Նիկոլայ Պիրոգով
Նիկոլայ Իվանովիչ Պիրոգով (ռուս.՝ Николай Иванович Пирогов, նոյեմբերի 13 (25), 1810[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1881[1], Վիննիցա, Ռուսական կայսրություն), ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1847)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է զինվորական գանձապահ, մայոր Իվան Պիրոգովի ընտանիքում։ Մասնագիտության ընտրության հարցում Պիրոգովին օգնել է ընտանիքի մտերիմ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ե. Մուխինը, ով, նկատելով երեխայի ունակությունները, սկսել է զբաղվել նրա հետ անհատապես։ Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1828 թ. և մեկնել արտասահման վերապատրաստման։ Հինգ տարի աշխատելով Դորպատի (այժմ՝ Տարտու) Պրոֆեսորական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայում՝ փայլուն պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և 26 տարեկան հասակում ընտրվել Դորպատի համալսարանի պրոֆեսոր։ Մի քանի տարի անց Պիրոգովը հրավիրվել է Պետերբուրգ, որտեղ ստանձնել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի վիրաբուժական ամբիոնի ղեկավարությունը՝ միաժամանակ ստեղծելով և ղեկավարելով հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։
Ղրիմի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրոգովը մասնակցել է Ղրիմի պատերազմին, մասնավորապես, 1855 թ. եղել է շրջափակված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը։
1862 թ. մեկնել է Հայդելբերգ և ստանձնել ռուս պրոֆեսորական թեկնածուների ուսուցման ղեկավարությունը։ Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում առանձնացել է իր «Վիշնյա» կալվածքում, որտեղ կազմակերպել է անվճար հիվանդանոց։ Այստեղից Պիրոգովը ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտասահման՝ դասախոսություններ կարդալու։ Այդ ժամանակ արդեն նա եղել է մի շարք արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ։
1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ մեկնել է ճակատ՝ Միջազգային Կարմիր Խաչի հրավերով։
Ռուս-թուրքական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրոգովը արդեն բավականին մեծ հասակում (67 տարեկան) մասնակցել է նաև 1877-1878 ռուս-թուրքական պատերազմին։
1881 թ. Պիրոգովի մոտ սկսվել են առողջական խնդիրներ։ 1881 թ. մայիսի 24-ին Նիկոլայ Սկլիֆոսովսկին նրա մոտ ախտորոշել է վերին ծնոտի քացկեղ, որի պատճառով էլ 1881 թվականի նոյեմբերի 23-ին Վիշնյաում նա կնքել է իր մահկանացուն։
Պիրոգովի մարմինը զմռսվել է իր իսկ մշակած նոր եղանակով։ Նրա աճյունը դրվել է Վիշնյաի դամբարանում։
Նշանակություն և ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Պիրոգովի ողջ գործունեության հիմնական նշանակությունն այն է, որ նա վիրաբուժությունը վերածել է գիտության՝ վիրաբույժներին զինելով վիրահատական միջամտության գիտական հիմնավորված մեթոդիկայով։
