Միխայիլ Ցեխանովսկի
Միխայիլ Ցեխանովսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 7, 1889 |
Ծննդավայր՝ | Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 22, 1965[2][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Խորհրդային Ռուսաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, նկարիչ, նկարազարդող, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և օրագրի հեղինակ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0874893 |
animator.ru/db/?p=show_person&pid=1015 |
Միխայիլ Միխայլովիչ Ցեխանովսկի (ռուս.՝ Михаил Михайлович Цехановский, հունիսի 7, 1889, Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1965[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ և մուլտիպլիկացիայի ռեժիսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Ցեխանովսկին ծնվել է 1889 թվականի մայիսի 26-ին (հունիսի 7) Ռուսաստանի կայսրության Պոդոլսկի նահանգի Պրոսկուրով քաղաքում։ Հայրը՝ իսկական պետական խորհրդական, շաքարագործարանատեր և իրավաբան Միխայիլ Ցեխանովսկին, 1918 թվականին արտագաղթել է Գերմանիա, ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ մահացել է։ Մայրը՝ Զինաիդա Գրիգորևնան, մահացել է 1899 թվականին, 32 տարեկան հասակում[4]։
Միխայիլ Ցեխանովսկին Սանկտ Պետերբուրգի առաջին գիմնազիայի շրջանավարտ է։ Նկարել սկսել է գիմնազիայում, 1908-1910 թվականներին աշխատել է Փարիզում՝ քանդակագործության մասնավոր արվեստանոցում։ 1911-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (չի ավարտել)[5], ապա սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ 1918 թվականից մինչև 1923 թվականը ծառայել է Կարմիր բանակում, որտեղ զբաղվել է կիրառական արվեստով և քանդակագործական աշխատանքով, ապա վերադարձել է Պետրոգրադ, որտեղ շարունակել է զբաղվել կիրառական աշխատանքներով և աշխատել է որպես հրահագիչ-նկարիչ Պետական գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում[6][7][8]։
Գրքերի նկարազարդում
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է «Радуга» հրատարակչությունում և Լենգիզի մանկական հրատարակչությունում՝ Վլադիմիր Լեբեդևի մոտ։ Ցեխանովսկին Սոլոմոն Տելինգատերի հետ միասին մասնակցել է Էլ Լիսիցկու առաջարկած կոնստրուկտիվիստական գրաֆիկական մեթոդին։ Միխայիլ Ցեխանովսկին նկարազարդել է այնպիսի հեղինակների գրքեր, ինչպիսիք են Իլյա Իոնովը (Տոպոտունն ու գրքույկը», ռուս․՝ «Топотун и книжка»), Մ. Իլյինը («Գրպանային ընկեր», ռուս․՝ «Карманный товарищ», «Մարդն ու տարերքը», ռուս․՝ «Человек и стихия»), Սամուիլ Մարշակը («Փոստ», ռուս․՝ «Почта», «Սեղանի ու աթոռի արկածները», ռուս․՝ «Приключения стола и стула», «Յոթ հրաշք», ռուս․՝ «Семь чудес»), Բորիս Ժիտկովը («Փոթորիկ», ռուս․՝ «Ураган», «Հեռագիր», ռեւս․՝ «Телеграмма», «Պատմվածքներ տեխնիկայի մասին», ռուս․՝ «Рассказы о технике», «Այս գրքի մասին», ռուս․՝ «Про эту книгу»)[6][9][10]։ Միխայիլ Ցեխանովսկին նաև տպագրել է այսպես կոչված «կինոգրքույկներ»՝ «Գնդակ» (ռուս․՝ «Мяч»), «Բիմ Բոմ» (ռուս․՝ «Бим-Бом»), «Գնացք» (ռուս․՝ «Поезд»), որոնց էջերը թերթելիս ստացվել է կարճատև մուլտիպլիկացիա, որը պարունակել է կինեմատոգրաֆիական որոշ հնարքներ[11]։
Մուլտիպլիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականից մինչև 1936 թվականը և 1938 թվականից մինչև 1942 թվականը Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում (հետագայում՝ «Լենֆիլմ»)[8]։ Ցեխանովսկու առաջին կինոաշխատանքը եղել է «Փոստ» (ռուս.՝ «Почта», 1929) մուլտֆիլմը, որը հիմնված է Սամուիլ Մարշակի գրքի՝ Ցեխանովսկու ստեղծած նկարազարդումների վրա և զարգացնում է գրքում իրականացված կոնստրուկտիվիստական մեթոդը[10]։ 1929 թվականին Միխայիլ Ցեխանովսկին Եվգենի Շոլպոյի ու Արսենի Ավրաամովի հետ միասին կանգնած է եղլե «նկարված ձայնի»՝ կինոժապավենի վրա ձայնուղիների գրաֆիկական պատկերման միջոցով երաժշտական ստեղծագործությունների սինթեզավորման աունքներում[12][13]։
1930 թվականին թողարկվել է «Փոստ» մուլտֆիլմի հնչուն տարբերակը (կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դեշևով, կոնֆերանսը՝ Դանիիլ Խարմսի)[14][15], որը դարձել է խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմը։ «Փոստը» դարձել է նաև խորհրդային առաջին մուլտֆիլը, որ ունեցել է լայ ն լսարան, լայնորեն ցուցադրվել է արտասահմանում, իսկ ձեռքով ներկված տարբերակը դարձել է խորհրդային առաջին գունավոր ֆիլմը։ Նոր են եղել նաև անսպասելի ռակուրսները և ռիթմիկ, սինխրոն ձայնը, նկարի կազմակերպումը[16]։ «Պասիֆիկ 231» (1931 թվական, 10 րոպե) փորձարարական հնչուն ֆիլմը, որն ստեղծվել է Արթուր Հոնեգերի երաժշտությամբ, օգտագործել է ձայնի ու պատկերի լիակատար համաժամանակության գաղափարը վիզուալ-ձայնային ճկուն կոմպոզիցիայում, որը ներառել է դիրիժորի ու նվագածմբի գործողությունների նկարահանման մոնտաժ, որը համադրվել են շոգեքարշի բաղադրիչ մասերի շարժումների հետ[17]։
«Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» մուլտֆիլմը, որ նկարահանվել է Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործության հիման վրա, պետք է դառնար Միխայիլ Ցեխանովսկու առաջին լիամետրաժ մուլտֆիլմը և հինգերորդ ֆիլմը, որի երաժշտությունը գրել է Դմիտրի Շոստակովիչը[18]։ Մուլտֆիլմի վրա աշխատանքներն սկսվել են 1933 թվականին, Շոստակովիչը պարտիտուրայի մի մասը գրել է 1933-1934 թվականներին։ 1936 թվականին Շոստակովիչն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը «Սումբուր երաժշտության փոխարեն» (ռուս.՝ «Сумбур вместо музыки»)հոդվածի հրապարակումից հետո, որում քննադատվել է կոմպոզիտորի աշխատանքներում առկա «ձևապաշտությունը» (ռուս.