Նիկիտա Պանկրատև
Նիկիտա Պանկրատև ռուս.՝ Никита Петрович Панкратьев | |
---|---|
Ծնվել է | 1788 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1836 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Anna Bibikova? |
Ծնողներ | հայր՝ Pyotr Pankratyev?, մայր՝ Elisabeth Lütke? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Yelizaveta Pankratyeva? |
Նիկիտա Պետրովիչ Պանկրատև (ռուս.՝ Никита Петрович Панкратьев, 1788, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1836), ռուս գեներալ-ադյուտանտ, գեներալ-լեյտենանտ, Առանձին Կովկասյան կորպուսի շտաբի պետ, Անդրկովկասում զորքերի հրամանատար, Վարշավայի զինվորական նահանգապետ, Լեհաստանի Թագավորության Գերագույն ռազմա-քրեական դատարանի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիևի ազնվականներից է, Կիևի նահանգապետ Պ. Պ. Պանկրատևի ավագ որդին, ծնվել է 1788-ի սեպտեմբերին Մոսկվայում, դաստիարակություն և կրթությունը ստացել է տանը[1]։
1807 թվականին Պանկրատևը կամավոր է ընդունվել Թուրքիայի դեմ գործող բանակ և նույն թվականին հունիսի 7-ին և 11-ին մասնակցել է Պլատանին կից թուրքական նավերի հրկիզմանը և Տրապիզոն հարձակմանը։ Դրանից հետո նա նշանակվել է 6-րդ շրջանի ոստիկանության ադյուտանտ, իսկ հաջորդ տարվա սկզբին (փետրվարի 4-ին) ստացել է պրապորշչիկի կոչում և ընդգրկվել է 29-րդ եգերական գնդի կազմում։ Այդ գնդի շարքերում Պանկրատևը մասնակցել է 1809 թվականին Բրաիլովի պաշարմանը և այդ ամրոցի անհաջող գրոհին ապրիլի 20-ին ։ 1810-ում, արդեն պորուչիկի կոչումով, նա նշանակվել է ինֆաներիայի գեներալ, հետագայում ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովի ադյուտանտ[1]։
Հաջորդ տարի Պանկրատևը մասնակցել է Ռուշչուկի տակի մարտերի մեջ պարտվող Մեծ վեզիրի բանակի դեմ (հունիսի 20-ին և 22-ին), իսկ օգոստոսի 28-ից հոկտեմբերի 3-ը թուրքերի դեմ Դանուբ ձախ ափին։ Արիության համար՝ ցուցաբերած բոլոր այդ մարտերում, նույն կոչումով տեղափոխվել է լեյբ-գվարդիայի եգերական գունդ (1811 թ.-ի հուլիսի 18-ին) և արժանացել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի ժապավենակապ շքանշանին[1]։
1812-ի Հայրենական պատերազմում, լինելով գլխավոր հրամանատար իշխան Կուտուզովի-Սմոլենսկու ադյուտանտ, Պանկրատևը մասնակցել է ոուսական բանակի նահանջի ընթացքի բազմաթիվ արյերգարդային գործերին։ Օգոստոսի 26-ին նա մարտնչեց Բորոդինոյի ճակատամարտում և այդ մարտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեց Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով[1][2]։
Այնուհետև նա մտավ Գնդապետ իշխան Կուդաշևի պարտիզանական ջոկատի կազմի մեջ և մասնակցեց հակառակորդի դեմ շատ մարտերի։ Այսպես, սեպտեմբերի 27-ին նա վկա էր Նիկոլսկի գյուղի մոտ ֆրանսիական ֆուրաժիրների պարտությանը, իսկ հոկտեմբերի 2-ին, հրամանատարելով Ժիրովի Դոնի կազակների գունդը, Շարապովո գյուղի մոտ` ֆրանսիական քիրասիր 8 էսկադրոնների ջախջախման ժամանակ[1]։