Նա տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է։ Պիրոգովը իր անատոմիական ուսումնասիրությունները կատարում էր սառեցրած դիակների վրա. ինքը ` Պիրոգովը, դա անվանում էր «սառցե անատոմիա»։ Մի քանի տարի անց նա հրատարակել է առաջին անատոմիական ատլասը, որը դարձել է վիրաբույժների ուղեցույցը և հնարավորություն է տվել վիրահատությունները կատարել հիվանդին հասցնելով մինիմալ վնասվածքներ։ Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղները ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները։ Դա հիմք է հանդիսացել հետագայում օպերատիվ վիրաբուժության զարգացման համար։
Իր կողմից մշակված վիրահատական եղանակները դաշտային պայմաններում ստուգելու նպատակով Պիրոգովը 1847 թ.-ին մեկնել է Կովկաս, որտեղ առաջին անգամ կիրառել է օսլայով ներծծված թանզիֆով (բինտ) վիրակապությունը, ինչն ավելի հարմար և ամուր էր։ Հենց այստեղ, Սալտի աուլում, Պիրոգովը բժշկության պատմության մեջ առաջին անգամ կատարել է վիրահատություն եթերային անզգայացումով, դաշտային պայմաններում, այսինքն նա աշխարհում առաջինն է նարկոզը կիրառել ռազմադաշտային վիրաբուժության մեջ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է մոտ 10 հազար վիրահատություն եթերային նարկոզով։
1854 թ., Ղրիմի պատերազմում, Պիրոգովը կրկին առաջին անգամ համաշխարհային բժշկության պրակտիկայում կիրառեց գիպսային վիրակապը, ինչը մեծ նշանակություն ունեցավ վերջույթների անշարժացման մեթոդիկայի զարգացման համար։
Պիրոգովը նշել է վերքերի վիրաբուժական ճիշտ մշակման կարևորությունը, առաջարկել կիրառել «խնայողական վիրաբուժություն». վերջույթների հրազենային վիրավորումների և կոտրվածքների դեպքում հրաժարվել է վաղ ամպուտացիայից։
Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, իսկ Ռուսաստանում` պլաստիկ վիրահատությունների գաղափարը։ Նա մշակել է մի շարք վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ. մասնավորապես` ծնկահոդի մասնահատում, աքիլեսյան ջլի հատում և այլն, առաջարկել է կիրառել ուղիղ աղիքային նարկոզ։
Ղրիմի պատերազմի ժամանակ Սևաստոպոլում Պիրոգովը մշակել է հիվանդների և վիրավորների խնամքի նոր եղանակ, որի էությունն այն է, որ վիրավորները տեսակավորվում էին հենց սկզբում՝ առաջին վիրակապական կետում. ծանրության աստիճանից կախված՝ ոմանք ենթարկվում էին անհետաձգելի վիրահատական միջամտության հենց դաշտային պայմաններում, իսկ թեթև վնասվածքներով վիրավորները տարհանվում էին թիկունք՝ ստացիոնար հոսպիտալներ։ Շնորհիվ այդ մեթոդի (որը կիրառվում է մինչև հիմա) ռազմաբժշկական գործունեության մեջ Պիրոգովի կողմից ստեղծվեց մի նոր ուղղություն ` ռազմադաշտային վիրաբուժությունը։
Որպես մանկավարժ Պիրոգովը պայքարել է դաստիարակության և կրթության մեջ դասային նախապաշարմունքների դեմ։ Դեմ է եղել դասային դպրոցներին, որտեղ իրականացվում էին երեխաների վաղ մասնագիտացում. համարում էր, որ դա դանդաղեցնում և արգելակում է երեխաների բարոյական դաստիարակությունը, նեղացնում նրանց աշխարհայացքը։ Համամարդկային դաստիարակության գլխավոր նպատակը համարել է հասարակությանը օգտակար քաղաքացու դաստիարակումը, ով օժտված պետք է լիներ բարոյական բարձր հատկանիշներով։ Նրա խոսքերից են.
