Ղրիմի թաթարները Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի թաթարներ
Ընդհանուր քանակ
150,000 – 6,000,000
ըստ տարբեր հաշվարկների
Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 150,000 – 6,000,000[1]
Ուկրաինա Ուկրաինա
Լեզու(ներ)
թուրքերեն, ղրիմի թաթարերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ, հանաֆիական մազհաբ

Ղրիմի թաթարները Թուրքիայում (ղրիմի թաթ.՝ Qırımtatarlar, թուրքերեն՝ Kırım Tatarları), Թուրքիայի տարածքում ապրող ղրիմի թաթարները։

Թուրքիայի թաթարները թյուրքախոս ժողովուրդներ են, ովքեր այստեղ են եկել հիմնականում Ուկրաինայի հարավում գտնվող Ղրիմ թերակղզուց։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Թուրքիայի տարածքում ապրում է 150 հազարից մինչև 6 միլիոն մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրքալեզու ղրիմի թաթարները Թուրքիայում հաստատվել են դեռևս Օսմանյան կայսրության գոյության առաջին տարիներին։

Սկզբնական շրջանում նրանք տեղափոխվել են Ռումինիա և ապա Բուլղարիայի սևծովյա ափ, որտեղից էլ անմիջապես հաստատվել են երկրի տարբեր հատվածում՝ Անատոլիայում, Կիլիկիայում և Կոստանդնուպոլսում։

Մեծ թվով ղրիմյան թաթարների ներհոսք է նկատվել նաև Ղրիմյան պատերազմի ընթացքում։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո ևս մեծաքանակ ղրիմի թաթարներ տեղափոխվել են Թուրքիա՝ բնակության նպատակով[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղրիմյան թաթարները Թուրքիայում».
  2. Էթնիկ խմբերը Թուրքիայի Հանրապետության տարածքում էջ 87, Պետեր Ալֆորդ Անդրեաս, ISBN 975-7350-03-6