Հոկտեմբերի 4-ին, լինելով երկու հարյուր կազակներից բաղկացած ջոկատի հրամանատարը, Պանկրատևը Կլևին գյուղի մոտ ջարդել է սաքսոնական քիրասիրների և լեհական հետևակի վաշտը, ի դեպ՝ գերեվարել է ավելի քան 50 մարդու, իսկ հոկտեմբերի 13-ին` Բորովսկի մոտ` մարշալ Միշել Նեյի զորքերի դեմ ճակատամարտում գերեվարել է ավելի քան 500 մարդու[1]։
Դրանից կարճ ժամանակ անց Պանկրատևը վերադարձել է ֆելդմարշալ իշխան Կուտուզով-Սմոլենսկու առընթեր ադյուտանտի նախկին պաշտոնին, և մասնակցել է Կրասնոյե գ. մոտ քառօրյա ճակատամարտին (նոյեմբերի 3-6-ին)[1]։
Պարտիզանական գործերում ցուցաբերած ակտիվության համար Պանկրատևը պարգևատրվել է «Արիության համար» գրությամբ ոսկե սուրով և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանի ադամանդե նշաններով[1]։
Ֆելդմարշալ իշխան Կուտուզովի մահից հետո նա վերադարձավ լայբ -գվարդիայի եգերական գունդը, մասնակցեց է 1813-ի գարնանային արշավին` Գերմանիա և Բաուցենի մոտ այլ ռազմական գործերին, մինչև Ռայխենբախյան զինադադարի կնքումը[1]։
Նույն տարվա գարնանը շտաբի կապիտանի սպայի աստիճան ստացած, Պանկրատևը օգոստոսի 4-ին մասնակցել է գեներալ բարոն Վինցինգերոդեյի կորպուսի կազմում դեպի Բելցիգ հեծելազորային արշավախմբում, իսկ օգոստոսի 25-ին մասնակցել է Դենևիցայի ճակատամարտում։ Դրանից հետո (սեպտեմբերի 23-ին) նա ստացել է Կապիտանի կոչում, և հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին մասնակցել է Լայպցիգի ճակատամարտին և ստացել է գնդապետի կոչում։ Այսպես մեկ տարվա մեջ նա ստացել է երեք կոչում։ 1813-ի դեկտեմբերի 13-ին նա ստացել է ֆլիգել-ադյուտանտի կոչում[1]։
Նոյեմբեր ամսից մինչև 1814-ի սկիզբը Պանկրատևը կատարում էր հերթապահ գեներալի պաշտոնի պարտականությունները բարոն Վինցինգերոդեյի կորպուսում և փետրվարի 2-ին և 19-ին (գեներալ Չերնիշևի անմիջական ղեկավարության ներքո) մասնակցել է Սուասոնի գրոհին։ Այնուհետև, փետրվարի 22-ին, մասնակցել է Քրաոնի ավանգարդային մարտում, 25-ին՝ Լաոնի ճակատամարտում և մարտի 6-ին՝ Ռեյմսի երկրորդ գրավմանը[1]։
Մարտի 10-ին, ստանալով հրաման` գնալ Բրիեն կայսերի մոտ, Պանկրատևը Բար-Լե-Դյուկի ճանապարհին կտրված է լինում գլխավոր բանակից թշնամու և ֆրանսիական հեծելազորի կողմից։ Սակայն ճանապարհին, ի դեպ, միացյալ ջոկատը ընդամենը 90 կազակից էր։ Այս մի բուռ խիզախների հետ մարտի 11-ին Պանկրատևը ճեղքել է Բար-Լե-Դյուկը, որը գրաված եղել ֆրանսիական հեծելազորի ութ էսկադրոններով, և այդ ակնառու սխրանքի համար պարևատրվել է Սորբ Վլադիմիրի 3-րդ աստիչանի շքանշանով[1]։
