Ջորջ Կոնստանտ Լուիս Վաշինգտոն (գյուտարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Կոնստանտ Լուիս Վաշինգտոն
Ծնվել էմայիսի 20, 1871(1871-05-20)
ԾննդավայրԿորտրեյկ, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Մահացել էմարտի 29, 1946(1946-03-29) (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԲոննի համալսարան
Մասնագիտությունգյուտարար, ոչ գեղարվեստական գրող և գործարար
ԵրեխաներGeorge Washington, Jr.?
 George Washington (inventor) Վիքիպահեստում

Ջորջ Կոնստանտ Լուիս Վաշինգտոն[прим. 1], (անգլ.՝ George Constant Louis Washington, ամերիկացի գյուտատար և ձեռնարկատեր։ Առավել հայտնի է որպես լուծվող սուրճի ստեղծման տեխնոլոգիայի արտադրող և G. Washington Coffee Company ընկերության հիմնադիրը։

Ներգաղթյալ Բելգիայից։ 1897 թվականին տեղափոխվեց Նյու Յորք և իրեն փորձեց մի քանի տեխնիկական ոլորտներում, նախքան 1906 կամ 1909 թվականներին Կենտրոնական Ամերիկայում գտնվելու ժամանակ սուրճի արտադրանքը սկսելը։ 1909 թվականին Վաշինգթոնը սկսեց իր սուրճը վաճառել և 1910 թվականին հիմնադրեց սուրճի արտադրման ընկերություն։ Նյու Յորքում ու Նյու Ջերսիում Ջորջի ընկերությունը ծաղկում էր ապրում և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձավ սուրճ մատակարարող գլխավոր ընկերություններից մեկը։ G. Washington Coffee Company ընկերության արտադրանքը գովազդվում էր Նյու Յորքի թերթերում և տեղական ռադիոյով։ Ընկերության հաջողությունը Վաշինգթոնին դարձրեց ապահովված մարդ. սկզբում նա Բրուքլինում գնեց առանձնատուն, ապա 1927 թվականին տեղափոխվեց Նյու Ջերսիի կալվածք։ Նույն տարում նա պարտվեց հարկային օրգանների դատաքննության ժամանակ։ Վաշինգթոնն ամուսնացած էր և ուներ երեք երեխա։

G. Washington Coffee Company ընկերությունը 1943 թվականին ընկերության հիմնադիրի մահից առաջ վաճառվեց, American Home Products ընկերությանը։ Չնայած նրան, որ 1961 թվականին սուրճի բրենդը դադարեց գոյություն ունենալ, Վաշինգթոնի անունը մինչ այժմ օգտագործվում է G. Washington’s Seasoning & Broth արտադրության մեջ։

Կյանքի վաղ տարիներն ու ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգթոնը ծնվել է բելգիական Կորտրեյք քաղաքում, 1871 թվականի մայիսին[1] անգլիացի հորից ու բելգիացի մորից[2][3].: Համաձայն այդ ժամանակներում գործող ազգայնականության օրենքներին, որը հայտարարում էր տղամարդկանց ղեկավարությունն ընտանիքում, Ջորջ Վաշինգթոնը ճանաչվեց որպես բրիտանացի և

1990 թվականի ԱՄՆ մարդահամար

այդպես էլ մնաց մինչև 1918 թվականը, երբ ստացավ ամերիկյան քաղաքացիություն[4]։ Վաշինգթոնի ավելի քան վեց եղբայր և քույր բնակեցվեցին ԱՄՆ-ի և Կենտրոնական Ամերիկայի տարբեր մասերում[1]։ Ենթադրվում է, որ նրանք ազգակցական կապ ունեն ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգթոնի հետ, բայց այդ վարկածն ապացուցված չէ[5]։

