Յուրի Ջավադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ջավադյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1935(1935-01-01)
ԾննդավայրԲնունիս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 20, 2022(2022-05-20)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1958)
Մասնագիտությունպետական ծառայող
Պարգևներ և
մրցանակներ

1981 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

2008 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով։

2016 թ.պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով։

Յուրի Լևոնի Ջավադյան (հունվարի 1, 1935(1935-01-01), Բնունիս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 2022(2022-05-20)[1]), պետական գործիչ։

Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ։ ՀՀ Գերագույն խորհրդի անընդմեջ 3 նստաշրջանների պատգամավոր։ Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարար։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ։ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հանրային խորհրդի նախագահի տեղակալ։ «Հայջրնախագիծ» ՓԲԸ խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 թ․ տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի հիդրոմելորատիվ տեխնիկումում։
  • 1954-1959 թթ․ ուսանել է Երևանի գյուղատնմտեսական ինստիտուտի հիդրոմելորատիվ բաժնում։
  • 1959 թ․ աշխատանքի է անցել Երևամ քաղաքի Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի 2-րդ բնակշայագործման գրասենյակում որպես ինժեներ, ապա գլխավոր ինժեներ։
  • 1964 թ․ նշանակվել է Երևան քաղաքի Լենինյան շրջանի գործկոմի կոմունալ ծառայության վարչության պետ, գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 1971 թ․ ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1971 թվականին ղեկավարել է կրթության և կապիտալ շինարարության, ջրամատակարարման, ջերմամատակարարման աշխատանքները։
  • 1974 թվականին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ։ Լենինյան շրջգործկոմի նախագահի պաշտոնում աշխատած տարիներին իրականացրել է բնակարանային ֆոնդի շահագործման, ոռոգման և խմելու ջրի կանոնավոր մատակարարման, ջրագծերի կարգավորման, ջերմամատակարարման խոշորամասշտաբ աշխատանքներ։
  • 1976-1986 թթ.` Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ։
  • 1986-1990 թթ. եղել Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար։
  • Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի մինիստրությունը Գյուղատնտեսության մինիստրությանը միանալուց հետո,
  • 1990 թ. նոյեմբերից մինչև 1991 թ. հունվար ամիս աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ,
  • 1991 թ. հունվարից մինչև 1992 թ. վերջ` գյուղնախարար։
  • 1992-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ։
  • 1995-1997 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։
  • 1997-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բարեփոխումների և սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ։
  • 2000-2001 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ։
  • 2001-2018 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։
  • 2018 թվականից աշխատում էր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահ և ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար։
  • Այլ գործունեություն
  • 1976-1991 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի անընդմեջ 3 նստաշրջանների պատգամավոր։
  • 1994-1996 թթ. ՝ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար, խորհրդի նախագահ։
  • 1996-1998 թթ.՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի մշակման ենթախմբի ղեկավար։
  • 2000-2001 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ ծրագրի մշակման տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ։
  • 2000-2001 թթ.՝ Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ Ծրագրի խորհրդատվական խորհրդի նախագահ։
  • 2000-2001 թթ.՝ Մատաղ սերնդի էկոլոգիական իրազեկության բարձրացման ծրագրի ղեկավար։ ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական մշտական գործող հանձնաժողովի անդամ։
  • 2008-2018 թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2009-2018 թթ.՝ ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ
  • Հանդիսանում է մի շարք հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ։
  • ՊԱՐԳԵՎՆԵՐ
  • 1981 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
  • 2008 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով։
  • 2016 թ. պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով։
  • 2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]