Գեորգի Էրիստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Էրիստով
Ծնվել է1769
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 1863(1863-11-03)
Մահվան վայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինQ119852030?
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներQ119850259?

Էրիստով, Գեորգի Եվսեյի (Էրիստով-Քսանսկի) (1769-1863) –, Իշխան, ինֆաներիայի գեներալ, սենատոր, Կովկասյան արշավների մասնակից[1]։

Ծնվել է 1769թվականին։ Քաղաքացիական ծառայությանն է անցել 1802- ին, բարձրագույն խորհրդականի կարգավիճակով, սակայն արդեն տարեվերջին տեղափոխվել է բանակ՝ վերանվանվելով Փոխգնդապետի։

Ծառայել է Կաբարդինի հետևակային գնդում[2], մասնակցել է լեռնցիների դեմ( Կովկասյան պատերազմ (1817-1864)) արշավներին։

1803 թվականին Էրիստովը պարգևատրվել է Սուրբ. Գեորգի 4-րդ աստիճանի շքանշանով (№ 641 ՝ Սուդրավսկու ասպետական ցուցակով[3] և № 1543 ՝ Գրիգորովիչ-Ստեփանովի ցուցակով)[4][5]։

Շարունակելով  ծառայությունը Կովկասում՝ Էրիստովը 1807 թվականին ստացել է գնդապետի կոչում, իսկ 1812 թվականի դեկտեմբերի 23-ին՝ gեներալ-մայորի կոչում, եղել է գրենադերական պահեստային բրիգադայի[6] հրամանատար և զբաղեցրել Կախեթիայի մարզային պետի պաշտոնը։

1826 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում [7] և նշանակվել 21-րդ հետևակային դիվիզիայի[8] հրամանատար[9]։ Մասնակցել է 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմին։

Ալեքսանդր Գրիբոյեդովը Աղվերդովայի նամակում [10]։ «1827 թվականի հոկտեմբերին Էրիստովը առանց կռվի[11][12] գրավվեց Թավրիզի բերդը, և նա պարգևատրվեց Սբ. Ալեքսանդր Նեվսկու շքանշանով։[1]

1828-1829 թվականներին Էրիստովը կռվում էր Կովկասում թուրքերի դեմ։ (Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)):

1830 թվականին Էրիստովը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ հուլիսի 1-ին նշանակվեց սենատոր։ 1846 թվականի ապրիլի 7-ին նա ստացավ ինֆանտերիայի գեներալի կոչում։ 1847 թվականից Թիֆլիսում Էրիստովը նախագահում էր սենատի հանձնաժողովում՝ Վրաստանի իշխանական և ազնվական արժանապատվության նկատմամբ անձանց իրավունքները քննարկելու համար[13]։

Ի թիվս այլ պարգևների Էրիստովը ունեցել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1808 թ.), Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1813 թ.), Սուրբ Աննայի 1-ին աստիճանի (1822 թ., այս շքանշանին  պատկանող ադամանդյա պատվանշանները ստացել է 1827 թ.-ին), Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (1830 թ.), Սուրբ Անդրեյ Պերվոզվաննու շքանշան (1859 թ., ի պատիվ 90-ամյակի)։

Մահացել է 1863թվականի նոյեմբերի 3-ին Գորի քաղաքում, այնտեղ էլ թաղված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Российская родословная книга — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс»։ runivers.ru։ Վերցված է 2021-09-03 
  2. «Кабардинский 80-й пехотный полк» (ռուսերեն)։ 2021-07-26 
  3. «Списки кавалеров ордена Святого Георгия» (ռուսերեն)։ 2021-02-12 
  4. «Сборник сведений о Георгиевских кавалерах и боевых знаках отличий Кавказских войск — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс»։ runivers.ru։ Վերցված է 2021-09-03 
  5. Степанов В. С., Григорович П. И. (, 1869.)։ . В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869)։ СПб. 
  6. «Кавказская гренадерская дивизия» (ռուսերեն)։ 2021-07-17 
  7. Князь Эристов 1. Георгий Евсеевич // Список генералам по старшинству.։ — СПб: Исправлено по 1-е января.։ Военная типография, 1863. — С. 38. 
  8. «21-я пехотная дивизия (Российская империя)» (ռուսերեն)։ 2021-04-07 
  9. Волков С. В. (2009)։ Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. — Т. II. Л—Я.։ М. 
  10. «ФЭБ: Грибоедов — Ахвердовой, 28 июня 1827. —1959 (текст)»։ feb-web.ru։ Վերցված է 2021-08-30 
  11. «Эристов, Георгий Евсеевич» (ռուսերեն)։ 2021-07-02 
  12. «НЭБ - Национальная электронная библиотека»։ rusneb.ru - Национальная электронная библиотека (անգլերեն)։ Վերցված է 2021-08-30 
  13. Гогитидзе (2001.)։ Грузинский генералитет։ К.