Յոհան Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Լամբերտ
գերմ.՝ Johann Heinrich Lambert
Ծնվել էօգոստոսի 26, 1728(1728-08-26)[1][2][3]
Մյուլուզ
Մահացել էսեպտեմբերի 25, 1777(1777-09-25)[4][1][3] (49 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]
Բնակության վայր(եր)Հին Շվեյցարիայի Համադաշնություն
Քաղաքացիություն Republic of Mulhouse և  Ֆրանսիա[6]
Դավանանքբողոքականություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, փիլիսոփա, գրող և գիտնական
Գործունեության ոլորտմաթեմատիկա
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4] և գերմաներեն[8]
 Johann Heinrich Lambert Վիքիպահեստում

Յոհան Հենրիխ Լամբերտ (գերմ.՝ Johann Heinrich Lambert, օգոստոսի 26, 1728(1728-08-26)[1][2][3], Մյուլուզ - սեպտեմբերի 25, 1777(1777-09-25)[4][1][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ։ Մյունխենում և Բեռլինում եղել է ակադեմիկոս։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Հենրիխ Լամբերտի փիլիսոփայական հայացքները ձևավորվել են Քրիստիան Վոլֆի, Նիկոլայ Մալբրանշի և Ջոն Լոքի ազդեցությամբ։ «Տիեզերական նամակներ»-ից (գերմ.՝ Kosmologische Briefe über die Einrichtung des Weltbaues, 1761 թվական) հետո, որոնցում շարադրված էր տիեզերքի ծագման և հիերարխիկ սարքի վարկածը, Լամբերտը հրատարակել է «Նոր օրգանոն» (գերմ.՝ Neues Organon oder Gedanken über die Erforschung und Berechnung des Wahren, 1764 թվական) ծավալուն փիլիսոփայական շարադրությունը։ Դրա մեջ Լամբերտը անդրադարձել է քննադատական փիլիսոփայության հարցերին, հատկապես այնպիսի պատկերացումներին, որոնք, բացի առարկաների հատկանիշներից, պայմանավորված են նաև ճանաչող սուբյեկտի վիճակով։ Ասում են, որ Լամբերտի «Նոր օրգանոն»-ում առաջին անգամ գործածվել է «ֆենոմենոլոգիա»[9] փիլիսոփայական հասկացությունը։ Իմանուիլ Կանտը, որը Լամբերտի հետ նամակագրության մեջ էր, շատ բան էր ակնկալում նրա հետ փիլիսոփայական համագործակցությունից և վշտացած էր նրա վաղաժամ մահով։ Սակայն նշել է նաև Լամբերտի «մետաֆիզիկական մտահորիզոններում անփորձության» մասին։

Հայտնի են համակարգերի տեսությանը նվիրված աշխատանքները (գերմ.՝ Logische und philosophische Abhandlungen, 1782-1787 թվականներ)։

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը 1761 թվականին առաջ է քաշել , իսկ 1766 թվականին e թվերի իռացիոնալության մասին տեսությունը։ Սակայն այս թվերի տրանսցենդենտությունն ամրապնդել և ապացուցել հաջողվել է միայն հարյուր տարի անց։ Լամբերտը ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնադիրներից է։ «Զուգահեռ ուղիղների տեսությունը» (1786 թվական) հետմահու հրատարակված գրքում նա մի շարք խորը մտքեր է հայտնել երկրաչափության մեջ «հինգերորդ պոստուլատ»-ի դերի մասին և ներկայացրել է Լոբաչևսկու երկրաչափության մի շարք թեորեմներ, որոնք հակասական չէին։

1770 թվականին Լամբերտը կազմել է պարզ թվերի աղյուսակը մինչև 102000 թիվը, նպաստել է կոնական հատույթի, հիպերբոլական ֆունկցիաների զարգացմանը։