Մարտի 14-ին, Շոմոնի շրջակայքում նա գրոհված էր հազար հոգուց բաղկացած բնակիչների ամբոխի կողմից և հետ է մղել նրանց հարձակումը, իսկ 18-ին, հրամանատարելով հետևակի երկու վաշտից և հեծելազորի երեք էսկադրոններից բաղկացած ջոկատը, վռնդել է ֆրանսիացիներին նշված քաղաքից։ Նույն տարվա ապրիլին, նրան հանձնարարված էր ուղեկցել Օռլեանի շրջակայքից Բեռն Վեստֆալյան արքա Երոնիմին, իսկ սեպտեմբերին, նաՎիեննայի վեհաժողովում, գտնվում էր կայսեր հետ[1]։
1815 թվականի արշավի սկսվելուց ի վեր, նա գործուղվել է բարոն Վինցենգերոդեի կորպուս, որտեղ ղեկավարել է 59-րդ եգերական գունդը և իրավունք ստավել ֆրանսիացի պարտիզաններին հետևելու։ Հուլիսի 22-ին կռվել էՍաարբրյուկենի մոտ՝ Նանսիի ճանապարհին, պարտիզան Բրիսի հետ, որին ջախջախել է[1]։
1817-ի հոկտեմբերի 6-ին Պանկրատևը դարձել է գեներալ-մայոր[3] և շուտով նշանակվել է գրենադերների 1-ին դիվիզիայի 2-րդ բրիգադայի հրամանատար, որը ղեկավարում էր հինգ տարի։ Այնուհետև նա ղեկավարել է 11-րդ հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադան, իսկ 1827 թվականի սկզբին, հրամանատարության է ստացել 20-րդ հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադան, որը գտնվում էր Առանձին Կովկասյան կորպուսում[1]։
Սկսվեց պատորազմը Պարսկաստանի հետ, և Պանկրատևը ստիպված էր ամենաակտիվ զբաղվել դրանով։ 1827-ի ապրիլի 18 – 22-ը նա մասնակցեց թշնամու հետ ամենօրյա կրակոցներին`Խոդա Աֆարինի կամուրջի մոտ, իսկ ապրիլի 25-ին հետախուզություն արեց Մարալյանի կողքին և ուժեղ դիրքորոշում ունեցավ Կոզլուչայի մոտ։ Մայիսին նա սկսեց զարգացնել Գիրուսների(Գորիս) ճանապարհը և հետագայում Սլան լեռի` հիմնական կորպուսի հետ հաղորդագրություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղի Մեհթի-Կուլի խանի Ռուսաստանին հնազանդվելու մտադրության մասին տեղեկություններ ստանալով, Պանկրատևը գնաց Արախլինի կիրճ և վերաբնակեցրեց նրանց Ղարաբաղում չորս հազար ընտանիքով[1]։
Հուլիսի 5-ին նշանակվում է 20-րդ հետևակային դիվիզիայի պետ և մինչև սեպտեմբեր հետևում է Ահ-Օշանից Գիրյուս և այնուհետև գլխավոր մասնաշենքի պարենի համար պարենային փոխադրումները փոխադրելուն, ընդ որում, բազմիցս հետ է մղել թշնամիների հարձակումները տրանսպորտային միջոցներից[1]։
Այնուհետև իրեն վստահված դիվիզիայով ընդունվել է գեներալ-լեյտենանտ իշխան Գեորգի Էրիստովի ջոկատ։ Սեպտեմբերի 15-20-ը Պանկրատևը մասնակցել է Նախիջևանից մինչև Չորսը Աբաս Միրզայի հետապնդմանը։ Լինելով իշխան Էրիստովի ջոկատի ավանգարդի հրամանատարը, սեպտեմբերի 27-ին անցել է Արաքսի վրայով, հաջորդ օրը հարձակվել է պարսիկների վրա` Դարադիզի կիրճում և ստիպել նրանց նահանջել երկու հազար սարբազով գրաված ռեթրանշամենտի մոտ, մեկ օր անց տիրացել այդ ռեթրանշամենտին (ռեթրանշամենտ՝ ամրացման շինություն, ներքին պաշտպանական պարիսպ) և Դարադիզի կիրճին։ Հոկտեմբերի 13-ին Պանկրատևը երեք գումարտակներով և չորս հրանոթով ուղարկվեցԹավրիզ և 19-ին գրավեց այդ քաղաքը, իսկ դրանից հետո նաև Մարաղան[1]։
