Jump to content

Միխայիլ Պրիշվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Միխայիլովիչ Պրիշվին
Ծնվել էհունվարի 23 (փետրվարի 4), 1873[1][2][3]
ԾննդավայրԽրուշչյովո-Լյովշինո (գյուղ, Ստանովլյանսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 16, 1954(1954-01-16)[4][5][1][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Գրական անունМихаил Хрущевский[3] և М. Алпатов[3]
Մասնագիտությունգրող, լրագրող, գյուղատնտես, մանկագիր, արձակագիր, հրապարակախոս, օրագրի հեղինակ, ճանապարհորդ, լուսանկարիչ, հայրենագետ, մանկավարժ, գրադարանավար, ռազմական թղթակից և վիպասան
Լեզուռուս.՝
ԱզգությունՌուս
ՔաղաքացիությունՌուսաստան, ԽՍՀՄ
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1902)[1]
Ստեղծագործական շրջան1905-1954 թվականներ
Ժանրերպատմվածք, քնարապատմողական, վեպ և օրագիր
ԹեմաներՊատմվածքներ, վեպեր
ԱնդամակցությունCorps Fraternitas Arctica?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԱմուսինValeriâ Dmitrievna Prišvina?
Միխայիլ Պրիշվին Վիքիքաղվածքում
Միխայիլ Պրիշվին Վիքիդարանում
 Mikhail Prishvin Վիքիպահեստում

Միխայիլ Միխայիլովիչ Պրիշվին (ռուս.՝ Михаи́л Миха́йлович При́швин, հունվարի 23 (փետրվարի 4), 1873[1][2][3], Խրուշչյովո-Լյովշինո (գյուղ, Ստանովլյանսկի շրջան), Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 1954(1954-01-16)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][1]), ռուս գրող, մանկագիր, գյուղատնտես։

Խոսքի խիստ ինքնատիպ, տաղանդավոր ու անկրկնելի վարպետ։ Նրա ստեղծագործությունը ներթափանցված է սիրով դեպի այն մարդը, ով իր կյանքն ի սպաս է դնում հանուն բոլորի երջանկության։

Ուրախացե՛ք, երեխաներ, դուք ապրում եք մի երկրում, ուր հիմա կարող եք համարձակ ընդառաջ ելնել ձեր ցանկացած երազանքին և ասել. «Թեկուզև ուշ, բայց, այնուամենայնիվ, դու, իմ երազանք, ի՛մ կամքին ես ենթակա, վաղ թե ուշ դու իմն ես լինելու, սիրելիս»։

Այսպես է գրել Միխայիլ Պրիշվինը։

Այլք Միխայիլ Պրիշվինի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրիշվինի կյանքը ապացույցն է այն բանի, որ մարդ պետք է միշտ ձգտի ապրել ըստ իր կոչման , «իր սրտի թելադրանքով»:Նման կենսակերպում մեծագույն առողջ մարդ կա, որովհետև սրտի թելադրանքով ապրող մարդը միշտ էլ ստեղծագործող է, հարստացնող և արվեստագետ։
- Կոնստանտին Պաուստովսկի

Կյանքը և ստեղծագործական ուղին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Միխայիլովիչ Պրիշվինը ծնվել է Օրյոլի նահանգի Ելեց քաղաքի մերձակայքում։ Թե ինչպես է գրող դարձել, Պրիշվինը պատմում է «Կաշչեյի շղթան» ինքնակենսագրական վեպում։ Հինգ երեխայի տեր մայրը վաղ այրիացավ։ Տղան տեսնում է, թե մոր համար որքան դժվար է երեխաներին մեծացնելն ու ուսման տալը, տեսնում է գյուղացիների թշվառությունը և գալիս այն մտքին, որ բոլոր մարդիկ, ինչպես իր դայակի հեքիաթում էր, Անմահ Կաշչեյի գերության մեջ են, մի աշխարհում, ուր չարն է իշխում, իսկ ինքը՝ փոքրիկ տղան, կոչված է փշրելու այդ չար աշխարհի կապանքները։ Վեպում մեր առջև ծավալվում է երազող տղայի՝ տարեցտարի մղած պայքարը չար Կաշչեյի դեմ ոչ միայն իր, այլև համայն աշխարհի բոլոր կենդանի էակների երջանկության համար։

