Ռիչարդ Բրենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Բրենսոն
անգլ.՝ Richard Charles Nicholas Branson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԲլեքհիթ[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Կրոնաթեիստ
ԿրթությունՍտոու և Սքեյտկլիֆ
Մասնագիտությունձեռնարկատեր, օդաչու, գրող, ինքնակենսագիր, գործարար, balloonist, ներդրող, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և դպրոցի դասատու
ԱմուսինՋոան Թեմփլման
Ծնողներհայր՝ Էդվարդ Ջեյմս Բրենսոն[6], մայր՝ Էվ Բրենսոն[6]
Պարգևներ և
մրցանակներ
Tony Jannus Award? Սերժիու Վիեյրա դե Մելուի «Աշխարհի քաղաքացի» մրցանակ Ջուզեպե Մոտայի մեդալ և Ասպետ-բակալավր
ԵրեխաներQ76241748?[6], Հոլլի Բրենսոն[6] և Սեմ Էդվարդ Բրենսոն[6]
Կայքvirgin.com/richard-branson
Ստորագրություն
Richard Branson signature SVG.svg
Richard Branson Վիքիպահեստում

«Սըր Ռիչարդ Չարլզ Նիկոլաս Բրենսոն» (անգլ.՝ Richard Charles Nicholas Branson, հուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3][…], Բլեքհիթ[4]), բրիտանացի ձեռներեց, Virgin Group կորպորացիայի հիմնադիր, որն իր մեջ ներառում է տարբեր պրոֆիլների շուրջ 400 ընկերություններ: Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից է, որն ունի ավելի քան 5 միլիարդ ամերիկյան դոլար կարողություն:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բրենսոնը ծնվել է Լոնդոնի Բլեքհեթ շրջանում՝ փաստաբան Էդվարդ Ջեյմս Բրենսոնի և Եվա Բրենսոնի ընտանիքում: Չորս երեխաներից ավագն է: Բացի նրանից և եղբորից, ընտանիքում կան երկու քույրեր՝ Լինդին և Վանեսան: Նրա եղբայր Թեդը գնացել է հոր հետքերով՝ փորձելով ստեղծել փաստաբանի կարիերա: Բրենսոնի մայրը թատրոնում աշխատել է որպես թռիչքների հրահանգիչ: Նրա պապը՝ մեծարգո սըր Ջորջ Արթուր Հարվին Բրենսոնը, եղել է բարձրագույն ատյանի դատավոր և գաղտնի խորհրդի անդամ:

Մինչև 13 տարեկանը Բրենսոնը հաճախում էր Սքեյտկլիֆ տարրական դպրոց (այժմ՝ Բիշոփսգեյթի դպրոց): 13 տարեկանից մինչև 15-ը հաճախել է Ստոու քաղաքի Բուքինգհամշիրի դպրոց: Ուսման մեջ դժվարությունները և վատ գնահատականները Բրանսսոնը բացատրում է դիսլեքսիայով:

Դեռ պատանեկության տարիներին Ռիչարդը ցուցաբերել է ձեռնարկատիրական հմտություններ: Օրինակ՝ հայտնի են երկու գաղափարներ՝ աճեցնել տոնածառերը և բուծել թութակներ, որոնք ձախողվել են:

Տասնվեց տարեկանում Բրենսոնը թողել է դպրոցը և տեղափոխվել Լոնդոն, որտեղ սկսել է իր առաջին հաջողակ բիզնեսը՝ Student ամսագիրը, որի մի քանի նկարազարդումների հեղինակն է անվանի նկարիչ Ջերալդ Սքարֆը: Ամսագրում, ի թիվս այլ բաների, անվճար տպագրվել էին Ջոն Լենոնը, Միք Ջագերը և մի շարք այլ աստղեր: Տասնյոթ տարեկանում նա բացել է իր առաջին բարեգործական կազմակերպությունը՝ Student Advisory Centre-ը:

Ձայնագրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Manor Studio. Ռիչարդ Բրենսոնի ձայնագրման ստուդիան Օքսֆորդշիրի Շիփթոն-օն-Չերուել գյուղում գտնվող կալվածքում

