Փոստ (մուլտֆիլմ, 1964)
Փոստ ռուս.՝ Почта | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա |
Սցենարիստ | Սամուիլ Մարշակ |
Բեմադրող նկարիչ | Միխայիլ Ցեխանովսկի |
Երաժշտություն | Վլադիմիր Դեշևով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1924 s |
Թվական | 1964 |
«Փոստ» (ռուս.՝ Почта), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է 1964 թվականին Միխայիլ և Վերա Ցեխանովսկիների կողմից։ 1929 թվականի համանուն մուլտֆիլմի լայնէկրան ռեմեյքն է։ Մուլտֆիլմը նվիրված է նոր «Փոստ» մուլտֆիլմի թողարկման տարում մահացած Սամուիլ Մարշակի հիշատակին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը նկարահանվել է Ս. Մարշակի համանուն բանաստեղծության հիման վրա և պատմում է այն մասին, թե ինչպես են Բորիս Ժիտկովին հասցեագրված նամակը փոստատարները նրա հետևից տանում Բեռլին, Լոնդոն, Բրազիլիա, ապա վերադարձնում Լենինգրադ։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրաստ Գարին – Բորիս Ժիտկով
- Մարիա Վինոգրադովա
- Կլարա Ռումյանովա
- Մ. Շչուկին
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներն՝ Սամուել Մարշակ, Միխայիլ Ցեխանովսկի, Վերա Ցեխանովսկայա
- Բեմադրող ռեժիսորներ՝ Միխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա
- Բեմադրող նկարիչներ՝ Միխայիլ Ցեխանովսկի, Բորիս Կորնեև
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դեշևով
- Օպերատոր՝ Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող՝ Վ. Տուրուբիներ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ելենա Խլուդովա, Տատյանա Տարանովիչ, Վալենտին Կուշներև, Վիկտոր Շևկով, Վլադիմիր Բալաշով, Իվան Դավիդով, Վ. Մաքսիմովիչ, Ն. Ավստրիյսկայա
- Երաժշտական խորհրդատու և դիրիժոր՝ Վ. Սմիրնով
Ստեղծողների վանկը տրվում է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Ցեխանովսկին կրկին դիմել է «Փոստին»։ Նա բեմադրել է նոր անիմացիոն ֆիլմ՝ գունավոր և լայնէկրան։ […]
Ցեխանովսկին չի գալվանացրել հին «Փոստը»։ Նա նորովի է մոտեցել նրա թեմային, նրա սյուժեին։ Նա նոր «Փոստով» ընդհանրացրել է Մարշակի գրքի նկարազարդումների տարբերակների և կինոյում երկար տարիների աշխատանքի փորձը։ «Փոստը» նոր ֆիլմ է, որը բավական արդիական է ձևով և բովանդակությամբ։ Սակայն ռեժիսորը չի ցանկացել խզել կապերը առաջին «Փոստի» հետ։ Նոր «Փոստը» դարձել է կարծես առաջին ֆիլմի, ժամանակի ու դրա ստեղծմանը մասնակից մարդկանց հուշարձան։ […]
Նոր «փոստի» գրաֆիկական ձեռագիրն ամբողջությամբ չի կրկնում հին ֆիլմը, ավելի շուտ զարգացնում է այն։ […]
Նոր «Փոստում» Ցեխանովսկին հարթ խամաճիկները փոխարինել է սովորական մուլտիպլիկացիոն տեխնիկայով։ Սակայն շարժումների յուրահատկությունը՝ սխեմատիկությունը, սրությունն ու բնույթը, մնացել է։ Ինչպես առաջին ֆիլմում, շարժումները խիստ ենթակա են երաժշտությանը և Մարշակի բանաստեղծությունների թելադրած ռիթմին։ […]Բնօրինակ տեքստ (ռուս.)В 1964 году Цехановский снова обратился к «Почте». Он поставил новый мультипликационный фильм, цветной и широкоэкранный. […] Цехановский не гальванизировал старую «Почту». Он заново подошел к её теме, к её сюжету. Он обобщил в новой «Почте» опыт вариантов иллюстраций к книге Маршака и многих лет работы в кино. «Почта» — новый фильм, вполне современный по форме и содержанию. Но режиссёр не захотел рвать связи с первой «Почтой». Новая «Почта» стала как бы памятником первому фильму, времени и людям, причастным к ее созданию. […] Графический почерк новой «Почты» не повторяет полностью старый фильм, скорее развивает его. […] В новой «Почте» Цехановский заменил плоские марионетки обычной мультипликационной техникой. Но своеобразие движений — схематичность, острота и характерность — осталось. Как в первом фильме, движения строго подчинены музыке и чеканному ритму стихов Маршака. […]
— Վ․ Կուզնեցով, Է․ Կուզնեցով, «Ցեխանովսկի», Լ., 1973[1]
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Михаил Цехановский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Почта» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Почта» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստ (մուլտֆիլմ, 1964)» հոդվածին։ |
|