Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը
Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը | |
---|---|
![]() | |
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Ռուսական հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1830 |
Հրատարակվել է | 1840 |
Վիքիդարան | Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը |
![]() |
«Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (ռուս.՝ «Сказка о попе и о работнике его Балде»), Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը՝ գրված 1830 թվականի սեպտեմբերի 13-ին Բոլդինոյում։ Հիմք է ծառայել ռուսական ժողովրդական հեքիաթը, որը Պուշկինի կողմից գրի է առնվել Միխայլովսկոյե կալվածքում Արինա Յակովլևայի պատմածից[1]։ Հեղինակի կյանքի օրոք այն չի տպագրվել։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթում պատմվում է ժլատ տերտերի մասին, որը գնում է շուկա, որտեղ հանդիպում է Բալդի անունուվ մի տղամարդու և նրան վարձում որպես իր աշխատող, ընդ որում զավեշտական վճարով։ Բալդին այսպիսի պայման է դնում.
![]() |
Ու տարվա վերջին |
![]() |
Դրանից հետո Բալդին ապրում է տերտերի տանն ու բարեխիղճ աշխատում։ Որոշ ժամանակ անց տերտերին համակում են գործարքի շահութաբերության կասկածները, և նա իրիցկնոջ խորհրդով Բալդիին հանձնարարում է անիրագործելի հանձնարարություն, որպեսզի խուսափի կտտոցներից.
![]() |
«Բալդի, սատանեքը |
![]() |
Հեզ Բալդին գնում է հարկի հետևից։ Ծովափում նա գտնում է սատանաներին ու խորամանկությամբ նրանցից ստանում հարկը, իսկ վերադառնալուց հետո տերտերից պահանջում իր ամբողջ վարձը։ Վերջին կտտոցից տերտերը խելքը կորցնում է։ Հեքիաթն ավարտվում է այսպես.
![]() |
«Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս, |
![]() |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1831 թվականին Պուշկինն այս հեքիաթը Ցարսկոյե Սելոյում կարդացել է Նիկոլայ Գոգոլի համար։ Վերջինս Գրիգորի Դանիլևսկուն գրել է (1831 թվականի նոյեմբերի 2-ի նամակում), որ Պուշկինն իր համար կարդացել է «ռուսական ժողովրդական հեքիաթներ ոչ թե «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմին նման, այլ ամբողջովին ռուսական»։ Իսկ հետագայում այս հեքիաթի մասին գրել է.
Մի հեքիաթը նույնիսկ չափ չունի, միայն հանգերով է ու արտակարգ հիասքանչ կողմերով:
Գոգոլի կողմից նշված չափի բացակայությունը կապված է նրա հետ, որ Պուշկինի հեքիաթը գրված է շեշտային ոտանավոր զույգ հանգերով՝ ոճավորելով հանգավոր կատակախոսությունը։ Առաջին անգամ այն տպագրվել է 1840 թվականին Վասիլի Ժուկովսկու կողմից։ Գրաքննության պատճառով Ժուկովսկին տերտերին փոխարինել է վաճառական Կուզմա Օստոլոպի հետ։
Հետագայում ամենուրեք «տերտերը» փոխարինվել է «Կուզմայով», «իրիցկինը»՝ «տիրուհով», «տերտերի աղջիկը»՝ «դուստրով», իսկ «տերտերի որդին»՝ «որդով»։ Պուշկինի մոտ աշխատողի Բալդի անունը կշտամբանքի երանգներ չունի (որը հակասում է հեքիաթի ամբողջ բովանդակությանը), այլ կիրառվում է ազգային սկզբնական իմաստով։ Նիժնի Նովգորոդի նահանգում, որտեղ գտնվում էր պուշկինյան Բոլդինոն, այն նշանակում էր «փայտե գալար, հաստ կոճղարմատ, լախտ, մահակ» (Դալի բառարան)։ Միայն 1882 թվականին Պ. Ա. Եֆրեմովի խմբագրությամբ Պուշկինի ստեղծագործությունների ժողովածուում[2] հեքիաթը տպագրվել է ձեռագրով։ Մինչև 20-րդ դարի սկիզբը ժողովրդ համար կատարված հրատարակություններում եղել է Կուզմա Օստոլոպ։ Ներկայումս Ռուս Ուղղափառ եկեղեցու որոշ գործիչներ տպագրում և փորձում են մասսայականացնել Ժուկովսկու խմբագրած տարբերակը[3][4][5]։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ-ում հեքիաթի հիման վրա ստեղծվել են մի շարք մուլտֆիլմեր.