Բրենսոնը ձայնագրման առաջին գործը սկսել է Լա Մանշով շրջելուց և խոտանված ձայնագրությունների տուփեր գնելուց հետո: Նա վաճառել է այդ ձայնագրությունները՝ դրանք իր մեքենայով հասցնելով Լոնդոնի մանրածախ առևտրի կետերին: 1970 թվականին նա շարունակել է փոստով վաճառել խոտանված ձայնագրություններ: Այդ ժամանակ շատ ապրանքներ վաճառվում էին խիստ մարքեթինգային համաձայնագրերի պահպանմամբ, որոնք սահմանափակում էին զեղչերը, չնայած 1950-ականներին և 1960-ականներին գրանցված հաջողություններին վերավաճառքի գնի այսպես կոչված պահպանման սահմանափակմանը[7]։ Արդյունքում Բրենսոնը մի շարք փոփոխություններ է ձեռնարկել, որոնք հանգեցրել են ձայնագրված երաժշտության լայնածավալ զեղչերի։

Արդյունքում Բրենսոնը Լոնդոնի Օքսֆորդ-սթրիթում ձայնագրությունների խանութ է բացել, իսկ դրանից կարճ ժամանակ անց Նիկ Փաուելի հետ ստեղծել է Virgin Records ձայնագրման լեյբլը։ Բրենսոնը բավական գումար է վաստակել ձայնագրման խանութում, գնել է կալվածք, որտեղ ստեղծել է ձայնագրման ստուդիա։ Ստուդիան վարձով էր տրվում սկսնակ երաժիշտներին, այդ թվում՝ բազմագործիքավորող Մայք Օլդֆիլդին։

1971 թվականին Բրենսոնը ձերբակալվել և մեղադրվել է Virgin խանութներում որպես արտահանման ապրանքներ հայտարարված ձայնագրությունները վաճառելու մեջ։ Նա կարգավորել է դատական գործը Անգլիայի մաքսատան և ակցիզային վարչության հետ՝ չվճարված տուրքի և տուգանքների վճարման շուրջ պայմանավորվածությամբ։ Բրենսոնի մայրը գրավադրել է ընտանեկան տունը, որպեսզի օգնի վճարել գանձվող գումարները։

Virgin Records-ի առաջին հրատարակությունը եղել է Մայք Օլդֆիլդի Tubular Bells ալբոմը, որը միլիոնավոր տպաքանակով դարձավ UK Album Chart-ի թիվ 1 ալբոմը և ստացավ «Գրեմմի» մրցանակը՝ որպես լավագույն գործիքային աշխատանք[8]։ Ի շնորհիվ Tubular Bells-ի հաջողության՝ Virgin Records-ը ստացավ միջոցներ հետագա զարգացման համար: Ընկերությունը գործարքներ կնքեց այդ ժամանակ այնպիսի կասկածելի խմբերի հետ, ինչպիսիք են Sex Pistols-ը, որոնց հետ այլ ընկերություններ դժկամությամբ էին աշխատում: Ընկերության արժանիքն այն էր, որ նա հանրությանը ներկայացրեց ոչ հայտնի այնպիսի խմբերի կրաուդ ռոք ոճի ավանգարդային երաժշտությունը, ինչպիսիք են Faust-ը և Can-ը։ Virgin Records-ը երաժշտական աշխարհին ներկայացրեց նաև Culture Club-ը։

1992 թվականին Virgin Atlantic Airways ավիաընկերության զարգացումը շարունակելու համար Բրենսոնը Virgin լեյբլը վաճառեց EMI ավելի պահպանողական ընկերությանը, որը խզեց Sex Pistols—ի հետ 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը: Բրենսոնն ափսոսանք է հայտնել վաճառքի համար, քանի որ ձայնագրման բիզնեսը Virgin կայսրության հիմքն էր: Ավելի ուշ նա հիմնադրեց V2 Records-ը՝ երաժշտական բիզնես վերադառնալու համար։

Գործարար նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Virgin Atlantic Airbus A340-ը մոտենում է Լոնդոնի Հիթրոուին, 2015 թվականի հունիս
Virgin Trains West Coast Class, 2011 թվականի օգոստոս

Բրենսոնը 1984 թվականին հիմնեց Virgin Atlantic Airways-ը, 1999 թվականին ստեղծեց Virgin Mobile-ն, 2000 թվականին Ավստրալիայում՝ Virgin Blue-ն:

