Չաթալջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաթալջա
թուրքերեն՝ Çatalca
Trees in Çilingoz Nature Park in Çatalca district
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
ԲԾՄ85 մետր
քաղաքապետՅուքսել Այհան
Բնակչություն (2007)89.158
Տարածք1.715
Ժամային գոտիUTC+2
catalca.gov.tr

Չաթալջա (թուրքերեն՝ Çatalca), շրջան Ստամբուլի մարզի արևմտյան մասում՝ եվրոպական հատվածում։ 2007 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 89 158 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում այս վայրում եղել է հունական բնակավայր՝ Էրգիսկե անվամբ։ Օսմանյան կայսրության ձևավորումից հետո, հունաբնակ բնակչությանը միացել են նաև Փոքր Ասիայից ներգաղթած թուրքեր։ Ղրիմի պատերազմի արդյունքում XIX դարի կեսերին այս վայրերում են բնակեցվել Ղրիմի թաթարների մի մասը։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Չաթալջայի մոտով է անցել Չաթալջայի ռազմապաշտպանակա գիծը, որտեղ 1912 թվականի նոյեմբերի 17- 19-ը թուրքերի և բուլղարացիների միջև տեղի է ունեցել պատերազմի վերջին ճակատամարտը՝ Չաթալջայի ճակատամարտը։

1912 թվականի տվյալներով շրջանում բնակվել են 54 787 հույներ, 16 100 թուրքեր և 2035 հրեաներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաթալջա» հոդվածին։