՝ «формализм»)[17]։ Կազմակերպչական խնդիրներ են առաջացել նաև կինոստուդիայում, իսկ սև-սպիտակ կերպարների մեխանիկական փոխկապակցված շարժումները քննադատները համարել են «պուշկինյան հեքիաթի բարձր ոճին» հակասող[18]։ Ի վերջո ֆիլմի մուլտիպլիկացիան ամբողջությամբ նկարահանվել է ու հանձնվել պահպանության «Լենֆիլմի» արխիվում, որտեղ այն ոչնչացել է Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին, Լենինգրադի ռմբակոծման հետևանքով տեղի ունեցած հրդեհի արդյունքում[19]։ Լիամետրաժ ֆիլմից պահպանվել է միայն երկու րոպե տևողությամբ (60 մ ժապավեն) «Շուկա» հատվածն Ալեքսանդր Վվեդենսկու բանաստեղծություններով[17] և Շոստակովիչի անավարտ պարտիտուրան, որը վերականգնել ու ավարտին է հասցրել կոմպոզիտորի աշակերտ Վադիմ Բիբերգանը 2005 թվականին[19][20]։ Ցեխանովսկին իր օրագրերում մուլտֆիլմի ճակատագիրը կոչել է «աղետ»[21]։
1942 թվականից Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր[8]։ Նրա մուլտֆիլմերը բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային կինոփառատոններում[6]։
Միխայիլ Ցեխանովսկին մահացել է 1965 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Անտոնինա Վիսարիոնովնա Կիտաևա,
- Երկրորդ կինը (1926 թվականից)՝ Վերա Ցեխանովսկայա (Շենգելիձե, 25 դեկտեմբերի, 1902 – 25 ապրիլի, 1977), աշխատել է որպես օգնական և համառեժիսոր ամուսնու ֆիլմերում[4]։
Ցեխանովսկու ստեղծագործության ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Արխիվային կինոյի «Белые Столбы» XVII փառատոնի շրջանակներում Ռուսաստանի Պետֆիլմֆոնդում ցուցադրվել է Միխայիլ Ցեխանովսկու «Гопак» (1931) փորձարարական ֆիլմը, որը խորհրդյային առաջին հնչուն մուլտֆիլմերից մեկն է, որը գտնել են Նիկոլայ Իզվոլովն ու Սերգեյ Կապտերևը չեխական կինոարխիվում[22]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարազարդումների հեղինակ
- М. Ильин. Карманный товарищ. Гиз, М. — Л. 1927
- М. Ильин. Человек и стихия. Л.: Гидрометеоиздат, 1947
- И. Ионов. Топотун и книжка. Л.: Гиз, 1926
- Б. Житков. Ураган. М.— Л., Гиз, 1926
- Б. Житков. Телеграмма. М. — Л., Гиз, 1927, 30 с.
- Б. Житков. Рассказы о технике. М. — Л.: Детгиз, 1947
- С. Маршак. Почта. Работа на камнях В. В. Цехановской и П. Соколова. «Радуга», Ленинград, Москва. 1927. 10 с.
- С. Маршак. Семь чудес. Работа на камнях П. Соколова. «Радуга», Ленинград-Москва, 1927. 8 с.
- С. Маршак. Приключения стола и стула. Работа на камнях В. В. Цехановской. «Радуга», 1928. 10 с.
- С. Маршак. Почта. Детиздат ЦК ВЛКСМ, 1937. 21 с.
- Е. Полонская Про пчёл и про Мишку-медведя. Л. — М.: Гиз, 1927. — 10 с.
- Л. Савельев Пионерский устав. Л.: Гиз, 1926. — 12 с.
- Հոդվածների հեղինակ
- Кино и живопись // Пролетарское кино. — 1931. — № 4.
- Специфика тонфильма // Пролетарское кино. — 1931. — № 12.
- Цвет в кино(ռուս.) // Искусство кино. — 1940. — № 7—8.
- Միխայիլ Ցեխանովսկու մասին
- Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — 114 с. — 10 000 экз.
