Ջան Մարիա Վոլոնտե
Ջան Մարիա Վոլոնտե | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Gian Maria Volonté |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 9, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Միլան, Իտալիա[4] |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 6, 1994[1][2][3][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ֆլորինա |
Քաղաքացիություն՝ | Իտալիա Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, սցենարիստ և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002231 |
gianmariavolonte.it |
Ջան Մարիա Վոլոնտե (իտալ.՝ Gian Maria Volonté, ապրիլի 9, 1933[1][2][3][…], Միլան, Իտալիա[4] - դեկտեմբերի 6, 1994[1][2][3][…], Ֆլորինա), կինոյի և թատրոնի իտալացի դերասան, Իտալիայի առավել հռչակավոր դերասաններից։ Ունի բազմաթիվ ազգային և միջազգային կինոպարգևներ, մոլորակի 3 խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր՝ Կաննի կինոփառատոն, Վենետիկի և Բեռլինի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլոնտեն ծնվել է 1993 թվականի ապրիլի 9-ին Միլանում, բայց մանկությունն անցկացրել է Թուրինում։ Նրա հայրը՝ Մարիո Վոլոնտեն, եղել է արմատներով Սարանոյի (Վերեզեյի մարզ) ֆաշիստական զինվոր։ 1944 թվականին դարձել է պարտիզան-կոմունիստների գրավման համար պատասխանատու և տարածքում գործող ջոկատի հրամանատար, իսկ մայրը՝ Կառոլինա Բիյանկան, Միլանի հարուստ մտավորականների ընտանիքից էր։ Ունեցել է տխուր մանկություն, քանի որ նրանց հոր ձերբակալումից հետո (նրան մեղադրում էին ջոկատի գլխավորման ժամանակահատվածում պարտիզաններից մեկի սպանության մեջ) հայտնվեցին աղքատության շեմին։ Կառոլինան ծայրը ծայրին հասցնելու համար վարձակալության հանձնեց իր մեծ տունը և սկսեց վաճառել մնացած թանկարժեք իրերը։
Երիտասարդ Ջան Մարիան՝ բնավորությամբ կռվարար, թողեց դպրոցը և սկսեց աշխատանք փնտրել, որպեսզի օգնի խեղճ մորը։ Ֆրանսիայում մոտ 2 տարի որպես խնձորահավաք աշխատելուց հետո վերադարձավ Իտալիա։ Հենց այդ ժամանակ Վոլոնտեն՝ գրականության մեծ սիրահարը, բացահայտում է իր համար Ժան Պոլ Սարտրի և Ալբեր Կամյուի ստեղծագործությունները։ 16 տարեկանում նա նյութական միջոցների սղության պատճառով, որպես քարտուղարի և սենեկասպասավորի օգնական ընդունվում է թափառող թատրոնի կազմ։ Այդ մասնագիտությունը նրա մեջ արթնացնում է մեծ սեր դեպի դերասանական խաղը, և 1954 թվականին նա մեկնեց Հռոմ՝ ընդունվելու դրամական արվեստի Ազգային ուսումնարան, որտեղ շատ շուտով նրան գնահատեցին որպես «շատ տաղանդավոր երիտասարդի»։ 1957 թվականին Վոլոնտեն՝ ուսումնարանի ուսանողը, Ֆրանկո Էնրիկեսի գլխավորությամբ «Քարացած անտառ» ֆիլում ձեռք բերեց դերասանական իր առաջին կերպարը (Ռոբերտ Շերվուդի պիեսի մոտիվներով), որից հետո՝ Կորարդո Պավոլինիի գլխավորությամբ՝ «Ֆեդրե» (Ժան Ռասիի համանուն պիեսի մոտիվնրով)։
