Նոր Նորք վարչական շրջան
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | վարչական շրջան |
Մտնում է | Երևանի մեջ |
Ղեկավար | Տիգրան Տեր-Մարգարյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2015) | 129 900 մարդ (2015)[1] |
Տարածք | 14,5 կմ² |
Ժամային գոտի | UTC+4 |
nor-norq.am | |
Նոր Նորք, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերը։ Ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[2]։
Բնակչությունը՝ 129 900 մարդ (2015)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։
Նոր Նորք համայնքում կան 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 20 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 22 մանկապարտեզ, 2 քոլեջ, 1 արհեստագործական ուսումնարան, կենտրանական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 4 մարզադպրոց, ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան, Նանսենի անվան թանգարանը, գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան։
Քաղաքի պատմամշակութային արժեքներից համայնքում կան 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք։
Նոր Նորքում են գտնվում Մեգամոլը, Ջրաշխարհը, Ավանգարդ-Մոթորսը, Եվրոթերմը, Հայ կոլան, Գապեքսը, Գաջ ԲԲԸ, Ավտոմատիկա, Վան, Կոնեկտ, Էլեկտրոմաշ, Պրոգրես, Լազերային տեխնիկա, Էլտե պիրկալ, Սիգարոն, Նեյրոն, Սելենա և այլ գործարաններ ու ձեռնարկություններ[3]։
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գայի պողոտա
- Սուրեն Նազարյանի անվան պուրակ (Երևան)
- Նանսենի անվան այգի (Երևան)
- Թաթուլ Կրպեյանի անվան այգի
- Տիգրան Մեծ զբոսայգի
- Ջրաշխարհ (Երևան)
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տորք Անգեղի հուշարձան (Երևան)
- Հայկ նահապետի արձան (Երևան)
- Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
- Մայրություն (քանդակ, Երևան)
- Հրանտ Մաթևոսյանի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
- Բայրոն (արձան, Երևան)
- Կարեն Դեմիրճյանի կիսանդրի (Երևան)
Տաճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև
-
Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Վիշապաքար
-
«Արարատ»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի վարչական բաժանում
- Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdf — National Statistical Service.
- ↑ Նոր Նորք վարչական շրջան
- ↑ «Նոր Նորք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|