Վաշինգթոնը տեղափոխվեց Բրյուսել ապրելու, իսկ հետո Գերմանիայում Բոննի համալսարանում ստացավ քիմիայի գիտական աստիճան[3]։ 1895 թվականի դեկտեմբերին ապագա ձեռնարկատերն ամուսնացավ Անջելինա Սելին Վիրջինիա (ԱՄՆ-ում անունը կրճատ ասում էին «Լինա») Վան Նոյվենհոյզի (անգլ. Angeline Céline Virginie «Lina» Van Nieuwenhuyse, 1876 թվականներ), ազգությամբ բելգիացու հետ[2][6]։ 1900 թվականի ԱՄՆ-ի մարդահամարում նշվում է, որ Լինան և իր ամուսինը, ունեին անգլիական ու բելգիական արմատներ (հայրը բելգիացի էր, իսկ մայրը՝ բրիտանուհի)[2].: 1896 թվականի հոկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգներ Անտվերպենի նավով Վաշինգթոնի գալու տեղեկությունները գրանցված են Էլլիս կղզում, սակայն մարդահամարի ցանկում նշվում է, որ Ջորջը կնոջ հետ արտագաղթեցին Ամերիկա միայն 1897 թվականին[2]։ Վաշինգթոնի ընտանիքը վերաբնակեցվում է Նյու Յորքում, որտեղ ծնվում են նրանց երեք երեխաները՝ Լուիզան (1897 թվական), Իռենը (1898 թվականին) և Ջորջը (1899 թվականին)[2].:

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ջորջը հիմնեց կաթիլային ցանցերով կերոսինի արտադրման ընկերություն։ Այդ ժամանակ նրա ընտանիքն ապրում էր Ստատեն կղզում, իսկ նրա ընկերությունը George Washington Lighting Company անվանմամբ տեղակայվեց Ջերսի-Սիթիից ոչ հեռու։ Ժամանակի ընթացքում այդ բիզնեսը մնաց արհեստական լամպերի տեխնոլոգիայի զարգացման պատճառով։ Որոշ ժամանակ Ջորջ Վաշինգոնն ուներ նաև լուսային տեխնիկայի արտադրման բիզնես։ 1910 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի համաձայն, Ջորջ Վաշինգթոնը 29 տարեկանում արդեն գյուտարար էր, ով ապրում էր իր 23-ամյա կնոջ, երեք երեխաների, կրտսեր քրոջ, երեք ծառաների և ծառաների մեկ կամ երկու երեխաների հետ Բրուքլինի վարձով տներից մեկում։

Վաշինգթոնը 1906 կամ 1907 թվականներին փորձում էր Գվատեմալայում[3] զբաղվել գյուղատնտեսությամբ[7][8] և այնտեղ բացեց լուծվող սուրճի արտադրման տեխնոլոգիա։ Ջորջը Նյու Յորք վերադարձավ մեկ տարվա բացակայությունից հետո[1] և սկսեց իր բիզնեսը, ինչը նրան դարձրեց հարուստ ու հայտնի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանից հետո, երբ 1910 թվականին Վաշինգթոնը հիմնեց սուրճի բիզնեսը, տեղափոխվեց Բրուքլինի 47-րդ պողոտայի Պարկ Ուեսթ[4], ինչպես նաև Բրուքհեյվեն քաղաքում Սաֆֆոլկի շրջանում 287 Սաութ-Քանթրի ճամապարհի վրա ուներ երկրորդ տունը[9]։ 1926-1927 թվականների 1 մլն դոլարով վաճառեց երկու տունն էլ Բրուքլինի հարուստ բնակիչների խմբին, ովքեր ծրագրում էին այնտեղ հիմնել սոցիալական ակումբ[10][11]։

