Չարլզ Լայել (նոյեմբերի 14, 1797(1797-11-14)[1][2][3][…], Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - փետրվարի 22, 1875(1875-02-22)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), շոտլանդացիփաստաբան, երկրաբան։ Համարվում է ժամանակակից երկրաբանության հիմնադիրը; Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում զետեղված բնորոշման համաձայն՝ «19-րդ դարի առավել աչքի ընկած գիտնականներից մեկն է»։ Նրա գլխավոր երկը «Երկրաբանության հիմունքներ» աշխատությունն է, որը հեղինակի կենդանության օրոք ունեցել է 11 հրատարակություն (12-րդը լույս է տեսել հետմահու)։ Այդտեղ, հակադրվելով աղետների արդյունքում Երկրի ծագման ու փոփոխությունների վերաբերյալ Ժորժ Կյուվիեի առաջ քաշած վարկածին (կատաստրոֆիզմի տեսությանը), որը մինչ այդ լայն տարածում էր ստացել և հավանության արժանացել Եվրոպայում[12], Չարլզ Լայելն ապացուցել է, որ Երկիր մոլորակն առաջացել ու փոփոխությունների է ենթարկվել բնական գործընթացների հետևանքով, գործընթացներ, որոնք ներկայումս էլ շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ «Երկրաբանության հիմունքները» աշխատության մեջ Լայելը մշակել է երկրաբանական գործոնների ազդեցությամբ երկրի մակերևույթի դանդաղ ու անընդհատ փոփոխման մասին ուսմունքը։ Նա կենսաբանության չափորոշչային (նորմատիվ) սկզբունքները տեղափոխել է երկրաբանության բնագավառ և կառուցել տեսական մի հիմնադրույթ, որն իր հերթին հետագայում ազդեցություն է գործել կենսաբանության վրա։
Ամենահիմնարար ավանդը երկրաբանության մեջ ունիֆորմիզմի նկատմամբ ունեցած հավատն էր, ըստ որի՝ «անցյալի բանալին ներկան է»։ Ներկայումս հայտնի է, որ դա, ըստ ամենայնի, սահմանափակ ճշմարտություն է, ինչպես ցույց է տվել Մինչքեմբրի շրջանի պատմությունը։ Երկրի վրա դիտվող բոլոր գործընթացները՝ սալերի տեկտոնիկան, լեռնակազմությունը, հողմահարումը, նստվածքագոյացումը, հավանաբար, սկիզբ են առել Վաղ մինչքեմբրի շրջանում։
Time's Arrow, Time's Cycle (1978), a book by Stephen Jay Gould that reassesses Lyell's work
Worlds Before Adam: The Reconstruction of Geohistory in the Age of Reform (2008), a major overview of Lyell's work in its scientific context by Martin J. S. Rudwick
Principles of Geology: Penguin Classics (1997), the key chapters of Lyell's most famous work with an introduction by James A. Secord
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 481)։