1957 թվականին ավարտել է Հռոմի Դրամայի Ազգային ակադեմիան։ 1957-1958 թվականներին դեբյուտել է Միլանում՝ «Ֆերդե» և Կալդեռոնոմ՝ «Խաչի երկրպագուն» պիեսներում։ Հեռուստատեսությունում խաղացել է Ռոգոժինի կերպարը՝ Դոստոևսկու «Ապուշը» բեմադրությունում, իսկ թատրոնում՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետա» պիեսում Ռոմեո)։ Դերասանի ևս մեկ ուղղվածության ապացույցը դեպի ռուս դասական գրականություն՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» (1962)։
Կինեմատոգրաֆիստի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում նկարահանվել է 1960 թվականից սկսած։ Նրան հռչակ է բերել Մարիո Մոնչելիի «Բրանկալեոնեի բանակը» կատակերգական ֆիլմը (դերասանի միակ կատակերգական կերպարը)։ Սակայն հետագայում նրան առաջարկել են խաղալ ավելի լուրջ դրամատիկ կերպարներ։
Վոլոնտեյի անունը անխզելիորեն կապված է 1960-1970-ական թվականների իտալական քաղաքական ֆիլմի զարգացման հետ։ Նա խաղացել է այդ ուղղության առաջատար վարպետների մոտ՝ Դամիանո Դեմիանի, Ռոզի Ֆրանչեսկո, Մոնտալդո Ջուլիանո, Ջուզեպե Ֆեռերա, Էլիո Պետրի, Կառլո Լիդզանի։ Վոլոտեյի առավել մեծ ձեռքբերումներից է «Բոլոր տեսակի կասկածանքներից դուրս գտնվող քաղաքացու հետաքննությունը» ֆիլմում կատարած ոստիկանության անանուն տեսուչի կերպարը (Դոկտոր), որը բազմակի անգամ ճանաչվել է որպես արտիստի կարիերայի ամենաազդեցիկ կերպար։
Ֆրանսիայում Վոլոնտեն նկարահանվել է անարխիստ «Դձիգի Վերտովի խմբերի» առաջնորդ Ժան Լյուկ Գոդարի ֆիլմերից մեկում։
Գոյություն ունի առասպել, ըստ որի «Քամին արևելքից» ֆիլմի նկարահանման ժամանակ Ժան Լյուկ Գոդարին բազմակի անգամ հարցրել է Վոլոնտեին․ «Ո՞վ է մեղավոր սովետական համակարգի փլուզման մեջ՝ Ստալինը թ՞ե Մաոն», այդ հարցին դերասանը պատասխանել է «Ծաղրածուն!»[6]:
Դերերի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջան Մարիա Վոլոնտեն մեծ ուշադրությամբ էր մոտենում դերերի ընտրության՝ առաջին հերթին հաշվի առնելով իր քաղաքացիությունը։ Օրինակ՝ նա հրաժարվել է նկարահանվել համաշխարհային կինոյի այնպիսի գլուխգործոցներում, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Բերտոուչիի «20-րդ դար» ֆիլմերը՝ նախընտրելով չիլիացի Միգել Լիտինային, որը հեռացել էր իր երկրից Պինոչետի ռեժիմ պատճառով։
Հայտնի անձանց կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշված պատճառներով Վոլոնտեին այդպես էլ չհաջողվեց կատարել Կազանովայի կերպարը Ֆելինիի հայտնի ֆիլմում, չնայած ֆիլմի ռեժիսորի մոտ կար նման մտահղացում։ Դրա փոխարեն նրան հաջողվել է խաղալ այնպիսի հայտնի մարդկանց կերպարներ, ինչպիսիք են Միքելանջելոն, Կարավաջոն, Ջորդանո Բրունոն, Պեստալոցցին, Բարտոլոմեո Վանցետին և Ալդո Մորոն։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին Վոլոնտեին հաջողվել է խաղալ ալքիմիկ Զենոնի հետաքրքիր կերպարը (բելգիացի ռեժիսոր Անդրե Դելվոի ֆիլմում՝ նկարահանված Յուրսենարի «Փիլիսոփայական քարը» ստեղծագործության մոտիվներով), ինչպես նաև հեռուստալրագրող Ֆոնտանային կերպարը՝ ոչ պակաս հայտնի շվեյցարիացի ռեժիսոր Կլոդ Գորետի «Մարիո Ռինչի մահը»։ Քննադատների բարձր գնահատականին է արժանացել անվանի դերասանի վերջին աշխատանքը՝ դիկտատորի կերպարը իսպանացի ռեժիսոր Խոսե Լուիս Գարսիա Սանչեսի՝ Վալյե Ինկլանդի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բռնակալ Բանդերաս» ֆիլմում։
