Բորովսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բորովսկ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1358 թ.
Մակերես10,44 կմ²
ԲԾՄ166 մետր
Բնակչություն10 734 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ48438
Փոստային դասիչ249010
Պաշտոնական կայքborovsk.org(ռուս.)
Բորովսկ (Ռուսաստան)##
Բորովսկ (Ռուսաստան)

Բորովսկ- քաղաք Ռուսաստանում, Կալուգայի տարածքի, Բորովսկի շրջանի վարչական կենտրոնում։ XIV-XV դարերում համարվել է Սերպուխով-Բորովսկի իշխանությունների կենտրոններից մեկը։ 2000 թվականին այն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության պատմական քաղաքների ցանկում։ Այն կրում է՝ «Ռազմական քաջարի քաղաք»[2], պատվավոր անունը (2017) : Բնակչությունը - 10337 մարդ (2020):

Քաղաքային բնակավայրի կարգավիճակով Բորովսկ քաղաքում, ձևավորվել է նույնանուն քաղաքապետարան` որպես միակ բնակավայրը իր կազմի մեջ։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը շրջապատված է անտառներով և գտնվում է Պրոտվա գետի երկու ափերին գտնվող բլուրների վրա՝ Կիևի ուղղությամբ ձգվող մոսկովյան երկաթուղու «Բալաբանովո» կայարանից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա և Մոսկվայից 84 կմ հարավ-արևմուտք։

Քաղաքի մասին առաջին հիշատակումը գտնվել է Մեծ Դուքս Իվան Կարմիրի (ռուս.՝ Иван Красный), հոգևոր ձեռագրում, որը գրվել է 1358 թվականին։ Սակայն, Բորովսկի բնակավայրում գտնված կերամիկան, որը առավել հին ժամանակների է՝ 11-13-րդ դարեր, վկայում է այստեղ հին ռուսական բնակավայրի առկայության մասին։ Բորովսկի հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միմյանցից 500-800 մ հեռավորությունների վրա գտնվել են բնակավայրեր Պրոտվա գետի ձախ ափին Պետրովա Գորա (ռուս.՝ («Петрова гора») և աջ կողմում (բլրի վրա և Թեք (ռուս.՝ Косой) գետաբերանի տարածքում)։

Մոտ 1378 թվականին Դմիտրի Դոնսկին (ռուս.՝ Дмитрий Донской), Բորովսկը՝ մի քանի տարածքերի հետ միասին, տալիս է իշխան՝ Վլադիմիր Քաջին (ռուս.՝ Владимир Храбрый), և քաղաքը դառնում է Սերպուխով-Բորովսկի իշխանության կենտրոններից մեկը[3], որը տևում է մինչև 15-րդ դարի 3-րդ քառորդը։

15-րդ դարի կեսերին Պաֆնուտիյ Բորովսկին քաղաքի ծայրամասում հիմնում է Մոսկովյան պետության մշակութային և կրոնական մեծ կենտրոն` Պաֆնուտիի-Բորովսկու վանքը։ 1480 թվականին Իվան III-ը, տիրանալով քաղաքին, Բորովսկու մոտակայքում նախապատրաստում է զորքերին՝ հորդանացիների (ռուս.՝ ордынцы) հետ մղվող ճակատամարտի համար։

1565 թվականին, երբ Իվան Ահեղը Ռուսաստանի պետությունը բաժանեց ըստ կարևորության, Բորովսկ քաղաքը իր հարակից հողերով դարձավ վերջինիս մի մասը՝ մինչև 1567 թվականի վերջը։

17-րդ դարում Բորովսկը դարձավ հին հավատացյալների ողբերգությունների թատերաբեմը։ Քահանա Ավվակումը աքսորվեց այստեղ, նրա հետևորդներ` բոյարուհի Մորոզովան և նրա քույրը՝ Արքայադուստր Ուրուսովան, տեղափոխվեցին Բորովսկի բանտ և այնտեղ սպանվեցին։