Նյու Յորք Թայմս թերթից գովազդ, 1914 թվականի փետրվարի 23

Միաժամանակ Նյու Ջերսիի ընկերություն տեղափոխվելու ընթացքում, երբ գնեց այդ նահանգում հողատարածք, Վաշինգթոնը ագարակ ձեռք բերեց, որը նախկինում «Франклин Фармз» անվանումով պատկանում էր Ֆրանկլին Մենդհամ Մերֆիին[12].: Վաշինգթոնը էկզոտիկ կենդանիների սիրահար էր և զբաղվում էր այգեգործությամբ։ Նա Բրուքհեյվենում, ապա Մենդհամում ուներ հազվադեպ հանդիպող և արտասովոր կենդանիների կենդանաբանական այգի։ Ջորջը հաճախ զբոսնում էր ուսին կապիկ կամ թռչուն դրած, օրինակ այդ տեսարանը նկատում էին Լոնգ Այլենդի անցորդները։ Եվ Սաֆֆոլկում ու Մենդհամում Վաշինգթոնը հիմնականում պահում էր հազվագյուտ թռչուններ, սակայն նրա առաջին կենդանաբանական այգում հանդիպում էին եղջերուներ, այծեր, խոյեր և եղնիկներ, իսկ երկրորդում ավելի խոշոր կացարանում հարյուրավոր կենդանիների թվում կարելի էր տեսնել լամաներ ու զեբրեր։ Դրա հետ մեկտեղ Վաշինգթոնը գրականության անգլիական Լոտոս ակումբի ակտիվ մասնակից էր, ուր ընդգրկված էին այդ ժամանակի մշակութային շատ գործիչներ։

Վաշինգթոնը Հարավային Դակոտայում «Ամերիկյան կուսակցության» կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ ներքին ընտրությունների նախագահի թեկնածու, չնայած փաստաթղթերը չափազանց ուշ տրվեցին, որպեսզի համարվեին վավեր։ Ոչ մի ապացույց չկա, որ այդ առաջադրումն իրական էր։ Ցանկացած դեպքում Ջորջ Վաշինգթոնն իրավունք ուներ զբաղեցնել նախագահի պաշտոն և մասնակցել ընտրություններին, քանի որ չէր ծնվել ԱՄՆ-ի տարածքում։ Միացյալ Նահանգների պատմության մեջ գոյություն ունեին մի քանի կուսակցություներ «Ամերիկյան» անվանումով, պարզ չէ, արդյո՞ք Ջորջ Վաշինգթոնի առաջադրումը որևէ շարժման համար եղել է քաղաքական կատակ։

Համա՜ թե տղա է, նա հենց բոլորիս է ստեղծել։ Նա ունի պարկով գումար, որկրամոլ նախընտրական արշավի համար հենց ինքն է, որ կա։ Ի դեպ, դուք չէ՞ք հիշում, թե ինչպես նա գնեց Պարկ-Վեստ պողոտայում գտնվող Ալբերտ Ֆելտմանի տունը։ Սենատոր Կալդերի և Ջորջ Հեմլին Չայլդսի հարևանն էր, նրանցից էլ քաղաքականության մասին ինչքան որ հարկավոր էր, իմացավ։ Իսկ եթե լավ մտածենք, ուրեմն ամերիկյան կուսակցության այս ամբողջ խառնաշփոթը պարզապես նվեր էր, դրա հետ մեկտեղ բոլշևիկների ու կառավարության այս ամբողջ պատմությունը կարմիրների անկումից հետո, ինչպես նաև Ազգերի Լիգայի սկանդալը և նման տեսակի բաներ։ Մե ք էլ իսկապես ծափահարեցինք։

Նաննուն քաղաքագետ, Նյու Յորք Թայմս, 1920 թվականի հունվարի 4։

Գյուտեր և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգթոնը արտոնագրել է ավելի քան երկու տասնյակ բացահայտումներ, ինչպիսիք են ֆոտոտեխնիկան, լուսավորումը, սննդային արտադրման գործընթացներ։ Նա առաջինը չէր, ով հնարեց լուծվող սուրճը, քանի որ ճապոնաամերիկացի քիմիկոս Սաթորի Կատոն ստեղծել էր այն Վաշինգթոնից մի քանի տարի առաջ, սակայն, շնորհիվ իր բացահայտման, Ջորջն առաջինը սկսեց նոր ըմպելիքի