Գիմնազիայի առաջին դասարանում էր, որ մի անգամ նա փախավ իր համար հեքիաթային «Ասիա ոսկե երկիրը»` Կաշչեի իշխանությունից ազատ վայր գտնելու։ Նրան բռնեցին և անարգանքով ետ դարձրին։ Անցավ ևս երկու տարի, և տղային, որ հնազանդ չէր ուսուցչին, հեռացրին գիմնազիայից։ Պատանի էր, երբ մտավ հեղափոխական երիտասարդների շրջանը։ Մի տարով բանտարկվեց, աքսորվեց արտասահման, սովորեց Լայպցիգի համալսարանում և գյուղատնտես դարձած վերադարձավ հայրենիք։ Նա արդեն գրում ու հրատարակում էր ագրոնոմիային նվիրված գրքեր։ Բայց նրա համար պարզ է դառնում, որ գիտությունն իր կոչումը չէ։ Պրիշվինը կտրուկ փոխում է իր կյանքի ուղին, դառնում է գրող։ Ճամփորդական պայուսակն ու որսորդական հրացանն ուսին` նա ուղևորվում է հյուսիսի չհետազոտված անտառները, հետո՝ ասիական տափաստաններ, ուր ձգտում էր մանկուց։ Եվ շուտով ծնվում են նրա «Վախ չտեսած թռչունների երկրում», «Սև արաբը», «Կախարդական բոքոնիկի ետևից» առաջին գեղարվեստական գրքերը։ Քնարականությամբ և բնության հանդեպ սիրով տոգորուն այդ գրքերն ընթերցողին օգնում են ավելի խորը ճանաչելու բնությանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությանը նվիրված պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պրիշվինի՝ բնությանը նվիրված պատմվածքները լայն ճանաչում են գտնում, իբրև ժողովրդական զրույցների ու լեզվի նմուշներ տեղ զբաղեցնում ռուսական դասական երկերի շարքում։ Հրատարակվում են գրողի ստեղծագործությունների ժողովածուներն ու հատընտիրները։ Նրանից սովորելու է գալիս երիտասարդությունը։ Նա, որսորդն ու ճանապարհորդը, այժմ ստիպված է լինում հաճախակի բաժանվել որսորդական բաճկոնից ու երկարաճիտ կոշիկներից, որպեսզի քաղաքում հասարակական գործերով զբաղվի։

Վեպեր և ամենօրյա գրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայց ամեն տարի, գարնանային կաթիլքից մինչև խոր աշուն, նա ապրում և աշխատում է անտառների ու դաշտերի շրջապատում, այնտեղ է գրում իր պատմվածքները, վեպերը և ամենօրյա կարճ գրառումներ անում բնության մասին։ Այդ գրառումներն այնքան պատկերավոր են ու ռիթմիկ, որ հաճախ արձակ բանաստեղծություն են հիշեցնում։ Դրանք տեղ են գտել «Բնության օրացույցը», «Անտառային կաթիլք», «Երկրի աչքը», «Անմոռուկներ» և երեխաների համար գրված «Ոսկե մարգագետին» ու «Իմ պատանի բարեկամներին» գրքերում։ Վերջին երկու գիրքը լույս են տեսել նաև հայերեն։

Կյանքի վերջին շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին շրջանում Միխայիլ Միխայիլովիչն առանձնապես շատ սիրեց Ռուսաստանի միջին գոտին և բնակություն հաստատեց Զվենիգորոդի մոտ գտնվող Դունինո գյուղում։ Գրողի մահից հետո նրա տունը վերածվեց թանգարանի։

Ինչ է. Ով է հանրագիտարան, հատոր 4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Печко Л. П. Пришвин М. // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9. — С. 23—25.
  2. 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пришвин Михаил Михайлович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պրիշվին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պրիշվին» հոդվածին։