Թավրիզն արագ գրավելու համար նա պարգևատրվել է Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշանով։ 1828 թվականի հունվարի 15-ին Պանկրատևը գրավեց Ուրմիան և մնաց այնտեղ մինչև Պարսկաստանի հետ խաղաղության հաստատումը։ Այնուհետև նրան վստահված էր Խոյայի և Ուրմիայի մարզերի կառավարումը և այնտեղ գտնվող զորքերի հրամանատարությունը[1]։
Քուրդ խաներից մեկի՝ Յայա Բեքի զայրացուցիչ գործելաոճի հետևանքով, որն իր Ճագրիկ ամրոցում թաքցնում էր ապստամբներին, Պանկրատևը նրա դեմ ուղարկեց մեկ գումարտակ երկու հրանոթով։ Այս ջոկատը քշեց ապստամբներին և գրավեց բերդը։ Այնուհետև, հուլիսի 27-ին նա հետ մղեց քուրթիններին Մագլաշ գյուղի մոտ, իսկ օգոստոսի 5-ին ջախջախեեց ապստամբներին, որոնք հարձակվել էին Կիորկենդայի բնակավայրի մոտակայքում ապրող քոչվորների վրա։ Խոյայի շրջանում ջոկատը ղեկավարելու համար Պանկրատևը ստացել է Սուրբ Վլադիմիր 2-րդ աստիճանի շքանշան[1]։
Թուրքիայի հետ պատերազմը Նիկիտա Պանկրատևին կրկին մղեց մարտական ասպարեզ։ 1828 թվականի նոյեմբերի 9-ին նա իր վստահված ջոկատով մտավ Բայազետի փաշալիք, իսկ 12-ին ընդունեց հրամանատարությունը Բայազետում տեղակայված զորքերի վրա, ամրապնդեց այդ քաղաքն ու Թոփրահ-Կալեի և Դիադինի բերդերը և մի քանի անգամ հետ մղեց Մուշի քուրթինների հարձակումը[1]։
1829 թվականի սկզբից Պանկրատևը ստիպված էր ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին։ Այսպես, մարտի 25-ին, նա դուրս եկավ Բայազետից և հունիսի 1-ին ժամանեց Կատանլի, որտեղ հայտարարվել էր գործող կորպուսի զորքերի հավաք, որոնք գտնվում էին ֆելդմարշալ կոմս Պասկևիչ-Էրիվանսկու անմիջական հրամանատարության տակ։ Այստեղ նա նշանակվեց գործող զորքերի 2-րդ շարասյան պետ[1]։
Հունիսի 11-ին նա ստիպված էր մասնակցել Կատանլայից Դելի-Մուսալի-Ֆուրնի բնասահման տանող ճանապարհի շրջադիտումանը, իսկ 13-ին՝ Սագանլուղյան լեռնաշղթայով մինչև Էզաս գետակ անցնելուն և դեպի Գագկա-Փաշայի թշնամու ամրացված ճամբարի շարժմանը։ Հաջորդ օրը Պանկրատևը հետ մղեց թուրքական հեծելազորի գրոհները, իսկ 15-ին և 16-ին գրավել էր թշնամու ամրացված ճամբարը շրջապատող բարձունքները։ Բոլոր այդ շարժումներն ու գործողությունները եղել են, եթե կարելի է այդպես ասել, Միլիդյուզի շրջակայքում տեղի ունեցած եռօրյա մարտի նախերգանք։ Հուլիսի 18-ին՝ մարտի առաջին օրը, Պանկրատևը ստիպված էր ցուցադրել թուրքերի գլխավոր ուժերի շարժումը դեպի Գունկերս, քողարկելով այդ իրեն վստահված շարասյան զորքերի հետ։ Հաջորդ օրը՝ Կայինլի բնակավայրի ճակատամարտում, նա գտնվում էր արյերգարդում՝ գումակի շարժումը ծածկելու նպատակով։Այնուհետև, ժամը 1-ին, հակառակորդի