1997 թվականին Բրենսոնը ձեռնամուխ եղավ իր ռիսկային բիզնես նախաձեռնություններից մեկին՝ մտնելով երկաթուղային բիզնես։ Virgin Trains ընկերությունը շահեց British Rail ընկերության երկաթգծի համակարգում Intercity և West Coast գյուղական հատվածը ստեղծելու արտոնություն: Շուտով Virgin Trains-ի մոտ խնդիրներ սկսվեցին՝ British Rail-ից ժառանգած շարժակազմի և ենթակառուցվածքների հետ կապված։

1996 թվականին Virgin-ը ձեռք բերեց Եվրոպական ավիափոխադրող Euro Belgian Airlines-ը և այն վերանվանեց Virgin Express: 2006 թվականին ավիաընկերությունը միացվել է SN Brussels Airlines-ի՝ նախկին Sabena-ի հետ։ Միացյալ ընկերությունը ստացավ Brussels Airlines անվանումը։ Նա նաև հիմնադրել է Նիգերիայում գտնվող Virgin Nigeria ազգային ավիաընկերությունը: Մեկ այլ ընկերություն՝ Virgin America-ն, սկսեց թռիչքներ իրականացնել San Francisco International Airport օդանավակայանից 2007 թվականի օգոստոսին։ Բրենսոնը նաև մշակել է Virgin Cola բրենդը և նույնիսկ Virgin Vodka-ն, որոնք առանձնապես չհաջողվեցին:

Այսպես կոչված «կեղտոտ հնարքներից» հետո, Բրենսոնը դատի է տվել մրցակից British Airways-ի ավիաուղիներին, 1992 թվականին պիտակի տիրապետման իրավունքի համար: 1993 թվականին Ջոն Քինգը՝ հետագայում British Airways-ի նախագահը, պատասխանեց հակընդդեմ հայցով, և գործը ուղարկվեց լրացուցիչ հետաքննության: British Airways-ը գործը տանուլ տվեց դատարանում և վճարեց 500 հազար ֆունտ ստեռլինգ Բրենսոնին և 110 հազար ֆունտ ստեռլինգ՝ նրա ավիաընկերության ապագայի համար: Բրենսոնը կիսեց իր փոխհատուցումը (այսպես կոչված «BA բոնուս») իր աշխատակիցների միջև:

Virgin-ի լոգոն Brawn GP բոլիդի վրա, որը 2009-ի Ֆորմուլա-1-ի ամենահաջողակ թիմն է

2004 թվականի սեպտեմբերի 25—ին Բրենսոնը հայտարարեց գործարքի կնքման մասին, որով տիեզերական զբոսաշրջության նոր ընկերությունը՝ Virgin Galactic-ը, լիցենզավորում էր SpaceShipOne նավի հիմքում ընկած տեխնոլոգիան, որը նաև ֆինանսավորվել էր Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի կողմից և մշակվել ԱՄՆօդագնացության լեգենդար ինժեներ և վիզիոներ Բերթ Ռութանի կողմից՝ ուղևորներին ենթատարածաշրջանային տիեզերական բարձունքներ փոխադրելու համար: Virgin Galactic-ը (ամբողջությամբ պատկանում է Virgin Group-ին) պլանավորում Էր թռիչքներ կատարել Scaled Composites White Knight Two-ի օգտագործմամբ՝ 2009 թվականի վերջին հանրությանը հասանելի դառնալով շուրջ 200 հազար դոլար արժողությամբ տոմսերով:

Virgin Atlantic Flyer աերոստատի պարկուճը ցուցադրվել է Կայսերական ռազմական թանգարանում, Դաքսֆորդ, Անգլիա

Virgin Group-ի հետ Բրենսոնի հաջորդ նախաձեռնությունը Virgin Fuels-ն է՝ ի պատասխան գլոբալ տաքացման և վառելիքի գների կտրուկ աճի, այն առաջարկելու է հեղափոխական, էժան վառելիք ավտոմեքենաների և մոտ ապագայում նաև ինքնաթիռների համար: Բրենսոնը նշել է, որ նախկինում թերահավատ էր գլոբալ տաքացման հարցում և այդ որոշումը կայացրել է՝ ոգեշնչվելով Ալբերտ Գոռի հետ նախաճաշի ժամանակ [9]։

Բրենսոնը ստացել է «տրանսֆորմացիայի առաջնորդ» մականունը՝ իր անկախ ռազմավարություններով և Virgin Group-ի՝ որպես ոչ պաշտոնական և տեղեկատվական կազմակերպության շեշտադրմամբ, դա շատ ավելի ամուր հիմք է տալիս, քան վերևից խեղդող մենեջմենթը:

2012 թվականի դրությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը Sunday Times Rich List՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

2006 թվականի հուլիս 4-ին Բրենսոնը £1 մլրդ.-ով վաճառեց իր Virgin Mobile ընկերությունը Մեծ Բրիտանիայի մալուխային ցանցին, որը տրամադրում է լայնաշերտ հասանելիության և հեռախոսակապի ծառայություններ: Գործարքի պայմաններից մեկն այն էր, որ ընկերությունը տարեկան առնվազն 8,5 միլիոն ֆունտ սթերլինգ կվճարի Virgin անունը օգտագործելու համար:

2006 թվականին Բրենսոնը հիմնադրեց Virgin Comics և Virgin Animation ժամանցային ընկերությունները, որոնք կենտրոնացած են համաշխարհային լսարանի համար նոր պատմությունների և կերպարների ստեղծման վրա։ Ընկերությունները ստեղծվել են հեղինակ Դիպակ Չոպրայի, ռեժիսոր Շեքհար Կապուրի և անհատ ձեռնարկատերեր Շարադ Դեվարաջանի և Գոթհամ Չոպրայի հետ համատեղ։

2006 թվականի հունիսին Virgin Atlantic-ի բողոքը ստիպեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հակամենաշնորհային հետաքննչական կոմիտեներին հետաքննել Virgin Atlantic-ի և British Airways-ի միջև գների ամրագրման փորձերը: 2007 թվականի օգոստոսին British Airways-ը տուգանվեց 271 միլիոն ֆունտով, քանի որ մեղավոր էր ճանաչվել: Virgin Atlantic-ը խրախուսվեց իշխանություններին աջակցելու համար և չտուգանվեց[10]։

2007 թվականի փետրվարի 9—ին Բրենսոնը հայտարարեց համաշխարհային գիտական տեխնոլոգիաների համար մրցանակը՝ Virgin Earth Challenge-ը, վստահ լինելով, որ այս տիպի մրցանակները խրախուսում են տեխնոլոգիական բարելավումները՝ ի շահ մարդկության: Նման նախագիծը պետք է ամեն տարի առնվազն տասը տարի անընդմեջ հեռացնի գազերը՝ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն չունենալով։ Այս մաքրիչը պետք է ունենա երկարատև ազդեցություն և արդյունավետ ներդրում ունենա Երկրի կլիմայի կայունության մեջ: Բրենսոնը նաև հայտարարել է, որ ցանկանում է միանալ մրցանակի շնորհմանը հինգ դատավորներից բաղկացած, ոլորտներում համաշխարհային հեղինակություն ունեցող ցուցակին՝ Էլ Գոռ, սըր Կրիսպին Տիկելլ, Թիմ Ֆլանների, Ջեյմս Հանսեն և Ջեյմս Լավլոք:

2007 թվականի օգոստոսին Բրենսոնը հայտնեց, որ գնել Է մալայզիական AirAsia X-ի 20 տոկոս բաժնեմասը։

2007 թվականի հոկտեմբերի 13-ին Բրենսոնի Virgin Group-ի Northern Rock բանկին միանալու համաձայնագրի ստորագրումից հետո Բրենսոնն անձամբ դարձավ ընկերության բաժնետոմսերի 30%-ի սեփականատերը՝ նրա անունը Northern Rock-ից փոխելով Virgin Money[11]։ Այդ ժամանակ Daily Mail թերթը արշավ էր սկսել գործարքի վերաբերյալ նրա առաջարկի դեմ։ Vince Cable-ը Համայնքների պալատում հայտարարեց, որ հարկերից խուսափելու Բրենսոնի քրեական հանցագործությունը կարող է ոմանց համար բավականաչափ ծանրակշիռ պատճառ դառնալ, որպեսզի նրան չվստահեն հանրային փողերը[12]:

2008 թվականի հունվարի 10-ին Virgin Healthcare-ը հայտարարեց, որ պատրաստվում է բացել բուժական կլինիկաների ցանց, որոնք բժշկական օգնություն կառաջարկեն հոմեոպաթիայի և թերապիայի լրացուցիչ տեսակների հետ միասին[13]։ Financial Times-ը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Բեն Բրեդշոուն հրավիրվել է ճաշի, որտեղ նա ասել է.«Ինձ համար հաճելի է, որ Virgin Healthcare-ը պատրաստվում է աշխատել նախարարության հետ, որպեսզի օգնի ավելի շատ ինտեգրված ծառայություններ մշակել հիվանդների համար»:

2009 թվականի մարտին Virgin ընկերությունը դարձավ Ֆորմուլա-1 Brawn GP-ի նորեկ թիմի հովանավորը[14], սակայն թիմը սկսեց հաղթել և հովանավորչական պայմանագիրի գինը զգալիորեն բարձրացավ։ Որպես արդյունք՝ գործընկերությունը սահմանափակվեց միայն մեկ մրցաշրջանով։ 2009 թվականի սեպտեմբերին Motorsport.com [15] աղբյուրը հրապարակեց տեղեկատվություն Ռիչարդ Բրենսոնի կողմից մեկ այլ նորեկ թիմի գնման մասին, այս անգամ 2010 մրցաշրջանում, Manor-ը և վերջինիս վերանվանեց Virgin F1:

2010-ի վերջին Virgin F1-ի բաժնետոմսերի 49%-ը գնվեց ռուսական Marussia Motors ընկերության կողմից, որը գլխավորում է Նիկոլայ Ֆոմենկոն: Նոր դաշինքը ստացավ Marussia Virgin Racing անվանումը։

Համաշխարհային ռեկորդներ սահմանելու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենսոնի, Ֆոսետի և Լինդսթրանդի Խաղաղ օվկիանոսով թռիչքի փորձը անհաջող ավարտվեց, 1998-ի դեկտեմբերի 25

Ռիչարդ Բրենսոնը համաշխարհային ռեկորդներ գրանցելու մի քանի փորձ է արել՝ սկսած 1985 թվականից, երբ նա փորձեց Ատլանտյան օվկիանոսի ամենաարագ հատման համար Ատլանտիկայի երկնագույն ժապավեն ստանալ: Virgin Atlantic Challenger կատամարանով նրա առաջին փորձը հանգեցրեց նրան, որ կատամարանը ճաքեց Բրիտանիայի ջրերում և փրկվեց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ուղղաթիռով (անգլ.՝ ՝ RAF), փորձը մեծ լուսաբանում ստացավ մամուլում: Որոշ թերթեր դիմել են Բրենսոնին՝ պահանջելով, որ նա կառավարությանը փոխհատուցի իր փրկության բոլոր ծախսերը։ 1986 թվականին սեփական Virgin Atlantic Challenger II նավով՝ լողի փորձագետ Դենիել Մաքքարթիի ղեկավարությամբ, գերազանցեց համաշխարհային ռեկորդը՝ երկու ժամ ավելի արագ անցնելով տարածությունը։ Մեկ տարի անց, տաք գազով Virgin Atlantic Flyer օդապարկով Բրենսոնն անցավ Ատլանտիկան: Դա ամենամեծ օդապարիկն էր՝ 2,3 մլն խորանարդ ոտնաչափ ծավալով (65 000 մ³) և տաք գազով առաջին օդապարիկը, որը հատել էր Ատլանտիկան։ Նա զարգացրել է արագությունը 130 մղոն ժամում (209 կմ/ժ):

1991 թվականի հունվարին Բրենսոնը հատեց Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայից մինչև Կանադայի Արկտիկական մասը 6700 մղոն (10 800 կմ) օդապարիկով՝ 2,6 մլն խորանարդ ոտնաչափ (74 000 մ³) ծավալով: Դրանով նա գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ սահմանելով նորը՝ ժամում 245 մղոն արագություն (392 կմ/ժ):

1995-1998 թվականներին Պեր Լինդսթրանդը և Սթիվ Ֆոսեթը փորձեր են ձեռնարկել օդապարիկով թռչել երկրագնդի վրա: 1998 թվականի վերջին նրանք թռիչք կատարեցին Մարոկկոյից մինչև Հավայան կղզիներ՝ սահմանելով նոր ռեկորդ, սակայն չկարողացան լիարժեք թռիչք կատարել երկրագնդի շուրջ ավելի վաղ, քան դա արեցին Բերտրան Պիկարը և Բրայան Ջոնսը 1999 թվականի մարտին իրենց Breitling Orbiter 3-ով։