Վոլոնտեն նաև մասնակցություն է ունեցել Իտալիայի քաղաքական կյանքին․ եղել է «Իտալական կոմունիստական կուսակցության» անդամ, և 1992 թվականի ընտրություններին «Դեմոկրատական ձախ»-երի կողմից առաջադրվել սակայն չի ընտրվել Ռիմ Վիտիբրո Լատիա Ֆրոզինոնե շրջանում։
Վոլոնտեն մահացել է Հունաստանում, հայտնի հույն ռեժիսոր Թեո Անգելոպուլոսի «Ուլիսի հայացքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հրաժեշտի արարողությունը կայացել է Վալետրի քաղաքում, որտեղ որ նա բնակվել էր, սակայն նրա ցանկությամբ դիակի մոխիրը թաղվել է Մագիլանի փոքրիկ գերեզմանատան ծառի տակ (Սարդինիի ափերին)։ Նրա համար նախօրոք նախատեսված կերպարը արդյունքում կատարեց շվեդ դերասան Էռլանդ Յուզեքսոն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆիլմ | Դեր | |||
---|---|---|---|---|
1960 | ֆ | Տաս դրոշների տակ | Sotto dieci bandiere | Սամուել Բրաունշտեյն |
1960 | ֆ | Ճամպրուկով աղջիկը | La ragazza con la valigia / Բենոտի Պերո | |
1961 | ֆ | Ատլանտիդա | Antinea, l'amante della citta sepolta | Թարահա |
1961 | ֆ | Հերկուլեսը գրավում է Ատլանտիդան | Ercole alla conquista di Atlantide | Սպարտայի թագավոր |
1961 | ֆ | Վագրի վրա | A cavallo della tigre / Պապալեո | |
1962 | ֆ | Մարդ, ում պետք է վրացնել | Un uomo da bruciare | Սալվատորե |
1962 | ֆ | Նեապոլի 4 օրերը | Le quattro giornate di Napoli | Ստիմոլո |
1962 | ֆ | Ամառային գիշեր | Noche de verano | Ալբերտո Սուարես |
1963 | ֆ | Ահաբեկիչը | Il terrorista | Բրասկի |
1964 | ֆ | Մի բուռ դոլարի ետևից | Per un pugno di dollari | Ռամոն Ռոխո |
1964 | ֆ | Հրաշալի եղջյերակիր | Il magnifico cornuto | խորհրդական |
1964 | ֆ | Միքելանջելոյի կյանքը | Vita di Michelangelo / Միքելանջելո | |
1965 | ֆ | Մի քանի դոլար ավելի | Per qualche dollaro in piu | Հնդկացի |
1966 | ֆ | Մեր սիրո եղանակները | Le stagioni del nostro amore | Լեոնարդո Վարզի |
1966 | ֆ | Արթնացիր ու սպանիր | Svegliati e uccidi | Տեսուչ Մորոնին |
1966 | ֆ | Բրանկալեոնեի բանակը | L'armata Brancaleone | Թեոֆիլատո դեի Լեոնցի |
1966 | ֆ | Վհուկը | La strega in amore | Ֆաբրիցիո |
1966 | ֆ | Էլ Չունչո, ո՞վ է նրան ճանաչում | Quien sabe? | Չունչո |
1967 | ֆ | Յուրաքանչյուրին իրենը | A ciascuno il suo | Պրոֆեսոր Պաոլո Լաուրանա |
1967 | ֆ | Երես առ երես | Faccia a faccia | Պրոֆեսոր Բրեդ Ֆլետչեր |
1967 | ֆ | Չերվիի 7 եղբայրները | I sette fratelli Cervi | Ալդո Չերվի |
1968 | ֆ | Բանդիտները Միլանում | Banditi a Milano | Պերո Կովալերո |
1968 | ֆ | Գրամինիի սիրուհին | L'amante di Gramigna | Գրամինի |
