Արաբները Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբները Թուրքիայում
Ընդհանուր քանակ

5-7 մլն. (ներառյալ նաև սիրիացի փախստականները)

Բնակեցում
Լեզու(ներ)
թուրքերեն, արաբերեն
Հավատք(ներ)
իսլամ
Թուրքիայի էթնիկ կազմը 1911 թվականին

Թուրքիայի արաբներ (արաբ․՝ العرب في تركيا‎‎; թուրքերեն՝ Türkiye Arapları), կամ արաբները Թուրքիայում, Թուրքիայում բնակվող էթնիկ խումբ։ Պաշտոնական տվյալների համաձայն իր մեծությամբ հինգերորդ էթնիկ խումբն է Թուրքիայում (թուրքերից, քրդերից, չերքեզներից և զազա ցեղախմբից հետո)[1]։ Համարվում են արաբների հետնորդները, ովքեր բնակվել են Փոքր Ասիայի տարածքում, մինչ Օսմանյան կայսրության ձևավորումը։ Պաշտոնապես ճանաչված չեն որպես ազգային փոքրամասնություն։ Թուրքաբնակ արաբների մեծ մասը սուննի իսլամի հետևորդներ են, կան նաև շիաներ։ Բացի այդ Թուրքիայում բնակվում են նաև քրիստոնյա արաբներ, ովքեր հիմնականում կաթոլիկներ և բողոքականներ են[2]։ Մեծամասնությունը խոսում է թուրքերեն, որը գրեթե ամբողջությամբ կիրառությունից դուրս է հանել արաբերենը։ Արաբների թիվը Թուրքիայում կազմում է 5-7 միլիոն մարդ, ներառյալ նաև սիրիացի փախստականները։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուննի իսլամի հետևորդ թուրքաբնակ արաբները բնակվում են հիմնականում Թուրքիայի հարավային և հարավարևելյան հատվածներում՝ հատկապես Բաթմանի, Բիթլիսի, Գազիանթեփի, Հաթայի, Մարդինի, Մուշի, Սիիրթի, Շըրնաքի, Շանլըուրֆայի, Մերսինի և Ադանայի մարզերում։ Նրանք Փոքր Ասիայում բնակված արաբների հետնորդներն են, ովքեր գաղթել են Անատոլիա մինչ թուրքական ներխուժումը։ Թուրքաբնակ արաբների մի մասը տեղափոխվել է Սիրիա, հատկապես Ռաքքա։

Լոզանի պայմանագրով Թուրքիային է անցել Օսմանյան Սիրիան, հատկապես Հալեպի վիլայեթը, որտեղ բնակչության մեծ մասը կազմել են արաբները[3]։

1995 թվականին թուրքաբնակ արաբների թվաքանակը կազմել է, տարբեր տվյալներով, 800 000-ից մինչ 1 000 000 մարդ[4]։ Այլ ցուցանիշների համաձայն արաբների թիվը կազմել է 1 600 000 մարդ կամ Թուրքիայի բնակչության 2 %-ը[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. People and Society in Turkey Արխիվացված 2013-04-30 Wayback Machine.
  2. «KONDA Research and Consultancy. Toplumsal yapı araştırması 2006» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  3. Translation of the Treaty of Lausanne (1923)
  4. 4,0 4,1 Helen Chapin Metz, ed. Turkey: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1995.
  5. The Joshua Project: Ethnic People Groups of Turkey
  6. Christen in der islamischen Welt — Aus Politik und Zeitgeschichte (APuZ 26/2008)