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր
- 1929 – Փոստ (ռուս.՝ Почта)
- 1931 – Гопак (Пляс)
- 1931 – Պասիֆիկ 231 (ռուս.՝ Пасифик 231)
- 1936 – Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (ռուս.՝ Сказка о попе и о работнике его Балде, մեծ մասը չի պահպանվել)
- 1936 – Ազգի դրոշը (ռուս.՝ Флаг нации, մուլտպլիկացիոն հատված խաղարկային ֆիլմում)
- 1940 – Հեքիաթ հիմար մկնիկի մասին (ռուս.՝ Сказка о глупом мышонке)[21]
- 1941 – 1941 թվականի կինոհամերգ (ռուս.՝ Киноконцерт 1941 года, ծաղիկների վալսը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից)[21]
- 1942 – Տոնածառը (Ամանորյա հեքիաթ) (ռուս.՝ Ёлка (Новогодняя сказка), Պյոտր Նոսովի հետ համատեղ)
[[944. Телефон.webm|thumb|300px|«Հեռախոս» (1944), ըստ Կոռնեյ Չուկովսկու չափածո հեքիաթի]]
- 1944 – Հեռախոս (ռուս.՝ Телефон)
- 1948 – Յոթներանգ ծաղիկը (ռուս.՝ Цветик-семицветик) – Մարիանսկե Լազնեի կինոփառատոնի մրցանակ (1949) լավագույն մանկական ֆիլմի համար
- 1950 – Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (ռուս.՝ Сказка о рыбаке и рыбке) – Կառլովի Վարիի կինոփառատոնի մրցանակ (1951)
- 1952 – Կաշտանկա (ռուս.՝ Каштанка)
- 1954 – Գորտ արքայադուստրը (ռուս.՝ Царевна-Лягушка) – «Կաղնու արծաթե տերև» մրցանակ (1960) Մար դել Պլատայի կինոփառատոնում
- 1956 – Աղջիկը ջունգլիներում (ռուս.՝ Девочка в джунглях, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ) – Համամիութենական կինոփառատոնի խրախուսական մրցանակ (1958)
- 1958 – Ասք Չապաևի մասին (ռուս.՝ Сказ о Чапаеве, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1959 – Լեգենդ արաբի կտակի մասին (ռուս.՝ Легенда о завещании мавра, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1960 – Աղվեսը, կուղբը և մյուսները (ռուս.՝ Лиса, бобёр и другие, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1962 – Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1964 – Փոստ (ռուս.՝ Почта, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1966 – Իվան Իվանովիչը հիվանդացել է․․․ (ռուս.՝ Иван Иванович заболел…)
- Սցենարի հեղինակ
- 1931 – Պասիֆիկ 231 (ռուս.՝ Пасифик 231)
- 1940 – Հեքիաթ հիմար մկնիկի մասին (ռուս.՝ Сказка о глупом мышонке)
- 1941 – 1941 թվականի կինոհամերգ (ռուս.՝ Киноконцерт 1941 года)
- 1964 – Փոստ (ռուս.՝ Почта, Սամուիլ Մարշակի, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- Բեմադրող նկարիչ
- 1929 – Փոստ
- 1944 – Հեռախոս (ռուս.՝ Телефон, Իվան Իվանով-Վանո, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
- 1964 – Փոստ (Բորիս Կոռնեևի հետ համատեղ)
- Նկարիչ
- Ֆիլմեր Միխայիլ Ցեխանովսկու մասին
- Միխայիլ Ցեխանովսկի։ Դրամատիկական գրաֆիկա (ռուս.՝ Михаил Цехановский. Драматическая графика, 1995) 56 րոպե, ռեժիսոր՝ Սերգեյ Սերյոգին
- Որոնելով կորած «Փոստը» (ռուս.՝ В поисках утраченной «Почты», 2014), ռեժիսոր՝ Դմիտրի Զոլոտով, սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Կապտերև, Նիկոլայ Իզվոլով (Առաջին սերիա Երկրորդ սերիա)
-
Փոստ, 1929
-
Гопак, 1931
-
Պասիֆիկ 231, 1931
-
1941 թվականի կինոհամերգ, Ծաղիկների վալսը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից
-
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 81. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Советский экран: двухнедельный иллюстрированный журнал. — Союз работников кинематографии СССР, 1964-01-01. — 582 с.
- ↑ 4,0 4,1 Дыхание воли. Дневники Михаила ЦЕХАНОВСКОГО // Киноведческие записки : журнал. — 2001. — № 54. — С. 172, 208—211.