Վաշինգթոնի սուրճի գովազդը

արդյունաբերական արտադրումը։ Կան մի քանի ենթադրություններ, որ գաղափարը Վաշինգթոնի մոտ առաջացավ այն ժամանակ, երբ տեսավ սուրճի արծաթե թեյնիկի վերևի հատվածում չորացած սուրճի փոշին[13]։ Մոտավորապես միևնույն ժամանակ, Ֆեդերիկո Լենհոֆֆ Վիլդը նաև բացահայտեց լուծվող սուրճի արտադրման գործընթացը, որը քիչ ավելի ուշ սկսեց վաճառել Եվրոպայում։ Սակայն այն պատճառով, որ Վիլդը եղել էր Ջորջ Վաշինգթոնի անձնական բժիշկը, կասկածներ են առաջանում հենց նրա գյուտերի ինքնուրույնության վրա։

Սկզբում Վաշինգթոնի նոր արտադրանքը վաճառեցին Red E Coffee ապրանքնանիշով, բայց արդեն 1910 թվականին հիմնադրվեց Washington Coffee Refining Company ընկերությունը։ Ջորջ Վաշինգթոնի առաջին գործարանը գտնվում էր Նյու Յորքում, Բրուքլին շրջանի 41-րդ փողոցի 147 տանը։ Որոշ ժամանակ անց ընկերությունը արտադրությունը տեղափոխեց Նյու Ջերսի, որտեղ Իսթ Հանովեր 45 պողոտայի վրա տարածք ստացավ Մորրիս Պլեյնս գործարանի համար[14].:

Ընկերության գովազդում ընդգծված էր ըմպելիքի օգտագործման հարմարությունը, ժամանակակից լինելն ու մաքրությունը։ Հաստատում էին, որ լուծվող սուրճը լավ էր մարսողական համակարգի համար և որ այն նույնիսկ ի տարբերություն հատիկավոր սուրճի զրկված է գրգռիչ արդյունքից (ինչը ճիշտ չէր, քանի որ կոֆեինի ազդեցությունը ներկա է և՜ մեկ, և՜ մյուս տեսակում)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սուրճի վաճառքը ամերիկյան բանակին նույնպես լավ շահույթ էր բերում։ Արտադրանքի ծաղկման ևս մեկ պատճառ հանդիսացավ 1930-ից մինչև 1935 թվականներին NBC և Blue Network ռադիոաալիքներով ցուցադրվող «Շերլոք Հոլմս» ռադիո-սերիալը հովանավորելը։

Չնայած բիզնեսի հաջողությանը, նշվում էին վաղ լուծվող սուրճի ոչ ամենալավ որակն ու տհաճ համը[15].:

Վաշինգթոնի մոտ խնդիրներ առաջացան հարկային դաշտում, որոնք կապված էին նրա և իր ընկերության միջև ֆինանսական հարաբերություններով։ 1918 թվականի նոյեմբերին սուրճի արտադրման առևտրային թույլատվության գաղտնիքի մասին պայմանագիր կապեց իր ընկերության հետ, և մեկ ամիս անց իր ընկերության 80%-ը փոխանցեց իր ընտանիքի անդամներին։ Սկզբում գործը մտավ հարկային խորհուրդ բողոքարկման, իսկ հետո Բողոքարկման դատարան, որն ընդունեց որոշում (2:1) ընդդեմ Վաշինգթոնի։ Բարձրագույն դատարան ուղարկված բողոքարկումը չեղարկվեց[16].:

Զինվորական պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակի յուրահատուկ սուրճը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվում էր չոր ռացիոնալ սնունդի կազմի մեջ։ Մարտադաշտում սուրճի օգտագործումը դարձավ արժեքավոր զինվորների շրջանում, երբ հայտնաբերվեց նրա մեջ կոֆեինի թարմեցնող ազդեցությունը։