1776 թվականից Բորովսկը Կալուգա նահանգի Բորովսկի շրջանի կոմսությունն է (1796 թվականից ՝ Կալուգայի նահանգ)։ 1777 թվականին ստեղծվեց Բորովսկի զինանշանը։

1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ ֆրանսիացիները քաղաքն ու Պաֆնուտևի վանքը այրել և ավերել են։ 1857 թվականի մայիսին հրդեհից կրկին վնասվեց քաղաքը- այրվեցին 150 տուն, 200 խանութ և մի քանի եկեղեցիներ։

18801892 թվականներին Բորովսկում է բնակվել Կոնստանտին Ցիոլկովսկին, ով աշխատել է այստեղ՝ որպես ուսուցիչ։ Նախկինում այստեղ ապրել և դասավանդել է կրոնական մտածող Ն.Ֆ. Ֆեդորովը։

1929 թվականի հուլիսից Բորովսկը հանդիսանում է Մոսկվայի մարզի Կալուգայի տարածքի, Բորովսկի շրջանային կենտրոն։

1930 թվականի հուլիսից Բորովսկը հանդիսանում էր Մոսկվայի մարզի Բորովսկի շրջանային կենտրոնը (Կալուգայի շրջանը վերացվեց, ինչպես ԽՍՀՄ այլ շրջանների մեծ մասը)։

1944 թվականի հուլիսի 5-ից Բորովսկը հանդիսանում է Կալուգայի մարզի Բորովսկի շրջանային կենտրոնը[4]։

Բորովսկի պաշտպանությունը 1941 թվականի աշնանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանությանը մասնակցել են՝ Արևմտյան ճակատի՝ 5-րդ, 33-րդ և 43-րդ բանակային կազմավորումները և Մոսկովյան ռազմական շրջանի զորամասերն ու ստորաբաժանումները։

  • 113-րդ հրաձգային ստորաբաժանումը (նախկինում՝ ժողովրդական պաշտպանության (Ֆրունզեի շրջանի) Մոսկովյան 5-րդ հրաձգային ստորաբաժանումը։
  • 110-րդ հրաձգային ստորաբաժանումը (նախկինում՝ ժողովրդական պաշտպանության (Կույբիշևի շրջանի) Մոսկովյան 4-րդ հրաձգային ստորաբաժանումը։
  • 312-րդ հրաձգային ստորաբաժանումը (1-ին կազմավորման)։
  • 53-րդ հրաձգային ստորաբաժանումը։
  • 17-րդ տանկային բրիգադը։
  • Ֆ. Ձերժինսկիու անվան հատուկ նշանակության 2-րդ մոտորահրաձգային գունդը։
  • Հատուկ հեծելազորային գունդը։
  • 43-րդ բանակի հրետանային գնդերը։
  • 151-րդ և 152-րդ մոտորահրետանային բրիգադների ստորաբաժանումները։
  • Մոսկվյան ՀՕՊ կորպուսի հակաօդային-հրետանային խումբ 1-ը։
  • 12-րդ պահուստային ականանետերի գնդի 3-րդ ստորաբաժանումը։
  • Կապիտան Կոժանովի ղեկավարությամբ՝ 22-րդ տանկային բրիգադը։
  • 5-րդ և 43-րդ բանակների առանձին տանկային ստորաբաժանումները։
  • Բորովսկի՝ 40-րդ, և Պոդոլսկի՝ 41-րդ կործանիչ գումարտակները։

Բորովսկի ազատագրումը 1942 թվականի ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1942 թվականի հունվարի 4-ը տևած մարտերի արդյունքում՝ քաղաքը ազատագրվեց գերմանական օկուպացիայից, 33-րդ բանակային զորքերի կողմից, գեներալ Մ. Գ. Եֆրեմովի գլխավորությամբ։ Բորովսկը ազատագրվեց 113-րդ, 93-րդ և 201-րդ հրաձգային ստորաբաժանումների կողմից, որոնց աջակցեց՝ 338-րդ հրաձգային ստորաբաժանումը։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան

Բորովսկ քաղաքի զինանշանը հաստատվել է 1777 թվականին (մարտի 10-ին)՝ որտեղ արտացոլվում է Միխայիլ Վոլկոնսկու սխրանքը, ով հերոսաբար զոհվել է իր քաջարի զինյալներ հետ միասին՝ լեհերի ձեռքով, 1610 թվականին. «Հիշեցնելով այս արժանի միջադեպը, այս քաղաքի զինանշանը բաղկցած է․ արծաթե դաշտից՝ պատկերելով անմեղություն ու անկեղծություն, կարմրավուն սրտից՝ որը ցույց է տալիս հավատարմություն, սրտի մեջտեղում պատկերված է խաչ՝ որն արտահայտում է ճշմարիտ նախանձախնդրություն Աստծո Օրենքի նկատմամբ՝ որպես բոլոր առաքինությունների հիմքի, և այս սիրտը շրջապատված է կանաչ դափնեպսակով՝ ցույց տալով անխախտելիությունն ու ամուր կապը փառքի արժանի այս առաջնորդի և այլոց միջև, ովքեր զոհվեցին իր հետ միասին՝ հանուն արդար գործի»։ (Ռուսական կայսրության 1775-1780):

Զանգվածային Լրատվամիջոցներ (ԶԼՄ-ներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագիր մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորովսկի Իզվեստիա» (ռուս.՝ «Боровские известия») թերթը հասարակական-քաղաքական հրատարակություն է։ Հրատարակվում է շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին` 4-12 էջ (հիմնական թերթ), նաև՝ հավելվածները։ Իլրումն շրջանում և կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրության, թերթը ունի նաև համայնքային, «Բորովսկի շրջան»-ի քաղաքապետարանի օրենսդրական ակտերի, ինչպես նաև նրա կազմի մեջ մտնող մի շարք բնակավայրերի (Բորովսկ, Ասենևսկո, Սովյակի, Բորովսկի պետական ֆերմա, Վորսինո, Կրիվսկոե) պաշտոնական հրատարակչի կարգավիճակ։ Հիմնադիրներն են՝ «Բորովսկի շրջան»ի քաղաքապետարանը և Բորովսկի շրջանի ինքնավար կառավարման վարչության «Շրջանային տեղեկատվական կենտրոն»-ը։

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1921 թվականի սեպտեմբերի 20-ին։ Թերթը 2011 թվականից ունի իր համարների էլեկտրոնային արխիվը։

«Բորովսկ-իմ սիրտ» (ռուս.՝ «Боровск — сердце мое»)-քաղաքային մշակութային կյանքի, պատմության և զբոսաշրջության հանրային թերթ է։ Հոդվածներ են հրապարակվում Բալովսկի, Կալուգայի շրջանի և Մոսկվայի մարզի այլ փոքր պատմական քաղաքների մշակույթի և պատմության վերաբերյալ։

«Հիշողություն» (ռուս.՝ «Память») մշտական խորագրով սյունակում հրապարակվում է Բորովսկի հայտնի գիտնականների, վաճառականների, մարտիկների և պատմական գործիչների մասին։ Թերթը տեղեկատվություն է հրապարակում նաև Բորովսկին նվիրված նոր հրատարակությունների մասին։ Հրապարակվում են Բորովսկում զբոսաշրջության զարգացման հետ կապված նյութեր։ Թերթը անվճար բաժանվում է Բորովսկում, Օբնինսկում, Կալուգայում, Բալաբանովոյում, Մոսկվայում։ Հիմնադիրներն են՝ Փոքր պատմական քաղաքների զարգացման հիմնադրամը և «Բորովսկի երկրամաս» (ռուս.՝ «Боровский край») մշակութային և պատմական կենտրոնը։ 2017 թվականի օգոստոսից լույս տեսած թերթը ունի իր թողարկումների ամբողջական էլեկտրոնային արխիվը։