1969 | ֆ | Կարիճի նշանի տակ | Sotto il segno dello scorpione | Ռենո |
1969 | ֆ | Բոլոր կասկածանքներից դուրս գտնվող քաղաքացու գործի հետաքննումը | Indagine su un cittadino al di sopra di ogni sospetto | Դոտորե |
1970 | ֆ | Արևելքի քամին | Le vent d'est | |
1970 | ֆ | Մարդիկ դեմ են | Uomini contro | Լեյտենանտ Օտոլենգին |
1970 | ֆ | Կարմին շրջան | Le Cercle rouge | Ֆոգել |
1971 | ֆ | Սակկոն և Վանցետին | Sacco e Vanzetti | Բարտոլոմեո Վանցետի |
1971 | ֆ | Աշխատավորների դասը դրախտում է | La classe operaia va in paradiso | Լուլու Մասսա |
1972 | ֆ | Մատեիի գործը | Il caso Mattei | Էնրիկո Մատեի |
1972 | ֆ | Առևանգում Փարիզում | L'attentat | Սադիել |
1972 | ֆ | Տեղադրիր հրեշին առաջին գծում | Sbatti il mostro in prima pagina | Բիզանտի |
1973 | ֆ | Դոն Լուչանո | Lucky Luciano | Չարլզ «Երջանիկ» Լուչանո |
1973 | ֆ | Ջորդանո Բրունո | Giordano Bruno | Ջորդանո Բրունո |
1975 | ֆ | Կասկածանք | Il sospetto | Էմիլո |
1976 | ֆ | Դեպք Մարուսիայի հանքարանում | Actas de Marusia | Գրեգորի |
1976 | ֆ | Տոդո Մոդո | Todo modo | |
1977 | ֆ | Ես վախենում եմ | Io ho paura | Լյուդովիկո Գրացիանո |
1978 | ֆ | Քրիստոսը կանգ է առել Եբոլեյում | Cristo si e fermato a Eboli | Գրող Կառլո Լեվի |
1979 | ֆ | «Հրեշ» գործողություն | Operación Ogro | Իսարա |
1980 | ֆ | Սթարքի համակարգը | Stark System | Սթարք |
1981 | ֆ | Կամելազարդ տիկնոջ իրական պատմությունը | La storia vera della signora dalle camelie | Պլեսի |
1983 | ֆ | Մարիո Ռիչիի մահը | La mort de Mario Ricci | Ֆոնտանա |
1986 | ֆ | Մորոյի գոծը | Il caso Moro | Ալդո Մորո |
1987 | ֆ | Հայտարարված մահվան ժամանակագրությունը | Cronaca di una morte annunciata | Դոկտոր Բեդոյա |
1987 | ֆ | Տղան Պալագրիից | Un ragazzo di Calabria | Ֆելիս |
1988 | ֆ | Փիլիսոփայության քարը | L'oeuvre au noir | Զենոն |
1989 | ֆ | Պաստալոցի լեռը | Pestalozzis Berg | Պաստալոցի |
1990 | ֆ | 3 սյուներ ժամանակագրությունում | Tre colonne in cronaca | Ալբերտո Լանդոլֆի |
1990 | ֆ | Բաց դռներ | Porte aperte | դատավոր Վիտո Դի Ֆրանչեսկոն |
1991 | ֆ | Պարզ պատմություն | Una storia semplice | Կարմել Ֆրանզո |
1993 | ֆ | Ֆունես, մեծ սեր | Funes, un gran amor | Բերգամա |
1993 | ֆ | Տիրան Բանդերաս | Tirano Banderas | Տիրան Բանդրաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120052121 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20181221230353/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1990.83.0.html
- ↑ «Les Caïds - Robert Enrico : du solide - DvdToile». dvdtoile.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Актёры зарубежного кино. Выпуск 9. М.: Искусство. — 1975.
- (իտալ.) Официальный сайт актёра
- (իտալ.) Неофициальный сайт Արխիվացված 2009-04-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Մարիա Վոլոնտե» հոդվածին։ |
|