Իլյա Մարշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Մարշակ
Ծննդյան անունռուս.՝ Илья Яковлевич Маршак
Ծնվել էհունվարի 10 (22), 1896
ԾննդավայրԱրտյոմովսկ (քաղաք, Ուկրաինա), Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 15, 1953(1953-11-15) (57 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունМ. Ильин
Մասնագիտությունմանկագիր, գիտական գրող, ճարտարագետ, քիմիկոս և գրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Ժանրերգիտահանրամատչելի գրականություն
Ուշագրավ աշխատանքներ100,000 Whys?
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Իլյա Մարշակ (ռուս.՝ Илья́ Я́ковлевич Марша́к, հունվարի 10 (22), 1896, Արտյոմովսկ (քաղաք, Ուկրաինա), Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1953(1953-11-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գրող, ինժեներ-քիմիկոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 29-ին, Բախմուտում (այժմ՝ Դոնեցկի մարզ, Ուկրաինա)։ 1915 թվականի աշնանը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկայի ֆակուլտետը։ 1920 թվականին ընդունվել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժին, 1922 թվականին տեղափոխվել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ 1925 թվականին ավարտել է այն։ Վարչության պետ է աշխատել Նևայի բնաճարպի գործարանում, որտեղից, սակայն, 1929 թվականին ստիպված է եղել հեռանալ` սրված տուբերկուլյոզի պատճառով։

1924 թվականից աշխատել է «Ճնճղուկ» ամսագրում (հետագայում` «Նոր Ռոբինզոն»), ղեկավարել է «Քիմիական էջը» և «Նոր Ռոբինզոնի լաբորատորիան»։ 1927 թվականին հրատարակել է «Արևը սեղանի վրա» գիրքը։ 1929 թվականին տպագրել է «Հարյուր հազար ինչուներ» մանկական պատմվածքների ժոողվածուն։ Տպագրվել է «Չիժ» ամսագրում։ Առաջին հնգամյա ծրագրի մասին է նրա «Մեծ պլանի պատմություն» (1930 թվական) աշխատությունը և դրա շարունակությունը` «Լեռներ և մարդիկ» (1932 թվական), որտեղ նա գրում է ակադեմիկոսներ Ն. Վավիլովի և Տ. Լիսենկոյի, ԽՍՀՄ ղեկավարների Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի մասին։ Այս թեման զարգացնելով` նա գրել է «Այսօր և երեկ», «Բնության նվաճումը» գրքերը։ Գրել է նաև մշակույթի պատմության («Պատմություններ իրերի մասին», «Մարդն ինչպես է դարձել հսկա», Ե. Սեգալի հետ միասին) և գիտության պատմության մասին։ Գրողի շատ գրքեր նկարազարդվել են նկարիչ Ն. Լապշինի կողմից։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մի շարք հոդվածներ է գրել «Սովինֆորմբյուրոյի» համար։

1948 թվականի վերջից մինչև 1950 թվականը աշխատել է «Օգոնյոկի» խմբագրական խորհրդում։

Մահացել է 1953 թվականի նոյեմբերի 15-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրը Սամուիլ Մարշակն է, բանաստեղծ և թարգմանիչ։
  • Քույրը՝ Լիյա Պրեյսը (կեղծանունը՝ Ելենա Իլինինա), գրող է։
  • Կինը՝ Ելենա Սեգալը, գրող է և սցենարիստ։
  • Որդին՝ Բորիս Մարշակը, հնագետ է, դուստրերը՝ Եվգենիա Մարշակը (1927-1996 թվական)` խմբագիր է, Մարինա Մարշակը (1941-1992 թվական) մոլեկուլային գենետոլոգ է։
  • Զարմիկը՝ Յուրի Մենակերը (կեղծանունը՝ Գեորգի Յումին է)` մանկագիր է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևը սեղանի վրա, 1927
  • Ժամը քանի՞սն է, 1927
  • Գրպանի ընկեր, 1927
  • Սևով` սպիտակի վրա, 1928
  • Հարյուր հազար ինչուներ, 1929
  • Ինչպես է մեքենան սովորում քայլել, 1930
  • Պատմություն մեծ պլանի մասին, 1930
  • Պատմություններ իրերի մասին, 1936
  • Արհեստական աչք, 1941
  • Ինչպես է մարդը հսկա դարձել, 1946
  • Ճանապարհորդություն դեպի ատոմ, 1948
  • Ինքնագնաց գործաարնը, 1949
  • Բնության նվաճումը, 1950
  • Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդին, 1952
  • Պատմություններ նրանց մասին, ինչը քեզ շրջապատում է
  • Ընտրված ստեղծագործություններ, 1-3 հատոր, 1962.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Автобиография М. Ильина»։ Официальный сайт Маршаков։ Վերցված է ապրիլի 9, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ляпунов Б. М. Ильин: Критико-биографический очерк. — М.: Детгиз, 1955.
  • Ивич А. Творчество М. Ильина. — М., 1956.
  • Ивич А. М. Ильин и научно-художественная литература для детей // Воспитание поколений. — Детская литература, 1969.
  • Жизнь и творчество М. Ильина: Сб. — М., 1962.
  • Советские детские писатели: Биобиблиографический словарь (1917—1957). — М., 1961.
  • Соловьева Н. Н. Ильин М. // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М.: Советская энциклопедия, 1966. — Стб. 100—101.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]