Էլեկտրոնային լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային և հեռարձակման ազդանշանների փոխանցումը քաղաքում իրականացվում է «Ռուսաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ցանցի դաշնային պետական ձեռնարկություն» Կալուգայի տարածաշրջանային ռադիոյի և հեռուստատեսության փոխանցման կենտրոնի մասնաճյուղի կողմից։ Հեռարձակումն իրականացվում է Կալուգայի շրջանի ամենաբարձր՝ 198 մետր բարձրության վրա գտնվող Օբնինսկի բարձունքից։ Քաղաքի ողջ տարածքով հեռարձակվում է 20 հեռուստաալիքների և 3 ռադիոալիքների թվային ձևաչափովերով փաթեթ՝ առաջին մուլտիպլեքսը՝ 52 հեռուստաալիքով (722 ՄՀց), երկրորդը՝ 43 հեռուստաալիքով (650 ՄՀց)։

Քաղաքի հեռուստատեսային նորությունների հեռարձակումներն իրականացվում են «Բորովսկի շրջան՝ երեկ, այսօր, վաղը» (ռուս.՝ «Боровский район: вчера, сегодня, завтра») հեռուստածրագրերում։ Ծրագիրը հեռարձակվում է շաբաթական կտրվածքով «ՏՎ-կենտրոն» (ռուս.՝ ОАО «ТВ-Центр») հեռուստատեսության պաշտոնական գործընկեր, Օբնինսկի՝ «Կռիլյա» (ռուս.՝ «Крылья») հեռուստառադիոընկերության կողմից։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետաղական կոնստրուկցիաների և արդյունաբերական սարքավորումների գործարան «ՅուՎեՑե» - (ռուս.՝ «ЮВС»
  • Փորձարարական գործարան` «Վեգա» (ռուս.՝ «Вега»), նավերի վերանորոգման կենտրոնի մասնաճյուղ՝ «Զվեզդոչկա»։
  • Կենդանիների, թռչունների և ձկների կերերի, թերապևտիկ և պրոֆիլակտիկ հավելումների արտադրության «Վիտասոլ» ՓԲԸ։
  • Տեքստիլ-տրիկոտաժի ձեռնարկություններ։
  • Սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
  • Մանկական խաղալիքների գործարան (փակ է)։
  • Բեռնափոխադրումների և այլ առևտրային տրանսպորտային միջոցների արտադրություն
  • Դիսկ Պրո գործարան (արտադրում է օպտիկական սկավառակներ; ձեռք է բերել Սոնի Դեդցը (անգլ.՝ Sony DADC2011 թվականին։ Գործարանը արտադրում է խաղեր Բլյու-Ռեյ (անգլ.՝ Blu-ray) սկավառակների վրա ՓլեյՍտեյշն (անգլ.՝ PS3` PlayStation 3) խաղային վահանակի համար)։

Բորովսկ քաղաքում տեղակայված է համառուսական գիտահետազոտական ինստիտուտը՝ ֆիղիոլոգիայի, բիոքիմիայի և կերդանիների սննդի՝ որը հայտնի է գյուղատնտեսական կենդանիներին կերակրելու, միկրոօրգանիզմների կենսատեխնոլոգիայի, բջջային և գենետիկական ճարտարագիտության բնագավառներում ունեցած իր զարգացումներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորովսկի կլիման բարեխառն մայրցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով (հունվարին՝ –9°С) և տաք ամառներով (հուլիսին՝ մոտ +18°С):

