cowell confirms start date for US 'X Factor'». Digital Spy. 2010 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  40. It’s Official: Simon Won’t Be X Factor Judge MTV. Retrieved 19 April 2012
  41. Fletcher, Alex (2010 թ․ հոկտեմբերի 18). «TV – News – ITV signs new 'X Factor', 'BGT' deals – Digital Spy». Digital Spy. Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  42. «Simon Cowell signs new ITV deal: 'X Factor', 'BGT' for three more years - X Factor News - Reality TV». Digital Spy. 2013 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  43. Leigh, Rob (2013 թ․ հոկտեմբերի 13). «X Factor new judges: Simon Cowell 'to replace Gary Barlow as X Factor judge' according to bookies - Mirror Online». Mirror.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  44. «Simon Cowell is coming home to UK X Factor: Judge return confirmed». Digital Spy. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  45. «Breaking News – Nbc'S Smash Hit Series 'America'S Got Talent' Heats Up The Summer!». TheFutonCritic.com. 2009 թ․ հուլիսի 7. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  46. 46,0 46,1 «Lifestyle – Britain's Got Talent star Shaheen Jafargholi 'destined for fame'». WalesOnline. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  47. «Britains Got Talent, Susan Boyle, U2s Financial Wizard, Ossie Kilkenny, Simon Cowell – Oneindia Entertainment». Entertainment.oneindia.in. 2009 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  48. «Look Who's Coming To AGT!». NBC. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  49. «ABC to debut Simon Cowell's 'American Inventor' series on March 16 – Reality TV World – News, information, episode summaries, message boards, chat and games for unscripted television programs». Reality TV World. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  50. «Simon Cowell Searches for the Next Great Invention – ABC News». Abcnews.go.com. 2007 թ․ հունիսի 6. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  51. «Article: 'Inventor': A Painful Contraption – The Washington Post, HighBeam Research – FREE trial». Highbeam.com. 2006 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  52. «Janusz Liberkowski crowned the winner of ABC's 'American Inventor' – Reality TV World – News, information, episode summaries, message boards, chat and games for unscripted television programs». Reality TV World. 2006 թ․ մայիսի 19. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  53. 2933, 209337, 00.html «Simon Cowell Signs Little Richard as Judge for 'Celebrity Duets' – Television, TV, Online, Shows». Fox News. 2006 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  54. «Simon Cowell's Charity Work, Events and Causes». Looktothestars.org. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  55. "Simon Cowell becomes patron of children's hospice charity". The Telegraph. Retrieved 25 August 2015
  56. «Cowell and the PETA Campaign». Peta.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  57. «Simon Cowell / If You Wouldn't Wear Your Dog, Don't Wear Any Fur». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  58. "Manchester Dogs' Home: Simon Cowell 'pledges £25, 000' ". BBC. Retrieved 15 August 2015
  59. «Sir Simon Cowell?». mtv.co.uk. 2010 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 12-ին.
  60. 60,0 60,1 «What is the Concert for Diana?». BBC. 2015 թ․ օգոստոսի 13.
  61. Diana concert a 'perfect tribute' BBC News. Retrieved 12 April 2012
  62. «Britain's biggest stars record iconic poem 'If' as tribute to Olympic heroes». Yahoo.com. 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016-11-23-ին. Վերցված է 2017-03-11-ին.
  63. «Simon Cowell gives $150K to soldiers». The Times of Israel. 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  64. Ravitz, Justin (2013 թ․ օգոստոսի 1). «Simon Cowell Named in Friend's Angry Divorce Papers After Lauren Silverman Pregnancy News». US Weekly. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  65. Lee Hernandez (2013 թ․ հուլիսի 31). 20721871, 00.html «Simon Cowell Is Having a Baby with Lauren Silverman». People. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  66. Webber, Stephanie (2013 թ․ օգոստոսի 1). «Simon Cowell's Baby Mother, Lauren Silverman Debuts Baby Bump, Steps Out With Son». Us Weekly. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  67. Ravitz, Justin (2013 թ․ օգոստոսի 1). «Simon Cowell, Lauren Silverman Break Silence on Pregnancy, Her Divorce». Us Weekly. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  68. «Simon Cowell avoids American divorce court appearance». BBC. 2013 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  69. «Simon Cowell confirms he will be a father». BBC. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  70. «Simon Cowell's girlfriend gives birth to a baby boy in New York». The Irish Independent. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  71. "The rich are getting richer". Daily Express. Retrieved 25 October 2015
  72. «Simon Cowell Net Worth». celebritynetworth.com. celebritynetworth.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  73. 73,0 73,1 Buck, Chris Heath, Chris (2011 թ․ օգոստոսի 23). «Simon Cowell - GQ September 2011 Interview». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  74. «We get invited to take a look inside Simon's madhouse». 2014 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  75. Jefferies, Mark (2014 թ․ մարտի 3). «Simon Cowell: I drink alcohol at two in the morning to get in a happy place». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  76. Edwards, Natalie (2013 թ․ ապրիլի 6). «Simon Cowell takes sleep hormone to beat jet lag but side effects include excessive sweating and FLATULENCE». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  77. «Simon Cowell quits smoking for the sake of young son Eric». 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  78. «(no title)». Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  79. «General Election 2010: David Cameron backed by Simon Cowell». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  80. «Conservatives get a 'yes' from Simon Cowell». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  81. Journalist, Sarah Dean (2013 թ․ ապրիլի 12). «'I've Never Voted In An Election'». Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սայմոն Քաուել հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Քաուել» հոդվածին։