Ֆլորինա
Քաղաք | ||
---|---|---|
Ֆլորինա | ||
հուն․՝ Φλώρινα | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Florina Municipality? և Commune of Florina? | |
Մակերես | 150,6 կմ² | |
ԲԾՄ | 663 մետր, 656 մետր | |
Բնակչություն | ▼17 188 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2385 | |
Փոստային դասիչ | 531 | |
| ||
Ֆլորինա[1][2] (հուն․՝ Φλώρινα[3], մակեդոներեն՝ Лерин, բուլղար․՝ Лерин), քաղաք Հունաստանում։ Այն գտնվում է ծովի մակարդակից 663 մետր բարձրության վրա[4], Սակուլևաս գետի վրա, Աթենքից 370 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 130 կիլոմետր արևմուտք և Կոզանից 55 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն (դիմա) է և Արևմտյան Մակեդոնիայի համանուն ծայրամասային միավորը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 17.686:
Քաղաքի միջով անցնում է ազգային ճանապարհ 2-ը, եվրոպական E86 երթուղու մի մասը և ազգային ճանապարհ 3-ը, եվրոպական E65 երթուղու մի մասը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորինան առաջացել է բյուզանդական շրջանում։ Հավանաբար, քաղաքի անունը գալիս է բյուզանդական φλῶρος «կանաչ» բառից՝ տարածաշրջանի կլիմայի և բուսականության պատճառով։ Սլավոնները (քաղաքի մոտավորապես 50%-ն են կազմում) Ֆլորինան անվանում են՝ Լերին։ 1912 թվականին քաղաքը կրկին Հունաստանի մաս դարձավ։ Բյուզանդիայից հետո այն պատկանել է բուլղարներին, սերբերին, ապա Օսմանյան կայսրությանը։ Քաղաքը միշտ ունեցել է զգալի սլավոնական բնակչություն, բայց XX դարի քառասունական թվականներից հետո սլավոնների թիվը զգալիորեն նվազել է։ Քիչ են նաև թուրքերը և հրեաները։ Քեմալական Թուրքիայի կողմից 1922 թվականին պարտադրված բռնի բնակչության փոխանակումից հետո, քաղաքի և նոմայի գրեթե ողջ թուրք բնակչությունը տեղափոխվել է Թուրքիա, իսկ նրանց փոխարեն եկան հույն փախստականները Փոքր Ասիայից, մասնավորապես Պոնտոսից։
1946-1949 թվականներին Հունաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Ֆլորինան շրջապատող լեռները դաժան մարտերի թատերաբեմ էին կառավարական արքայական ուժերի և Հունաստանի պրոկոմունիստական դեմոկրատական բանակի միջև։ 1949 թվականին դեմոկրատները հուսահատ փորձ կատարեցին գրավել քաղաքը՝ այն Ազատ Հունաստանի ժամանակավոր մայրաքաղաք հայտարարելու նպատակով, բայց չնայած քաղաք ներթափանցելուն, նրանք չկարողացան պահել այն։ Քաղաքի կենտրոնում գտնվող զանգվածային գերեզմանում են թաղվել Դեմոկրատական բանակի 800 զինվորներ։ 2009 թվականին Հունաստանի կոմունիստական կուսակցությունը գնել է այդ հատվածը գերեզմանի վրա հուշարձան կառուցելու նպատակով։
Այսօր քաղաքում կա Մակեդոնիայի ազգային «Ծիածան» կուսակցությունը, որը պաշտպանում է էթնիկ մակեդոնական համայնքի շահերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա ընթացքում ջերմաստիճանը սովորաբար տատանվում է 26 °F (-3,3°С) մինչև 83 °F (28,3 °C)։ Ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 16 °F (-8,8 °C) կամ 91 °F-ից (32,7 °C) բարձր է[5]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորինայի չափազանց բազմազան բնական լանդշաֆտները նպաստում են այստեղ էկոտուրիզմի զարգացմանը՝ Եվրամիության աջակցությամբ։
Ֆլորինան նկարիչների քաղաք է։ Այստեղ ապրում են շատ մասնագետներ և արվեստասերներ։ Կա նաև Պիսոդերի լեռնադահուկային հանգստավայր՝ Վիգլայում, Ֆլորինայից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա։ Այն հնարավորություն ունի ընդունելու բազմաթիվ այցելուներ և ապահովելու օլիմպիական մակարդակի հետքեր։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի հնագիտական թանգարան[6], ժամանակակից արվեստի թանգարան, Ֆլորինայի արվեստի պատկերասրահ, «Βασιλικής Πιτόσκα» հանրային գրադարան ժողովրդական արվեստի թանգարան։
Ֆլորինա համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորինա համայնքը ներառում է Սիմոս Իոանիդիս գյուղը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 17 907։ Զբաղեցնում է 26,181 կմ տարածք։
Բնակավայր | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Սիմոս Իոանիդիս | 221 |
Ֆլորինա | 17686 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 12849[7] |
2001 | 4985[7] |
2011 | 17686[3] |
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոս Իոանիդիս՝ մակեդոնախ։
- Նիկոլաոս Պիրզաս (1880-1947)՝ մակեդոնոմախ և Ֆլորինայի Պավլոս Մելասի զինակիցը, քաղաքում կանգնեցված է Պիրզասի հուշարձանը։
- Վասիլիոս Զուրկաս (Βασίλειος Ζούρκας, 1844)՝ մակեդոնոմախ, ղեկավարել է 1878 թվականի հունական ապստամբությունը։
- Պավլոս Ռակովիտիս (Παυλος Ρακοβιτης, 1877-1910)՝ մակեդոնոմախ։
- Դիմիտրիս Կալամարաս (1924-1997)՝ քանդակագործ, Ալեքսանդր Մեծի և Կոտաս Մակեդոնոմախի քանդակները տեղադրված են Ֆլորինայի կենտրոնում։
- Պարասկևի Պատուլիդու (1965)՝ մարզիկ, 1992 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն 100 մետր երկամարտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Словарь географических названий зарубежных стран|388—400|Флόрина
- ↑ Карты государств (ГУГК и Роскартография)|Греция|2001
- ↑ 3,0 3,1 3,2 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения: 22 октября 2017.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 409. — ISSN 1106-5761.
- ↑ Weatherspark.com
- ↑ Χριστίνα Ζιώτα (2012). «Αρχαιολογικό Μουσείο Φλώρινας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.