հետ մարտական գծի բախման ժամանակ, երբ թուրքական հեծելազորը հարձակվեց նրա ձախ եզրը, Պանկրատևը արագ առաջ շարժվեց, հարձակվեց թուրքերի աջ թևին, տապալեց նրանց, հետապնդեց և բազմաթիվ քանակության գերիներ վերցրեց և մեկ հրանոթ։ Ամսի 20-ին, վաղ առավոտյան, նա հարձակվեց Միլիդյուզին կից թուրքական ճամբարի վրա, ստիպեց թուրքերին շտապ նահանջի և վերցրեց նրանց ճամբարը, ութ հրանոթ, երկու դրոշ եւ շատ գերիներ[1]։
Այս եռօրյա մարտում ակնառու գերազանցություն ցուցաբերելու համար Պանկրատևը արժանացել է բարձրագույն զինվորական պարգևի՝ 3-րդ աստիճանի Սուրբ Գեորգի շքանշանի (1830 թվականի հունվարի 19-ին, հեծելազորային ցուցակներով թիվ 420)[1][4]։
Նրա հետագա մասնակցությունը թուրքական պատերազմին նշանավորվել է ամրոցների՝ Գասան-Կալեյի (հունիսի 23-ին) և Էրզրումի գրավմամբ։ Հունիսի 27-ի առավոտյան ժամանելով Էրզրումի մոտ՝ Պանկրատևը գրոհել է Թոփ-Դաղը (առաջավոր ֆորտերից մեկը) և սկսել է քաղաքի ամրությունների թնդանոթաձգություն։ Իսկ երբ նրա մոտ եկան քաղաքի ավագները բանալիներով, նա գրավեց բերդն ու միջնաբերդը, գրավեց բազմաթիվ հրանոթներ ու երեք դրոշ, ապա 42-րդ եգերական գնդի մեկ վաշտով գնաց սերասկիրի տուն և երեք փաշաներով գերեվարեց նրան[1]։
Էրզրումի գրավումով ավարտվեց Պանկրատևի մարտական գործունեությունը թուրքական պատերազմում։ 1829 թվականի հունիսի 25-ին գեներալ-լեյտենանտի կոչում ստանալով, պատերազմի ավարտից հետո նա ժամանակավորապես մնաց Էրզրումի մարզի իրեն վստահված դիվիզիայի հետ և գերազանց կառավարման համար պարգևատրվեց կայսերական թագով, Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշանով և 30000 ռուբլու թղթադրամով։ Նույն թվականին նա նշանակվել է Առանձին Կովկասյան կորպուսի շտաբի պետ, բայց կես տարուց ավելի չէր անցնում իր նոր պաշտոնին` լեռնցիների դեմ արշավախմբերով զբաղված[1]։
1830-ի հունիսին նա 20-րդ հետևակային դիվիզիայի հետ ժամանել է Կովկասյան գիծ, հրամանատարություն է ընդունել Կուբանի տակ արշավախմբում գտնվող ջոկատը և աբաձեխների հետ հաճախակի փոխհրաձգություններ է ունեցել Երկար անտառից մինչև Պշեբսկի ամրությունը։ Այնուհետև նա մտել է գլխավոր ջոկատի կազմ, որը գտնվում էր ֆելդմարշալ Պասկևիչ-Էրիվանսկու ղեկավարության ներքո, և մասնակցել է շատ գործերի Ազիփսկի և Աբինսկի կիրճերում լեռնային աուլների գրավման և սնանկացման ժամանակ[1]։
Լեհերի ապստամբությունը ստիպել է ֆելդմարշալ իշխան ՊասկևիչինԿովկասից մեկնել Լեհաստան բանակի հրամանատարություն ստանալու համար։ Նրա բացակայության ժամանակ Կովկասի փոխարքայության կառավարումն ու այնտեղ տեղակայված զորքերի հրամանատարությունը վստահված էր Պանկրատևին Պասկևիչի հատուկ միջնորդությամբ, և 1831 թվականի հունիսի 25-ին նա նշանակվեց գեներալ-ադյուտանտ կայսրին առընթեր։ Պանկրատևը փայլուն կերպով կատարեց իր վրա դրված պարտականությունները։ Սեպտեմբերի 4-ին նա ընդունեց բոլոր զորքերի հրամանատարությունը և արշավեց Դաղստան՝ Ղազի մոլլայի կողմից բարձրացրած լեռնեցիներին զսպելու համար[1]։