2004 թվականի մարտին Բրենսոնը Լա Մանշի ամենաարագ հատման ռեկորդ է սահմանել ամֆիբիա ավտոմոբիլներով՝ Դուվրից մինչև Կալեն Gibbs Aquada-ով լողալով 1 ժամ 40 րոպե 6 վայրկյանում: Նախորդ ռեկորդը՝ 6 ժամ, սահմանվել էր երկու ֆրանսիացիների կողմից[16]։

Հեռուստատեսություն, ֆիլմեր և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենսոնը հրավիրված դերասան էր, որը սովորաբար հանդես էր գալիս մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Ընկերները», «Մալիբուի փրկարարները», «Birds of a Feather», «Հիմարների բախտը բերում է», «The Day Today», «Goodness Gracious Me» կատակերգության հատուկ դրվագներում, ինչպես նաև «Խճճված»-ը ֆիլմում (անգլ.՝ Tripping Over ): Բրենսոնը իննսունական թվականներին մի քանի անգամ հայտնվել է BBC Live & Kicking հեռուստաալիքի շաբաթօրյա շոուի ժամանակ, որտեղ նա «մարինացված մարդուն» պատկերել է Թրեվոր Նիլի և Սայմոն Հիքսոնի կատակերգական համարում (նրա ազգանվան համարժեքությամբ՝ «Բրանստոն» (անգլ.՝ Branston )[17]: Բրենսոնը նաև հայտնվել է XTC Generals and Majors-ի տեսահոլովակի էպիզոդիկ դերում:

Նա նաև Fox հեռուստաընկերության The Rebel Billionaire ռեալիթի շոուի աստղ էր. Branson's Quest for the Best (2004), որտեղ տասնվեց մասնակիցներ մրցում էին ձեռնարկատիրական և արկածային ոգու ուժի մեջ: Այն այնքան հաջողակ չէր, որքան Դոնալդ Թրամփի «Թեկնածու» շոուն, և տևեց միայն մեկ սեզոն:

Բարձր հանրային կարգավիճակը նրան դարձնում է բաց երգիծանքի համար: Zenith-ի 2000 AD-ի կոմիքսների շարքում Բրենսոնը պատկերված է որպես չար կերպար, քանի որ այդ ժամանակ կոմիքսի հրատարակիչը և նրա լավագույն բաշխողը մրցում էին Virgin Group-ի հետ: Բացի այդ, Սիմփսոնները անիմացիոն շարքի Monty can't Buy Me Love դրվագում նա հանդես է գալիս որպես Arthur Fortune անունով մեծահարուստ, ինչպես նաև Believe Nothing դրվագում որպես մեծության մոլորությամբ տառապող փուչիկներով լողորդ՝ Richard Chutney անունով: Թերրի Փրաթչեթի «Թևեր» ստեղծագործության մեջ ({{lang-en| Wings) Grandson Richard 39-ի կերպարը վերագրվում է Բրենսոնին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Richard Branson March 2015 (cropped).jpg

Բրենսոնն ամուսնացած է Ջոան Թեմփլմանի հետ (անգլ.՝ Joan Templeman, ծնվել է 1948 թվականի հուլիսի 6-ին[18]): Նրանք ունեն երկու զավակ՝ Հոլլին (անգլ.՝ Holly), որն աշխատում է որպես բժիշկ, և Սեմ Բրենսոնը (անգլ.՝ Sam Branson): Զույգը ամուսնացել է 1989 թվականին Նեկեր կղզում՝ ութամյա Հոլիի համաձայնությամբ։

Բրենսոնին են պատկանում Բրիտանական Վիրջինյան կղզիների կազմի մեջ մտնող 300 հազար մ² (74 ակր) մակերեսով Նեկեր կղզիները, Մեյքփիսը՝ Նուսա գետի վրա (Հարավ-Արևելյան Քվինսլենդ, Ավստրալիա)։ Նա նաև ունի անշարժ գույք Անտիգուա և Բարբուդա պետության Կարիբյան կղզում:

1998 թվականին Բրենսոնը հրապարակեց իր ինքնակենսագրությունը՝ «Կորցնելով անմեղությունը» (անգլ.՝ Losing My Virginity) վերնագրով, որը դարձել է միջազգային բեսթսելլեր։ 2008 թվականի սեպտեմբերին նա հրատարակեց «Մերկ բիզնես» գիրքը (անգլ.՝ Business Stripped Bare), որտեղ նա բացահայտում է իր ամենառիսկային և համարձակ բիզնես որոշումների նուրբ գաղտնիքները: Երկու գրքերն էլ հրատարակվել են Virgin Books-ի կողմից:

2006 թվականին լույս տեսավ «Գրողի ծոցն ամեն ինչ: Վերցրու՛ և արա՛» ինքնակենսագրական գիրքը, որտեղ Բրենսոնը հորդորում է չհանձնվել և առաջ գնալ՝ իր կարգախոսը կյանքի պատմություններով հաստատելով։

Բրենսոնը խորապես սգացել է 2007 թվականի սեպտեմբերին ընկեր-ճանապարհորդ Սթիվ Ֆոսեթի մահվան կապակցությամբ և 2007 թվականի հոկտեմբերին Time ամսագրի համար հոդված է գրել՝ «Իմ ընկեր Սթիվ Ֆոսեթը» վերնագրով, որն ավարտվում է իր ընկերոջ համար աղոթելու խնդրանքով[19] ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ричард Брэнсон В поисках невинности: Новая автобиография = Finding my virginity. — М.: = Альпина Паблишер, 2019. — 616 с. — ISBN 978-5-9614-2062-3
  • Ричард Брэнсон Мои правила: Слушай, учись, смейся и будь лидером = The Virgin Way. How to listen, Learn, Laugh and lead. — М.: Альпина Паблишер, 2015. — 360 с. — ISBN 978-5-9614-5048-4
  • Ричард Брэнсон К черту «бизнес как всегда» = Screw Business as Usual. — М.: Альпина Паблишер, 2013. — ISBN 978-5-9614-2277-1
  • Ричард Брэнсон Достичь небес. Аэронавты, люди-птицы и космические старты = Reach For The Skies: Ballooning, Birdmen, and Blasting into Space. — М.: Альпина нон-фикшн, 2012. — 352 с. — ISBN 978-5-91671-149-3
  • Ричард Брэнсон Теряя невинность. Как я построил бизнес, делая все по-своему и получая удовольствие от жизни = Losing My Virginity: How I’ve Survived, Had Fun, And Made a Fortune Doing Business My Way. — М.: «Альпина Паблишер», 2012. — 614 с. — ISBN 978-5-9614-1740-1
  • Ричард Брэнсон К черту все! Берись и делай! -2 = Screw It, Let’s Do It Expanded: Lessons in Life and Business. — М.: Юнайтед Пресс, 2011. — 288 с. — ISBN 978-5-4295-0020-1
  • Ричард Брэнсон К черту все! Берись и делай! = Screw It, Let's Do It. — М.: Юнайтед Пресс, 2011. — 128 с. — ISBN 978-5-904522-73-5
  • Ричард Брэнсон Обнаженный бизнес = Business Stripped Bare. — М.: Эксмо, 2009. — 304 с. — (Высший класс). — ISBN 978-5-699-35324-8
  • «Losing My Virginity, Revised Edition First Published in Great Britain by Virgin Books Limited», 2002
  • «Sir Richard Branson, the Autobiography», 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=61651
  5. http://www.nytimes.com/2010/07/06/business/06access.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Lundy D. R. The Peerage
  7. Другим примером являлось «Соглашение о минимальной цене книг», по которому издатели устанавливали минимальную (чистую) цену реализации книг.
  8. Статья об альбоме Tubular Bells
  9. ABC News: Breakfast With Al Gore Persuades Branson to Pledge Billions to Global Warming
  10. OFT defends 'snitch' policy, Ruth Sunderland, The Guardian, Sunday August 5, 2007
  11. Branson dangles offer for Northern Rock.
  12. Northern Rock bidder threatens to pull out unless takeover date set. // The Guardian.
  13. FT.com / World — Branson launches healthcare business
  14. [1] BBC SPORT Virgin to sponsor Brawn F1 team
  15. http://www.motorsport.com/news/article.asp?ID=345110&FS=F1(չաշխատող հղում) Motorsport.com Virgin-Manor deal set for Abu Dhabi launch
  16. «Branson sets cross-Channel record» (անգլերեն)։ BBC։ 2004-06-14։ Վերցված է 2014-12-25 
  17. on saturdaymornings.co.uk Archived 2011-07-16 at the Wayback Machine.
  18. admin (2015-07-06)։ «Behind every man there's a great woman» (անգլերեն)։ Virgin։ Վերցված է 2020-01-27 
  19. My Friend, Steve Fossett // Time

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]