Լինել մարդ - ահա թե ինչին պետք է բերի դաստիարակությունը - Նիկոլայ Պիրոգով
|
Պիրոգովը կարևորել է նաև ուսուցման և դաստիարակության հարցերում մայրենի լեզվի կիրառումը։ Նա նաև դեմ է եղել մարմնական պատժի կիրառմանը` որպես դաստիարակության մեթոդ։ Հենց նրա կողմից բարձրացված և թերթերում բուռն քննարկումների պատճառ դարձած այդ հարցը բերեց նրան, որ 1864 թվականին Ռուսաստանում մարմնական պատիժը ուսումնական հաստատություններում հանվեց կիրառումից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը - Եկատերինա Բերեզինա, մահացել է հետծննդաբերական բարդություններից 24 տարեկանում։ Որդիները - Նիկոլայ, Վլադիմիր։
- Երկրորդ կինը - բարոնուհի Ալեքսանդրա ֆոն Բիստրոմ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիրոգովյան հավաքներ - 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբները Ռուսական կայսրությունում անցկացվող բժիշկների հավաքներ, որտեղ քննարկվում էին հիմնականում բժշկական հարցեր, ժամանակ առ ժամանակ ` նաև քաղաքական թեմաներ։
- Պիրոգովյան հասարակություն - Ռուսական կայսրությունում բժիշկների կամավոր, ոչ պետական միություն («Պիրոգովյան վիրաբուժական հասարակություն»), հիմնվել է ի հիշատակ Պիրոգովի։ Հիմնական խնդիրը բժիշկների «Պիրոգովյան հավաքների» կազմակերպումն էր։
- Մի շարք հուշարձաններ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիննիցայում, Սևաստոպոլում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Պլևնայում (Բուլղարիա), Տարտուում (Էստոնիա) և այլ բնակավայրերում։
- Ի պատիվ Նիկոլայ Պիրոգովի՝ նրա անունն է կրում 2506 Pirogov աստերոիդը։
- Փողոցներ նրա անունով Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Մոլդովայի և այլ երկրների մի շարք բնակավայրերում։
- Պիրոգովի անունն են կրում նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի բազմաթիվ բժշկական հաստատություններ (Սևաստոպոլի №1 Քաղաքային հիվանդանոց, Օդեսայի շրջանային հոսպիտալ, Սակիի զինվորական առողջարան և այլն)։
-
Հուշարձան Սևաստոպոլի քաղաքային հիվանդանոցի բակում
-
ԽՍՀՄ-ի փոստային նամականիշ, 1949։ թերապևտ Ս. Բոտկին (1832-1889), վիրաբույժ Ն. Պիրոգով (1810-1881) և ֆիզիոլոգ Ի. Սեչենով (1829-1905).
-
Ուկրաինայի փոստային նամականիշ 2010 նվիրված Պիրոգովի ծննդյան 200-ամյակին.
-
Ռուսաստանի փոստային նամականիշ 2010 նվիրված Պիրոգովի ծննդյան 200-ամյակին .
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1855-ին Մենդելեևը, ունենալով առողջական խնդիրներ, զննվել է Պիրոգովի կողմից, ով ասել է. «Դուք մեզանից երկար կապրեք», ինչից ոգևորված Մենդելեևի վիճակը լավացել է, իսկ Պիրոգովի կանխատեսումները իրականացել են։
- Մահվանից անմիջապես առաջ գիտնականը արել է ևս մեկ հայտնագործություն. նա առաջարկել է դիակների զմռսման ամբողջովին նոր եղանակ։ Մինչև այսօր Վիշնյա գյուղում պահվում է Պիրոգովի հենց այդ եղանակով զմռսված աճյունը։
- Պիրոգովը եղել է մոլի ծխող և մահացել է քաղցկեղից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Пирогов Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Штрайх С. Я. Н. И. Пирогов. — М.: Журнально-газетное объединение, 1933. — 160 с. — (Жизнь замечательных людей). — 40 000 экз.
- Порудоминский В. И. Пирогов. — М.: Молодая гвардия, 1965. — 304 с. — (Жизнь замечательных людей; вып. 398). (в пер.)
- Тайный советник։ Роман/Борис Золотарев, Юрий Тюрин— Москва։ Современник, 1986. — 686 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «հատոր 9». Հայկական Սովետական Հանրագիտարան. 1983.