- ↑ Элеонора Гайлан Когда-то… Воспоминания о ленинградской предвоенной мультипликации // Киноведческие записки : журнал. —Москва, 2005. — № 73. — ISSN 0235-8212.
- ↑ 6,0 6,1 6,2 Евгений Штейнер. «Цехановский Михаил Михайлович. Биография». Аниматор.ру. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — 114 с.(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Сергей Капков Михаил Цехановский // Энциклопедия отечественной мультипликации. — Алгоритм, 2006. — С. 699. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ «Художники-иллюстраторы книг С. Я. Маршака». «Недописанная страница». Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 10,0 10,1 Evgeny Steiner Stories for little comrades: revolutionary artists and the making of early Soviet children's books. — illustrated. — University of Washington Press, 1999. — P. 214. — ISBN 0295977914
- ↑ Кузнецова В. А., Кузнецов Э. Д. От страницы к кадру // Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 42—45. — 114 с.
- ↑ Смирнов, А. «Рисованный звук». Термен-центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Изволов, Н. Из истории рисованного звука в СССР, или медиа без медиума // Советская власть и медиа. —СПб, 2005. — С. 365—377.
- ↑ Светлана Ким, Александр Дерябин. Дыхание воли. Дневники Михаила Цехановского // Киноведческие записки : журнал. —Москва, 2001. — № 54. — ISSN 0235-8212.
- ↑ Вероника Бруни (2015 թ․ հունվարի 18). «Николай Изволов: В поисках утраченной "Почты" мы нашли неизвестный текст Хармса». Культпросвет. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Лариса Малюкова. Гулливеры до-диснеевской эпохи // Энциклопедия отечественной мультипликации / Сергей Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 16. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ 17,0 17,1 17,2 Николай Изволов. Михаил Цехановский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ 18,0 18,1 John Riley. The Tale of the Priest and His Worker Balda // Dmitri Shostakovich: a life in film. — illustrated. — I.B.Tauris, 2005. — Vol. 3. — P. 24. — 150 p. — (Filmmakers' Companion Series). — ISBN 1850437092
- ↑ 19,0 19,1 Александр Медведев. ««…Легко и весело» (О музыке балета «Балда» Д. Шостаковича)». Пермский академический театр оперы и балета имени Петра Ильича Чайковского. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Шостакович Дмитрий Сказка о попе и работнике его Балде. Музыка к мультипликационному фильму. Соч. 36. Сказка о глупом мышонке. Музыка к мультипликационному фильму. Соч 56. // Новое собрание сочинений. — Партитура. — М.: DSCH, 2005. — Т. 126. — 390 с. — (Серия XIV: Киномузыка). — ISBN 9781001539720
- ↑ 21,0 21,1 21,2 Георгий Бородин. История «нехрестоматийной» картины. «Сказка о глупом мышонке» М. М. Цехановского в документах // Киноведческие записки : журнал. —Москва, 2005. — № 73. — ISSN 0235-8212.
- ↑ «Аниматор.ру | Новости | XVII фестиваль архивного кино «Белые Столбы» в Госфильм...». www.animator.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Любовь Аркус. «Цехановский Михаил Михайлович». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Цехановский Михаил Михайлович. Фильмография». Аниматор.ру. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский / В. А. Кузнецова, Э. Д. Кузнецов. — Л.: Художник РСФСР, 1973. — 116 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Цехановский Михаил Михайлович Արխիվացված 2018-02-25 Wayback Machine — РГАЛИ
- Միխայիլ Ցեխանովսկին russiancinema.ru կայքում
- Միխայիլ Ցեխանովսկին animator.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ցեխանովսկի» հոդվածին։ |
|
- Հունիսի 7 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 22 մահեր
- 1965 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Խորհրդային նկարիչներ
- Խորհրդային սցենարիստներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Ռուս մուլտիպլիկատորներ