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության սուրճի բաժնի ղեկավար Ե. Ֆ. Հոլբուրքը այդ ժամանակ կարևոր համարեց լուծվող սուրճի դերը իպրիտ գազի ազդեցության հետևանքով թունավորումից վերականգնման գործընթացում։ Վաշինգթոնի արտադրած ըմպելիքը 1914 թվականից սկսեց օգտագործվել Կանադական փորձագիտական կորպուսի կողմից, իսկ 1917 թվականից սկսած պատերազմի մեջ մտած Ամերիկյան փորձագիտական կորպուսի կողմից։

New Jork Herald Tribune-ից գովազդ

Լուծվող սուրճը նաև լայն ճանաչում ուներ զինվորների շրջանում, ովքեր անվանում էին այն «Ջորջի գավաթ»։ Քանի որ նոր ըմպելիքի գլխավոր գրավչությունը թարմացնող ազդեցությունն էր, սուրճը երբեմն խմում էին սառը վիճակում։

Ամերիկացի զինվորի նամակից մի հատված.

«Ես երջանիկ եմ, չնայած առնետներին, անձրևին, կեղտին, միջանցիկ քամիներին, թնդանոթների որոտներին և հրթիռների ձայներին։ Ինձ անհրաժեշտ է միայն մեկ րոպե, որպեսզի վառեմ լամպը և խմեմ Ջորջ Վաշինգթոնի սուրճը։ Ամեն գիշեր մաղթում եմ պարոն Վաշինգթոնին առողջություն և ամենայն բարիք»։

Ամերիկյան զինվորական ամենօրյա ռացիոնն իր մեջ պարունակում էր 1/4 ունցիա (7 գրամ) կրկնակի լուծվող սուրճ մեկ անձի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակը կրկին սկսեց Վաշինգթոնից գնել սուրճ, սակայն այն նաև դարձավ այլ ընկերությունների հաճախորդը, մասնավորապես Nescafe:

Ընկերության հետագա ճակատագիրն ու նրա հիմնադիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

G. Washington Coffee Refining Company ընկերությունը 1943 թվականին վաճառվեց American Home Products ընկերությանը, և Ջորջ Վաշինգթոնը հեռացավ բիզնեսից։ Ընկերության գնումը, որը գրեթե լիովին պատկանում էր Վաշինգթոնի ընտանիքին, տեղի ունեցավ 29860 արժեթղթերով փոխանակում (գրեթե 1700000 ԱՄՆ դոլարով) American Home Products ընկերության հետ, որն այդ ժամանակ շատ ձեռքբերումներ ունեցավ՝ 8 տարվա ընթացքում գնելով 24 ընկերություն[17]։

Վաշինգթոնը վաճառեց «Ֆրանքլին Ֆարմս» ընկերությունը և տեղափոխվեց Մենդհամի Նյու Վերնոն Րոուդ տուն։ Երեք տարի անց, 1946 թվականի մարտի 29-ին, ընկերության վաճառքից հետո, 74 տարեկան հասակում Ջորջը մահացավ[18], նրա հուղարկավորությունը կատարվեց երեք օր անց[19]։

G. Washington Coffee ընկերությունը 1961 թվականին որպես ապրանքանիշ դադարեց գոյություն ունենալ, երբ Նյու Ջերսիի Tenco գործարանը վաճառվեց The Coca- Cola Company ստորաբաժանմանը։ Վաշինգթոնի անունն օգտագործվում էր միայն G. Washington’s Seasoning & Broth ընկերության համար 1938 թվականին մշակված ուղեկցվող ապրանքանիշի հետ։ Այդ ապրանքանիշիը վաճառվել է 2000 թվականին և մի քանի ֆինանսական գործընթացներից հետո 2001 թվականից ի վեր պատկանում է Homestat Farm, Ltd ընկերությանը[20]։

Արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ արտոնագիր 576523
  • ԱՄՆ արտոնագիր 576524
  • ԱՄՆ արտոնագիր 584569
  • ԱՄՆ արտոնագիր 589051
  • ԱՄՆ արտոնագիր 593257
  • ԱՄՆ արտոնագիր 607974
  • ԱՄՆ արտոնագիր 619059
  • ԱՄՆ արտոնագիր 706504
  • ԱՄՆ արտոնագիր 706505
  • ԱՄՆ արտոնագիր 730498
  • ԱՄՆ արտոնագիր 745698
  • ԱՄՆ արտոնագիր 760670
  • ԱՄՆ արտոնագիր 760671
  • ԱՄՆ արտոնագիր 760672
  • ԱՄՆ արտոնագիր 770135
  • ԱՄՆ արտոնագիր 770836
  • ԱՄՆ արտոնագիր 777871
  • ԱՄՆ արտոնագիր 778518
  • ԱՄՆ արտոնագիր 781317
  • ԱՄՆ արտոնագիր 1504459
  • ԱՄՆ արտոնագիր 1512730
  • ԱՄՆ արտոնագիր 1512731
  • ԱՄՆ արտոնագիր 1631302
  • ԱՄՆ արտոնագիր 1631303

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «G. Washington, 74; Began Coffee Firm. Head of Refining Company for 33 Years Dies in Jersey. Founded Business in 1910». The New York Times. 1946 թ․ մարտի 30.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Изображение страницы переписи населения, содержащей имя Джорджа Вашингтона; Перепись населения США (1900); Статен-Айленд; Нью-Йорк
  3. 3,0 3,1 3,2 «G. Washington Is Dead, Made Instant Coffee». New York Herald Tribune. 1946 թ․ մարտի 29.(անգլ.)
  4. 4,0 4,1 «Presidency Candidate Found in Brooklyn». The New York Times. 1920 թ․ հունվարի 4.(անգլ.)
  5. «The Story of a Pantry Shelf: An Outline History of Grocery Specialties». New York: Butterick Publishing Company. 1925.(անգլ.)
  6. «Mrs. George Washington (1876–1952), новость о смерти». The New York Times. 1952 թ․ հոկտեմբերի 30.(անգլ.)
  7. Ukers, William H. All about Coffee (und) // The Tea and Coffee Trade Journal Co.. — 1922.(անգլ.)
  8. Pendergrast, Mark Uncommon Grounds: The history of coffee and how it transformed our world. — Basic Books, 1999. — ISBN 0-465-05467-6(անգլ.)
  9. Principe, Mark Bellport Village & Brookhaven Hamlet, NY. — Arcadia Publishing[en], 2002. — ISBN 0-7385-0968-X(անգլ.)
  10. «Big Bellport Sale». The New York Times. 1926 թ․ մայիսի 23.(անգլ.)
  11. «Brooklyn Club Buys». The New York Times. 1927 թ․ փետրվարի 25.(անգլ.)
  12. «Coffee Company Builds New Plant». The New York Times. 1927 թ․ մարտի 26.(անգլ.)
  13. «History of Instant Coffee». nestle.co.uk. Արխիվացված է History of Instant Coffee օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(անգլ.)
  14. Haendiges, Jerry. «Sherlock Holmes episodic log». otrsite.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին.(անգլ.)
  15. Talbot, John M. The Struggle for Control of a Commodity Chain: Instant Coffee from Latin America(անգլ.) // Latin American Research Review[en] : journal. — 1997. — Т. 32 (2). — С. 117—135.(անգլ.)
  16. «George Washington Sues». The New York Times. 1927 թ․ մայիսի 26.(անգլ.)
  17. «To Buy Coffee Company». The New York Times. 1943 թ․ ապրիլի 8.(անգլ.)
  18. «MANAGEMENT: Buy, Buy, Buy». Time Magazine. 1943 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին.(անգլ.)
  19. «Deaths». The New York Times. 1946 թ․ մարտի 30.(անգլ.)
  20. «G. Washington's Seasoning & Broth... a well known family secret!». homestatfarm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին.(անգլ.)
  1. «Charles Stark Draper Laboratory. History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.