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1933-1936) – Միխայիլ Ցեխանովսկու նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Դմիտրի Շոստակովիչ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին «Լենֆիլմ» կինոընկերության պահեստի հրդեհի պատճառով ֆիլմի նկարահանված նյութերը կորել են, պահպանվել է միայն «Շուկա» 6 րոպեանոց հատվածը։ 1936 թվականին Շոստակովիչի դեմ սկսված քննադատական արշավի պատճառով ֆիլմի պարտիտուրան նրա կողմից մասամբ է գրվել։ 2005 թվականին կոմպոզիտոր Վադիմ Բիբերգանի աշակերտն այն բերել է վերջնական տեսքի (պրեմիերան կայացել է 2006 թվականին)։
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1940) – Պանտելեյմոն Սազոնովի նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Իոսիֆ Կովներ։
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1956) – Անատոլի Կարանովիչի տիկնիկային մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Նիկոլայ Պեյկո։
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1973) – Ինեսսա Կովալևսկայայի նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Անատոլի Բիկանով։
Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Արմավիրում լույս է տեսել Ա. Ս. Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» ստեղծագործության նոր տարբերակը, որտեղ «տերտեր» բառը փոխարինվել է «վաճառական» բառով։ Ըստ Արմավիրի Սուրբ Երրորդություն մայր տաճարի սուրբ հայր Պավելի՝ գրաքննության ենթարկված վերահրատարակությունը «պատմական արդարության վերականգնումն է», քանի որ, նրա կարծիքով, «Պուշկինը հավատի մարդ էր» և չէր կարող եկեղեցին ծաղրել[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пропп, 2000, էջ 65
- ↑ Сочиненiя А. С. Пушкина / Под ред. П. А. Ефремова. — 8-е изд. — М., 1882. — Т. III. — С. 233—238.
- ↑ Юрий Васильев (01.03.2011 20:47)։ «РПЦ вновь охотится на Балду» (ռուսերեն)։ Радио Свобода։ Արխիվացված օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2013-04-14
- ↑ Евгения Ефимова (2011-03-02)։ «"Сказка о попе и о работнике его Балде" А. С. Пушкина превратилась в "Сказку о купце Кузьме Остолопе"» (ռուսերեն)։ 1tv.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2013-04-14
- ↑ «В РПЦ одобрили замену попа на купца в известной сказке Пушкина»։ Мел։ Վերցված է 2016-11-10
- ↑ ntv.ru։ «Почему попа заменили на купца» (անգլերեն)։ НТВ։ Վերցված է 2018-04-24
- ↑ «В РПЦ "слегка поправили" сказку Пушкина "О попе и его работнике Балде": теперь поп - купец»։ Վերցված է 2018-04-24
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пропп В. Я. Русская сказка (Собрание трудов В. Я. Проппа.) Научная редакция, комментарии Ю. С. Рассказова. — М.: Лабиринт, 2000. — Т. 4. — 416 с. — ISBN 5-87604-065-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сказка о попе и о работнике его Балде - аудиосказка А.С. Пушкина - слушать онлайн на сайте Каруника
- «Сказка о купце Кузьме Остолопе и работнике его Балде» с иллюстрациями А. Карелина
- «Сказка о попе и о работнике его Балде».
- «Сказка о попе и о работнике его Балде» с иллюстрациями Б. Дехтерева, Москва, Государственное издательство детской литературы министерства просвещения РСФСР, 1953 г. на сайте www.web-yan.com Archived 2015-06-20 at the Wayback Machine.
- Аудиосказка Сказка о попе и о работнике его Балде слушать на сайте Все Сказки
- «Сказка о попе и работнике его Балде»