Սեպտեմբերի 30-ին Դերբենտ ժամանելով՝ խռովարարներին զսպելու համար ուղարկում է երեք առանձին շարժական զորասյուն։ Այդ զորասյունների արագ և եռանդուն գործողությունների շնորհիվ, շատ կարճ ժամանակում խռովարարները ցրվեցին և, միևնույն ժամանակ, ավերվեցին բնակավայրերը՝ Խուչնին, Դյուվեկը և մյուսները, որոնք համարվում էին Տաբասարանի լեռնեցիների ամենահզոր հենարանները[1]։
Այնուհետև Պանկրատևը ուղևորվեց Շամխալ և ճանապարհին լուր ստացավ, որ Քազի մոլլայի կողմնակից Ումալաթ Բեքը, 10000 հոգուց բաղկացած զորքով զբաղեցրեց էրպելի ամրացված գյուղը։ Այս բնակավայրը, որը բաղկացած էր 500 քարե շենքերից, գտնվում էր խորը ձորերի և խիտ անտառի մեջ, գրեթե անառիկ վայրում և ուժեղ ամրացված էր խրամատներով և անցկալներով։ Հոկտեմբերի 23-ին Պանկրատևը գրոհեց այս գյուղը և երկու ժամ հետո տիրեց նրան՝ գրավելով մեծ ավար, բազմաթիվ գերիներ և Ումալաթ Բեքի պատվավոր դրոշը[1]։
Պանկրատևի ջոկատը բաղկացած էր հետևակի 2500 հոգուց, 12 հրանոթներից և հեծելազորի 1500 հոգուց։ Շարունակելով իր ջոկատի հետ հետագա երթևեկությունը, Պանկրատևը հոկտեմբերի 25-ին մոտեցավ Կոյսու գետի ձախ ափին գտնվող Չերքեյ գյուղին։ Այս բնակավայրը գրաված էր դաղստանցիներով, չեչեններով և սալատովցիներով, Քազի մուլլայի հետևորդներով, թվով մինչև 4000 մարդ։ Չնայած այն հանգամանքին, որ Կոյսու գետի բոլոր կամուրջները ոչնչացվել են և ծանծաղուտներ չկաին, ջոկատի հրետանին և հրաձիգները հակառակ ափից խփեցին լեռնցիներին և եռօրյա պայքարից հետո թշնամին ստիպված էր հանձնվել[1]։
Նոյեմբերի 17-ին Գիմրա գյուղի մոտ ուժեղացված հետախուզության ժամանակ Պանկրատև իմացել է, որ Ղազի մուլան լեռներում միացել է Գամզաթ-Բեկ Ավարսկու հետ։ Նրա վերջին պատվարը Դաղստանում ոչնչացնելու նպատակով Պանկրատևն ուղարկել է գնդապետ Միկլաշևսկու ջոկատը՝ Չումքեսկենտը վերցնելու համար։ Այդ ջոկատը դեկտեմբերի 1-ին, համառ մարտից հետո, տիրացավ Չումքեսկենտին՝ ոչնչացնելով այնտեղ նստած ապստամբներին։ Այսպիսով, Պանկրատևի եռանդուն և արագ գործողությունների շնորհիվ ապստամբությունը Դաղստանում ճնշվեց[1][5]։:
Այդ ապստամբությունը ճնշելու հմուտ գործողությունների և Անդրկովկասյան երկրամասի կառավարման համար Պանկրատևը պարգևատրվել է Սբ. Ալեքսանդր Նևսկու շքանշանով[1]։
1832 թվականի նոյեմբերի 4-ին ֆելդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ նա նշանակվեց Լեհաստանի Թագավորության Կառավարման խորհրդի և Պետական խորհրդի անդամ, իսկ 1833 թվականի մայիսի 18-ին նշանակվեց Վարշավայի զինվորական նահանգապետ։ Նույն տարվա սեպտեմբերի 9-ին գերազանց-ջանասիրաբար ծառայության համար նրան հատկացվեց 50.000 ռուբլի[1]։
