Ռուբեն Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Զարյան
Ծնվել էսեպտեմբերի 1 (14), 1909[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 2, 1994(1994-02-02)[2] (84 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայպետհրատ[1][2], Խորհրդային գրականություն[1][2], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1][2] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1][2]
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)[1]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1][2] (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Ռուբեն Վարոսի Զարյան (Ռուբեն Վարոսի Ղազանջյան, սեպտեմբերի 1 (14), 1909[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 2, 1994(1994-02-02)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ Արվեստագիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1963), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թթ. եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թթ. ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1939, 100 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1940, 128 էջ։
  • Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1954, 136 էջ։
  • Պայքար ռուս դրամատուրգիայի համար հայ թատրոնում, Երևան, 1954, 172 էջ։
  • Թատերական դիմանկարներ, գիրք 1, Երևան, 1956, 376 էջ։
  • Սիրանույշ, Երևան, 1956, 348 էջ։
  • Սիրանույշ (1857-1932), Երևան, 1957, 344 էջ։
  • Ադամյան (արվեստը), Երևան, 1960, 415 էջ։
  • Ադամյան (կյանքը), Երևան, 1961, 535 էջ։
  • Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 304 էջ։
  • Շեքսպիրը և հայերը, Երևան, 1967, 104 էջ։
  • Հասմիկ, Երևան, 1970, 143 էջ։
  • Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
  • Երբ վարագույրը բացվում է, Երևան, 1973, 231 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, 1974, 127 էջ։
  • Շեքսպիրի հետ, Երևան, 1976, 248 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 1, Երևան, 1979, 292 էջ։
  • Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
  • Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, 536 էջ։
  • Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, 548 էջ։
  • Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981, 384 էջ։
  • Փափազյան (հոդվածներ, հուշեր), Երևան, 1988, 232 էջ։
  • Էջեր հայ թատրոնի պատմությունից (1860-1870), Երևան, 1989, 313 էջ։
  • Յոթ դիմանկար (էջեր հայ թատրոնի պատմությունից), Երևան, 1992, 165 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր I, Երևան, 1988, 544 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր II, Երևան, 1990, 524 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր III, Երևան, 2012, 528 էջ։
  • Մայրամուտից առաջ (ինքնապատում), հատոր IV, Երևան, 2016, 544 էջ[4]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռուբեն Զարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Զարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672