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաֆնուտևի-Բորովսկու վանք, նախաՊետրոսյան շրջանի (XVI-XVII դարեր) ճարտարապետական հուշահամալիր։
  • Ամենասուրբ Աստվածածնի բարեխոսության տաճար[5]՝ փ․ Ռաբոչայա, 41։
  • Հին հավատացյալների Սբ. Աստվածածնի բարեխոսության տաճար՝ փ․ Կոմունիստների, 63։
  • Հին հավատացյալների Վվեդենսկայա եկեղեցի` փ․ Ցիալկովսկու, 10։
  • Թանգարան․ տարածքային պատմական համալիր՝ «Մայրաքաղաք Բորովսկ» (Բորովսկի պատմության թանգարան)՝ Լենինի հրապարակ, 7։
  • Կոնստանտին Ցիալկովսկու տուն-թանգարան՝ փ․ Ցիալկովսկու, 49։
  • Բորովսկի Թանգարանա-ցուցահանդեսային կենտրոն՝ փ․ Լենինի, 27։
  • Բորովսկի պատմության թանգարան՝ փ․Սովեցկայա, 6ա (Բորովսկի ամրոց)
  • Բորովսկի վաճառականների և ձեռներեցության պատմության թանգարան՝ փ․ Լենինի, 18։
  • Բորովսկ քաղաքի հակահրդեհային պաշտպանության թանգարան՝ փ․ Կալուգայի, 95ա։
  • Ժուկովի անվան մշակութային կենտրոն՝ փ․ Լենինի, 42
  • Իլարիոն Պրյանիշնիկովի անվան քաղաքային պատկերասրահ՝ փ․Սովեցկայա, 6ա։
  • Պատկերասրահ Մոլչանովկայում (սրբապատկերների նկարիչ, վերականգնող Վլադիմիր Կոբզարի արհեստանոցն և ցուցասրահը)՝ Լենինի հրապարակ, 25։
  • Ցիոլկովսկու հուշարձանը՝ փ․ Սովեցկայա
  • Բորիսի և Գլեբի անվան եկեղեցի (եկեղեցին կառուցվել է՝ 1704 թվականին, զանգակատունը՝ 1819 թվականին)՝փ․ կոմունիստների, 102
  • Մատուռ-հուշարձան Բոյարուհի Մորոզովայի և Արքայադուստր Ուրուսովայի բանտարկության և մահվան ենթադրյալ վայրում. Բորովսկի ավան
  • Ծովակալ Սենյավինի հուշարձանը, նա Բորովսկի շրջանի բնիկներից էր՝ Լենինի հրապարակ։
  • վաճառական Շոկինի քաղաքային անշարժ գույքը՝ փ․ Լենինի, 15։
  • Բորովսկի պատի նկարչական արվեստը
  • Օվչիննիկովի արվեստը
  • Բռնապետության տարիների զոհվածների պատկերասրահ

2018 թվականին քաղաքային իշխանությունները հայտարարեցին՝ պատմական մշակութային տարածքում գտնվող 19-րդ դարի 17 տնակները քանդելու և դրանք ժամանակակից կառույցներով փոխարինելու մտադրության մասին։ ՎՕՕՊԻԿ-ը այս գործողությունը համարեց վանդալիզմ և բողոք ներկայացրեց դատախազություն։ Վլադիմիր Մեդինսկին այդ ժամանակ հայտարարեց, որ Մշակույթի նախարարությունը չի միջամտի իրավիճակին, քանի որ Բորովսկը պատմական բնակավայրի կարգավիճակ կստանա ոչ շուտ, քան հաջորդ տարի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. «Боровск признан городом воинской доблести».(չաշխատող հղում)
  3. «Княжество Серпуховское». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին. {{cite web}}: Text "work" ignored (օգնություն)
  4. Указ Президиума Верхов ного Совета СССР от 5 июля 1944 года «Об образовании Калужской области в составе РСФСР»
  5. Поднятие крестов на Покровский собор в Боровске

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտվա գետ

Իվան Կարմիր

Դմիտրի Դոնսկի

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորովսկ» հոդվածին։