- Севастопольские письма Н. И. Пирогова 1854—1855 гг. на сайте «Руниверс»
- 0;fs, 1/ Николай Иванович Пирогов «Вопросы жизни. Дневник старого врача», Иваново, 2008, pdf
- Николай Иванович Пирогов. Вопросы жизни. Дневник старого врача факсимильное воспроизведение второго тома сочинений Пирогова, изданных в 1910 году, PDF
- Захаров И. Хирург Николай Пирогов: трудный путь к вере // Санкт-Петербургский университет. — № 29 (3688), 10 декабря 2004 года Արխիվացված 2013-10-14 Wayback Machine
- Троцкий Л. Политические силуэты: Пирогов
- Л. В. Шапошникова. Дневник старого врача
- Виртуальная панорама в Пятигорске у Пироговских Ванн Արխիվացված 2011-02-01 Wayback Machine
- Пирогов Н. И. Университетский вопрос Н. И. Пирогова. / Дополнение к замечаниям на проект Общего устава Императорских Российских университетов.-СПб.: Тип. Иосафата Огризко, 1863. Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- Пирогов Н. И. Собрание литературно-педагогических статей Н. И. Пирогова, вышедших в управление его Киевским учебным округом (1858—1861).- Киев., 1861. Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- 1/ Пирогов Н. И. Избранные педагогические сочинения. — М. : Педагогика, 1985. — 493, [3] с.
- [https://web.archive.org/web/20130730163510/http://ushinskiy.ru/jspui/handle/123456789/80 Արխիվացված 2013-07-30 Wayback Machine Современное значение педагогических идей Н. И. Пирогова [Текст] : [сборник]. — СПб. : О-во эксперимент. педагогика, 1911. — 50, [1] с.]
- [https://web.archive.org/web/20130730170932/http://www.ushinskiy.ru/jspui/handle/123456789/112 Արխիվացված 2013-07-30 Wayback Machine Мусин-Пушкин А. А. Н. И. Пирогов, как педагог [Текст] / А. А. Мусин-Пушкин. — Пг. : [б. и.], 1917. — 145, [3] с. ]
- 1/?bookhl=%D0%9F%D0%B8%D1%80%D0%BE%D0%B3%D0%BE%D0%B2+%D0%9D.%C2%A0%D0%98. Алферов А. Д. Н. И. Пирогов как педагог — администратор//Из ж-ла «Вестник воспитания» М.: Типолитография В.Рихте, 1897.р
- [https://web.archive.org/web/20131202224356/http://elib.gnpbu.ru/text/geselevich_nauchnoe-literaturnoe-epistolyarnoe_1956 Արխիվացված 2013-12-02 Wayback Machine Геселевич А. М. Научное, литературное и эпистолярное наследие Николая Ивановича Пирогова [Текст] : [библиогр. указ.] / А. М. Геселевич; с предисл. А. Н. Бакулева. — М. : Медгиз, 1956. — 261, [2] с.]
- [https://web.archive.org/web/20130730164146/http://www.ushinskiy.ru/jspui/handle/123456789/6 Արխիվացված 2013-07-30 Wayback Machine Афонский А. П. Николай Иванович Пирогов, его жизнь и педагогическая проповедь.-М.: Типография изд-ва И. Д. Сытина, 1911.]
- [https://web.archive.org/web/20130730163103/http://www.ushinskiy.ru/jspui/handle/123456789/23 Արխիվացված 2013-07-30 Wayback Machine Бертенсон Г. В. Н. И. Пирогов: Очерк его общественной деятельности как профессора, врача хирурга, писателя и педагога с 24 мая 1831 г. по 24 мая 1881 г.- СПб.: Издание К.Рикера, 1881.]
- Прощание Киевского Учебного Округа с Н. И. Пироговым. Киевский телеграф. — Киев. 20 апреля, 1861 г.
- 1/ Пирогов Н. И. Сочинения. — 2-е юбил. изд., значит. доп. — Киев : Пирогов. т-во, 1914—1916 Т. 1.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պիրոգով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պիրոգով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 1881 մահեր
- Լեոպոլդինայի անդամներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Քաղցկեղից մահացածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուս վիրաբույժներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս բժիշկներ
- Գիտությունների դոկտորներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս գյուտարարներ