Իր «Մաթեմատիկայի և մաթեմատիկական հավելվածների կիրառման լրացումներ» (1765 թվական) աշխատության մեջ Լամբերտը, օգտագործելով աստղային հնգանկյունը, մաթեմատիկորեն հիմնավորել է Նեպերի կանոնը, որը հիմնականում օգտագործվում է ոլորտային եռանկյունաչափության մեջ հիմնական հարաբերակցությունների պարզեցված տեսքը ստանալու համար[10]։

Այլ գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը կատարելագործել է որոշ երկրաչափական մեթոդներ, իրականացրել է շարժիչների շփման հետազոտություններ։ Ֆիզիկայում սկիզբ է դրել ֆենոմենոլոգիային։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Յոհանն Հենրիխ Լամբերտի, տիեզերքի աստերոիդներից մեկը անվանվել է (187) Լամբերտա, որը հայտնաբերվել է 1878 թվականին։ Նրա անունով է անվանվել նաև լուսնի` Երկրին ուղղված կողմի հարվածային խառնարաններից մեկը։

Նրա անունը կրում է նաև մակերևույթի պարզության չափման արտահամակարգային միավորը՝ լամբերտը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anlage zur Architektonik oder Theorie des Einfachen und Ersten in der philosophischen und mathematischen Erkenntnis (Ռիգա, 1771 թվական)
  • Beiträge zum Gebrauche der Mathematik und deren Anwendung (1765, 1770, 1772 թվականներ)
  • Die freie Perspektive oder Anweisung jeden perspektivischen Aufriß von freyen Stücken und ohne Grundriß zu verfertigen (Zürich, 1759)
  • Insigniores orbitae cometarum proprietates (1761 թվական)
  • Kosmologische Briefe über die Einrichtung des Weltbaues (1761 թվական)
  • Logische und philosophische Abhandlungen. 2 Bde. (Dessau, 1782 և 1784 թվականներ)
  • Neues Organon oder Gedanken über die Erforschung und Berechnung des Wahren (1764 թվական)
  • Pyrometrie oder vom Maaße des Feuers und der Wärme (Բեռլին, 1779 թվական)
  • Photometria, sive de mensura et gradibus luminis colorum et umbras (Բասել, 1760 թվական)
  • Remarques sur le temperament en musique // Nouveaux mémoires de l’Académie Royale. Berlin, 1774, S. 68-71

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Ламберт Иоганн Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://data.bnf.fr/fr/12359659/jean-henri_lambert/
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. CONOR.Sl
  9. «Феноменология» — статья Новой Философской энциклопедии на сайте ИФ РАН.
  10. Б.Л.Лаптев Ламберт — геометр // Историко-математические исследования. — М.: Наука, 1980. — № 25. — С. 248—252.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. Г. Ламберт. Сборник статей к 250-летию со дня рождения // Историко-математические исследования. — М.: Наука, 1980. — № 25. — С. 189—260.
  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Круглов А. Н. О понятии феноменологии.// Историко-философский ежегодник. М.: Наука, 2006. С.101-104.
  • Кузичева З. А. Учение о знаках Г. И. Ламберта // Современная логика: проблемы теории, истории и применения в науке: Материалы VII Общероссийской научной конференции. 20—22 июня 2002 г. СПб., 2002. С. 332—334. ISBN 5-288-03115-0
  • Paola Basso Filosofia e geometria : Lambert interprete di Euclide. Firenze : La nuova Italia, 1999. — X, 263 p. ISBN 8822142357
  • Athanase Papadopoulos et Guillaume Théret, " La théorie des parallèles de Johann Heinrich Lambert : Présentation, traduction et commentaires ", Collection Sciences dans l’histoire, Librairie Albert Blanchard, Paris, 2014. ISBN 978-2-85367-266-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ламберт, Иоганн Генрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Շալ, Միշել․ Исторический обзор происхождения и развития геометрических методов. Гл IV, n. 37-38.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Լամբերտ» հոդվածին։