1833 թ. նոյեմբերի 5-ից մինչև 1834 թ. հոկտեմբերի 9-ը Պանկրատևը բարձրագույն հրամանով աշխատում էր Գերագույն քրեական դատարանի նախագահ և գերազանց-ջանասիրաբար ծառայության համար պարգևատրվել է Սբ. Ալեքսանդր Նեվսկու շքանշանի ադամանդյա նշաններով[1]։
Հ. Պ. Պանկրատևը մահացել է 1836 թվականի հունիսին, ցուցակներից հանվել է հունիսի 30-ին։ Ժամանակակիցների վկայությամբ՝ նա «բնությունից խելացի» մարդ էր, կրթված, արտակարգ հետաքրքիր և ընդ որում՝ ուներ աչքի ընկնող սրամիտություն։ Պանկրատևի վայելում էր ֆելդմարշալ Պասկևիչի հատուկ ուշադրորթյուն և հովանավորությունը, ինչը մեծապես նպաստել է նրա ռազմական կարիերայի փայլին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 «РБС/ВТ/Панкратьев, Никита Петрович — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Милорадович, Г. А. (Киев). Список лиц свиты их величеств с царствования императора Петра I по 1886 год. Киев.
- ↑ Волков, С. В. (2009). Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том II. Л—Я. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Степанов, Григорович, В.С, П.И. (1869.). В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). СПб.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Краткие биографии военных, гражданских и др. деятелей Кавказа за время с конца прошлого столетия до середины настоящего // Кавказский календарь на 1889 год. Тиф.: Тип. Канц. Главнонач. 1888.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волков, С. В. (2009). Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том II. Л—Я. Москва.
- История лейб-гвардии Егерского полка за сто лет 1796—1896. Составлена офицерми Л.-Гв. Егерского полка. СПб. 1896.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Милорадович Г. А. (1886.). Список лиц свиты их величеств с царствования императора Петра I по 1886 год. Киев.
- Мокринский Г. А. Панкратьев, Никита Петрович (1896—1918.). Русский биографический словарь в 25 томах. СПб.—М.
- Панкратьев,, Никита Петрович (1911—1915.). Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого. СПб.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Степанов В. С., Григорович П. И. (1869.). В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. СПб.
- Кавказский календарь на 1889 год, Тф.: Тип. Канц. Главнонач. гражд. частью на Кавказе, (1888.). Краткие биографии военных, гражданских и др. деятелей Кавказа за время с конца прошлого столетия до середины настоящего.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
|